Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նորդը իրեն հռչակել է խաքան (իշխող, միապես*) և հիմնել Թ. խ.: VI դ. 60–70- ական թթ. հասել է մեծ հզորության և իր տիրապետությունը հաստատել Միշին և Կենտրոնական Ասիայում: VI դ. 2-րդ կե– սին զարգացել է Թ. խ–յան տնտ., քաղ., մշակութային կապերը Չինաստանի, իրա– նի և Բյուզանդիայի հետ: Ներքին հակասությունների ն չին. Սույ դինաստիայի (581–618) հարվածների հե– տևանքով Թ. խ. բաժանվել է արլ. և արմ. մասերի: 630-ին Չինաստանը նվա– ճել է Թ. խ.: VII դ. վերջին–VIII դ. սկզբին երկու խաքանությունն էլ ազա– տագրվել են: 740-ին ներքին հակասությունների և արտաքին հարձակումների հետևանքով Արմ. խաքանությունը դադարել է գոյու– թյուն ունենալուց, իսկ 745-ին Արլ. խա– քանությունը կործանել են ույղուրները: Գրկ. BapTOJihfl B. B., Hctophh Typ- KHCTaHa, TannceHT, 1922. Ս. Բոռնազյան

ԹՆԴԱՆՈԹ, հրետանային հեռահար զենք՝ բաց ուղղաձիգ կամ հեռավոր նշա– նակետեր ռմբակոծելու համար: Հրետա– նային այլ զենքերի համեմատ հզոր է, այսինքն՝ մեծ է հեռահարությունը (40 կմ և ավելի), արկի սկզբնական արագությու– նը (մինչև 1500 մ/վրկ), արագաձգությու– նը (զենիթային ավտոմատ Թ–ների մի– ջին չափանիշն է 300 կրակոց մեկ րոպե– ում), ավելի զանգվածեղ է, փողը՝ երկար, 30–70 կալիբր (կալիբրը փողի երկարու– թյան և ներքին տրամագծի հարաբերու– թյունն է): Թ–ներն ըստ նշանակության լինում են՝ դաշտային, հակատանկային, զենիթային, նավային, ունիվերսալ ևն: Եվրոպայում Թ–ներ սկսել են պատրաս– տել XIV դ.: Մինչև XIX դ. այն ձուլում էին չուգունից, հարթ փողերով: Պողպատե ակոսավոր փողերով Թ–ները ստեղծվել են XIX դ.: Թ–ի զարգացման գործում ներ– դրում ունեն նաև հայ տեխնիկները: XVI դ. Թուրքիայի նավատորմի սպա Կարապետ– Բեյը առաջարկել է նավային Թ–ները ամ– րացնել շարժական հենարանների վրա, հրաձգությունից առաջացած ռեակտիվ ուժերը կասեցնելու նպատակով: XVI դ. վենետիկցի ինժեներ Անտոն Սուրյանը առաջարկել է Թ–ների փողերը ձուլել առանց խցանի լցման եղանակով: 1817-ին Քերովբե Դուզյանը առաջար– կել է Թ–ի փողի ձախ ակոսավորման եղանակը, որի շնորհիվ մեծացավ դի– պուկությունը, արկի սկզբնական արագու– թյունը:

ԹՆԿՐՅԱՆ (օրիորդական ազգանունը* Տ և ր–Մ արգարյան) Սոնա Արփիա– րի (ծն. 11.24.1918, Կ. Պոլիս), հայ գրող: Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վար– ժարանը (1936), զբաղվել մանկավարժու– թյամբ: Դրական առաջին գործը՝ «Գզրար Ավոն» (1934), տպագրվել է «Հայ խոսնակ մարդկանց» պարբերականում: 1950-ին հրատարակել է «Կյանքի մեջեն» խորա– գրով պատմվածքների ժողովածուն, 1968-ին՝ «Կյանքին հետ» գիրքը, որն ամփոփում է 6 վիպակ և «Մարուքյաններ» վեպը: Նրա «Քարե պուպրիկ» թատեր– գությունը բեմադրվել է Կ. Պոլսում: Թ. ակտիվորեն մասնակցում է պոլսահայ պարբերական մամուլին:

ԹՇԱՁՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Ապեր գավա– ռում, ճորոխ գետի աջ ափին: Թ–ի մոտ կան արծաթի և պղնձի հանքեր: 1915-ին ուներ 35 հայ ընտանիք: Թ–ի հայերը 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանվեցին: Նրանց մեծ մասը Բաբերդի մոտ զոհ– վեց թուրք ջարդարարների ձեռքով, փըրկ– վածները բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանում և Ուկրսփնա– յում: ԹՈԲԻ (Toby) Մարկ (ծն. 1890, Մանթեր– վիլ, ԱՄՆ), ամերիկյան նկարիչ: Համաշ– խարհային ճանաչում են բերել սկզբնա– կան շրջանի աշխատանքները (հիմնակա– նում՝ դիմանկարներ): Առաջին անհա– տական ցուցահանդեսը բացվել է 1917-ին: 1925-ից շրջագայել է Եվրոպայի, Մերձավոր և Հեռավոր Արևելքի մի շարք երկրնե– րում, ուսումնասիրել չինական և ճապո– նական տառերի գեղագրությունը, այն յու– րացրել ստեղծագործաբար: Չափերով փոքր Թ–ի աշխատանքներն առանձնանում են գույնի, գծի, մանրամասնի մշակման նրբությամբ, վերացարկման միջոցների հարստությամբ: Հայտնի են նրա «Բրոդ– վեյ նորմ», «Բարի գալուստ, հերոս» «Բա– զում շարժումներ ժամանակի մեջ», «Ծով– ափը օգոստոսին» գործերը: 1960-ից Թ. հաստատվել է Շվեյցարիայում:

ԹՈԴԵՎԷՐԱՆ, Թոդովերան, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վի– լայեթի Բասեն գավառում: 1909-ին ուներ 54 տուն հայ բնակիչ: Կար եկեղեցի և վարժարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը կոտորվել է Կամախի կիրճում:

ԹՈԴՈՍԱԿ (ծն. և մահ. թթ. անհտ.), միջ– նադարյան հայ ճարտարապետ: Ստեղծա– գործել է և, հավանաբար, բնակվել Վրաս– տանում: VII դ. 1-ին կեսին կառուցել է Աթենիի սիոնը: Եկեղեցու պատերին կան հայերեն արձանագրություններ: Հվ. պա– տին Թ–ի հիշատակ արձանագրությունից ճարտարապետ Թոդոսակ. Աթենիի Սիոնի (VII դ.) հատակագիծը պահպանվել է՝ «ես Թոդոսակ շինող սրբոյ եկեղե(ցւոյս)»: Թ–ից բացի պահպանվել են Ահարոն, Գիորգ, Սա(մսոն) և Գրիգոր վարպետնե– րի հայերեն գրված անունները: Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էշ 29–30: ԹՈԹ1ՍԱԱ՚, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի* շրջանում, շրջկենտ– րոնից 4 կմ հյուսիս: Գյուղի հվ–արմ. մա– սով անցնում է Թափարվան գետը (Կուրի վտակ): Կոլտնտեսությունն զբաղվում է անաս– նապահությամբ, հացահատիկի և բան– ջարեղենի մշակությամբ, վերջին ժամա– նակներս՝ նաև այգեգործությամբ: Գոր– ծում է ութամյա դպրոց, գրադարան: Թ. 1908-ին հիմնադրել են Ախալքալաքի Կորխ գյուղից գաղթածները:

ԹՈԹՈՄՅԱՆՑ Վահան Թովմասի (1875– 1953), հայ տնտեսագետ, մանրբուրժուա– կան սոցիալիզմի գաղափարախոս: Տես Տոաոմյւսնց Վահան Թովմասի:

ԹՈԹՈՎԵՆՑ Վահան Հովհաննեսի [18.7. 1894, ք. Մեզրե (Խարբերդի գավառում)– 1937], հայ սովետական գրող: Ավարտել է Ի»արբերդի Ազգային կեդրոնական վար– ժարանը (1907)՝ աշակերտելով Հ. Թլկա– տինցուն և Ռ. Զարդարյանին: 1907-ին Վ. Թոթովենց Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում լույս է տեսել նրա առաջին՝ «Արտոսրի կալյակ– ներ» բանաստեղծությունը: 1908-ին Թ. մեկնել է Կ. Պոլիս, հրատարակել իր առա– ջին գրքույկը («Ավերակ»), 1909-ին՝ .երկ– րորդը («Սրինգ»): 1909-ին Թ. մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք, 1912-ին ըն– դունվել Ուիսքոնսընի համալսարանը, հետևել գրականության, պատմության և փիլ. դասընթացներին, սովորել է անգլ., ֆրանս., ուսումնասիրել համաշխարհա– յին դասական գրականությունը: 1915-ին մասնակցել է կամավորական շարժմանը, կռվել Վանում և էրզրումում: Հ. Թուման– յանի հետ հասարակական լայն գործու– նեություն է ծավալել, օգնել գաղթական– ներին: 1917–18-ին Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Ան– դըրկովկասի, Պոլսի և հայաշատ այլ վայ– րերի մշակութային կյանքին: Թ–ի հա– մոզմամբ հայ ժողովրդի փրկությունը կապված է ռուս ժողովրդի և հոկտեմբեր– յան հեղափոխության հետ: 1916–20–ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակնե– րը, «Ողբ անմահության» (1917), «Արևելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաս– տեղծություններ, բանասիրական ու գրա– կանագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թ–ի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային–քաղաքական ճակատագրի նկատմամբ: Դաշնակցության տիրապետությունից հիասթափված՝ 1920-ի մայիսին Թ. թողել է Կովկասը, մեկնել Կ. Պոլիս: Իր ինքնակենսագրա– կանում Թ. գրում է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կա– խարդական ափերը, Արշիպելագոսի կղզի– ները »: 1920-ի դեկտեմբերին մեծ ոգևորու–