Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

3200 ity խորի (3548 մ) և Թոնդրակ (3313;/) կոնաձև գագաթներով: Թ–ի զանգվածում կան նաև փոքր խարամային և լավային կոներ, որոնց մի մասը արտավիժման կենտրոններ են: Լանջերը հվ–ում և հս–ում զառիթափ են (20°–30°), արլ–ում ու արմ–ում՝ մեղմաթեք: Թ–ի զառիկող լան– ջերը և միջգագաթնային սարավանդը ծածկված են հողմնահարված հրաբխային ապարների քարակարկառներով: Թ. գործում է՝ արձակելով ծծմբային գազ և ջրային գոլորշիներ: Կան հրաբխային շինանյութեր և ջերմուկներ: Լավ է ար– տահայտված կլիմայական ուղղաձիգ գո– տիականությունը: Ձմեռը խիստ է՝ կայուն, հզոր ձնածածկույթով: Հունվարի միջին ջերմաստիճանը –8°Շ–ից –-12°C է, հու– լիսինը՝ 8°Շ–ից 18°C, տարեկան տեղում– ները՝ 500–700 մմ: Տիրապետում է լեռ– նատափաստանային և լեռնամարգա– գետնային բուսականությունը:

ԹՈՆԴՐԱԿ, Թ ո ն դ ու ր և կ, Թ ո ն– տրակս, ավան Մեծ Հայքի Տուրուբե– րան նահանգի Ապահունիք գավառում: Նշանավոր դեր է խաղացել IX–XI դդ. սոցիալական շարժումների ժամանակ, եղել է Թոնդրակյան շարժման առաջին ու գլխավոր կենտրոնը, որի անունով կոչվել է շարժումը: XIX դ. Թ. աննշան գյուղ էր, որտեղ ապրում էին հայեր և քրդեր: Թ. հիշատակում է նաև Ղ. Ին– ճիճյանը, XIX դ. սկզբին, Թունտրաս անու– նով:

ԹՈՆԴՐԱԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, աղանդավո– րական–սոցիալական շարժում Հայաստա– նում IX–XI դարերում: Հիմնադիրը Սըմ– բաւո Զարհհավանցին էր, որը IX դ. 30 – 40-ական թթ. (այլ կարծիքով՝ 70–80- ական թթ.) Հայաստանի մի շարք վայրե– րում աղանդավորական գաղափարներ քարոզելուց հետո Թոնդրակ ավանում կազմակերպել է համայնք և այն դարձրեյ կենտրոն: Այնուհետև ջանացել է նախկին աղանդավորական գաղափարախոսու– թյուններից ստեղծել մեկ միասնական ուս– մունք, միավորել է եղած խմբավորումնե– րից շատերը՝ դառնալով նոր աղանդի օրենսդիր: Թոնդրակի անունով հակառա– կորդները շարժումը կոչել են «թոնդրա– կեցիների աղանդ» կամ «թոնդրակեցի– ներ»: Պատմագիտության մեջ հայտնի է «Թ. շ.» անունով: Ֆեոդալական հարա– բերությունների զարգացման պայման– ներում գյուղացիների ու քաղաքային չքավորության շահագործման ուժեղաց– ման հետևանքով աղանդը այնքան է տարածվել, նորանոր կողմնակիցներ ներ– գրավել, որ վերաճել է հակաֆեոդալա– կան և ազգային–ազատագրական շարժ– ման՝ իր դեմ հանելով ոչ միայն հայ եկե– ղեցուն և խոշոր ավատատերերին, այլև օտար բռնատիրողներին: Վերջիններից Մանազկերտի ամիր Աբուլ–Բարդը 840– 850-ական թթ. դաժանորեն ճնշել է այն և նահատակել Սմբատ Զարեհավանցուն: Դրանից հետո Թ. շ. վայրէջք է ապրել, սակայն X դ. սկզբին Հայաստանի կենտ– րոն. և հս–արլ. գավառներում բռընկ– ված գյուղացիական հակաֆեոդալական ընդվզումների շնորհիվ աշխուժացել է, տարածվել շատ գավառներում՝ իր շար– թերում ընդգրկելով նաև նախկին (հատ– կապես՝ պավլիկյան) շարժումների հետ– նորդներին: Ընդվզումներն առանձնապես մեծ թավւ են ստացել Այունիքում (906– 930) և Այրարատում (915–920), որււնք վերածվել են ապստամբության: Հատ– կանշական է Սյունիքի Ցուրաբերդ (Ցուր), Բերդ և Տամալեք գյուղերի բնա– կիչների պայքարը Տաթևի վանքի դեմ: Ցուրաբերդցիները հարձակվել են վանքի վրա, սպանել վանահորը, թափել մյուռո– նը: Սակայն շուտով իշխանական զորա– խմբերը ճնշել են այդ ելույթները: Դրա հետևանքով Թ. շ. ժամանակավորապես թուլացել է, բայց X դ. 2-րդ կեսից սկսվել է նոր վերելք: Հարք գավառում, Մանանա– ղի գավառի Կաշե, Աղյուսո, Թուլայլ գյու– ղերում, ՒՎւուս, Անի և այլ քաղաքներում կազմակերպվել են համայնքներ՝ ծավալե– լով աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել Շիրակում, Ռշտունիքում, Մոկ– քում: X դ. վերջին և XI դ. սկզբին Թ. շ. հասել է իր բարձրակետին: Դրան մեծա– պես նպաստել է դեռևս X դ. 30-ական թթ. երկրում սկսված տնտ. ու հասարակական կյանքի վերելքը, դասակարգային հա– կամարտությունների սրումը: Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանա– ղիի համայնքները: Հարքում, եպիսկո– պոս Հակոբ Հարքացու գլխավորությամբ, թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան հոգևորականներին, ար– գելել կրոնական ծիսակատարություն– ներն ու արարողությունները: Հայոց կա– թողիկոս Աարգիս Ա Սևանցին (992– 1019) հալածել է նրանց, դուրս քշել բնա– կավայրերից, իսկ Հակոբին բանտարկել է և դեմքին աղվեսադրոշմ խարանել: Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, Կունծիկ Աբեղայի ղեկա– վարությամբ, տոհմիկ կանանց՝ Հրանույ– շի, Կամարայի, Ախնիի և իշխան Վրվեռի օժանդակությամբ, քանդել են եկեղեցի– ները, արտաքսել հոգևորականներին, իսկ 1005-ի (այլ տվյալով՝ 1011-ի) ապրի– լի 1-ին՝ կործանել Բազմաղբյուր ավա– նի (Խաչ գյուղ) սրբատեղին: Ի պատաս– խան՝ Մանանաղիի եպիսկոպոս Սամվե– լը ավեր ել է ավել Կաշեն և Աղյուսոն, 6 ղեկավար քարոզիչների ձերբակալելով՝ տարել Զերմ գյուղաքաղաքը և հրապա– րակորեն դատել ու աղվեսադրոշմ խարա– նել դեմքերին: Եպիսկոպոսին սատարել է բյուզանդ. դատավոր Եղիան: Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է են– թարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը: XI դ. 30-ական թթ., երբ Բյուզանդիան ակնհայտ զավթողական քաղաքականու– թյուն էր վարում Հայաստանում, Թ. շ. բռնկվեց նոր թափով: Այս անգամ էլ ավելի ակնառու այն ընդունեց ազգային– ազատագրական բնույթ: Բյուզանդ. ֆեո– դալները՝ հայ ավատատերերի հետ պայ– քար են ծավալել Թ. շ–ման դեմ: Հայաս– տանի հվ. նահանգների և Միջագետքի հս. մասերի բյուզանդ. կառավարիչ, հայ խոշոր ավատատեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատները 1050–53-ին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, խնուս և այլ բնակավայրեր՝ թոնդրակեցիներին արտաքսելով երկրից: Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես և սելջուկյան արշավանքների հետևանքով XI դ. 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննը– պաստ իրադրության պատճառով Թ. շ. սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ: Թոնդրակեցիների որոշ մնա– ցորդներ ապաստանեցին Հյուսիսային Միջագետքում: Թ. շ. վերաճելով գյուղացիական զանգ– վածային պայքարի՝ ընդգրկել էր նաև սո– ցիալական այլ խավերի՝ քաղաքային բնակչության, ցածրաստիճան հոգևորա– կանության ու մանր ազնվականության ներկայացուցիչներին, ինչպես նաև մինչ այդ եղած աղանդների հետնորդներին: Դրանցից յուրաքանչյուրը որոշակի ազ– դեցություն է թողել շարժման վրա: Եթե ցածրաստիճան հոգևորականությունն ու մանր ազնվականությունը ձգտել են չա– փավոր բարեփոխումների (բարձրաստի– ճան հոգևորականության վերացում, եկե– ղեցական ծեսերի պարզեցում ևն) և Թ. շ– ման մեջ հիմնականում կատարել ուղե– կիցների դեր, ապա՝ գյուղի և քաղաքի շահագործվող զանգվածները ամբողջու– թյամբ մերժել են խաչը, եկեղեցին ու նրա խորհուրդները: Ընդունելով «անտեսանե– լի և անշոշափելի աստծո» պաշտամունքը՝ թոնդրակեցիները մերժել են Հիսուս Քրիս– տոսի աստվածությունը, մարդկայնաց– րել նրան՝ համարելով սոսկ մարգարե: Քրիստոսի մարդկայնացմամբ հանգել են երկնքի և երկրի մերձեցման, ժըխ– տել հոգու անմահությունն ու անդրշի– րիմյան աշխարհը, երկնային պատիժը կամ հատուցումը՝ մարդու երկրային արարքների համար: Ըստ նրանց, քանի որ չկա հոգու անմահություն ու հանդերձ– յալ կյանք՝ մարդու և աստծո միջև միջ– նորդի դեր կատարող տեսանելի և շոշա– փելի խաչը, եկեղեցին, հոգևորականնե– րը, * եկեղեցական պատկերները, ծեսերն ու արարողություններն անիմաստ են և պետք է վերացվեն: Ոչ ոք իրավունք չունի նզովելու կամ բանադրելու: Մարդն ունի մեկ՝ երկրային կյանք, ուստի «երկնային արքայությունը» պետք է կառուցել երկրի վրա, վերացնել բռնությունը, կեղեքումը, անիրավությունը, ստեղծել արդար հա– մայնակենցաղ: Մարդը պետք է ապրի ազատ, միջամտի իր կյանքի կազմակերպ– մանն ու կարգավորմանը, հասարակու– թյան զարգացման ընթացքին, հետևաբար պետք է վերացնել դրան խանգարող հո– գևոր և աշխարհիկ իշխանության տիրող կարգը՝ իր դասային արտոնություններով ու տարբերություններով: Բոլոր մարդիկ հավասար են, ունեն հավասար իրավունք: Հակադրվելով տիրող կարգերին՝ թոնդ– րակեցիներն իրենց հոգևոր ու աշխարհիկ գործ՞երը ղեկավարելու համար ճանաչել են միայն իրենց համայնքներից բարձրա– ցած առաջնորդների հեղինակությունը: Թ. շ. միջնադարյան Հայաստանի հա– սարակականգաղափարական կյանքի ամենանշանակալից հեղափոխական երե– վույթներից էր: Այն հսկայական ազդե– ցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա: Թ. շ. տարածված է եղել նաև Աղվանքում: Թ. շ. իր գեղարվես– տական արտացոլումն է գտել Վ. Դավթյա– նի «Թոնդրակեցիներ» պոեմում: