որոշել նրա լիցքը։ 1903-ին առաջարկել է ատոմի ստատիկ մոդելը. 1911-ին մշակել է իոններն ըսա զանգվածների բաժանելու մեթոդը, որը հետագայում հանգեցրեց մաս–սպեկտրաչափության ստեղծմանը։ Մետաղների էլեկտրոնային տեսության հիմնադիրներից է։ 1887-ին, գերմանացի ֆիզիկոս Կ. Ֆ. Բրաունից անկախ նախագծել է էլեկտրոնաճառագայթային խողովակը։ Ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1925)։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1906)։
Երկ. Корпускулярная теория вещества, Одесса, 1910; Электричество и материя, M.–Л., 1928; По ту сторону электрона, M., 1930. Գրկ. Tимирязев A. K., Жизнь и труды Дж. Дж. Томсона (1856–1940), «Успехи химии», 1941, т. 10, вып. 1.
ԹՈՄՍՈՆ (Thomson) Ջորջ Փաջեթ (ծն. 3.5.1892, Քեմբրիջ), անգլիացի ֆիկիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1930-ից)։ Ջ. Զ. Թոմսոնի որդին։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1914)։ 1922–30-ին՝ Աբերդինի համալսարանի, 1930–52-ին՝ Լոնդոնի համալսարանի գիտության և տեխնոլոգիայի կայսերական կոլեջի պրոֆեսոր։ 1927-ին հետազոտել է էլեկտրոնների դիֆրակցիան։ Կարևոր աշխատանքներ ունի էլեկտրոնագրամների երկրաչափության, էլեկտրոնների բեկման, ցրման տեսության ստուգման վերաբերյալ։ Ք. Դեվիսոնի հետ արժանացել է նոբելյան մրցանակի (1937)։
ԹՈՄՍՈՆ (Thomson) Ռոբերտ Վիլյամ (ծն. 24.3.1934, ք. Չիմ, Անգլիա), ամերիկացի բանասեր–արևելագետ, պատմաբան։ 1952–57-ին սովորել է Քեմբրիջի համալսարանում, ստացել ասորագետի դիպլոմ։ 1957-ին Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցում սովորել է հայերեն։ 1962-ին Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլ. գիտությունների դ–րի աստիճան՝ Աթանասիոսի ասորերեն և հայերեն թարգմանությունների համար, ապա Լուվենի համալսարանում՝ Արևելքի պատմության ու բանասիրության (հայերեն, վրացերեն, արաբերեն) դիպլոմ։ 1963–65-ին եղել է գրաբարի դասախոս Հարվարդի համալսարանում, 1969-ից՝ պրոֆեսոր։ 1973-ից Հարվարդի համալսարանի մերձավոր արլ. լեզուների և քաղաքակրթությունների ամբիոնի վարիչն է։ Թ. պատմբանասիրական, աղբյուրագիտական և այլ կարգի հետազոտություններ է կատարել հայագիտության բնագավառում։ 1967-ին ձեռագրերի ուսումնասիրման նպատակով եղել է Երևանում։ Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը։ Մատենագիտական ցուցակներով հաճախ թղթակցում է հայ սովետական պարբերականներին: Երկ. The Teaching of Saint Gregory, Harvard University Press: «Armenian Texts and Studies>, 1971, N° 3; Recent Studies in Modern Armenian History, Cambridge, 1972; An Introduction to Classical Armenian (textbook with chrestomathy and vocabulary), N. Y., 1976. Խ. Կարադելյան
ԹՈՄՍՈՆ (Thomson), լորդ Կելվին (Kelvin) Ուիլյամ (26.6.1824, Բելֆաստ – 17.12.1907, Լոնդոն), անգլիացի ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1851-ից) և պրեզիդենտ (1890–95)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1845)։ 1846–99-ին եղել է Գլազգոյի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ղեկավարը։ Լորդի տիտղոսն ստացել է 1892-ին՝ գիտական վաստակի համար։ Թ. զբաղվել է ֆիզիկայի, մաթեմատիկայի ու տեխնիկայի տարբեր հարցերով։ 1845-ին մշակել է էլեկտրական պատկերման մեթոդը, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսա տատիկայի, ջերմահաղորդականության տեսության մի շարք բարդ խնդիրներ։ Թ–ին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը (1851), սակայն, այդ սկզբունքից ելնելով, նա արտահայտել է «Տիեզերքի ջերմային մահվան» վարկածը։ Ջ. Ջոուլի հետ համատեղ հայտնագործել է Ջոուլ–Թոմսոնի էֆեկտը։ Ֆիզիկայում Թ. է ներմուծել բացարձակ ջերմաստիճանի հասկացությունը և ջերմաստիճանների բացարձակ ցուցնակը (1848)։ 1856-ին հայտնագործել է էլեկտրական հոսանքի միջոցով ջերմության տեղափոխման երևույթը (Թոմսոնի ևրևույթ)։ Թ. ստեղծել է էլեկտրական տատանումների տեսության հիմունքները. 1853-ին արտածել է կոնտուրի ունակությունից և ինդուկտիվությունից սեփական տատանումների պարբերության ունեցած կախումն արտահայտող բանաձևը։ Մշակել է մաթ. ֆիզիկայի կարևորագույն խնդիրները։ Զբաղվել է նաև հիդրոդինամիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմներով։ Թ–ի աշխարհայացքում պարզորոշ արտահայտված է եղել բնության բոլոր երևույթները մեխանիկական շարժմանը հանգեցնելու, ֆիզիկական բոլոր պրոցեսները մեխանիկայի օրենքներով բացատրելու ձգտումը։ Թ. եղել է մի շարք երկրների գիտական հիմնարկների և ընկերությունների անդամ, պատվավոր անդամ, այդ թվում՝ Պետերբուրգի ԳԱ թղթանդամ (1877-ից) և պատվավոր անդամ (1896-ից)։
Գրկ. Лебединский B., Вильям Томсон лорд Кельвин (1824–1907), Л., 1924; «Электричество», 1924, № 6 (посвящен памяти Томсона).
ԹՈՄՍՈՆԻ ԵՐԵՎՈՒՅԹ, տես Ջերմաէլեկտրական երևույթներ։
ԹՈՅՆԲԻ (Toynbee) Առնոլդ Ջոզեֆ (1889–1975), անգլիացի պատմաբան և սոցիոլոգ։ 1919–55-ին՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, որպես միջազգային հարաբերությունների փորձագետ, մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսներին։ Լինելով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստ–ի ղեկավարներից՝ կազմել (Վ. Բաուլթերի հետ) և խմբագրել է աշխարհի քաղ. իրադարձությունների ամենամյա տեսությունները («Survey of international affairs», 1925–65)։ Թ–ին համաշխարհային համբավ բերեց նրա «Պատմության հետազոտություն» երկը (հ. 1–12, 1934–61)։ Սկզբնապես հարելով ցիկլայնության տեսակետին, Թ. պատմությունը դիտում էր որպես զուգահեռաբար և հաջորդաբար զարգացող «քաղաքակրթությունների» մի գումար, որոնցից յուրաքանչյուրն անցնում է զարգացման միանման փուլեր՝ ծագում (genesis), աճ (growth), բեկում (breakdown) և քայքայում (disintegration)։ Ավելի ուշ Թ. վերանայեց այդ կոնցեպցիան, գալով այն եզրակացության, որ բոլոր հայտնի քաղաքակրթությունները (որոնք ըստ նրա 13-ն են) «պատմության միասնական ծառի» ճյուղերն են, որ համաշխարհային պատմության զարգացումը մարդկության շարժումն է տեղական եզակիներից (քաղաքակրթություններից) դեպի վերջնական համընդհանուրը՝ միասնական համամարդկային քաղաքակրթությունը։ Նա մարդկության առաջադիմությունը դիտում է որպես հոգևոր կատարելագործում, կրոնական էվոլյուցիա՝ պարզունակ անիմիստական պաշտամունքից դեպի համապարփակ կրոններն ու ապագայի միասնական չտարբերակված (սինկրետիկ) կրոնը։ Վերջին աշխատություններում Թ. նկատելիորեն բարեշրջել է նաև իր քաղ. հայացքները, երբեմնի նրա՝ ԱՄՆ–ի անվերապահ ջատագովությունը տեղի է տվել քննադատական վերաբերմունքին, համակրանքով էր վերաբերվում ազգային–ազատագրական շարժումներին, արտահայտվում էր հօգուտ Արևմուտքի և սոցիալիստական երկրների խաղաղ գյակցության։ Թ. առանձին ուսումնասիրություն է նվիրել արևմտահայերի 1915-ի ողբերգությանը՝ «Հայկական սարսափները, մի ազգի բնաջնջումը» (1915), որտեղ մերկացրել է երիտթուրքերի շովինիզմն ու հայաջինջ քաղաքականությունը։ Գործուն մասնակցություն է ունեցել Ջ. Բրայսի կազմած փաստաթղթերի հայտնի ժողովածուի («The treatment of Armenians in the Ottoman Empire», 1915–1916) հրատարակմանը։ Երկ. Turkey: A past and a future, N. Y., 1917; The present-day experiment in Western civilisation, Oxf., 1962; Experiences, L., 1969. Գրկ. Маркарян Э. С., O концепции локальных цивилизаций, E., 1962; Чесноков Г. Д., Современная буржуазная философия истории, Горький, 1972.
ԹՈՆԴՐՍԿ, լեռնազանգված Հայկական լեռնաշխարհում, Աբաղայի դաշտի և Կոգհովտի միջև, Ծաղկանց (Ալադաղ) լեռներից հյուսիս–արևելք։ Շրջանաձև (22 կմ տրամագծով) հիմքով, բարդ կազմության երիտասարդ հանգած հրաբխային գմբեթաձև զանգված է՝ կազմված բազալտային, անդեզիտային, տրախիանդեզիտային լավաներից։ Գագաթնային մասը սարավանդ է (բարձրությունը՝ 2900–