Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

No 18: Եղիա Թովմաճան, տես Մխիթարյաե հոբելյան, Վնտ., 1901, էշ 120-26, 220: Ս. Շ տիկ յան

ԹՈՎՄԱՃԱՆ Հովհաննես (1717, Կ. Պո– լիս – մահ. թ. անհւո.), հայ ճանապար– հորդ, վաճառական: Կրթությունն ստացել է Մխիթարյանների Ս. Ղազար վանքում: ճանապարհորդել է շատ երկրներում (Անգ– լիա, Հնդկաստան, Նիդերլանդիա, Եգիպ– տոս, Եթովպիա են): Կ. Պոլսում հրատա– րակել է ճանապարհորդական նոթեր, որտեղ նկարագրված են իր այցելած եր– կըրների բնությունը, ժողովուրդների կենցաղը և իշխողների բարքերը:

ԹՈՎՄԱՃԱՆ ՏԱՆ Թադևոս Վարդապետ (ծննդյան անունով՝ Պաղտասար, 1864, Տարբերդ –19.3.1948, Վենետիկ), հայ բանասեր, թատերագիր, մանկավարժ: Վե– նետիկի Մխիթարյան միաբան: Սովորել է Բերայի (Կ. Պոլիս) Մխիթարյան և վե– նետիկի Մուրատ–Ռափայելյան վարժա– րաններում: 1894–18-ին իբրև ուսուցիչ, տեսուչ ու տնօրեն պաշտոնավարել է Վենե– տիկի, Կ. Պոլսի, Խարբերդի, Տրապիզոնի վարժարաններում: 1919-ին վաթսուն հայ որբերով Կ. Պոլսից անցել է Վենետիկ: 1923–29-ին եղել է Մուրատ–Ռափայելյան վարժարանի տեսուչ, 1929–30-ին՝ Միլա– նի ուսանոււարանի մեծավոր: Հրատա– րակել է «Նախադրունք հայ–գրաբառ քե– րականության» (1892), «Առաշին քայլ է գրոց բարբառ» (1894, 1909, 1921), «Գործ– նական քերականություն արդի հայերենի» (1944, 1948) գրքերը: Գրաբար թարգմա– նել է Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը: 1931–32-ին լույս են տեսել Թ–ի բարոյա– խրատական թատերախաղերը («Անիծ– յալը», «Անմեղության հաղթանակը», «Զար– մայր կամ մոռացկոտ իմաստակը», «Ջղա– ցավության», «Խելքի պակասը՝ քսակի վնաս է», «Պզտիկ գողը»): Գ. Գայումջյան

ԹՈՎՄԱՍՏԱՆ Աշուռ Սմբատի [ծն. 4.3. 1928, գ. Շվանիձոր (այժմ՝ ՀՍՍՀ Մեղ– րու շրջանում)], հայ սովետական բու– սաբույծ: Գյուղատնտ. գիտ. դ–ր (1970), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Հայկական գյուղատնտե– սական ինստ–ը (1950): Եղել է նույն ինստ–ի դասախոս (1953-ից), գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1962– 1966), ռեկտոր (1967-ից), միաժամանակ բուսաբուծության ամբիոնի վարիչ (1974-ից): Գիտական աշխատանքները նվիրված են հացահատիկային և կերային կուլտուրաների բերքատվության բարձ– րացման, սերմնաբանության հարցերին: Մշակել է ՀՍՍՀ ուղղահայաց գոտիակա– նության պայմաններում հացահատիկային կուլտուրաների սերմնաբուծությունը ար– դյունաբերական հիմունքներով կազմա– կերպելու միջոցառումներ: Երկ. Սերմանյութի որակի բարելավման հիմունքները, Ե., 1973: Սերմնաբանության հիմունքներ, Ե., 1976:

ԹՈՎՄԱՍՏԱՆ Արշակ Թովմասի [ծն. 1.5. 1913, գ. Սուբխաչ (Բիթլիսի վիլայեթում)], հայ սովետական իրավաբան, իրավա– բանական գիտ. դ–ր, պրոֆեսոր (1973): ՍՍԿԿ անդս/մ 1941-ից: ՀՍՍՀ վաստ. իրավաբան (1967): Ավարտել է Երեանի համալսարանի իրավաբանական ֆակուլ– տետը (1937), նույն տեղում դասավան– դել. 1941–54-ին՝ դեկան, 1948–ից՝ քրեա– կան իրավունքի ամբիոնի վարիչ: Միաժա– մանակ ՀՍՍՀ դատախազությունում 1942–48-ին եղել է քննչական բաժնի դա– տախազ, ՀՍՍՀ դատախազի օգնական: Մասնակցել է ՀՍՍՀ քրեական և քրեական դատավարության գործող օրենսգրքերի կազմմանը: Զբաղվել է սովետական քրեա– կան իրավունքի, հին U միջնադարյան հայ իրավունքի պատմության հարցերով: Երկ. Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք, Ե., 1962–77: Սովետական քրեա– կան իրավունք, հ. 1–2, Ե., 1971–73:

ԹՈՎՄԱՍՏԱՆ Բարունակ Վարդանի [ծն. 22.5.1910, Գյոլդաղ (Բրուսայի նահան– գում, Թուրքիա)], հասարակական գոր– ծիչ, ռամկավար ազատական կուսակցու– թյան ղեկավարներից: Թ. Հայ երիտա– սարդաց ընկերակցության հիմնադիրներից և նրա կենտրոնական վարչության քար– տուղարն էր 1940–53-ին: Հիմնադիր–ւոնօ– րեն «Զարթոնք» օրաթերթի: Նախագահն է Թեքեյան մշակութային միության’. Կրթա– կան և հասարակական ծառայություննե– րի համար Լիբանանի կառավարությունը Թ–ին պարգևատրել է Արժանյաց առաջին կարգի ոսկե շքանշանով (1957):

ԹՈՎՄԱՍՏԱՆ Խաչիկ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIX դարի հայ գրական գործիչ, մանկավարժ: Ապրել է Ինդոնեգիայում, Հնդկաստանում: Գրել է «Հայք ի Հնդիկս Անգղիացվոց և Հոլանտացվոց» (1880) աշ– խատությունը՝ նվիրված Ինդոնեզիայի ու Հնդկաստանի հայ գաղթօջախների առա– ջացմանն ու պատմությանը: Հոլանդերե– նից հայերեն է թարգմանել «Սահմանա– դրություն և կարգավորություն ժողովըրդ– յան հայոց ի ճավա» (1889, կանոնագիր տեղի հայերի ինքնավար վարչության հա– մար):

ԹՈՎՄԱՍՏԱՆ Հրանտ Մուշեղի (ծն. 3.6. 1929, Երևան), հայ սովետական աստղա– գետ: Ֆիզմաթ գիտ. դ–ր (1970): ՄՄԿԿ անդամ 1952-ից: Ավարտել է Երևանի հա– մալսարանը (1953): 1953-ից աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, իսկ 1967-ից՝ նաև Երևանի համալսարանում: Աշխատանքները վերաբերում են ռադիո– աստղագիտության հարցերին: Երկ. Մոլեգին գալակտիկաներ, Ե., 1974: Ռադիոաստղագիտություն, Ե., 1976:

ԹՈՎՄԱՍՏԱՆ Նազարեթ Երվանդի (ծն. 1.11.1934, գ. Բջնի, ՀՍՍՀ Հրազդանի շրջան), հայ սովետական մաթեմատիկոս: Ֆիզմաթ գիտ. դ–ր (1968), պրոֆ. (1971): Ավարտել է Երևանի համալսարանը (1956): Աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Աիբիրի բաժան– մունքում (1963–69): 1969-ից Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչն է: Աշ– խատանքները վերաբերում են դիֆերեն– ցիալ և ինտեգրալ հավասարումներին: Մշակել է էլիպսական տիպի դիֆերենցիալ հավասարումների համար եզրային խնդիր– ների լուծման մեթոդներ: Ուսումնասիրել է սինգուլյար ինտեգրալ հավասարումների որոշ դասեր, ինչպես նաև եզակիություն– ներով դիֆերենցիալ հավասարումներ անալիտիկ ֆունկցիաների դասերում:

ԹՈՎՄԱՍՏԱՆ Ներսես Ռաֆայելի [ծն. 3.1.1910, գ. Խեք (Հայք, Հայոց ձոր գա– վառում)], հայ սովետական տնտեսագետ: Տնա. գիւո. դ–ր (1969), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1963-66-ին եղել է Երևանի համալսարանի տնտեսագիտա– կան ֆակուլտետի դեկան, 1967–68-ին՝ ՀՍՍՀ ԴԱ տնտեսագիտության ինստ–ի դիրեկտորի գիտական գծով տեղակալ: 1968-ից նույն ինստ–ի ւոնա. պատմության և տնտեսագիտական մտքի պատմության բաժնի վարիչն է: Աշխատությունները վերաբերում են Հա– յաստանի միջին դարերի տնտեսագիտա– կան մտքի պատմության, մարքսիստական քաղաքատնտեսության հարցերին, արդի բուրժ. քաղաքատնտեսության քննադա– տությանը: Երկ* Տավելյալ արժեքի թեորիան Մարքսի տնտեսական ուսմունքի անկյունաքարն է, Ե., 1959: Արդի հակամարքսիստական քաղա– քատնտեսության քննադատության ուրվագծեր, Ե., 1963: Տնտեսագիտական ուսմունքների պատմություն, Ե., 1965: Հայ տնտեսագիտա– կան միտքը 9 –14 դարերում, Ե., 1970: ՝՝Հայ սոցիալ–տնտեսագիտական միտքը վաղ միջ– նադարում, Ե., 1973:

ԹՈՎՄԱՍ ՏԱՆ Ստեփան Սուրենի (ծն. 23.8.1923, Երևան), հայ սովետական փի– լիսոփա: Փիլ. գիտ. դ–ր (1970), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1948-ից: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1948): 1967–69-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնա– կան հաստատությունների բաժնի վարիչ, 1973–76-ին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար: 1969–73-ին և 1976-ից՝ ՀՍՍՀ ԴԱ փիլի– սոփայության և իրավունքի ինստ–ի դի– րեկտոր: Ուսումնասիրել է գեղագիտության և գիտատեխնիկական հեղափոխության հարցերը: ՀՍՍՀ VII–IX գումարումների Դերագույն սովետի դեպուտատ: Պար– գևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով: Երկ. Ստ. Պալասանյանի գեղագիտական հայացքները, Ե., 1959: K Bonpocy օ6 o6i>eK- thbhmx KpHTepuHx օււքաա npon3Be,a;eHHH hc- KyccTBa, E„, 1955; Ka^ecTBeHHbie Փ&յե1 pa3- BHTHH H HayHHO-TeXHHHeCKafl peBOJIIOIJHfl, E., 1970; OiL7ioco(|)CKHe npo6jieMbi Tpy#a h tcxhh- kh, M., 1972.

ԹՈՎՄԱՍՏԱՆ Սուր են Հակոբի [ծն. 20.12. 1909 (2.1.1910), գ. Շինուհայր (այժմ՝ ՀՍՍՀ Դորիսի շրջանում)], սովետական կուսակցական, պետական և դիվանագի– տական գործիչ: ՍՍԿԿ անդամ 1930-ից: Ս. Հ. Թովմաս յան Եղել է ՀԿԿ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար (1938–39), ապա՝ ՀՍՍՀ ներ– քին գործերի ժողկոմի առաջին տեղա– կալ: Հայրենական պատերազմի տարի– ներին Թ^ դիվիզիայի քաղ. բաժնի պետ էր: Պատերազմից հետո ղեկավար աշխա– տանք է տարել ՀԿԿ Կենտրոնական, Երե–