Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ. Թորեզ ԹՈՐԵձ (Thorez) Մորիս [28.4.1900, Նուա– յել–Գոդո ավան (Պա–դե–Կալե դեպար– տամենտ) – 11.7.1964, Փարիզ], ֆրան– սիական և միշազգային բանվորական շարժման գործիչ: 1919-ից սոցիալիստա– կան, 1920-ից՝ կոմունիստական կուսակ– ցության անդամ: 1924-ից՝ ՖԿԿ ԿԿ–ի, 1925-ից՝ քաղբյուրոյի անդամ, 1925– 1930-ին՝ ՖԿԿ ԿԿ–ի քարտուղար, 1930– 1964-ին՝ ՖԿԿ գլխավոր քարտուղար, իսկ 1964-ից՝ ՖԿԿ նախագահ, 1932-ից՝ ֆրանս. պառլամենտի դեպուտատ: 1930-ական թթ. Թ. մեծ դեր է խաղացել կուսակցության գաղափարա–քաղաքական միասնությունն ամրապնդելու և ժողովրդական ճակատ կազմակերպելու գործում: Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի կոմկուսը Թ–ի գլխավորու– թյամբ հանդես է եկել հիտլերյան զավթիչ– ների դեմ՝ համաժողովրդական պայքա– րի կազմակերպիչ: Խուսափելով հետա– պնդումներից Թ. ՖԿԿ ԿԿ–ի որոշմամբ տարագրվել է ՍՍՀՄ: 1944-ին վերադար– ձել է Ֆրանսիա: 1945–47-ին եղել է կա– ռավարության կազմում (անպորտֆել մի– նիստր, Մինիստրների խորհրդի վւոխնա– խագահ), նախաձեռնել աշխատավորու– թյան շահերի օգտին միջոցառումներ: 1928–43-ին ընտրվել է Կոմինտերնի գործ– կոմի (ԿԻԳԿ), 1939–43-ին՝ նրա նա– խագահության անդամ: Բազմիցս եղել է ՍՍՀՄ–ում, ղեկավարել Ֆրանսիայի կոմ– կուսի պատվիրակությունները ՍՄԿԿ հա– մագումարներում և Մոսկովյան խորհըր– դակցությ աններում: Երկ. ժողովրդի զավակը, Ե., 1951: H36paH- Hbie np0H3BefleHHH, t. 1–2, M., 1959.

ԹՈՐԹՈՒՄ, Ա զ ո ր դ, գետ Հայկական լեռնաշխարհում, Օլթի գետի աշ վտակը: Երկարությունը մոտ 112 կմ է, ավազանը՝ 2100 կմ2 Սկիզբ է առնում Կապույտ (այժմ՝ Կոփ) լեռների արլ. լանշերից, հոսում հվ–արմ–ից հս–արլ., ընդունում բազմաթիվ վտակներ, ապա անցնելով խորը կիրճով, գոյացնում Թորթում լիճը: Դուրս գալով լճից առաջացնում է 45 t/ լայնությամբ և մոտ 70 մ բարձրությամբ եռաստիճան ջրվեժ: Սնումը ձնաանձրևային է, հորդա– ցումը՝ ապրիլ–մայիսին:

ԹՈՐԹՈՒՄ, լիճ Հայկական լեռնաշխար– հում, համանուն գետի հովտում: Գտնվում է 1000 մ բարձրության վրա: Երկարու– թյունը մոտ 12 կմ է, առավելագույն լայնու– թյունը՝ մոտ 1 կմ, մակերեսը՝ 8,0 կմ2, խո– րությունը՝ մինչե 100 մ: Առաջացել է Թորթում գետի հունը երկ– րաշարժի փլվածքներով արգելափակվելու հետևանքով (1791):

ԹՈՐԹՈՒՄ, գավառ և ավան Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում: Գա– վառի կենտրոնն էր Թորթում ավանը: Հա– մապատասխանում էր Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց փոր գավառին և Ոքաղե գավառի մեծ մասին: Տարածվում էր Թորթում (Ազորդ) գետի ավազանում: Սահմանակից էր արմ–ից՝ Ասյաց փոր, հվ–ից՝ Ոքաղե, արլ–ից՝ Բողիա և հս–ից՝ ճակք գավառներին: Թ. ունի լեռնային գեղատեսիլ բնություն, տաք կլիմա՝ նպաս– տավոր պտղաբուծության համար: Թ. գավառը վաղ միջնադարում (III–IX դդ.) եղել է Մամիկոնյանների տոհմական կալվածքը: X դ. Տայքի կյուրապաղատու– թյան կազմում էր: 1000-ին միացվեց Բյու– գանդական կայսրությանը, XI դ. վերջին նվաճեցին սելջուկները, XIII դ. 2-րդ կե– սից մինչե XVI դ. վերջը ենթարկվել է Սամցխեի աթաբագներին: 1590-ին Թ–ին տիրեցին օսմանյան թուրքերը, այն մտավ էրզրումի վիլայեթի մեջ որպես կազա: Օսմանյան տիրապետության ընթացքում գավառի հայ բնակչությունը ենթարկվում էր ծանր հարկահանության և կրոնական հալածանքների: XVIII–XIX դդ. բնակ– չության մեծ մասը բռնի մահմեդականաց– վեց, սակավաթիվ քրիստոնյա հայեր Թորթումի ընդհանուր տեսարանը Թորթումի բերդը (հայածես և կաթոլիկներ) գոյատեեցին մինչև XX դ. սկիզբը: Թ–ի հայերն զբաղ– վում էին երկրագործությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ և ար– հեստներով: Եթե Բասենը էրզրումի հա– ցի, ապա Թ. մրգի շտեմարանն էր: Ռա– բաւո և Պար գյուղերում կային սպահան– քեր: Թ. ավանը XIX դ. սկզբին ուներ 400 հայ ընտանիք, բայց դարի վերջին մնացել էր ընդամենը 25-ը: Թ–ի գավառը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնց մի մասը համեմատաբար լավ է պահպան– վել: Թ. ավանի մոտ մինչև այժմ կանգուն են միջնադարյան ամրոցը և Խախու գյու– ղի Ս. Աստվածածին վանքը: XIX դ. վերջի վիճակագրական տվյալ– ներով Թ–ի գավառում կար 73 գյուղ, որից 11 –ը՝յ զուտ հայաբնակ: Մի շարք գյուղեր մինչև այժմ էլ պահպանել են իրենց հայկ. անունները՝ Ազորդ, Խարս, Նորշեն, Վար– դաշեն, Ընկուզեկ, Տանձուտ, Վխիկ, Քըց– խա, Խախու, Վախթիկանս, Գեղիկ, Քարըն– կոս, Իս, Ագարակ, Պար, Զկնաջուր, Խոզ– բրիկ, Վերին գեղ: Թ–ի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Թորթ ու մ գավառի զու տ հայա– բնակ գյուղերը (1915) N° C/Կ Գյուղերի անուն– ները Բնակչության քա– նակը 1. Ապռնես 280 2. Գորքեր 89 3. Խախու 467 4. Խոզբրիկ 104 5. Կոչանս 176 6. Նորշեն 300 7. Շիփեք 250 8. Ռաբատ 95 9. Վախթիկանս 80 10. Քարնկոս 60 11. Քցխա 1 800 Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրու– թիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, հ. 1, Վնտ., 1806: Տաշ յան Հայ բնակչու– թյունը Սև ծովեն մինչև Կարին, Վնն., 1921: Ն ույն ի, Տայք, Դրացիք և Խոտորջուր, «ՀԱ», 1970, No 7–9, 1971, N° 1-3: G U i- ne t V., La Turquie d’Asie, t. 1, P., 1892. Ռ. Մաթևոսյան

ԹՈՐԻՍ, Զիթհանքով, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս– արևելք, Աբուլ լեռան արևմտյան մասում: Երեք կողմից շրջապատված է լեռներով: Ունի միջնակարգ դպրոց (1974-ից), գրա– դարան, բուժկետ: Եկեղեցին (Ս. Աստվա– ծամայր) կառուցվել է 1905-ին: Թ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաս– տանի Խնուս գավառի Զիթհանքով գյուղից և սկզբնական շրշանում գյուղը կոչվել է այդ անունով: Կենտրոնում կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմում զոհ– ված 73 համագյուղացիների հիշատակին հուշարձան:

ԹՈՐԻՏ, միներալ, թորիումի սիլիկատ՝ ThSi04/Th02 – 81,5%, Si02 –18,5%: Բյուրեղագիտական համակարգը տետրա– գոնային է: Գույնը՝ սև, գորշ, զմռսի կար– միր, փայլը՝ ապակյա: Կարծրությունը՝ 4,5–5, խտությունը՝ 4000–5400 կգ/մտ: Թ. ուժեղ ռադիոակտիվ է: Հիմնականում հանդիպում է հոծ ագրեգատների ձևով պեգմատիտային երակներում, գրանիտնե– րում՝ բերիփ, ֆլյուորիտի, տուրմալինի, ցիրկոնի հետ: Հայտնի է ՍՍՀՄ–ում, Նոր– վեգիայում, Շվեդիայում, ԱՄՆ–ում:

ԹՈՐԻՈՒՄ (լատ. Thorium), Th, բնական ռադիոակտիվ քիմիական տարր, պարբե– րական համակարգի ակւռքւնիդների խմբի առաջին անդամը: Գտնվում է պարբերա– կան համակարգի III խմբում: Կարգա– համարը՝ 90, ատոմական զանգվածը՝ 232,038, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 6d27s2 կամ 5f 6d 7s2: Ունի մեկ կայուն իզոտոպ՝ Th232 (T1/շ=1,39 -1010 տարի), ինչպես նաև կյան– քի կարճ տևողությամբ և չնչին քանակու– թյամբ չորս ռադիոակտիվ իզոտոպներ, ո–