Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկրորդ դեպքում բոլոր արտադրամասերի առկայությունը պարտադիր չէ, և ֆաբրիկան կարող է աշխատանքները կոոպերացնել այլ տնտեսությունների հետ: Միս արտադրող ֆաբրիկաներում թռչուններին պահում են խորը ցամքարի վրա և մարտկոցային վանդակներում, իսկ ձու արտադրողներում՝ վանդակներում: ՀՍՍՀ–ում առաջին Թ. ֆ. կառուցվել են 1951–53-ին Էջմիածնի շրջանում (այժմ՝ Երևանի շրջագծում): 1977-ին գործում էին մեկ հնդկահավաբուծական և 13 հավաբուծական Թ. ֆ., որոնցից Սովետաշենի Թ. ֆ. ՍՍՀՄ–ում մսացու ճտի (տարեկան 4 մլն) արտադրության ցամենախոշոր ձեռնարկություններից է: 1977-ին ՀՍՍՀ Թ. ֆ–ներում արտադրվել է 185,5 մլն ձու և մոտ 10 հզ. տ միս:

ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապահության ճյուղ: Զբաղվում է գյուղատնտ. թըռ– չունների բուծմամբ՝ դիետիկ ձու, թարմ միս, նաև աղվափետուր և փետուր ստանալու համար: Որպես անասնապահության ճյուղ, Թ. փոխադարձ կապի մեջ է բուսական մթերք և հումք արտադրող ճյուղերի, մասնավորապես, բուսաբուծության հետ: Ունի տնտ. բարձր արդյունա– վետություն, որը պայմանավորված է թռչունների կենսաբանական առանձնահատկություններով (վաղահասություն, բազմապտղություն, կերհատուցում են): Ձվատու հավերի ցեղերն սկսում են ձվարկել 5–6 ամսականում․ առաջին տարում յուրաքանչյուր հավից ստացվում է մոտ 100 ձու, իսկ մեկ ածանից՝ 140–150 սերունդ: Բարձր է նաև աճի տեմպը, մեկ օրական ճուտը կշռում է 35–36 գ, իսկ 70–75 օրականը՝ մինչե 1,5 կգ: Կերակրման և պահվածքի բնականոն պայմաննե– րում մսացու ճտերի (բրոյլեր) 1 կգ քաշի համար ծախսվում է 2,2–2,5 կգ կերա– միավոր: Բացի այդ, թռչունի սաղմը զարգանում է հիմնականում մոր օրգանիզմից դուրս, որն էլ հնարավոր է դարձնում արդ. մասշտաբներով կազմակերաել ճտա– հանությունը (ինկուբացիան), անկախ տարվա եղանակից արտադրել թռչնաբուծական մթերք ու աճեցնել ճտեր մայրական հոտն անընդմեջ համալրելու համար: Վայրի թռչունների ընտելացումն սկսվել է դեռես մ. թ. ա. IV–III հազարամյակում, Հնդկաստանում և Չինաստանում: Աստիճանաբար ընտելացվել են հավը, աղավնին, սագը, բադը, հնդկահավը, ապա՝ խլահավը և լորը: Ընտելացված թռչունների բազմացման, մթերատվության հատկանիշների աստիճանական բարելավման և սելեկցիայի միջոցով դրվել է Թ–յան ճյուղերի և ուղղությունների հիմքը: Թ. ընդգրկում է հավաբուծությունը, սագա– բուծությունը, բադաբուծությունը, հընդ– կահավաբուծությունը, խլահավերի և լորերի բուծումը և ունի ձվային, մսային ու խառն ուղղություններ: ՍՍՀՄ–ում Թ. սկսել է զարգանալ 20-ական թթ., երբ կազմակերպվեցին կոլտնտեսային թռչնաբուծական ֆերմաներ, թռչնաբուծական– ինկուբատորային կայաններ, ինկուբատորներ, 1925-ից՝ սովետական տնտեսու– թյուններ, իսկ 1930–32-ին՝ թռչնաբուծական ֆաբրիկաներ: 1974-ին ձվի հա– մախառն արտադրանքի ծավալով ՄՍՀՄ աշխարհում գրավել է առաջին տեղը, իսկ յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկել 160 ձու (աշխարհում միջինը՝ 85–90): Հայաստանում Թ. գոյություն է ունե– ցել հնագույն ժամանակներից: Ըստ խեթա– կան գրավոր հուշարձանների, դեռես մ. թ. ա. III հազարամյակում Հայկական լեռնաշխարհում տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակ– ներ (հավ, աղավնի են): Հայաստանում Թ–յան զարգացման մասին տեղեկություն– ներ կան Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ղ. Փարպեցու, Մ. Խորենացու, Ղ. Ալիշա– նի և այլոց աշխատություններում: Թըռ– չունների բուծման, խնամքի, կերակրման և այլ հարցեր ընդգրկված են «Դիրք վաս– տակոց» (XI – XII դդ.) թարգմանական գրվածքում, Կովկասյան գյուղատնտեսա– կան ընկերության հրատարակություն– ներում (XIX դ.): Թ. նոր նշանակություն ձեռք բերեց սովետական կարգերի հաստատումից հե– տո, երբ 1930-ական թթ. կազմակերպվե– ցին կոլտնտեսություններ և սովետական տնտեսություններ: 1949-ին ՀՍՍՀ տնտե– սություններում կար ընդամենը 219 հզ., 1959-ին՝ 502 հզ., 1965-ին՝ մեկ մլն թըռ– չուն: 1964-ից Թ. աստիճանաբար ինտեն– սիվացվում, մեքենայացվում ու ավտո– մատացվում է՝ փոխադրվելով արդ. հիմ– քի վրա: 1965-ին թռչունների ընդհանուր գլխաքանակը կազմել է 5,762, իսկ 1975-ին՝ 6561,3 հզ., 1975-ին արտադրվել է 350,3 մլն ձու: 1975-ին գործում էր 13 թռչնաբու– ծական ֆաբրիկա, 22 սովետական տնտե– սություն և 19 ԹԻԿ: Հանրային Թ–յան վե– րելքին զուգընթաց զարգանում է տնա– մերձ Թ.: 1975-ին ՀՍՍՀ–ում ձվի համա– խառն արտադրանքի կեսից ավելին ստաց– վել է տնամերձ Թ–ից: Մ. Կարապետյան

ԹՌՉՆԱԳԻՐ, զարդագրի տեսակ, որի տառերը (հիմնականում գլխագիր) թըռ– չունների պատկերներ են: Միջնադարի հայկ. ձեռագրերում թռչնաձև (նաև կեն– դանակերդ, բուսական, երկրաչափա– կան) գրերով սկսվում էին ընթերցվածնե– րը: Հետագայում թռչնագրերը կիրառվել են տպագիր հրատարակություններում: Թ. հայկական ձեռագրերում իմաստային նշանակությունից բացի արտահայտում է գրչի կամ ծաղկողի, դպրոցի կամ ժա– մանակի գեղարվեստական ճաշակը, այն սերտ հարաբերության մեջ է Էջի մյուս բաղադրիչների հետ (տեքստ, գչխազարդ, Լուսանցազարդ, մանրանկար): Պատկերազարդումը տես 224-րդ Էջից հետո՝ ներդիրում:

ԹՌՉՆԱՂԲ, տես Օրգանական պարար– տանյութեր:

ԹՌՉՆԱՆՈՑ, գյուղատնտեսական թըռ– չուններ աճեցնելու և պահելու շենք: Ըստ թռչնի տեսակի, հասակի, մթերատվու– թյան ուղղության, պահվածքի ձևերի լի– նում են տարբեր Թ–ներ: Մատղաշի աճեց– ման համար առավել նպատակահարմար են բրուդերհաուզները, մարտկոցային արտադրամասերը և ակլիմատիզատոր– ները, իսկ մայրական հոտի համար՝ վան– դակ այ ի ն և բացօդյա Թ–ները: Թ. սովո– րաբար միհարկանի կապիտալ շենք Է, իսկ ածանների վերարտադրական հոտի համար երբեմն կառուցվում է 4–6-հար– կանի: Թ. ունենում է ջրմուղ, կոյուղի, ջեռուցում, կերամատակարարման և օդա– փոխիչ հարմարանքներ: Աշխատատար պրոցեսները մեքենայացված են:

ԹՌՉՆԱՇՈՒԿԱ, ծովային թռչունների՝ սուզաբադերի, որորների, խողովակա - քթերի, ջրագռավների, երբեմն նաև պինգ– վինների զանգվածային գաղութային կու– տակումները օվկիանոսների ու ծովերի առափնյա զառիթափ ժայռերին: Թ–ները տարածված են Եվրոպայի, Ասիայի, Հա– րավային և Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Աֆրիկայի, Նոր Զելանդիայի և Հարավային կիսագնդի օվկիանոսային կղզիներում: Առանձին Թ–ներ զբաղեց– նում են տասնյակ կՎ տարածություն, որ– տեղ հաշվվում են հարյուր հազարավոր թռչուններ: Թռչունների գաղութային բնա– դրման այս ձեն օգնում է սերունդը պահ– պանել գիշատիչներից: Թ–ների բնակիչ– ները կարևոր դեր են խաղում ծովի կենսբ. հաշվեկշռում: Վաղ ժամանակներից Թ–ում մարդիկ հավաքում են թռչունների մի– լիոնավոր ձվերը: Պերուում և Չիլիում գյուղատնտեսության մեջ օգտագործում են նրանց արտաթորանքից առաջացած գուանոյի զանգվածները:

ԹՌՉՆԱՊԱՏԿԷՐ, քանդակային և նկար– չական կերպավորումով զարդապատ– կեր: Տարածված է բոլոր մշակույթներում: Հայաստանում Թ–ներ հանդիպում են սկսած քարի դարից (ժայռապատկերներ): Ունեցել են խորհրդանշական (ծիսական, կնքագիտական, տոհմա–զինանշանային են) և գեղարվեստական նշանակություն: Լայնորեն կիրառվել են միջնադարյան պատկերազարդ ձեռագրերի խորաննե– րում, անվանաթերթերում ու լուսանցքնե– րում, կրոնական ու աշխարհիկ շենքերի որմերին, կոթողների և խաչքարերի վրա: Միջնադարի հայ հեղինակները (Ստե– փանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի և Արագիլի պատկերով թաս, ջնարակած կավ (Դվին, XIII դ., Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան) ուրիշներ) խորանների Թ–ները (նաե կեն– դանիների, բույսերի պատկերները) հա– մարել են Հին և Նոր կտակարանների այ– լաբանություն: Ձեռագրերում թռչուննե– րը, անկախ խորհրդանշական իմաստից,