Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(տալկի փոշուց), անտրակոզ (ածխի փոշուց), ս ի դ և ր ո զ (երկաթի փոշուց), բ ի ս ի ն ո գ (բամբակի, թղթի փոշուց), բագասոզ (ալյուրի փոշուց): Ամենատարածվածը և սոցիալական նշանակություն ունեցողը սիլիկոզն է: Թ. փ. քրոնիկական հիվանդություն է, սուր դեպքերը հազվադեպ են: Հիվանդության ընթացքը կախված է աշխատանքի պայմաններից, օդի փոշոտվածության աս– տիճանից, փոշու բաղադրությունից, ուղեկցող հիվանդություններից (շնչառական ուղիների այլ հիվանդություններ, տուբերկուլոզ), սիրտանոթային համակարգի վիճակից: Կարևոր է նաև օրգանիզ– մի անհատական զգայնությունը: Կլինիկական ախտանշանները բազմազան են: Ընթանում է երեք շրջանով: Հիվանդության առաջին շրջանում հիվանդները համարյա գանգատներ չեն նշում: Սկսած երկրորդ շրջանից առաջանում է հազ, խորխարտադրություն, հևոց, սիրտանոթային, մարսողական և նյարդային համա– կարգերի խանգարումներ: Երրորդ շրջանում զարգանում են բարդություններ՝ քրոնիկական թոքաբորբ, թոքերի կարծրացում, սպոնտան պնևմոթորաքս, բրոնխալայնանք: Սիլիկոզը նպաստում է նաև թոքերի տուբերկուլոզի զարգացմանը: բուժում. թոքերի մեջ փոշու ներթափանցման կանխում, թոքի հյուսվածքի ալերգիական ռեակցիաների արգելակում, օրգանիզմի իմունոլոգիական հատկությունների բարձրացում: Շնչառական մարմնամարզություն, բրոնխների սպազմը վերացնող, սիրտանոթային, հակաբակտերիային միջոցներ, թթվածնաբուժություն, վիտամինաբուժություն, հորմոններ: Առողջարանային բուժումը. Ղրիմի հարավային ափ, Հյուսիսային Կովկաս, Բորովոե:

ԹՈՔՄԱՋՅԱՆ Լևոն Հրաչի (ծն. 16.7.1937, Երևան), հայ սովետական քանդակագործ: ՍՍԿԿ անդամ 1970-ից: 1957-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական Լ. Թոքմաջյան. «Զրույց», փայտ (1973, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա) ինստը: Աշխատում է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության ասպարեզում: 1968-ին «Երգ» քանդակաշարի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի դափնեկրի կոչման, 1976-ին միջազգային «Մարմար–76» մրցույթում (Պրիլեպ, Հարավսլավիա)՝ առաջին մրցանակի: Գործերից են՝ «Պետիկ Թորոսյան» մեմորիալ կոմպոզիցիան (1971, ՀԱՍՀ դատախազության շենքի ճակատին), «Անուշ և Սարո» (1973, բազալտ, Երևանի Թումանյանի զբոսայգի), «Վերածնունդ» (1975–76, գրանիտ, Եղեգնաձոր) արձանները:

ԹՈՔՈՄԲԱԵՎ Աալի (Բալկա, ծն. 7.11. 1904), կիրգիզ սովետական գրող, հասա– րակական գործիչ: Կիրգիզիայի ժողո– վըրդական բանաստեղծ (1945): Կիրգ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1954): ՍՄԿԿ անդամ 1927-ից: Կիրգիզիայի գրողների միության վարչության նախագահ (1934– 1949): Լույս են տեսել Թ–ի «Լենինի մասին» (1927), «Գրոհ» (1932) ժողովածուները: Գրել է վիպակներ ու պատմվածքներ («Վիրավոր սիրտը», 1940, «Իմաստունի պատասխանը», 1940), պիեսներ («Անտառների տերերը», 1942, «Երդում», 1943):

ԹՈՔՈՒԹՈՄԻ Ռոկա (իսկական անունը՝ Քենձիրո, 1868– 1927), ճապոնացի գրող: Տարվել է Լ. Տոլստոյի գաղափարներով, ընդունել քրիստոնեություն: Առաջին մեծ ստեղծագործություններն են ազնվակա– նական ընտանիքի կնոջ կյանքը պատկերող «Լավ է չապրել» (1899) վեպը և «Հիշողությունների տարեգրություն» (1900– 1901) կիսաինքնակենսագրական վիպակը: «Կուրոսիվո» (1902) վեպը մերկացնում է կապիտալիստական ճապոնիայի բյուրոկրատական վերնախավին: «Նոր գարուն» (1918) և «Ֆուձի» (1925–28) վիպակներում փորձում է մարդկության համար փրկություն գտնել քրիստոնեա– կան բարոյախոսության մեջ:

ԹՌԵՂՔ («Երկիրն Թռեղեաց, Ծաղկայ»), գավառ Սեծ Հայքի Գուգարք նահանգում: Հնագույն հիշատակությունը պահպանել է Պլինիուս Ավագը՝ vegio Thrire «Թրիար» ձևով, որից առաջացել է «Թռել–ք» «Թռեղ–ք»: Այստեղ էր Ցուրտավ քաղաքում նստող բդեշխների ամառանոցը: Թ–ում է Թրիալեթ հուշարձանախումբը:

ԹՌԻՉՔ, որակական մի վիճակից մի այլ վիճակի անցման պրոցես: Այսպիսի ան– ցում կատարվում է, երբ քանակական փո– փոխությունները հասնում են որոշակի սահմանի և շնորհիվ Թ–ի առաջանում է որակապես նոր վիճակ (տես Քանակական փոփոխություններից որակական փոփո– խությունների անցնեչու օրենք):

ԹՌԻՉՔ», եռօրյա թերթ: ՀԿԿ Մարտու– նու շրջկոմի և աշխատավորների դեպու– տատների շրջանային սովետի օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Մարտունիում: Լուսաբանում է շրջանի գյուղատնտեսա– կան և արդ. ձեռնարկությունների, հանրապետության երկրագործական ինստ–ի Մարտունու փորձակայանի, Լիճքի ձկնաբուծարանի աշխատանքները: Արտացոլում է մշակույթի, դպրոցական, առողջապահական, կենցաղի, մարզական հարցեր, տալիս գրական էջեր: «Թ.» հաջորդել է «Կոլխոզուղի» (1933–49), «Կոլխոզային ուղի» (1950–55), «Կոլտնտեսային ուղի» (1956–62) պարբերականներին: 1962–65-ին հրատարակվել է միջշրջանային «Սևան» թերթը:

ԹՌԻՉՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ԹԿԿ), տիեզերական թռչող ապարատների (ՏԹԱ) կենտրո– նական կայան, թռիչքների կառավարման աշխատանքների (պրոցեսների, գործողությունների) համալիրների կենտրոնացված օպերատիվտեխնիկական ղեկավարումն իրագործող օրգան: Թռիչքի կառավարումն իրականացվում է աշխատատեղերից, որոնք սարքավորված են հրամանների և ծրագրերի հաղորդման, տիեզերագնացների, ՏԹԱ–ի հետ ինֆորմացիայի փոխանակման կապի կանալներով, վերերկրյա, տիեզերանավերի և ինքնաթիռների չափիչ համալիրներով, կոորդինացիոնհաշվողական կենտրոնով (ինֆորմացիոն–հաշվողական համալիրով) և այլ ծառայություններով: Աշխատատեղերում տեղակայված են վերերկրյա և տիեզերական հեռուստատեսության էկրաններ, ստացվող և հաղորդվող ինֆորմա– ցիայի դիտողական պատկերման միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հետևել թռիչքի ընթացքին, հրամանների և ծրագրերի անցմանն ու կատարմանը: ԹԿԿ–ից կառավարում են մեկ կամ մի քանի միատիպ ՏԹԱ–ների թռիչքները: Ըստ նշանակման տարբեր ՏԹԱ–ների կառա– վարման անհրաժեշտությունը հանգեցրել է մասնագիտացված ԹԿԿ–ների կազմա– կերպմանը, որոնց աշխատանքի կոորդինացումն իրականացվում է հրամանաչափիչ համալիրների պլանակոորդինացիոն ծառայություններով:

ԹՌՉՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կենդանաբանու– թյան բաժին, ուսումնասիրում է թռչուն– ների սաղմնաբանությունը, մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան, էկոլոգիան, կարգաբանությունն ու աշխարհագրական տարածումը:

ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ, արդյու– նաբերական հիմունքներով թռչնաբուծական մթերք արտադրող ձեռնարկություն: Կառուցվում է հիմնականում արդյունա– բերական խոշոր կենտրոնների ու քաղաքների մոտ: Խնդիրն է՝ ապահովել բնակչությանը դիետիկ ձվով և թռչունի թարմ մսով: ՍՍՀՄ–ում առաջին Թ. ֆ–ները կառուցվել են Մւակվայի մարզում 1930– 1932-ին: 1975-ին երկրում գործում էր 608 Թ. ֆ. Թ. ֆ. լինում է պետական, կոլ– տնտեսային ու միջկոլտնտեսային և ունի երկու հիմնական արտադրական ուղղու– թյուն՝ մսային ու ձվային: 100 հզ–ից մինչև 1 մլն ածան հավ ունեցող Թ. ֆ. տարեկան արտադրում է 25–250 մլն ձու (ձվային ուղղության ֆաբրիկա) կամ 1–4 մլն մսացու ճուտ (մսային ուղղության ֆաբրիկա): Թ. ֆ–ներում տեխնոլոգիական պրոցեսները գործարանային տիպի են: Իր կառուցվածքում ունի մայրական հոտի, ճտահանության, մատղաշի աճեցման, հավերի վերարտադրական հոտի (ձու արտադրող ֆաբրիկա) կամ մսացու ճտերի վերարտադրական հոտի (միս արտա– դրող ֆաբրիկա), սպանդի, մթերքի մշակ– ման, ձվի տեսակավորման ու փաթեթա– վորման և արդ. թափոնների մշակման արտադրամասեր: Դրանց հաջորդական դասավորության շնորհիվ ապահովվում է տեխնոլոգիական պրոցեսների հոս– ընթացությունը և առանձին օղակների արտադրության մասնագիտացումը (հիբ– րիդային մատղաշի, ձվի, մսի արտադրու– թյուն, հոտը համալրող մատղաշի աճե– ցում): Արտադրական փուլերը կարող են լինել փակ և բաց: Առաջին դեպքում կան նշված բոլոր արտադրամասերը և ապա– հովված է գլխաքանակի լրիվ վերարտա– դրությունն ու մթերքի նախնական մշա–