Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թողարկել են ռազմ, արտադրանք: 1975-ին գործել է 47 արտադրամաս: 1946–75-ին թողարկել է տարբեր մակնիշի սինքրո– նային գեներատորներ և ուժային տրանս– ֆորմատորներ, համապատասխանաբար՝ 25222 հզ. կվւո և 87654 հզ. կվտ գումա– րային հզորությամբ, 1950–75-ին՝ 380 հզ. շարժման էլեկտրակայան՝ 10,7 մլն կվւո հզորությամբ: Հիմնական արտադրատե– սակներից են նաև խոշոր էլեկտրամեքե– նաները, բարձր հաճախականության վե– րափոխիչները, ցածր լարման էլեկտրա– ապարատները, բարձր հզորության էլեկ– տրաշարժիչները, կենցաղային սառնա– րանները: 1975-ին արտադրել է ՀՍՍՀ էլեկտրատեխնիկական արդյունաբերու– թյան արտադրանքի 34% –ը: Արտադրան– քը կիրառվում Ւ ժողտնտեսության տար– բեր ճյուղերում և կենցաղում, արտահան– վում՝ ՍՍՀՄ բոլոր շրջանները, ինչպես նաե աշխարհի ավելի քան 45 երկիր (Անգ– լիա, Իտալիա, Ֆրանսիա, ճապոնիա, Ալ– ժիր են): Ձեռնարկության մասնագետները մասնակցել են Բաղդադում (Իրաք) էլեկ– տրատեխնիկական խոշոր գործարանի կա– ռուցմանը, մի շարք զարգացող երկրնե– րում՝ տեխ. փաստաթղթերի մշակմանը: Ձեռնարկությունը տեխնիկա՜տնտեսական բարձր ցուցանիշների համար պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1966), դիպլոմներով և պատ– վոգրերով: Բազմաթիվ բանվոր–ծառա– յողներ արժաննւցել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, կառավա– րական շքանշանների և մեդալների, պատ– վոգրերի: Ձեռնարկությունում գործում են հասարակական սննդի և հանգստի օբ– յեկտներ, խանութներ, մարզական հա– մալիր: 1972-ին գործարանի բազայի վրա կազմավորվել է վՀայէւեկարամեքենա» ար– տադրական միավորումը:

ԷԼԵԿՏՐԱՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, էլեկտրական էներգիայով գործող երաժշտական գոր– ծիքներ: Բուն է–ում ձայնային տատանում– ները ստեղծվում են էլեկտրոնային լամ– պերով, էլեկտրականությամբ գրգռված կամերտոններով կամ էլեկտրամեքենա– կան գեներատորներով: Ձայնահան սար– քերով է–ում տատանումներն ստացվում են հարվածվող կամ կսմիթվող լարերից, օդհունչ լեզվակներից ևն. այդ տատանում– ներն այնուհետև ընկալվում են էլեկտրա– կան ձայնահաններով, ուժեղացվում բարձ– րախոսներով: է. ունեն յուրահատուկ տեմբր, կարող են նմանակել նաև լարա– յին, փողային և այլ գործիքների տեմբ– րեր: Ձայնահան սարքերով է–ում ռեգիս– տըրները փոփոխում են հիմնական տեմբրը: Երաժիշտ կատարողը է. նվա– գում է ինչպես սովորական նվագարան– ները: է. լինում են բազմաձայն (մանուալների, ոտնակների, ռեգիստր– ների սովորական համակարգով երգե– հոններ, ձայնահան սարքերով դաշնա– մուրներ, ֆիսհարմոն) և միաձայն (սովորաբար մանուալ–լարառիչ համա– կարգով):

ԷԼԵԿՏՐԱՆՎԱԳԱՐԿԻՉ, ձայնապնակ նվա– զելու էլեկտրամեխանիկական ապարատ: Բաղկացած է էլեկտրաշարժիչից (պտտվում է ձայնապնակով սկավառակը) և ձայնա– հանիչից (աւսեղի մեխանիկական տատա– նումները փոխարկում է էլեկտրականի, որոնք ուժեղացվում են ուժեղացուցիչով և վերարտադրվում բարձրախոսով):

ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺ ՈՒԺ (է լ շ ու), ֆիզիկա– կան մեծություն, բնութագրվում է հաղոր– դիչ փակ կոնտուրով միավոր լիցքի տե– ղափոխման համար կողմնակի ուժերի (ոչ էլեկտրական բնույթի ուժեր) կատարած աշխատանքով: Նշանակվում է 8: Հավա– սար է էլեկտրական շղթայի արտաքին և ներքին տեղամասերի լարման անկում– ների հանրահաշվական գումարին: է. ու–ի առաջացման հիմքում ընկած է էներ– գիայի փոխակերպման (մեխանիկական, քիմ., ջերմային էներգիայի փոխակեր– պումը էլեկտրականի) երևույթը: Գործ– նականում հոսանքի աղբյուրի . ու. որոշվում է բաց շղթայի ծայրերի պոտեն– ցիալների տարբերությամբ և չափվում է վերջինիս միավորներով: Գրկ . T a M M H . E . , OCHOBbI TeOpHH ajieKTpiraecTBa, 9 Hcnp., M., 1976.

ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉ», գործարան Երևա– նում, էլեկտրատեխնիկական արդյունա– բերության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1944-ին: Ունի ձուլման, դրոշմման, մեխա– նիկական (N» 1, 2), գործիքաշինական և այլ արտադրամասեր: Թողարկում է ԱՕԼ, ԱՕԼԲ, ՏՈԻ, ԱՎ և այլ մակնիշի մոտ 3000 տարատեսակ էլեկտրաշարժիչ: 1973-ից գործարանը յուրացրել է 4Ա–63 մակնիշի էլեկտրաշարժիչի արտադրությունը, որը տեխնիկա՜տնտեսական ցուցանիշներով համապատասխանում է համաշխարհային ստանդարտին: Թողարկվող արտադրան– քը կիրառվում է ժողտնտեսության տար– բեր բնագավառներում և կենցաղում: Ար– տադրանքն առաքվում է ՍՍՀՄ բոլոր հան– րապետությունն ևր, նաև արտասահման– յան 13 երկիր (ԱՍՆ, ճապոնիդ, Անգլիա, Կուբա, Հարավսլավիա ևն):

ԷԼԵԿՏՐԱՉԱՓ, պոտենցիալների փոքր տարբերությունների, ոչ մեծ լիցքերի և թույլ հոսանքների չափման սարք: է լ և կ– տ ր ա ց ու յ ց ի կատարելագործված տեսակն է: Հիմնականում տարածված են կվադրանտային (անկյունաչափային), լարային և լամպային է–երը: Կիրառվում է է–ի միացման 2 եղանակ՝ հետերոստա– տիկ (լարման օժանդակ աղբյուրով) և իդիոստատիկ (առանց օժանդէսկ լարման):

ԷԼԵԿՏՐԱՊՈԴՊԱՏԱՀԱԼՄԱՆ ՊՐՈՑԵՍ, պողպատի հալումը էլեկտրական վառա– րաններում: Առավել տարածված է պող– պատի հալումը աղեղային վառարաննե– րում (տես Աղեղային Էւեկարական վառա– րան), քանի որ դրանցում կարելի է ստա– նալ պողպատի ավելի լայն տեսականի (սովորականից մինչև բարձրորակ)՝ մի քանի տասնյակ կիլոգրամից մինչև 200 ա և ավելի զանգվածով հալելու դեպքում: է. պ–ները աղեղային վառարաններում լինում են. ըստ վառարանների հրահեստ աղյուսապատման քիմ. բաղադրության և կիրառվող խարամի՝ հիմնային և թթվա– յին, ըստ լցման ֆիզիկական վիճակի՝ կարծր լցումով (պողպատի ջարդոն) և հեղուկ լցումով (հեղուկ պողպատ, թուջ), ըստ պրոցեսի բնույթի՝ վերահալում, որը կատարվում է միայն խարամի տակ (գըլ– խավոր նպատակն է մետաղի հալումը և մի փոքր զտումը) և հալում՝ օքսիդաց– մամբ. վերջինս ուղեկցվում է պողպատի եռալով, որի ընթացքում հեռանում են գազերն ու անցանկալի խառնուկները:

ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔ», արտադրա–տեխնիկա– կան միավորում Երևանում, սարքաշինու– թյան, ավտոմատացման միջոցների ու կառավարման համակարգերի ձեռնարկու– թյունների համախումբ: Կազմակերպվել է 1973-ին: Ներառում է Երևանի սարքաշի– նական (1973-ից N» 1 արտադրություն), էլեկտրաճշգրիտ սարքերի (1973-ից JN» 2 արտադրություն), ինչպես նաև Սարքերի և ավտոմատիկայի տարրերի հատուկ կոնստրուկտորական բյուրոն: 1975-ին միավորման ձեռնարկություննե– րում արտադրվել են ավելի քան 40 անուն սարքեր, ավտոմատացման միջոցներ և 12 անուն կուլտուր–կենցաղային ապ– րանքներ: Հիմնական արտադրատեսակներն են՝ վոլտմետրը, միլիվոլտմետրը, միկրոամ– պերմետրը, նոսանքաչափը, լոգոմետրը: Արտադրանքն առաքվում է ՍՍՀՍ բո– լոր տնտ. շրջանները, արտասահմանյան 35 երկիր:

ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԻՆԴՈՒԿՑԻԱ, հաս– տատուն էլեկտրական դաշտի ազդեցու– թյամբ հաղորդիչներում կամ դիէլեկտրիկ– ներում էլեկտրական լիցքի մակածման երևույթը: Արտաքին էլեկտրական դաշ– տում գտնվող հաղորդիչ ու մ էլեկ– տրոնները տեղափոխվում են այնքան, մինչև արտաքին դաշտը և լիցքի վերա– բաշխման հետևանքով հաղորդիչի ներ– սում ստեղծված էլեկտրական դաշտը չե– զոքացնում են միմյանց: Արդյունքում ամ– բողջապես չեզոք հաղորդիչի մակերևույթի առանձին տիրույթներում առաջանում են մեծությամբ հավասար, հակառակ նշա– նի լիցքեր: է. ի. դիէլեկտրիկում կապված է բևեռացման պրոցեսի հետ (տես Բևեռացում ղիէչեկարիկների):

ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ՄԵՔԵՆԱ, հողից մե– կուսացված հաղորդիչների վրա էլեկտրա– կան լիցքեր ստանալու սարք, որտեղ օգտագործվում են շփման միջոցով մար– մինների էլեկտրականացման կամ էչեկ– արասաաաիկ ինդուկցիայի երևույթները և լիցքերի աստիճանական կուտակման մեթոդը: էլեկտրաստատիկ պարզագույն մեքենան ապակե սկավառակ է, որը պտտվելիս հպվում է կաշվե ամալգամաց– ված բարձիկին և էլեկտրականանում: էլեկտրաստատիկ ինդուկցիայի հիման վրա աշխատող է. մ–ներից է Ուիմշերստի (Ուիմսհերստի) հանրահայտ մեքենան, որը կազմված է հակառակ ուղղությամբ պտտվող երկու մեկուսիչ սկավառակնե– րից. դրանց շառավիղների ուղղությամբ փակցված հաղորդիչ շերտերի վրա էլեկ– տրական լիցքեր են կուտակվում (սկավա– ռակներից մեկի վրա դրական, մյուսի վրա՝ բացասական): Բարձր լարումներ (մի քանի մլն վ կարգի) ստանալու համար օգտագործում են լիցքակիր շարժվող ժապավենի (վեր– ջինս լիցքեր է ստանում ցածրավոլտ որևէ գեներատորից) օգնությամբ մե– տաղե սնամեջ գունդը ներսից շարու– նակաբար լիցքավորելու եղանակով աշ–