Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խաւոող սարքը, որը կոչվում է Վ ա ն դե Գրաֆի գեներատոր: է. մ–ները կիրառվում են դպրոցական ցու– ցադրական փորձերում, էլեկտրաթերա– պիայով, արագացուցիչներում (վան դե Գրաֆի գեներատորը): Տես նաև էչեկ– արական մեքենա: Յա. Այանց

ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿԱ (էչեկար… և սաաաի– կա), ֆիզիկայի բաժին, ուսումնասիրում է հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ անշարժ էլեկտրական լիցքե– րի փոխազդեցությունն ու հավասարա– կշռության պայմանները: է–ի հիմքում ընկած է Կուչոնի օրեկքր: Հանգստի վի– ճակում գտնվող լիցքերի ստեղծած դաշ– տը կոչվում է էլեկտրաստատիկ դաշտ, իսկ այդ լիցքերի փոխազդեցու– թյան ուժերը կոչվում են էլեկտրա– ստատիկ ու ժ և ր: Դրանք պոտեն– ցիալային ուժեր են, այդ պատճառով էլեկտրաստատիկ դաշտի ուժային բնու– թագրից՝ E լարվածությունից (տես Լար– վածություն էլեկտրական դաշ– տ ի) բացի, օգտվում են նաև դաշտի էներգետիկ բնութագրից՝ <p պոտենցիա– լից (տես Պոաենցիաչ էչեկարական): է–ի օրենքները կիրառվում են էլեկտրական ապարատներում, էլեկտրոնաօպտիկա– կան սարքերում և արագացուցիչներում՝ լիցքավորված մասնիկների կիզակետման համար:

ԷԼԵԿՏՐԱՍՏՐԻԿ5ԻԱ (<էչեկար… և լատ. strictio – սեղմում), էլեկտրական դաշտի ազդեցությամբ պինդ, հեղուկ կամ գա– զային դիէլեկտրիկի էլեկտրոնների և իոնների շեղումը, որը հանգեցնում է դի– էլեկտրիկի չափերի փոփոխությանը՝ դե– ֆորմացիային: է. կախված չի դաշտի ուղղությունից: Դեֆորմացիայի մեծությու– նը համեմատական է դաշտի լարվածու– թյան քառակուսուն և պինդ դիէլեկտրիկ– ներում խիստ փոքր է: Այսպես, 104 վ/մ կարգի լարւլածության դեպքում ապակու դեֆորմացիան չի անցնում 10 A/i/-hg: Համեմաաականության անկախ գործա– կիցները (դրանց թիվը կարող է հասնել 21-ի) դեֆորմացիայի և լարվածության քառակուսու միջև որոշվում են փորձով կամ թենգորական հաշվի մեթոդներով է. հաճախ շփոթում են պիեզոէլեկտրական հակադարձ էֆեկտի (տես Պիեզոէչեկարա– կանություն) հետ, որը հատուկ է սիմետ– րիայի առանցք ունեցող բյուրեղային կազ– մություններին և անհամեմատ ավելի ուժեղ է: է. կիրառվում է էլեկտրաձայնա– յին և չափիչ սարքերում, ինչպես նաև հիդրոձայնագիտության մեջ՝ ուլտրաձայ– նի գրգռման համար: Ռ. Ղազարյան

ԷԼԵԿՏՐԱՎԱԼԵՆՏԱԿԱՆ ԿԱՊ, տես Քի– միական կապ:

ԷԼԵԿՏՐԱՎԱԿ ՈՒՈՒՄԱՅԻՆ ՍԱՐՔ, էլեկ– տրատեխնիկական սարք, որի աշխա– տանքի համար անհրաժեշտ են բարձր վակուում կամ որևէ գազի (կամ գազերի խառնուրդի) մթնոլորտ՝ որոշակի ճնշման դեպքում: Բաղկացած է ապակե, մետաղե, մետաղ–ապակե կամ մետ աղակեր ամի– կական բալոնից, բալոնում զետեղված էլեկտրոդների համակարգից և էլեկտրոդ– ներն արտաքին էլեկտրական շղթաների հետ միացնող ելուստներից: է. ս–երը լինում են չպարպվող, էլեկտրական հոսանքն անցնում է վակուումում կամ նոսր գազում տեղավորված կոշտ հաղոր– դիչով (լուսավորման լամպ, բարետեր, վակուումային ջերմատարրեր են), էլեկ– տրոնային, գազապարպ– մ ա ն: Այն է. ս–երը, որոնցում գազի ճնշումը 10~6 տորից ցածր է, և էլեկտրոն– ները շարժվում են առանց գազի մոլեկուլ– ների հետ բախվելու, կոչվում են էլեկտրո– նային է. ս–եր: էլեկտրոնային է. ս–եր են էչեկարոնային չամպերը (դիոդ, տրիոդ, պենտոդ, մագնետրոն, կլիստրոն, մեխա– նատրոն են), Էչեկարոնաճառագայթային խողովակները (հաղորդող հեռուստատե– սային խողովակ, ընդունող հեռուստատե– սային խողովակ կամ կինեսկոպ օսցիլո– գրաֆիկ խողովակ, էլեկտրոնային ման– րադիտակ, պատկերի էլեկտրոնային փո– խակերպիչ, էլեկտրոնաճառագայթային փոխանջատիչ, ռենտգենյան խողովակ են), էլեկտրավակուումային ֆոտոէլե– մենտները, ֆոտոէլեկտրոնային բազմա– պատկիչները են: Իոնային է. ս–ում գազի ճնշումը համեմատաբար բարձր է, էլեկ– տրոնների ու գազի մոլեկուլների բախ– ման հետեանքով առաջացող իոններն էապես ազդում են սարքի ներսում ընթա– ցող էլեկտրական երեույթների վրա: Իո– նային է. ս–երի բալոնից օդը հեռացվում է, փոխարենը լցվում անհրաժեշտ գազ կամ գազերի խառնուրդ (սնդիկի գոլորշիներ, ջրածին, հելիում են): Իոնային է. ս–երի մեծ մասի համար գազի ճնշումը բալո– նում լինում է 10՜3–10 տոր: Սակայն գերբարձր ճնշման գազապարպման լույսի աղբյուրներում այն կարող է հասնել 100 մթն (7,6 • 104 տոր): Իոնային է. ս–եր են չույսի գազապարպ– ման աղբյուրները, այդ թվում չյումինես– ցենաային չամպերը, իգնիարոնները, գա– զաարոնները, աիրաարոնները, սաա– բիչիարոնները, իոնային պարպիչները, տարրական մասնիկների հաշվիչները (տես Դեւոեկւոորներ աարրւսկան մասնիկների), իոնացման խցիկը, գանգվածա–սպեկտրա– չավւական խցիկները են: Բարձր արագու– թյան (մինչե 104 հց իոնային և 1011 հց էլեկտրոնային սարքերում) և կառավար– ման աննշան հզորությունների շնորհիվ է. ս–երը լայնորեն կիրառվում են էլեկ– տրական էներգիայի, էլեկտրական և օպ– տիկական ազդանշանների ձեափոխման և այլ նպատակների համար: Գրկ. R y ji h h B. H., 3jieKTpoHHbie npn- 6opbi, 2 H3£., nepepa6.f M., 1969. Գ. Պողոսյան

ԷԼԵԿՏՐԱՎԱՌԱՐԱՆ, վառարան, որի աշ– խատանքային տարածության մեջ» ջերմու– թյունն անջատվում է, երբ կարծր, հեղուկ կամ գազանման (էլեկտրական աղեղ) հաղորդիչներով անցնում է էլեկտրական հոսանք: Տես Աղեղային էչեկարական վա– ռարան, Դիմադրության էչեկարական վառարան, Ինդուկցիոն վառարան:

ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱ, գիտություն՝ գործ– նական նպատակներով էլեկտրական էներգիայի օգտագործման եղանակների մասին, տեխնիկայի բնագավառ, որն իրա– գործում է էլեկտրականության կիրառու– մը ժողովրդական տնտեսության մեջ, ռազմական գործում, կենցաղում: է–ի հըս– կայական նշանակությունը բացատրվում է էներգիայի մյուս տեսակների նկատմամբ էլեկտրական էներգիայի առավելություն– ներով՝ էլեկտրահաղորդման գծով էլեկ– տրական էներգիայի հաղորդման և էլեկ– տրական ցանցերի միջոցով սպառողների միջե այդ էներգիայի բաշխման պարզու– թյամբ, էլեկտրական էներգիան էներգիա– յի այլ տեսակների (մեխանիկական, լու– սային, ջերմային, քիմ. են) փոխակերպե– լու հեշտությամբ, էլեկտրական մեքենա– ներից, ապարատներից ու սարքերից օգտվելու պարզությամբ, արտադրության ավտոմատացման դեպքում հարմարավե– տությամբ՝ վերահսկման ու կառավար– ման էլեկտրական մեթոդների ճշտության և զգայունության շնորհիվ:

ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱ–

ԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության ճյուղ, էլեկտրաէներգիայի արտադրու– թյան, հաղորդման, վերափոխման և սպառ– ման համար թողարկում է տուրբա– և հիդրոգեներատորներ, էլեկտրամեքե– նաներ, հաստատուն և փոփոխական հո– սանքի էլեկտրաշարժիչներ, ուժային տրանսֆորմատորներ: Արտադրանքի ան– վանացանկն անցնում է 300 հզ–ից, իսկ յուրատիպ սարքերի թիվը՝ 35–40 մլն–ից: ՍՍՀՄ է. ա. ներառում է 20 խոշոր ճյուո և 20 ենթաճյուղ: Թողարկվող արտադրան– քի հիմնական սպառողներն են էլեկտրա– կայանները, էլեկտրահաղորդման ցան– ցերը, արդյունաբերությունը, գյուղա– տնտեսությունը, տրանսպորտը: ՍՍՀՄ է. ա–յան առաջընթացը կապված է ԳՈԷԼՌՌ–ի պլանի իրականացման հետ: Ետպատե– րազմյան շրջանում է. ա. աճեց քանակա– պես և որակապես՝ լուծելով ժողտնտեսու– թյան համալիր էլեկտրիֆիկացման խըն– դիրը: Տուրբինների գեներատորների գումարային հզորությունը 1950–75-ին աճեց 19,0, ուժային տրանսֆորմատոր– ներինը՝ 13,4, փոփոխական հոսանքի էյլեկտրաշարժիչներիեը՝ 2,8 (100 կվա՜ից բարձր հզորությամբ) և 8,3 (0,25-ից մինչե 100 կվա հզորությամբ), մագիստրալային էլեկտրաքարշերինը՝ 8,9 անգամ: է. ա. մեծ առաջընթաց է ապրել նաև ԳԴՀ–ում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում: Կա– պիտալիստական երկրներից է. ա–յան զարգացման բարձր մակարդակ ունեն ԱՄՆ, Անգլիան, ԳՖՀ, ճապոնիան, Իտա– լիան: Հայաստանում է. ա–յան զարգացումը սկսվեց սովետական կարգերի հաստատու– մից հետո, հատկապես ետպատերազմ– յան շրջանում: 1940–50-ին շարք մտան Վ. Ի. Լենինի անվ. «Հայէլեկտրագործա– րան»-ը, Երեանի կաբելի, էլեկտրատեխ– նիկական, 1950–60-ին՝ էլեկտրալամ– պերի, լուսատեխնիկական, «էլեկտրա– շարժիչ», էլեկտրաապարատների, Լենի– նականի էլեկտրատեխնիկական, էջմիած– նի «Պլաստմասսա», Ստեփան ավանի բար– ձըր հաճախականության սարքերի, Լե– նի նա կանի և Գորիսի միկրոէլեկտրա– շարժիչների գործարանները: 1960–75–ին էլեկտրատեխնիկական գործարաններ կառուցվեցին նաև Կիրովականում, Ար– թիկում, Կամոյում, Սարալիկում, Ղափա– նում, Սիսի անում, Մարտունիում են: