Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վնաս են հասցնում այգիներին ու ցանքե– րին: Առանձին տեսակներ (ժակո, կակա– դու են) պահվում են վանդակներում և ընդունակ են որոշ բառեր արտաբերել: Պատկերազարդումը տես 352–353-րդ էշերի միջե՝ ներդիրում:

ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆ (բառացի՝ Ամոնի կեն– դանի պատկերը), Հին Եգիպտոսի XVIII դինաստիայի (Նոր թագավորու– թյուն) փարավոն [մ. թ. ա. մոտ 1400(՝)– 1392 (")]: Ամենհոթեպ IV-ի (էխնաթոն) և Նեֆերտիտիի դստեր ամուսինը ե, հավա– նաբար, էխնաթոնի կրտսեր եղբայրը: Գահ է բարձրացել մոտ 12 տարեկանում, մահացել է 20 տարին չբոլորած: Թ–ի օրոք վերացվել են էխնաթոնի կրոնական ռե– ֆորմները, վերականգնվել է Աւէոնի պաշ– տամունքը: * Փարավոնի աթոռանիստն Ախեթաթոնից տեղափոխվել է Թեբե: 1922-ին անգլ. հնագետ Հ. Կարտերը հայտ– նաբերել է Թ–ի հարուստ դամբարանը:

ԹՈՒԹՄՈԱ (բառացի՝ Թոթ աստծու որ– դի), Հին Եգիպտոսի XVIII դի– նաստիայի (Նոր թագավորություն) փա– րավոններ. Թ. I, գահակալել է մ. թ. ա. 1538–1525-ին: Նրա օրոք Եգիպտոսի սահ– մանը հվ–ում հասել է մինչե Նեղոսի 3-րդ սահանքը, հս–ում՝ մինչե Եփրատ: Թ. II, գահակալել է մ. թ. ա. 1525 – մոտ 1523-ին: Թ. I-ի որդին: Արշավել է Նուբիա և Արեմտյան Ասիա: Թ. Ill (մ. թ. ա. 1525–1473), գահակա– լել է մ. թ. ա. 1503–1473-ին (1491-ից՝ որդու՝ Ամենհոթեպ II-ի հետ): Վերականգ– նել է Եգիպտոսի տիրապետությունը Ասորիքի և Պաղեստինի վրա: Խոշոր հաղ– թանակներ է տարել Մեգիդդոյի, Կադեշի և Կարքեմիշի մոտ: 1492–91-ին գրավել է Միտաննիի՝ Եփրատից արմ. ընկած տի– րույթները: Եգիպտոսի սահմանը հվ–ում հասել է մինչե Նեղոսի 4-րդ սահանքը: Թ. Ill-ի ժամանակ նվաճված հողերը դար– ձել են Եգիպտոսի նահանգներ, որոնք կառավարել են փոխարքաները: ft-. VI, գահակալել Հ մ. թ. ա. մոտ 1465– մոտ 1455-ին: Ամենհոթեպ II-ի որդին: Պատերազմել է Ասիայում և Նուբիայում:

ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆ Արմինե Միհրանի (ծն. 4.1.1921, Կահիրե), հայ սովետական երգ– չուհի (քնարա–դրամատիկական սոպ– րանո): ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1967): Կահիրեում երաժշտություն է ուսանել քրոջ՝ Թ. Արամյանի և Մ. Ֆելդմանի մոտ: 1947-ին ներգաղթել է Սովետական Հա– յաստան և որպես մեներգչուհի ընդունվել Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բա– լետի թատրոն: Դերերգերից են՝ Անուշ, Շուշան (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Գա– վիթ Բեկ»), Կարինե (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի»), Չիո–Չիո–սան (Պուչչինիի «Չիո–Չիո–սան»), Միքայելա (Բիզեի «Կար– մեն»), Նեդդա (Լեոնկավալլոյի «Պայաց– ներ»): Է. Կարագյոււյան

ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆ Հովսեփ Մովսեսի (ծն. 10.8.1918, Ալեքսանդրիս!, Եգիպտոս), հո– գեբան, մանկավարժ, մանկավարժական գիտությունների դ–ր (1967), պրոֆեսոր (1971): Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանի մանկավարժական ֆակուլ– տետը (1947): 1942–47-ին որպես ուսու– ցիչ աշխատել է Գալուստյան վարժարա– նում: 1947-ին ընտանիքով ներգաղթել է Սովետական Հայաստան: 1976-ից Երե– վանի պետական համալսարանի հոգեբա– նության ամբիոնի վարիչն է: ԱՄՆ–ի մտա– վոր ընդունակությունների զարգացման և հոգեմարմնական հետազոտությունների ինստ–ի գիտխորհրդի անդամ (1978):

ԹՈՒԹՔ, հ և մ ա ռ ո յ (հուն, ainoppoig– արյունահոսություն), ուղիղ աղիքի երակ– ների հանգուցավոր լայնացում՝ առավե– լապես հետանցքի շրջանում: Թ–ի հան– գույցները լինում են արտաքին (ենթա– մաշկային) և ներքին (ենթալորձաթա– ղանթային): Թ–ի առաջացմանը նպաստում է քրոնիկական փորկապությունը, կանգ– նած վիճակում երկարատե աշխատելը, կոնքի և որովայնի խոռոչի ուռուցքները, լյարդի ցիրոզը, կանանց մոտ՝ արգան– դի ոչ բնական դիրքը, հղիությունը: Որո– շակի նշանակություն ունի նաև երակների կառուցվածքի ժառանգական բնածին ան– բավարարությունը: Ախտանշանները՝ հետանցքի քոր, այրոց, ցավ և արյունա– հոսություն: Վերջինիս հետեանքով կա– րող է զարգանալ սակավարյունություն: Դեֆեկացիայի և ուժեղ լարումների ժա– մանակ, հետագայում նույնիսկ քայլելիս, հանգույցներն արտանկում են, բորբոք– վում, թրոմբակալվում: Հետանցքի սեղ– մանի կծկման հետեանքով հանգույցները կարող են ճմլվել, մեռուկանալ: Բ ու ժ ու մ ը. նախատրամադրող գոր– ծոնների վերացում, սառը ցնցուղ, փոր– կապության դեպքում՝ հոգնաներ, դիետա, ծանր դեպքերում՝ վիրահատություն:

ԹՈՒԼԱՄՏՈՒԹՅՈՒՆ, հիվանդությունների խումբ, բնորոշվում է մտավոր գործունեու– թյան անվերադարձ կամ դժվար վերա– կանգնվող իջեցմամբ, նախկինում ձեռք բերված գիտելիքների ու փորձի, ինչպես նաե նորը ձեռք բերելու ընդունակության կորստով: Թ–յան ժամանակ տուժում է իմացական գործունեությունը (ընկալում, հիշողություն, ուշադրություն, մտածողու– թյուն և խոսք): Բնորոշ է նաև հոգեկան ամբողջական գործունեության աղքատա– ցումն ու անկումը: Թ. լինում է ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի Թ., դե– մենցիա (լատ. dementio), կախված է գլխուղեղի ախտահարման բնույթից, ինչ– պես նաև այդ ախտահարումն առաջաց– նող հիվանդությունից (լուծանքային, վնասվածքային, ծերունական, շիզոֆրե– նիկ, էպիլեպտիկ Թ–ներ): Ձեռքբերովի Թ. կարող է լինել ընդհանուր և մասնակի: Ընդհանուր (տոտալ) Թ. առաջանում է գլխուղեղի կեղեի տարածուն ախտա– հարումների դեպքում: Արտահայտվում է ընկալման, հիշողության, ուշադրության, դատողության խանգարումներով: Մաս– նակի (պարցիալ կամ լակունար) Թ. բնորոշվում է ինտելեկտուալ ավելի ցածր ֆունկցիաների (հիշողություն, ուշադրու– թյուն են) իջեցմամբ: Կարող է հանդիպել ուղեղի աթերոսկլերոզի, սիֆիլիսի, ուռուց– քի, քրոնիկական ալկոհոլամոլության դեպ– քում: Բնածին Թ.,օլիգոֆրենիա (հուն. oXVyog–պակաս, սակավ և <ppev – խելք), բնորոշվում է հոգեկան ոլորտի տարբեր աստիճանի թերզարգացմամբ: Առաջացման պատճառներն են՝ պտղի ներարգանդային վնասումը, ուղեղի ծնըն– դաբերական տրավմաները, ծնողների մոտ սիֆիլիսի, ալկոհոլամոլության առկայու– թյունը: Տարբերում են բնածին Թ–յան 3 աստիճան՝ թեթե (դեբիլություն), միջին (իմբեցիլություն), ծանր (ապուշություն): Բնածին Թ. բնորոշվում է բառապաշարի խիստ աղքատությամբ, խոսելու ունակու– թյան թերզարգացմամբ, հիշողության թու– լությամբ, գիտելիքներ ձեռք բերելու դըժ– վարությամբ և խիստ սահմանափակմամբ: Բ ու ժ ու մ ը. հիմնական հիվանդու - թյան վերացում, ախտանշանային բու– ժում՝ «B> վիտամինային խումբ, գլուտա– մինաթթու, ամինալոն, բուժ–մանկավար– ժական միջոցառումներ: Տես նաե Օփգո– ֆրենոպեդագոգիկա: Վ. Հովհաննիսյան

ԹՈՒԼԻ ՈՒՄ (Thulium), Tm, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր: Լանթանիդ է, կարգահամարը՝ 69, ատո– մական զանգվածը՝ 168,9342, խտությունը՝ 9330 կգ/tl3, հալ. ջերմաստիճանը՝ 1545°C, եռմանը՝ 1730°C: Թ. f-տարր է, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կա– ռուցվածքը՝ 5d6s2: Ունի մեկ կայուն իզո– տոպ՝ Tu169: Արհեստական ռադիոակ– տիվ իզոտոպներից արժեքավոր է Tu170 (Ti/2=129 օր), որն օգտագործվում է գամմա–դեֆեկտոսկոպիայի համար, ինչ– պես նաե բժշկության մեջ՝ ռենտգենախտո– րոշման նպատակով: Թ. սպեկտրոսկոպիկ եղանակով հայտնաբերել է շվեդ գիտնա– կան Պ. Կլեվեն, 1879-ին: Անունը ստացել է հուն. ՑօւՅ^ղ (Թուլե) կիսաառասպելական երկրից, որը հնում համարում էին Երկրի ծայր հյուսիսը: Պարունակությունը երկրակեղևում 2,7• 10~~5% է (ըստ զանգվածի): Ցրված տարր է, բնության մեջ հանդիպում է մյուս լանթանիդների հետ: Թ. սպիտակ–արծա– թավուն մետաղ է, ունի պերամագնիսա– կան հատկություն: Քիմիապես ակտիվ է, միացություններում՝ եռարժեք: Օդում հեշտ օքսիդանում է՝ առաջացնելով Tu203 օք– սիդը: Թ. միացություններ է առաջացնում բազմաթիվ ոչ մետաղների հետ; Թ՜ի հիդ– րօքսիդը՝ Tu(OH)3, ունի հիմնային հատ– կություն, ստացվում է լուծելի աղերը ամո– նիակի ջրային լուծույթով մշակելիս: Թ. ստացվում է աղերի հալույթի էլեկտրուի– զից: Կիրառվում է օրգ. և անօրգ. սինթեզ– ներում՝ որպես կատալիզատոր: Դժվա– րտհալության շնորհիվ միացությունները օգտագործվում են հրակայուն խեցեգոր– ծական իրեր պատրաստելու համար:

ԹՈՒԼՄԻԴԱՍ (մոտ 1532-1624), հնդիկ բանաստեղծ: Գրել է հինդի լեզվով: Գըլ– խավոր երկը <Ռամայանա> (մոտ 1575,7 գիրք) պոեմն է՝ գրված համանուն էպո– պեայի սյուժեով: Հեղինակ է «Օրհներ– գություններ» (մոտ 1570), «Գովք աստ– վածուհի Փարվաթին» (1586), «Գովք Սի– թային» (1586), «Բանաստեղծությունների ծաղկաշղթա» (1612–14) ժողովածուների:

ԹՈՒԼՈՒձ (Toulouse), քաղաք, նավա– հանգիստ Ֆրանսիայի հարավում, Գարո– նի ափին: Վերին Գարոն դեպարտամենտի վարչական կենտրոնն է: 371 հզ. բն. (196$):

ԹՈՒԼՈՒ&–ԼՈՏՐեԿ (Toulouse-Lautrec, իս– կական ազգանունը՝ դե Թ ու լ ու զ–Լ ո տ– ր և կ–Մ ո ն ֆ ա, de Toulouse-Lautrec- Monfa) Անրի Մարի Ռայմոն (24.11. 1864, Ալբի – 9.9.1901, Մալրոմե, Բոր–