Ա. Թ ու լ ու զ–Լ ո ա ր և կ. «Մուլեն–Ռուժ մտնող Լա Գուլյան» (1892, Բեռնհեյմ դե Վիլ– լերի հավաքածու, Փարիզ) դոյի մոտ), ֆրանսիացի նկարիչ: Կրել է իմպրեսիոնիզմի (հատկապես է. Դեգայի) և ճապոնական գրաֆիկայի ազդեցությու– նը: Առաջին գործերում կերպարները խիստ անհատականացված են (է. Բեռնարի դի– մանկարը, 1885, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն): 1880-ական թթ. 2-րդ կեսից փա– րիզյան բոհեմները, թատրոնները, կըր– կեսները, կաբարեները դարձել են Թ–Լ–ի ստեղծագործության հիմնական թեման («Պարահանդես Մուլեն–դե–լա–Գալեթում», 1889, Արվեստի ինստ., Չիկագո, «Երգչու– հի Իվետ Դիլբեր», 1894, Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա): Պոաոիմպրեսիոևիզւէի խոշորագույն ներ– կայացուցիչ Թ–Լ. 1890-ական թթ. մերձե– ցել է «մոդեռն» ոճին, որը վառ կերպով է դրսևորվել նրա գրաֆիկայում, հատկա– պես՝ գունավոր վիմատիպ ազդագրերում («Մուլեն–Ռուժ», 1891): Գրկ. Ո e p p ւօ ա օ A,, Tyjiy3-JIoTpeK, nep. c (JjpaHij., M., 1969. ԹՈՒԻ, Թուղխ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթ գա– վառում, Վանա լճի հարավ՜արևմտյան ափին: XX դ. սկզբին ուներ մոտ 272 (41 տուն) հայ բնակիչ: Գյուղում կար եկեղե– ցի և վարժարան: Բնակիչները տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: 1970-ին իտա– լացի ճարտ–ներ Տ. Բրեչչիա–Ֆրատադոկ– կին և Պ. Կունեոն Արևմտյան Հայաստան ուսումնասիրական ճանապարհորդության ընթացքում հայտնաբերել են V–VI դդ. բազիլիկներ, որոնցից մեկը Թ–ում է: Կառույցը ուղղանկյուն ծավալով, 12,75itX X8,4 t/X 10,0 it չափերով, երկլանջ տա– նիքով միանավ բազիլիկ է (V դ.): C Գրկ. Cuneo P., Le basiliche di Tux, C c c Xncorgin, Pasvack, Hogeacvank, Roma, 1973. ԹՈՒԻ1 ՄԱՆՈՒԿ, մատուռանման կամ գե– րեզմանաձև շինություններ, սրբավայր– ուխտատեղիներ՝ կառուցված բարձունք– ների վրա, շրերի ակունքների մոտ կամ ծառաստաններում: XIX դ. սկսած արձա– նագրվել են Հայաստանի համարյա բոլոր բնակավայրերում: Սովետական Հայաս– տանի տարբեր շրջաններում կան տասնյակ Թ. Մ–ներ: «Սուրբ և բուժիչ» են համարվել դրանց շրջապատի ջրերը, ծառերը: Ամեն շաբաթ երեկո ծեր կանայք խանկ ու մո– մով այցելել են Թ. Մ–ներին: Տարվա մեջ եղել են հատուկ տոներ՝ երգ ու պարով, մրցույթ–վարժություններով, կերուխումե– րով: Որոշ հետազոտողներ այդ ամենը կապել են հեթանոսական պատկերացում– ների հետ, ոմանք՝ քրիստոնեական: Թ. Մ. հասկացությունը տարբեր ձևերով իր կնի– քըն է դրել աշխարհագրական անունների (Թուխ Մանուկ գետ, Թուխ Այր ամրոց, Թուխ գյուղ ևն), անձնանունների (Թուխ– մանուկ, Թուխման, Թուխայր, Թուխծամ, Թուխիկ ևն), դիցաբանական անունների (Աղեկ Մանուկ, Վարգդես Մանուկ, Խոր Մանուկ ևն), ինչպես և աղթարա–կախար– դական ըմբռնումների վրա: Կան միջնա– դարում գրի առնված ժող. հնաբույր եր– գեր, որոնց դիցաբանական հերոսները կոչվում են Թ. Մ., Թուխ Կտրիճ, Աղեկ Կտրիճ կամ ուղղակի՝ Թուխ, Մանուկ, Կտրիճ: Այդ անվանումների մեջ որոշիչը մանուկ կամ կտրիճ հասկացությունն է՝ հերոս, քաջ, հզոր, առաքինի առումնե– րով: Դրանք այն երևակայական նախնի– ներն են, որոնց օրինակով դաստիարակ– վել են պատանիները՝ դեռևս համայնա– կան անդասակարգ հասարակության մեջ ստեղծված հասակային (տարիքային) դա– սերում: Այդ նախնիներին նվիրվել են սրբավայրեր, ուր և հասունացած երի– տասարդները ենթարկվել են մարմնա– կան փորձությունների, վարսահատման, մկրտվել և ամուսնության ու հասարակա– կան արտադրական հարաբերությունների մեջ մտնելու իրավունք ստացել: Քրիստո– նեությունը սկզբնական շրջանում պայքար է մղել բոլոր այդ սովորությունների դեմ՝ խորտակելով Թ. Մ. սրբավայրերը: ժողո– վուրդը, սակայն, ավանդության ուժով պահել է Թ. Մ–ների կիսավեր փլատակ– ները: Դրանք երբեմն վերակառուցվել են՝ Ակունք գյուղի (Թալինի շրշան) Թուխ Մա– նուկ մատուռը ստանալով քրիստոնեական նշանակու– թյուն և կոչվել Թ. Մ. եկեղեցի: Գրկ. Սրվանձտյան Դ., Գրոց ու բրոց, ԿՊ, 1874: Ն ու յ ն ի, Համով հոտով, ԿՊ, 1884: Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմու– թյան, [հ.] 1–2, Ե., 1942–48: Մ և ա ց ա– կանյան Ա. Շ., «Թուխ Մանուկ»- հուշար– ձանների մասին, «ՊԲՀ», 1976, No 2: Ա. Մնացականյան ԹՈհԽԱՐՔ, Թուխ արս, ամրոց Մեծ Հայքի Տայք նահանգի Կղարշք գավառում, ճորոխ գետի աջ ափին: Հիշատակվում է VII դ. «Աշխարհացոյց»-ում: Մամիկոնյան– ների տոհմական կալվածքն էր և միաժա– մանակ ռազմ, հենակետը: 702-ին Վարդա– նակերտի ճակատամարտում արաբներին հաղթելուց հետո Թ–ում էր ամրացել Հա– յոց սպարապետ Մմբատ Բագրատունին (Բյուրատյանը):
ԹՈՒՒԻԿՏԱՆ Լևոն Միմոնի (ծն. 3.22. 1931, Լենինական), հայ սովետական դե– րասան և ռեժիսոր: ՀՍՍՀ վաստ. արտիստ (1972): Ավարտել է Երևանի գեղարվեստա– թատերական ինստ–ի դերասանական (1955) և ռեժիսորական (1975) ֆակուլ– տետները: 1955–66-ին աշխատել է Երե– վանի Սունդուկյանի անվ. թատրոնում: 1966-ից աշխատում է Երևանի դրամատի– կական թատրոնում: Լավագույն դերերից են՝ Ալեքսեյ (Վ. Վիշնևսկու «Լավատեսա– կան ողբերգություն», 1967), Ցասոն (ժ. Անույի «Մեդեա», 1969), Պարատով (Օստրովսկու «Անօժիտը», 1970), Դոմինի– կո Սորյանո (էդ. դե Ֆիլիպպոյի «Ֆիլու– մենա Մարտուրանո», 1971), Ռիչարդ Եր– րորդ (Շեքսպիրի «Ռիչարդ III», 1972), Թափառնիկոս (Հ. Պարոնյանի «Ատամնա– բույժն արևելյան», 1976): Բեմադրություն– ներից են՝ Ֆ. Դյուրենմաթի «Խաղում ենք Մթրինդբերգ» (1975), Զ, Խալափյանի «Հայրական տուն» (1977) պիեսները:
ԹՈՒԻՄԱՆՈհԿԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական ՍՍՀ Արարատի ու Եղեգնա– ձորի շրջանների սահմանագծում, Դահ– նակի և Ուրծի լեռնաշղթաները միմյանց կապող թամքոցի վրա: Բարձրությունը 1795 it է: Բաղկացած է էոցենի գոյացում– ներից: Լանդշաֆտը լեռնատափաստա– նային է: Թ. լ–ով է անցնում Երևան–Ջեր– մուկ խճուղին:
ԹՈՒԿԻԴԻԴԵՍ (0ovku8l6^) (մ. թ. ա. մոտ 460, Աթենք –■ մ. թ. ա. 400), հունա– կան դասական պատմագրության խոշո– րագույն ներկայացուցիչ: Սերել է ազնվա– կանի ընտանիքից: Կրել է մատերիալիստ փիլիսոփա Անաքսագորասի և հռետոր Անտիֆոնի ազդեցությունը: Հարել է Պերիկչեսի՝ չափավոր դեմոկրատական կուսակցությանը: Մասնակցել է Պելոպո– նեսյան պատերազմին (մ. թ. ա. 431 – 404): Մ. թ. ա. 424-ին նշանակվել է նա– վատորմի հրամանատար, սակայն պարտ– վել է սպարտացիներից, մեղադրվել դա– վաճանության մեջ և հեռացել Աթենքից: Տարագրության մեջ գրել է «Պատմու– թյուն» աշխատությունը (անավարտ, 8 գրքով), շարադրել Պելոպոնեսյան պա– տերազմի պատմությունը մինչև մ. թ. ա. 411: Նա առաջին պատմիչն է, որը փոր– ձել է ցույց տալ հասարակության զարգաց– ման աստիճանները, վեր հանել այդ զար– գացման շարժիչ ուժերը: Զերբազատվե–