Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

լով Ժամանակի կրոնական նախապաշա– րումներից՝ աշխատել է բացահայաել պատմական դեպքերի նյութական հիմքը, երևույթների ներքին օրինաչափությունը, օբյեկտիվ պատճառները: Թ. ատտիկյան գրավոր արձակ խոսքի հիմնադիրն է, ունի շարադրանքի սեղմ ոճ: Նա օրինակ է եղել Դեմոսթենեսի, Կոռնելիոս Նեպոսի, Կիկերոնի, Տակիտոսի, Սալլուստիոսի, Պրոկոպիոսի և ուրիշների համար: Երկ. Պատմություն Պելոպոնեսական մար– տին, Վնտ., 1887: Գրկ. M H m e H K Օ Փ. T. , OyKHflHfl H ero co^HHeHHe, b. 2, M., 1888. Ս. Կրկյաշարյան.

ԹՈՒՂԹ (ուղերձ, նամակ), գրական ժանր: Հրապարակախոսական կամ բանաստեղ– ծական երկ՝ հորինված նամակի ձևով և ուղղված որևէ անձի (կամ մարդկանց խմբի): Թ–ի առաշին օրինակները (չափա– ծո) տվել են հռոմեական բանաստեղծ– ներ Հորացիոսը (մ. թ. ա. I դ.) և Օվի– դիոսը (մ. թ. ա. I – մ. թ. I դդ.): Թ ին բնորոշ են փիլ. խորհրդածությունը, հրա– պարակախոսական շեշտը, երբեմն էլ՝ սատիրական երանգը (Կլեման Մառոյի, Բուալոյի, Վոլտ երի, Գյոթեի, Շիլլերի, Պուշկինի, Չարենցի և այլոց ուղերձները): Չափածո Թ. ուղղվում է իրական–պատմա– կան (կամ երևակայական) որևէ անձնա– վորության: Արձակ Թ. զարգացել է վաղ քրիստոնեության շրջանում և հատկապես միջնադարում՝ դառնալով քրիստոնեական գրականության հիմնական տեսակներից: Հայտնի են Նոր կտակարանի մասը կազ– մող և քրիստոնեական առաշին համայնք– ներին ուղղված առաքելական Թ–երը (տես Թուղթք առաքեչոց): Միջնադարում Թ. ունեցել է գլխավորապես բարոյախրատա– կան և դավանաբանական բնույթ: Հայ մատենագրության մեջ զարգացել է ինչ– պես առաքելական, այնպես էլ անտիկ Թ–ի գրական–ճարտասանական առանձ– նահատկությունների յուրացմամբ: Մով– սես tunjiktiuiQm-, Ղ.ա<սյ Փար*յեցու, Գ–րի՜ գոբ Նարեկացու, Ներււես Շնորհալու, Մխիթար Գոշի, Հովհաննես Երզնկացու և այլ մատենագիրների Թ–երը Հայաստա– նի քաղ. պատմության, սոցիալական շար– ժումների, դավանական պայքարի ու գիտական մտքի ընթացքը լուսաբանող սկզբնաղբյուրներ են: Դրանց մի մասը մեզ է հասել նաև առանձին ժողովածունե– րով, որոնցից առավել կարևորներն են <Գիրք թղթոց>-ւ (հրտ. 1901), Գրիգոր Մագիստրոսի 88 Թ–երը (հրտ. 1910) և Թովմա Մեծոփեցու կազմած «Թուղթ նա– մակի վարդապետաց եկեղեցւոյ» հավա– քածուն (Վենետիկ, Մխիթարյան միա– բանության մատենադարանի N» 1091 ձե– ռագիր): Պ. Խաչատրյան

ԹՈՒՂԹ, մշակված և միմյանց միահյուս– ված բուսական թելերից բաղկացած բա– րակ թերթանման նյութ, թելերը միմյանց կապվում են կառչման մակերևութային ուժերով: Պատրաստման եղանակը հայտ– նաբերել է Ցայ Լունը (Չինաստան, II դ.): Եվրոպայում երևան է եկել XI– XII դդ.: Թ–ի արտադրության համար օգ– տագործում են տարբեր փայտանյութերի ու միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգված: Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից. թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյու– թերի քիմ. և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավո– րում), մշակում թղթի պատրաստման մե– քենայի վրա (շրով նոսրացում, զանգվա– ծի մաքրում կեղտից, դատարկում, մամ– լում և չորացում), վերշնամշակում (կա– լանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում: Կախված նշանակությունից՝ Թ. բնութագրվում է տարբեր ցուցանիշնե– րով. 1 ւ/2–ու զանգվածը՝ 4–250 գ, հաստու– թյունը՝ 4–400 մկմ, կտրման երկարու– թյունը՝ 1200–16000 մ: Թ–ի հիմնական մեխանիկական հատկություններն են՝ խզման երկարությունը, կոտրման ունա– կությունը, սեղմելիությունը, ոլորելիու– թյունը, խոնավությունը, գույնը, ճերմա– կությունը ևն: Հայտնի է մոտ 600 տեսակի Թ.: ՍՍՀՄ–ում ընդունված դասակարգ– մամբ Թ. բաժանվում է 11 կարգի, տպա– գրական, գրելու, գծագրական–նկար– չական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռա– գրական, ծակոտաժապավենների հա– մար ևն), լուսազգայուն, փաթեթավոր– ման, պատճենահանման, արդյունաբե– րական–տեխնիկական: Հայաստանում Թ. օգտագործվել է VIII–IX դարերից: Թ–ի վրա մեզ հասած ամենահին հայերեն ձե– ռագիրը X դարի է:

ԹՈՒՂԹ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ», Ներսես Շնորհալու հորդորական գրությունը՝ ուղղված բոլոր հայերին: Արտացոլում է XII դ. սոցիալ անա եսական հարաբերու– թյունների, հասարակական ներհակու– թյունների բնույթը Հայաստանում: Այն նաև ամուսնա–ընտանեկան, քրեա–իրա– վական նորմերի հուշարձան է: «Թ. ը.» ուղղվել է աշխարհիկ և հոգևոր բոլոր խա– վերին, բացահայտել հոգևորականության այլասերումն ու հեղինակության անկումը, եկեղեցու ոեոո ազգային ինքնուրույնու– թյան պահպանման հարցում: Ներսես Շնորհաչին հոգևորականներին խրատել է՝ ագահության, հարստություն կուտա– կելու, անձնական տնտեսություններն ընդլայնելու տենչով մտահոգվելու փոխա– րեն նվիրվել ժողովրդի հոգևոր դաստիա– րակության գործին, լինել առաքինի, պարկեշտ, զերծ մնալ կաշառակերությու– նից: Աշխատավորներին նվիրված բաժ– նում կամայականությունների, անօրինա– կան հարկերի, ծայրահեղ շահագործման ենթակա ժող. զանգվածների վիճակը թե– թևացնելու նպատակով ֆեոդալներին հոր– դորել է լինել չափավոր, շինականին ան– տեղի չհարկել, չպատժել, չկողոպտել, մահվան չդատապարտել: Նրանց հոր– դորել է նվիրվածություն հոգևոր կյանքին, հնազանդություն ֆեոդալներին: «Թ. ը.»-ում հեղինակը սահմանել է ամուս– նական տարիքը (տղաների համար՝ 15, աղջիկների համար՝ 12), կարևոր համա– րել ամուսնության կամավորությունը: Խրատներում հատուկ տեղ է հատկացվել կանանց: Գիտակցելով կենցաղ մուտք գործող ծայրահեղ նորաձևությունների վտանգավորությունը՝ կանանց խրատել է պճնամոլությամբ զբաղվելու, անձը ոս– կով ու արծաթով զարդարելու փոխարեն լինել պարկեշտ, հոգեպես գեղեցիկ, զերծ մնալ աղանդներից, կավատությունից, ան– բարոյականությունից: «Թ. ը.» գրվել է հոգևորականության դերի բարձրացման, հերձվածողների դեմ պայքարն ուժեղացնե– լու նպատակով, արտացոլել է դասակար– գային հակասությունների սրման, սո– ցիալական, իրավական անարդարություն– ների խորացման էությունը: Այնտեղ հայ իրականության մեջ առաջին անգամ ար– ծարծվում է աշխատավոր ժողովրդին կա– մայականություններից պաշտպանելու անհրաժեշտությունը: «Թ. ը.» առաջին անգամ հրատարակվել է 1788-ին, Պե– տերբուրգում: 1829-ին Վենետիկում հրա– տարակվել է լատ., 1841-ին Պետերբուր– գում՝ ռուս, մասնակի թարգմանությամբ: Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էշ 1402-04: Ա բ և ղ J ա ն Մ., Երկ., հ. 4, Ե., 1970: Հակոբյան Գ., Ներսես Շնորհալի, Ե., 1964: CyKHacflH A. r., Hctophh Khjihkhhckofo ApMHHCKoro rocyflapcTBa h npaBa (XI–XIV bb.), E., 1969, c. 176–179. Ա. Սուքիասյան

ԹՈՒՂԹՔ ԱՌԱՔԵԼՈՑ, վաղ քրիստոնեա– կան շրջանի նամակագրական բնույթի գրական տեսակ: Գրվել են I դ. վերջերից մինչև II դ. կեսերը: Կանոնականացված և Նոր կտակարանում ընդգրկված են 21 Թ. ա., որոնցից 14-ը վերագրված են Պո– ղոս, 3-ը՝ Հովհաննես, 2-ը՝ Պետրոս, մեկա– կան՝ Հակոբոս և Հուդա առաքյալներին: Թ. ա. ուղղված են քրիստոնեական նորա– կազմ տարբեր համայնքներին, եկեղեցի– ներին, առանձին անձանց և դավանափոխ հրեաներին: Թ. ա. պատկերացում է տա– լիս քրիստոնեության տարածման, վաղ շրջանի համայնքային–եկեղեցական կյան– քի ու գաղափարախոսության մասին:

ԹՈՒՂԼԱՃԼՏԱՆ Բարսեղ Միքայելի, Թ ու ղ– լաճը Բարս (ծն. 1.4.1933, Ստամբուլ), բառարանագիր: Ավարտել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանը և Միչիգանի հա– մալսարանի լեզվաբանական ֆակուլտե– տը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր ու մասնագիտական բառա– րաններ («Թուրքերեն–անգլերեն մեծ բա– ռարան», 1966, «Թուրքերենի հոմանիշ– ների բառարան», 1967, «Թուրքերեն–ֆրան– սերեն մեծ բառարան», 1968, «Անգլերեն– լատիներեն–թուրքերեն բժշկական բառա– րան», 1964): 1971–74-ին հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» («Okyanus») հան– րագիտական բացատրական–ստուգաբա– նական բառարանը:

ԹՈՒՂՈՒՏ, Թ և ղ ու տ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կու– րուչայ (Դարանաղի) գավառում: 1909-ին ուներ 93 տուն հայ (631 շունչ) բնակիչ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Գևորգ) և վար– ժարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: ԹՈՒ ՄԱ ՎԱՐՊԵՏ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի հայ ճարտարապետ: Ըստ շի– նարարական արձանագրության պահպան– ված բեկորի (որը հավանաբար մուտքի բարավորն հ եղել) կառուցել է Սիսիանի շրջանի Դաստակերտ գյուղի եկեղեցին (այժմ միայն հիմքերն են երևում):

ԹՈՒՄԱՀԱՆ Միհրան Թովմասի (21.10* 1890, Կյուրին, Թուրքիա – 28.10.1973, Երևան), հայ երաժիշտ–ազգագրագետ, Կո–