Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ժողովածուներ: Թ–ի «Բալլադ, որ եղել է» (1970) ե «ճակատագիր» (1975) պոեմներն արժանացել են Հայաստանի գրողների միության մրցանակին:

ԹՈՒՄԱՆՏԱՆ Հովհաննես Երանոսի [5.11. 1904, գ. Սվանվերդի (այժմ՝ ՀՍՍՀ Անիի շրջանի գ. Լուսաղբյուր) – 4.7.1968, Երե– վան], հայ սովետական տնտեսագետ: Պրոֆեսոր (1945), ՀՍՍՀ գիտության վաս– տակավոր գործիչ (1966), ՍՄԿԿ անդամ 1927-ից: 1933-ին ավարտել է Լենինականի կոոպերատիվ ինստ–ը: 1943–68-ին եղել է Երեանի համալսարանի ժողտնտեսու– թյան պլանավորման և ճյուղային էկոնո– միկաների ամբիոնի վարիչ: Ուսումնասի– րել է Հայաստանի տնտ. զարգացման պատմությունը, ժողտնտեսության պլա– նավորման, արտադրության արդյունա– վետության հարցերը: Երկ. Ժողովրդական տնտեսության պլա– նաչափ զարգացման օրենքի մասին, Ե., 1954: ՝՝Հայաստանի տնտեսական զարգացման պատ– մություն, Ե., 1960: Հայաստանի սոցիալիս– տական էկոնոմիկայի զարգացումը, Ե., 1962: ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության բալանսը, Ե., 1970:

ԹՈՒՄԱՆ ՅԱՆ Հովհաննես Թադեոսի [7(19).2.1869, գ. Դսեղ (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում) – 23.3.1923, Մոսկվա], հայ բանաստեղծ, արձակագիր, գրական–հասարակական գործիչ: Տար– րական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է (1879– 1883) Ջալալօղլի գյուղի (այժմ՝ ք. Ստե– փանավան) ծխական դպրոցում: 1883-ից բնակություն է հաստատել Թիֆլիսում: 1883–87-ին սովորել է Ներսիսյան դըպ– րոցում: Դպրոցի լրիվ դասընթացը չա– վարտած, աշխատանքի է անցել Թիֆլիսի հայոց հոգևոր կոնսիստորիայում, ապա՝ Կովկասի հայոց հրատարակչական ըն– կերության գրասենյակում: 1893-ից զբաղ– վել է գրական աշխատանքով և հասարա– կական գործունեությամբ: Հ. Թումանյանի արձանը Ա, ացենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի հրապա– րակում (գործ՝ Ա. Սարգսյանի) Հ. Թումանյանի ընտանիքը Թ. սկսել է ստեղծագործել 1880-ական թթ. կեսերից: ժողովրդական մոտիվնե– րով երգերից ու ավանդություններից բա– ցի, գրել է ազգային–հայրենասիրական բանաստեղծություններ՝ Ղ. Ալիշանի և Ռ. Պատկանյանի ակնհայտ ազդեցու– թյամբ: Թ. որպես բանաստեղծ հայտնի դարձավ հաջորդ տասնամյակի սկզբին, երբ լույս տեսան նրա երկու ժողովածու– ները («Բանաստեղծություններ», 1890, 1892): Այդ և հետագա տարիներին աշխա– տակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» և այլ պարբերականների: Թ ի մուտքը գրականություն համընկավ հայ մշակույթի շրջադարձային փուլերից մեկի հետ: Դարավերջին գրականության առաջնահերթ խնդիրն էր դարձել ժողո– վըրդի կյանքի, սոցիալական և ազգային ձգտումների ճշմարտացի պատկերումը , ժողովրդական ստեղծագործության հա– մակողմանի օգտագործումը: Դրա խոշո– րագույն կրողն ու մարմնավորողը հան– դիսացավ Թ., որը դեռ գրական գործու– նեության արշալույսին հռչակեց «դեպի բնությունը, դեպի ժողովուրդը, հայոց գրողնե՝ր» սկզբունքը: Նա ճշմարիտ ժո– ղովրդային էր համարում միայն այն գրա– կանությունը, որի մեջ տեսնում էր «ազ– գային ոգի, վիշտ, ուրախություն, սովո– րություն, զգացմունք»: Արդեն 1890-ական թթ. հրատարակված Թ–ի պոեմների, բա– նաստեղծությունների և բալլադների մեջ լայնորեն պատկերված են հայ իրակա– նությանը, մասնավորապես, հայ գյուղին բնորոշ սոցիալ–հոգեբանական կոնֆլիկտ– ները, օգտագործված են նրա բանահյու– սության ավանդույթները: Թ–ի այդ շրջա– նի ստեղծագործությունը, ընդհանուր առմամբ, զարգանում էր ռեալիզմի հու– նով: Բայց երիտասարդ բանաստեղծի ոճի մեջ կային ռոմանտիզմի ազդեցու– թյան հետքեր: Դա մասնավորապես վե– րաբերում է վաղ, շրջանի պոեմներին («Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», «Անուշ»-ի առաջին տարբերակը, 1890), որոնց հերոսները հաճախ բնորոշվում են ռոմանտիկական բացառիկությամբ ու խորհրդավորությամբ: Թ–ի ստեղծագործական հասունության, ռեալիզմի և ժողովրդայնության ամենա– բարձր փուլն սկսվում է Օդ. առաջին տա– րիներից: 1901–03-ին նա արմատապես վերամշակեց, Փաստորեն նորից գրեց նահապետական հայ գյուղի կյանքը պատ– կերող «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Մա– րոն» պոեմները: Դարասկզբին են գրվել կամ առաջին անգամ հրատարակվել Թ–ի էպիկական պոեզիայի մյուս նշանավոր երկերը՝ «Սասունցի Դավիթը», «Թմկա– բերդի առումը», «Պոետն ու Մուսան», «Դեպի Անհունը», «Հին կռիվը» պոեմները, բազմաթիվ բալլադներ ու բանաստեղծու– թյուններ: Այդ երկերի մեծ մասը հավաքվեց 1903-ին Թիֆլիսում հրատարակված ժո– ղովածուի մեջ, որը եղավ Թ–ի դասական վարպետության առաջին ամբողջական արտահայտությունը: Թ., ամենից առաջ, էպիկ բանաստեղծ է: Նրա ստեղծագործական սկզբունքներն առավել ցայտուն երևան են եկել պոեմնե– րում ու բալլադներում, որոնք այդ ժան– րերի մեջ նախահոկտեմբերյան հայ. գրա– կանության ամենաբարձր նվաճումն են: «Հառաչանք» պոեմում, որը Թ. հղացել է 1880-ական թթ., պատկերված են գյուղա– ցիական զանգվածների տարերային բո– Հ. Թումանյանի ձեռագրերից