Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Դսեղի Փայտամշակման կոմբինատ) և սննդի արդյունաբերությունը: 1977-ին շահագործման է հանձնվել Ախթալայի պտղի պահածոների գործարանը: Շրջա– նին էլեկտրաէներգիա են մատակարա– րում Զորագետի ՀԷԿ–ը և Հայկական միաս– նական էներգահամակարգը: Նախատես– վում է կառուցել Շնողի ՀԷԿ–ը (ամենա– խոշորը Դեբեդի կասկադում): Աշխատանք– ներ են կատարվում ջրային ռեսուրսները արդ. կեղտաջրերից պաշտպանելու ուղ– ղությամբ: Գյուղատնտեսությունն աչքի է ընկնում զարգացած անասնապահությամբ և պըտ– ղաբուծությամբ: Կարևոր ճյուղերից են նաև ծխախոտագործությունն ու բանջա– րաբուծությունը: Հողային ֆոնդի (111 հզ. հա) ավելի քան կեսն զբաղեցնում են ան– տառները (անտառներով զիջում է Իջևանի և Շամշադինի շրջաններին), 7,9%–ը՝ վա– րելահողերը, 40% –ը՝ արոտավայրերը, խոտհարքները և օգտագործման պիտանի այյ հողատարածությունները, մոտ 20%–ը՝ բազմամյա տնկարկները: Գյուղատնտե– սության համախառն արտադրանքի կե– սից ավելին ստացվում է անասնապահու– թյունից: Գերակշռում է կաթնատու տա– վարաբուծությունը (22,5 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, այդ թվում կո– վեր՝ 8,7 հզ., 1975): Ոչխարաբուծությունը (45,5 հզ. գլուխ) ունի մսաբրդակաթնա– տու ուղղություն: Զարգացած է խոզաբու– ծությունը (10,6 հզ. գլուխ, երրորդ տեղը հանրապետությունում՝ Շամշադինի և Նո– յեմբերյանի շրջաններից հետո): Զգալի զարգացում ունեն թռչնաբուծությունն ու ձիաբուծությունը: Արդ. եղանակով անաս– նապահության վարման օրինակ է Ահնի– ձորում ստեղծված՝ խոշոր եղջերավոր անասունների բարձր մթերատու երինջ– ների աճեցման միջտնտեսային միավորու– մը, որն ապահովում է հանրային հոտի վերարտադրությունը: Նախատեսվում է ստեղծել կաթնապրանքային խոշոր տըն– տեսություններ (Օձունի, Լորուտի, Աթա– նի, Դսեղի սովետական տնտեսություննե– րի բազայի վրա), ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը կենտրոնացնել զարգացման համար նպաս– տավոր պայմաններ ունեցող տնտեսու– թյուններում: Հողագործության մեջ առա– ջատար դեր ունի այգեգործությունը (2266 հա 1974), հիմնականում՝ պտղա– բուծությունը, որն առավել զարգացած է Շնողի և ճոճկանի սովետական տնտեսու– թյուններում: Ցանքատարածություններն զբաղեցնում են 7,6 հզ. հա (1974), որից 4,8 հզ. հա՝ կերային (այդ թվում բազմամ– յա խոտհարքներ), 1,4 հզ. հաՀ հացահա– տիկային, 1,2 հզ. հա" բանջարաբոստա– նային կուլտուրաներ: Մշակում են կար– տոֆիլ (հանրապետության ապրանքային կարտոֆիլամշակման շրջաններից մեկն է) և ծխախոտ (164 հա): Զգալի աշխատանք է կատարվում գյուղատնտեսության ին– տենսիվացման ուղղությամբ: Ընդլայնվում են ոռոգվող հողատարածությունները: Լոռու ջրանցքի հզորությունն ավելաց– նելու նպատակով Կողեսի ձորում՝ Տաշիր գետի վրա, կառուցվում է ջրհան կայան: Նախատեսվում է հզորացնել Այրումի, ճոճկանի, ինչպես և շահագործման հանձ– նել Արճիսի ջրհան կայանները, Շնողում կառուցել ջրամբար: Բարձրացել է անաս– նապահության մեքենայացման մակար– դակը: Շրջանի գյուղատնտեսությունը IX հնգամյակում ստացել է 7,7 մլն ռ. գյուղատնտ. տեխնիկա և նյութեր: Թ. շ–ի տերիտորիայում է գտնվում ՀՄԱՀ–ի հս. գլխավոր դարպասը (Լոռու ձոր): Դեբեդի կիրճով անցնում է Երևան– Թբիլիսի երկաթուղու 48 կմ հատվածը: Ունի 978 կմ խճուղի: Բոլոր բնակավայ– րերը ավտոճանապարհներով կապված են շրջկենտրոնի հետ, օգտվում են հեռուս– տատեսային հաղորդումներից: Կա կապի 11 բաժանմունք: Առողջապահությունը: Թ. շ–ում կա 6 հիվանդանոց (210 մահճակալով, առանց Ալավերդու շրջանային հիվանդանոցի), 18 բուժական–մանկաբարձական կետ, 7 դեղատուն: Բուժաշխատողների թիվը 239 է, որոնցից 26-ը՝ բժիշկներ: Ախթա– լայում գործում է լեռնակլիմայական առողջարան–հանգստյան տունը: Մշակույթը: 1975–76 ուս. տարում շրջանում կար 11 միջնակարգ, 23 ութամ– յա, 2 տարրական դպրոց (8,7 հզ. աշա– կերտ, 631 ուսուցիչ), պտղաբուծական տեխնիկում (Ալավերդի), երաժշտական դպրոց (Օձուն), 39 մսուր–մանկապարտեզ (1300 երեխա): Գործում են 37 մասսայա– կան գրադարան, 33 ակումբ և մշակույթի տուն, Դսեղում գործում է Թումանյանի տուն–թանգարանը: Լույս է տեսնում «Լո– ռի (1965-ից) շրջանային թերթը: Թումանյանի շրջանի բնակա– վայրերը Աթան, Ախթալա, Ախթալա հանգստյան տանը կից ավան, Ակներ, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թե– ղուտ, Թումանյան, Լորուտ, Ծաթեր, Ծաղ– կաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագ– վի, Հաղպատ երկաթուղային կայարանին կից ավան, Հաղպատ, Արևածագ, ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամ– լուղ, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզիա, Վերին Ախթալա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ, Քոբեր երկաթուղային կայարանին կից ավան, Օձուն (Ուզունլար): Պատկերազարդումը տես աղյուսակ VII, 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. տես Հայկական, Սովետական Սոցիա– չիստական Հանրապետություն հււդվածի գրա– կանությունը: Մ. ԴոէԱան

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, գոր– ծում է 1953-ից, Երևանում: 1.969-ին, գրողի ծննդյան 100-ամյակի առիթով, կառուց– վել է երկհարկանի շենք, որի ցուցասրահ– ներում հավաքված են Թումանյանի գրա– կան–հասարակական գործունեությանն ու կյանքին վերաբերող նյութեր, իրեր: I հարկում է «Լոռվա ձյւրը» բնապատկերը, ծածկած այգին, կինոդահլիճը: II հարկի 5 սենյակներում վերաստեղծված է թբի– լիսյան այն բնակարանը, որտեղ բանաս– տեղծն ապրել է իր կյանքի վերջին 14 տարիները: Գրադարանն ունի շուրջ 8 հզ. գիրք: Թ. տ–թ. միաժամանակ գիտահե– տազոտական օջախ է: Այստեղ ստեղծված են գրողի փաստաթղթերի ու ձեռազրա– պատճենների արխիվներ, նրա հայերեն և ավելի քան 30 լեզուներով թարգմանված երկերի առանձին հրատարակությունների ֆոնդ և այլ հավաքածուներ: Հ. Թումանյանի տուն–թանգարանը Երևանում

ԹՈՒՄԻԿ, Թո մաս (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի առաջին կեսին Նոր Զուզայում (Իրան) տարածված հայ աղան– դավորական շարժման գաղափարախոսը: Պարսից իշխողների և հայ խոջաների ու հոգևորականության հարստահարման դեմ Նոր Ջուղայի հայ աշխատավորությունը, հատկապես արհեստավորությունը XVII դ. 30–40-ական թթ. իր բողոքն է արտահայ– տել աղանդավորական շարժումով, որի գլուխ է կանգնել դերձակ Թ.: Նրա հետե– վորդները ժխտել են Քրիստոսի աստվա– ծությունը, եկեղեցական խորհուրդը, մեռ– յալների հարությունը, վերջին դատաստա– նը, իսկ հոգևորականներին համարել խաբեբաներ: Վախեցած շարժման ծա– վալումից՝ Նոր Ջուղայի հայոց թեմի առաջ– նորդ խաչատուր Կեսարացին 1642-ին հրավիրել է «մեծ սյունհոդոս»-ատյան, որում աղանդապետ Թ. ու մյուս պարա– գլուխ Սև Պետրոսը պաշտպանել են իրենց հայացքները և բանադրվել: Թ–ի շարժումն արձագանք է գտել Օհան աբեղայի (XVII դ. 2-րդ կես) գաղափարներում: Գրկ. Խաչատուր Ջուղայեցի, Պատ– մութիւն Պարսից, Վաղ–պատ, 1905: Զ. Հարությունյան

ԹՈՒՄԼՈՒ ԱՄՐՈՑ (Թ ՈԼ մ լ ու բ և ր դ), բերդ Կիլիկիայում, Անարզաբա քաղաքի մոտ: Կառուցվել է Լևոն Բ թագավորի օրոք, զառիթափ լանջերով դժվարամատ– չելի բարձունքի վրա: Աշտարակներով ուժեղացված պարիսպներն ունեն տե– ղանքից բխող անկանոն հատակագիծ: Դրանց շրջադարձումների ու բուրգերի տեղերն ընտրված են եղել այնպես, որ ապահովել են թևային մարտ վարելու հնարավորությունը, սակավաթիվ զորա– խմբով՝ ամրոցի պաշտպանությունը:

ԹՈՒՅԼ ՓՈԻԱ&ԴԵ5ՈՒԹՅՈՒՆ, բնության մեջ հայտնի հիմնական փոխազդեցու– թյուններից մեկը, որը հատուկ է տարրա– կան մասնիկներին և ինտենսիվությամբ միջանկյալ տեղ է գրավում էլեկտրամագ– նիսական և գրավիտացիոն փոխազդեցու– թյունների միջև: Նրան բնորոշ է փոքր ինտենսիվությունը (ուժը), որով և պայ– մանավորված է անվանումը՝ Թ. փ.: Տար– րական բոլոր մասնիկները, բացառու– թյամբ ֆոտոնի, ենթարկվում են Թ. փ–յան: Ատոմային միջուկների և ազատ նեյտրոնի քետա–տրոհումը, մեզոնների և հիպերոն– ների տրոհումները, նեյտրինոյի փոխազ– դեցությունները էլեկտրոնների և հադ– րոնների հետ Թ. փ–յան դրսևորումներից են: Թ. փ. բնորոշվում է տարածական