Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1932-ից), սոցիալիստական դուսաուր կու– սակցության (ՍԴԿ) օրգան, «Ալ–Ամալ», 1934-ից, ՍԴԿ օրգան, «Պրես դը Թյունիզի» («La Presse de Tunisie», 1956-ից), պաշտո– նաթերթ, «Աս–Սաբախ», 1951-ից: Ունի հեռագրական գործակալություն՝ Թունիս Աֆրիկ Պրես (ԹԱՊ), հիմնվել է 1961-ին: Ռադիոհաղորդումները տրվում են արաբ., ֆրանս., անգլ., իտալ.: Հեռուստահաղոր– դումները՝ 1966-ից: XII. Գրականությունը Թ–ում գիր ու գրականություն ստեղծվեւ է դեռևս մ. թ. ա. I հազարամյակում՝ փյունիկերեն: Հռոմեական տիրապետու– թյան շրշանում համաշխարհային գրակա– նության մի շարք ականավոր ներկայա– ցուցիչներ (Ապուլեյ, Օգոստոս Երանելի և ուրիշներ) եղել են թունիսցի: Սեփական գրականության ինքնատիպ գծերը երևան են եկել X–XI դդ.՝ ներբողագիր բանաս– տեղծներ Իբն Հանի ալ–Անդալուսիի (931–73) և Ալի ատ–Թունիսի (X դ.), գեդոնիստ գրողներ Իբրահիմ ալ–Խուսրիի (մահ. 1022), Իբրահիմ ար–Դակիկի (մահ. 1027 կամ 1028) և ուրիշների ստեղծագոր– ծություններում: XII–XIV դդ. արաբ, դա– սական պոեզիայի անկման շրշանում գե– րակշռել են արձակի ժանրերը: Միջնա– դարի մեծագույն գրողն է Աբդուռահման իբն ւսալդունը (1332–1406): XV դ. ստեղծ– վել է կենցաղային հարուստ գրականու– թյուն, XV–XVI դդ. ժող. գրականություն՝ արաբերենի թունիսյան բարբառով: XVIII դ. աշխուժացել է պալատական ներ– բողային պոեզիան: XIX– XX դդ. բա– նաստեղծների (Լարբի Նաժժար, մահ. 1916, Ահմադ Բարգուսի, 1878–1934) ստեղծագործություններում հնձում են ազ– գային–ազատագրական պայքարի մոտիվ– ները: 1920–30-ական թթ. այն նշանավոր– վել է բանաստեղծ–նորարար Աբուլ–Քա– սիմ աշ Շաբբիի (1909–34), նովելիստ Աւի–ադ–Դուաժիի (1909–49), հրապարա– կախոս Թահար Հադդադի (1901–36) ըս– տեղծագործություններով: Ազգային վեպի կազմավորումը կապված է Բշիր Խրայեֆի (ծն. 1917) և Մհամմեդ Լարուսի ալ–Մութ– վիի (ծն. 1920) անունների հետ: 1960-ական թթ. գրականություն մտան մի խումբ առա– ջադեմ գրողներ, որոնք արձակն ու դրա– մատիկական գործերը գրում են արաբ., իսկ բանաստեղծությունը՝ ֆրանս.: Երի– տասարդ արձակագիրներ և դրամատուրգ– ներ (Իզզեդին Մէդանի, ծն. 1938, Մհամ– մեդ–Սալեհ Ջաբբի, ծն. 1940, Մահմուդ Թունսի, ծն. 1944 և ուրիշներ) ստեղծա– գործությանը բնորոշ են գաղափարական ու ոճական որոնումները: XIII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Թ–ի տարածքում պահպանվել են քարի դարի, փյունիկյան, հռոմեական ժամա– նակների արվեստի հուշարձաններ: Մի– ջին դարերում ձևավորվել է մահմեդական ճարտ.: Դղյակների շուրջ առաջացել են քաղաքներ, ընդհանուր կառուցապատ– ման մեջ գերիշխող միջնաբերդով: Միջնադարյան կերպարվեստին բնո– րոշ է արհեստական մարմարի քանդա– կազարդումը, անջնարակ և ջնարակված խեցեղենի, գեղարվեստական ապակու, ոսկերչական իրերի, գորգերի, արծաթով և ոսկով ընդելուզված զենքերի պատրաս– տումը: Մինչև 1956-ը Թ–ում շինարարությունը կատարել են հիմնականում ֆրանս. ճար– տարապետները, որոնք ձգտել են զուգոր– դել տեղական ավանդույթները և եվրոպա– կան ռացիոնալիզմի սկզբունքները: Երկրի անկախությունից հետո աշխատում են թունիսցի ճարտ. (Կ. Օ. Կակուբ, Ի». Ամա– րա և ուրիշներ): 1950–60-ական թթ. բուռն զարգացել է կերպարվեստի ագգա– յին դպրոցը, ուր գոյակցում են ռեալիս– տական (գեղանկարիչ՝ Խ. Թուրքի, մո– նումենտալիստ և գրաֆիկ՝ Խ. ալ–Մեքքի, գրաֆիկ P. Դախակ) և մոդեռնիստական (քանդ.՝ K Սելմի, գեղանկարիչ և գրա– ֆիկ՝ Զ. Թուրքի, գեղանկարիչ և խեցեգործ՝ Ա. Գորջի) ուղղությունները: ժամանակա– կից Թ–ի դեկորատիվ–կիրառական ար– վեստի հիմնական ճյուղերն են գորգա– գործությունը, ասեղնագործությունը, խե– ցեգործությունը, ոսկերչությունը, մետա– ղի դրվագումն ու ընդելուզումը: XIV. Երաժշտությունը Երաժշտական ֆոլկլորը (արաբական ճյուղը, առկա է նաև բերբերականը) լադային հիմքով, մետրոռիթմով, գործի– քարանով (դարբուկա, դափ, թառ ևն) ազգակից է արմ.–արաբական երկրների երաժշտությանը: Դասական երաժշտու– թյունը սկզբնավորվեւ է XV դ.: 1960-ական թթ. գործում է սիմֆոնիկ նվագախումբը, ստեղծվել է Ազգային կոնսերվատորիա: Խոշոր գործիչներից է արաբ, երաժշտա– կան մշակույթի մասնագետ Սալահ ալ– Մահդին: XV. Թատրոնը Իսլամի արգելքով մինչև XIX դ. թատեր– արվեստը չի կազմավորվել: 1848-ին Մ. ալ–Նաղաշը արաբերեն է թարգմանել և բեմադրել Մոլիերի «Ագահը»: Ֆրանսիա– ցիների տիրապետության օրոք գործել են ֆրանս. թատերախմբեր: Ազգային առաջին թատերախումբն ստեղծել է դե– րասան Խ. Զազիրին, 1950-ին: Թ. հանրա– պետություն հռչակվելուց հետո Թունիս քաղաքում կազմակերպվել է մունիցիպալ թատերախումբ: Գործում են ևս 2 պրոֆե– սիոնալ և 60սիրողական թատերախմբեր: Ամեն տարի անց են կացվում թատրոնի շաբաթներ: XVI. Կինոն Ազգային կինեմատոգրաֆիայի հիմնա– դիրներից Շ. Շիքլին 1922-ին նկարահա– նել է կարճամետրաժ «Զոհրա», 1924-ին՝ լիամետրաժ «Կարթագենի դուստրը» կի– նոնկարները: 1939-ին թողարկվել է առա– ջին հնչուն արաբերեն ֆիլմը՝ «Կայրուանի խենթը» (ռեժ. ժ. Քրեզի): Ստեղծվել է «Կինոնկարների արտադրության և վար– ձույթի Թունիսի ընկերություն»-ը (1957): 1966-ից Կարթագենում անց է կացվում միջազգային կինոփառատոն: Տարեկան թողարկվում է 2–3 կինոնկար: 1973-ին գործել է 114 կինոթատրոն: Պատկերազարդումը տես աղյուսակ IX, 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. TeonoTKsi h noJie3Hbie HCKonaeMbie AcJ)Phkh, M., 1973; HoBenraaa hctophh apa6- ckhx CTpaH, M., 1968; ^CioflbeH ա» A.* Hctophh CeBepHofi A<|>Phkh, nep. c cjbpaHii;., t. 1–2, M., 1961; TycapoB B. H,, Ty- hhc, M., 1974; Bh^hcobi M. Փ., Pa- 6օաա KJiacc b coijHajibHOH cTpyKType TyHHca, Mt| 1975; IIoHOMapeB JI. K., Opra- HH3an,HH H pa3BHTHe HayqHbIX HCCJieflOBaHHH b AcfrpHKe (1960–1970), M., 1974; Ո a h- t y դ e h C., TyHHCCKaa JiHTeparypa, M., 1969.

ԹՈՒՆԻՍ, Թունիսի Հանրապետության մայրաքաղաքը (1956-ից) և Թունիս նա– հանգի վարչական կենտրոնը: Գտնվում է Միջերկրական ծովի ափին: 970 հզ. բն., (1975, արվարձաններով): Երկրի տնտ. և մշակութային գլխավոր կենտրոնն է, նա– վահանգիստ, երկաթուղային և խճուղա– յին ճանապարհների հանգույց, միջազգա– յին օդանավակայան: Կան սննդի, տեքս– տիլ, մետաղամշակման, քիմ., ցեմենտի, ապակու, պոլիգրաֆ, գունավոր մետա– լուրգիայի և արդ. այլ ձեռնարկություններ: Հաբիբ–Բուրգիբա փողոցը Թունիսում Հիմնվել է հավանաբար մ. թ. ա. X դ.: Մինչև մ. թ. ա. II դ. ենթարկվել է Կարթա– գենին, մ. թ. ա. II– մ. թ. V դդ.՝ Հռոմեա– կան կայսրությանը, VI–VII դդ.՝ Բյու– զանդիային: VII դ. վերջին Թ. գրավել են արաբները: XIII դ. 1-ին կեսին դարձել է Հաֆսիդյանների անկախ սուլթանության մայրաքաղաքը: XVI դ. վերջից մինչև XIX դ. վերջին քառորդը Թ–ին տիրել է օսմանյան Թուրքիան: 1881-ին ֆրանս. զորքերը նվաճեւով Թ*՝ դարձրին ֆրանս. համանուն ենթամանդատային տերիտո– րիայի մայրաքաղաքը: XX դ. սկզբին Թ. ազգային անկախության համար մղվող պայքարի կարևոր օջախ էր, իսկ 1956-ին, երկրի անկախության հռչակումից հետո, դարձավ հանրապետության մայրաքաղա– քը: Ունի համալսարան, ազգային կոն– սերվատորիա, ԳՀԻ–ներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոն:

ԹՈՒՆԻՍԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ԹԿԿ), հիմնվել է 1920-ին որպես Ֆրանսիայի կոմկուսի տերիտո– րիալ կազմակերպություն: 1939-ից կազ– մակերպչորեն բաժանվել և գործել է որպես ինքնուրույն կուսակցություն: 1939-ին ֆրանս. կառավարությունը ԹԿԿ գործունեությունն արգելել է: 1943–52-ին, ապա 1956-ից ԹԿԿ գործել է լեգալ պայ– մաններում: 1963-ի հունվարին կոմկուսի և նրա օրգան «Ատ–Տալիա» («Ավանգարդ») թերթի գործունեությունը նորից արգելվել է: ԹԿԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կու– սակցությունների միջազգային խորհըր– դակցություններին (1957, I960, 1969, Մոսկվա) և հավանություն տվել ընդուն– ված փաստաթղթերին:

ԹՈՒՆՅԱՆ Մելիք Մմբատի [26.1.1936. գ. Իւնձորեսկ (ՀՍՍՀ Գորիսի շրջանում) –