27.2.1970, գ. քսնձորեսկ] , գյուղատնտե– սական արտադրության առաջավոր, սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1966): ՍՄԿԿ անդամ 1967-ից: Աշխատել է Գորի– սի շրջանի Խնձորեսկի կոլտնտեսությու– նում որպես անասնապահ: 1967–70-ին եղել է ոչխարաբուծական ֆերմայի վարիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվել է անասնապահության բնագավառում ձեռք բերած հաջողություն– ների համար: Թ ի անունը գրանցվել է ՀՍՍՀ գյուղատնտեսության առաջավոր– ների պատվո գրքում (1966):
ԹՈՒՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հայկական միջ– նակարգ կրթական հաստատություն Թեհ– րանում: Հիմնադրվել է 1957-ին: 1968-ին Կյուլպենկյան հիմնարկության նպաստով կառուցվել է նոր շենք: Մինչև IV դասա– րանը երկսեռ է: Հիմնադրման տարում ունեցել է 140 աշակերտ, 1970/71-ին՝ 1492, այդ թվում աղջիկների բաժնում՝ 727, տղաների՝ 765 աշակերտ: ԹՈՒՋ, երկաթի համաձուլվածքը ածխածնի (3–4,5%), ինչպես նաև սիյիցիումի (մին– չև 4,5%), մանգանի (մինչև 1,5%), ծծմբի (մինչև 0,08%), ֆոսֆորի (մինչև 1,8%), երբեմն նաև այլ տարրերի հետ: Ածխա– ծինը Թ–ի մեջ կարող է գտնվել կապված վիճակում՝ երկաթի կարբիդի FeaC ձևով (սպիտակ Թ.) կամ ազատ վիճակում՝ գրաֆիտի ձևով (գորշ Թ.): Դոմնային վառարաններում երկաթաքարի վերա– մշակումից ստացվող առաջնային նյութն է (տես ԴուՐԱւսյին արաադրութաւն): Ըստ նշանակության և քիմ. բաղադրության լինում է վերամշակել ի, որից ըս– տացվում է պողպատ, ձ ու լ մ ա ն (ձևա– վոր ձուլվածքների արտադրության հա– մար), հ ա տ ու կ՝ սիլիցիումի կամ ման– գանի մեծ պարունակությամբ (կոչվում են նաև ֆեռոհամաձուլվածքներ). ծառայում են պողպատի ապաօքսիդացման և լեգիր– ման համար: Թ–ի ձուլույթների որակի բարձրացման համար Թ. մոդիֆիկացնում W քա՜սակությաՍբ մոդիֆիկատոր– ներ (օրինակ՝ մագնեզիում) ավելացնելով և լեգիրում: Բեսեմերյան Թ–ի վե– րամշակումից (բեսեմերյան կոնվերտե– րում) ստանում են պողպատ: Կախված այդ կոնվերտերների աղյուսապատման թթվայնությունից և խարամից՝ ներփչման ժամանակ դժվար է Թ–ից հեռացնել ֆոս– ֆորը և ծծումբը, ուստի Թ–ի մեջ վնասա– կար խառնուկները պետք է լինեն նվազա– գույն չափով (ֆոսֆոր՝ մինչև 0,07%, ծծումբ՝ 0,06^): Բեսեմերյան Թ. պարու– նակում է 0,9–1,6% սիլիցիում, 0,6– 1,2% մանգան: XX դ. 2-րդ կեսից սկսած, հատուկ նշանակման ձուլվածքների ար– տադրության համար, լայն տարածում է ստացել լեգիրված Թ., որը բացի սովորական բաղադրամասերից պարու– նակում է նաև քրոմ, նիկել, մոլիբդեն, վանադիում, տիտան ևն: Վերջիններս Թ–ին հաղորդում են մաշակայունություն, կրակայունություն, կոռոզիակայունու– թյուն:
ԹՈՒՋԱՀԱԼՈՑ, ձուլման արտադրությու– նում թուջը հալելու հորանաձև վառարան: Որպես վառելիք օգտագործում են կոքս, անտրացիտ, նավթ, բնական գազ ևն: ժամանակակից Թ–ներն ունեն հալման պրոցեսի ավտոմատ վերահսկման ու կա– ռավարման սարքեր, մղվող օդի տաքա– ցում, հալման գոտու ջրով սառեցում, գազերի լրացուցիչ այրում, տաքացվող կուտակիչ ևն: Արտադրողականությունը՝ 0,5–30 տ/ժ:
ԹՈՒԱՈՒձՅԱՆ Տարաս Գևորգի [ծն. 22.2.1909, Եկատերինոդար (այժմ՝ Կրաս– նոդար)], գեներալ–մայոր (1965-ից): ՄՄԿԿ անդամ 1931-ից: 1950–69-ին՝ ՀՍՍՀ զին– կոմ: Հայրենական մեծ պատերազմի ժա– մանակ ղեկավար աշխատանք է վարել բանակի, ապա օկրուգի մատակարար– ման վարչություններում: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2 շքանշաններով: ԹՈՒՐ (Նշան Թ ու ր, իսկական ազգա նունը՝ Թ ու ր ու ն ճ յ ա ն) Նշան (1888, Խարբերդ–1967, Ալթադենտ, ԱՄՆ), հայ քանդակագործ: Սովորել է ծննդավայրի Եփրատ կոլեջում: 1905-ից հաստատվել է Սան Ֆրանցիսկոյում, հետևել նկարչու– թյան և քանդակագործության դասըն– թացների: 1923–29-ին ապրել է Փարի– զում, ուր 1928-ին բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը (35 քան– դակ և 60 ծաղրանկար), որը հաջորդ տա– րին ցուցադրվել է նաև Նյու Չորքում: Գործերից են՝ «Բեթհովեն», «Մովսես», «Սուրբ ընտանիք», «Հայ մոր դիմաքան– դակ»: Առաջին համաշխարհային պատե– րազմի տարիներին, իբրև կամավոր ծա– ռայել է Ֆրանսիայում. ֆրանսահայ կա– մավորներին նվիրված նրա հուշարձանը դրվել է Փարիզի հայոց եկեղեցու առջև: Թ ի աշխատանքները տեղադրված են Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի, Փասադե– նայի և ԱՄՆ–ի այլ քաղաքների հրապա– րակներում, հասարակական զբոսայգի– ներում և թատրոններում: Եղել է ամերիկ– յան արվեստագետների միությունների անդամ: Գրկ. Avedissian Օ., Peintres et sculpteurs Armeniens, Caire, 1959. Ս. ՜Հաբություհյա՚Ա ԹՈՒՐ, կարոդ սառը զենք: Բաղկացած է գոգավոր ուռուցիկ կողմից սուր, ներճկված կողմից բութ շեղբից, դաստապանից (երա– խակալ, բռնակ, կոթ) և կռվանից (շեղբը դաստապանից բաժանող խաչաձև մաս), ունի սուր ծայր: Դաստապանը երբեմն ունենում է 1–3 աղեղնակ: Թրի երկարու– թյունը՝ 80–90, լայնությունը 3–3,5 սմ է: Հարմարավետությունը որոշվում է շեղբի այնպիսի կորությամբ և ծանրության կենտրոնով, որի դեպքում փոքրանում է կտրելու անկյունը և մեծանում հարվածի ուժը: Միայն կտրող արլ. թրերի շեղբի թեքությունը հասնում է 10, իսկ ծակելու համար հարմարեցված եվրռպականինը՝ 1 սմ–խ Կրում են պատյանի մեջ, որը լի– նում է փայտե, մետաղե, փղոսկրե, հա– ճախ՝ կաշեպատ, թավշապատ, նիկելա– պատ, զարդարված ոսկյա, արծաթյա (եր– բեմն՝ թանկագին քարերից) վերադիր զարդերով և փորագիր նախշերով: Հայաստանում թրի վերաբերյալ տեղե– կություններ են հաղորդում Փավստոս Բուզանդը (V դ.), Մովսես Կաղանկատվա– ցին (X^), Արիստակես Լաստիվերցին (XI դ.) և ուրիշներ: Ենթադրվում է, որ այն միջնադարյան Հայաստանում եղել է հե– ծելազորի հիմնական զենքը: Պատմիչները երբեմն Թ. նույնացրել են սրի հետ: XVII–XIX դդ. Հայաստանում գործածվել են առանց կռվանի, վիշապի երախի նմա– նությամբ դաստապանով թրեր: XVIII դ. եվրոպական և ռուս, բանակներում Թ. եղել է թեթև հեծելազորի և բոլոր զորա– տեսակների սպասերի հիմնական զենքը: 1940-ից ՍՍՀՍ ում գեներալներին հատ– կացվեցին շքերթային թրեր, որոնք 1949-ին փոխարինվեցին նրանիկներով (կարճ սուսեր): ԹՈՒՐ ԿԱՅԾԱԿԻՆ, «Սասնա ծռեր» հայ ժողովրդական վեպի գլխավոր հերոս– ների զենքը: Հիշատակվում է «Թուր կեծակին», «Կեծական թուր» և այլ ձևերով, ամենահատու է, շերտում է երկաթն ու պողպատը: Նրանով Սասունցի Դավիթը կտրում է 40 գոմեշի կաշին, նույնքան ջրաղացքարը, երկու կես անում Մսրա Մելիքին: ժողովուրդը Թ. կ. պատկերաց– րել է իբրև իսկական կայծակ, որից կրակ է թափվում ու վառում մարդկանց: Նույն պատկերացմամբ՝ այն զոդվել է երկնաքարից կամ շանթաքարից (մետեո– րիտ), կամ ձեռք բերվել ծովի հատա– կից՝ Գրկ. Աբեղյան Մ., Երկեր, հ. 1 , Ե., 1966, էջ 411: IX. Ղանաչանյան
ԹՈՒՐԱՆՒ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Թ ու ր ա ն ի հարթավայր, Միջին Ասիայի հյու– սիս–արևմտյան և Ղազախստանի հարավ– արևմտյան հարթավայրային շրջանը, որի մեծ մասը գրավում են Կարակումի և Կզըլկումի անապատները:
ԹՈՒՐԻՆ (Torino), քաղաք Իտալիայի հյու– սիս–արևմուտքում, Դորա–Ռիպարիա և Պո գետերի միախառնման տեղում: Թուրինի նահանգի Պիեմոնտ մարզի վարչական կենտրոնն է: 1,2 մլն բն. (1972):
ԹՈՒՐԻՆՋ [Մարթաղյան Թորոս Օ հ ա ն ի, 1790, գ. Քարքանջ (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ, Շամախու շրջանում)–1875, Աստրախան], հայ գուսան: Ատեղծագոր– Շել Հ հայերեն և թուրքերեն: Աշուղություն է արել երիտասարդ տարիներին, հետա– գայում զբաղվել ոսկերչությամբ ու փո– րագրությամբ, պատրաստել տապանա– քարեր: Թ–ի երկլեզվյան մուհամմա–հա– նելուկները և թաջնիսները գրված են գրաբարախառն աշխարհաբարով, իսկ որոշ երգեր («Հայր մեր», «ճշմարիտ սի– րական»)՝ տողընդմեջ ադրբեջաներենով: Մեզ են հասել ավելի քան 60 երգ, որոնք տպագրվել են աշուղական երգարաննե– րում («Սոխակ Հայաստանի», «Հայ աշուղ– ներ», «Հայ գուսաններ»): Գրկ. Ախվերդյան Գ., Հայ աշուղ– ներ, Թ., 1903, [Դուսանք, հ. 2]:
ԹՈՒՐՆ ԸՖ ՈՐ (Tournefort) ժոզեֆ Փիթոն դը (1656, էքս –1708, Փարիզ), ֆրանսիա– ցի բուսաբան–ճանապարհորդ, ուղեգրող: Պրոֆ. (1683), Ֆրանսիայի ԳԱ անդամ (1691-ից): Ֆրանս, կառավարության առա– ջադրանքով ճանապարհորդել է Արշիպե– լագում, Թուրքիայում և Անդրկովկասում: Հավաքել է Եվրոպային անծանոթ բույսե– րի 1356 տեսակ, տեղեկություններ՝ այցե– լած վայրերի վիճակի, աշխարհագրու– թյան, պատմության, ժողովուրդների բար– քերի, կրոնի, մշակույթի, տարազների, առևտրական կապերի մասին: Հայաս–