Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանում (Կարին, Կարս, Դիլիջան, Երե– վան, էջմիածին, Հասան–կալա են) եղել է 1701-ի հունիս–սեպտեմբերին, փորձել է բարձրանալ Արարատ, նկարագրել է Հայաստանի լեռնային բուսականության ուղղահայաց գոտիականությունը, նկա– րել էջմիածնի և Արարատի համայնա– պատկերները, տեսարաններ՝ Կարսից, Կարինից, Հասան–կալայից, հայ հոգևո– րականների դիմանկարներ: Երկ. Relation dun voyage du Levant, v. 1-2, P., 1717. Գրկ. IIoJiHeBKTOB M.A., EBponen- CKHe nyTeraecTBeHHHKH XIII–XVIII bb . no KaBica3y, Thc^hc, 1935, c. 184–87.

ԹՈՒՐՍՈՒՆ–&ԱԴԵ Միրզո [19.4 (2.5). 1911–24.9. 1977], տաշիկ սովետական գրող, հասարակական գործիչ: Տաշ. ՍՍՀ ժող. բանաստեղծ (1961): Տաշ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951): Սոցիալիստական ա.նաաան[՚հ հերոս (1967): ՍՍԿԿ անդամ Մ. Թուրսուն–զադե 1941-ից: Տաշ. ՍՍՀ գրողների միության վարչության նախագահ (1946–77): ՍՍՀՄ գրողների միության քարտուղար (1959– 1977): Եղել է խաղաղության համաշխ. խոր– հըրդի նախագահության անդամ: Հայտնի է դարձել «Ստեղծարարներին» (1934) բա– նաստեղծությամբ, «Դատավճիռ» (1935) պիեսով, «Երկրի արևը» (1936), «Աշուն և գարուն» (1937) պոեմներով: 40–50-ական թթ. գրել է «Մոսկվացի հարսնացուն» (1945) պոեմը, «Հնդկական բալլադ» (1947–48, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1948) և «Ես ազատ Արևեւքից եմ» (1950) բանաս– տեղծական շարքերը: «Հասան արբա– քեշ» (1954) և «Ասիայի ձայնը» (1956) պո– եմների համար արժանացել է լենինյան մրցանակի (1960): Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով:

ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, թյուրքալեգու ժո– ղովուրդների լեզուները, պատմությունը, գրականությունը, բանահյուսությունն ու մշակույթը ուսումնասիրող գիտություն– ների խումբ: Թ–յան համար կարևոր աղ– բյուրներ են եղել Օրխոն–ենիսեյան ար– ձանագրությունները (VII–IX դդ.), ույ– գուրական գրավոր հուշարձանները, միջ– նադարյան արաբալեզու, պարսկալեզու և թյուրքալեզու հեղինակների հաղորդած տեղեկությունները (տես Թյուրքական չե– զուներ): Արևմտյան Եվրոպան թուրքերի հետ ծանոթացավ Բյուզանդիայի և խաչա– կիրների՝ թուրք–սելջուկների դեմ մղված կռիվների ժամանակ, սակայն նրանց հան– դեպ հետաքրքրությունն առանձնապես աճեց Կոստանդնուպոլսի գրավումից (1453) հետո: Բյուգանդական և հունական պատ– միչների միջոցով Եվրոպան տեղեկություն– ներ էր ստանում նաև սելջուկյան պետու– թյան վերաբերյալ: XVII–XVIII դդ. եվրո– պական արևելագիտությունը, ձգտելով պարզել Օսմանյան կայսրության քաղ. և ռազմ, հզորությունը, հիմնական ուշա– դրությունը նվիրել էր կայսրության ուսում– նասիրությանը: Օսմանյան կայսրության գիտական ուսումնասիրման սկիզբը դրեց 3. Գամմեր–Պուրգիշտալը: Միջնադար– յան կայսրության ուսումնասիրությունը Թ–յան ուշադրության կենտրոնում էր մինչև XX դ. կեսը (անգլ. գիտնական Խ. Գիբբոն, գերմ. գիտնականներ Ֆ. Գիզե, Ֆ. Կերլից, Պ. Վիտտեկ): Թուրքիայում գիտական ուսումնասիրություններ հայտնվեցին միայն XX դ. սկզբին: Ստամբուլի համալ– սարանում, ապա 1910-ին հիմնադրված «Օսմանյան պատմության ընկերու– թյուն»-ում Թուրքիայի պատմությանը զուգ– ընթաց [Ա. Ռեֆիկ (Ալթինայ)], Մ. Քյոփր– յուլյու»՝ սկսեցին ուսումնասիրվել թյուր– քական ժողովուրդների պատմությունն ու գրականությունը: Ռուսաստանում Թ. առաջացավ XVIII դ. 2-րդ կեսին (Ս. Խալֆիև, Ա. Գիգանով): Մինչ այդ թուրքերի և թյուրքերի նկարա– գրություններ կային ռուս, տարեգրու– թյուններում, առանձին երկերում: XIX դ. կեսին Թ. արդեն վերածվել էր թյուրքական լեզուները, գրականությունը, պատմական հուշարձանները, մասամբ՝ դրամագիտությունը, ազգագրությունն ու բանահյուսությունն ուսումնասիրող ընդ– հանրական գիտաճյուղ (K>. Ֆրեն, Օ. Սեն– կովսկի, Ա. Մուխլինսկի): Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակուլ– տետում Արևելքի պատմության ամբիոնի ստեղծումից (1863) հետո Թ–յան մեջ սկը– սում է ինքնուրույն զարգանալ թյուրքա– կան ժողովուրդների պատմությունը (Վ. Գրիգորն, Պ. Սավելև, Ն. Բիչուրին): Ն. Իլմինսկու և … Ռադլովի աշխատու– թյուններով սկսվեց թյուրքական լեզունե– րի պատմության ուսումնասիրման նոր փուլ: Վ. Բարտոլդի անվան հետ է կապ– ված Միջին Ասիայի ժողովուրդների ուսում– նասիրման սոր շրջանը: XIX դ. վերջին, XX դ. սկզբին Թ–յան զարգացմանը մաս– նակցում են թյուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչ որոշ գիտնականներ (Չ. Վալիխանով, Մ. Ախունդով, Ի. Ալթին– սարին): Սովետական Թ., նախահեղափոխակա– նից տարբերվելով նոր մեթոդական հիմ– քով, նոր խնդիրներով, միաժամանակ պահպանում է ռուս, արևելագիտության լավագույն պվանդույթները, որոնց շարու– նակման գործում մեծ ավանդ ունեն Բար– տոլդը, …Սմիռնովը, Վ. Բոգորոդիցկին, …Գորգլևսկին և այլ գիտնականներ: 20-ական թթ. Ն. Ցակովլևը, Լ. ժիրկովը, Չոբանզադեն, Ա. Սախոտինը և ուրիշներ ՍՍՀՄ թյուրքալեզու ազգությունների ու ժողովուրդների համար մշակեցին ընդհա– նուր այբուբեն, ուսումնասիրեցին նրանց լեզուները, քերականությունը: Սովետական գիտնականներն ուսում– նասիրում են Թուրքիայի սոցիալ–տնտեսա– կան պատմությունը (Վ. Գուրկո Կրյաժին, Մ. Պավլովիչ, Ա. Ալիմով, Բ. Դանցիգ, Ա. Միլլեր ևն): Թ–յամբ զբաղվում են ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստ–ում (Մոսկ– վա) և նրա լենինգրադյան մասնաճյու– ղում, լեզվագիտության, ազգագրության, հնագիտության ինստ–ներում, ՄՍՀՄ մի շարք միութենական հանրապետություն– ների ԳԱ համապատասխան ինստ–ներում: 1973-ին ՍՍՀՄ ԳԱ գրականության և լեզվի բաժանմունքին կից ստեղծվել է սովետա– կան թուրքագետներին միավորող թուրքա– գետների կոմիտե: Սոցիալիստական մյուս երկրներում Թ. զարգանում է պաւոմա–բանասիրական, եր– բեմն՝ նեղ լեզվաբանական ուղղությամբ: Այն երկրներում, որոնց տարածքը մասամբ կամ ամբողջովին գտնվել է Թուրքիայի տիրապետության տակ (Բուլղարիա, Հուն– գարիա, Ռումինիա, Հարավսլավիա), ուսումնասիրվում են այդ երկրների պատ– մության վերաբերյալ թուրք, գրավոր աղ– բյուրները, ինչպես նաև օսմանյան փաս– տաթղթերը, տվյալ երկրում առկա թյուր– քական բարբառները, թյուրքական ժողո– վուրդների հետ պատմական կապերը (Հունգարիա): Լեհաստանում հետազոտ– վում են պոլովեցա–հայկական փաստա– թղթերը: ժամանակակից Թուրքիայում Թ–յան կենտրոններն են Թուրքական պատմական ընկերությունը (հիմն. 1931), Թուրքական լեզվաբանական ընկերությունը (հիմն. 1932), Ստամբուլի, Անկարայի և էրզրումի համալսարանները: Թուրք պատմաբանները խեղաթյուրում են Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշ– խարհի ժողովուրդների պատմությունը: Թուրքերին համարելով բնիկներ՝ նրանք ժխտում են Առաջավոր Ասիայում հայ և մյուս ժողովուրդների պատմական բնօր– րան ունենալը: Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Իտալիայում, Ֆինլանդիա– յում, Ֆրանսիայում, ԳՖՀ–ում, Շվեյցարիա– յում կան թյուրքական լեզվով, Թուրքիայի պատմությամբ և գրականությամբ զբաղ– վող եզակի գիտնականներ: ԱՄՆ–ում Թ. սկզբնավորվեց XX դ. 30-ական թթ., արա– գորեն զարգացավ 50–60-ական թթ., ի հաշիվ Եվրոպայից և Թուրքիայից ներ– գրավված թուրքագետների, որոնց օգ– նությամբ էլ Կոլումբիայի ևՀարվարդի հա– մալսարաններում ու վերջինին կից Ռու– սական հետազոտական կենտրոնի՝ մի– ջինարևելյան հետազոտությունների բա– ժանմունքում, ապա և Լոս Անջելեսի ու մի շարք այլ համալսարաններում հիմք դըր– վեց թյուրքական լեզուների դասավանդ– մանը: Հայաստանն առաջին երկրներից էր, որ XI դ. ենթարկվեց Միջին Ասիայից Փոքր Ասիա ներխուժած օղուզա–թուրքմենական ցեղերի ասպատակություններին: ժամա– նակակից հայ պատմագիրներ Արիստա– կես Լաստիվերտցու (XI դ.) «Պատմու– թյուն», Մատթեոս Ուռհայեցու (XII դ.) «ժամանակագրություն», Կիրակոս Գան– ձակեցու (XIII դ.) «Պատմություն հայոց», Վարդան Վարդապետի (XIII դ.) «Հավա– քումն Պատմության», Սմբաա Գունդստաբ– լի (XIII դ.) «Պատմություն», Հեթում պատ– միչի (XIII դ.) «Պատմություն թաթարաց», Գրիգոր Ծերենց իյլաթեցու (XIII դ.) «Հի– շատակարան աղետից», Թովմա Մեծոփե– ցու (XV դ.) «Պաւոմութիւն Լանկթամուրայ և յաջորդաց իւրոց» աշխատություններում նկարագրված են թուրք, ցեղերի վայրագ,