Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

22,8 հզ. բժիշկ (1 բժիշկ 1,6 հզ. բնակչին), որից 8,8 հզ.՝ պետ. ծառայությունում, 4,3 հզ. ստոմատոլոգ, 4,8 հզ. դեղագործ և 21,6 հզ. միջին բուժաշխատող (1972): Բժշկ. կադրեր են պատրաստում 5 հա– մալսարանների բժշկ. ֆակուլտետներ և 7 բարձրագույն բժշկ. դպրոցներ, միջին բուժաշխատողներ՝ 60 տարբեր ուս. հաստատություններ: Առողջապահության ծախսերը 1967–68-ին կազմել են պետ. բյուջեի 7,9%-ը:

IX. Լուսավորությունը

ժամանակակից կրթական համակարգը ձևավորվել է հանրապետություն հռչակվելուց հետո: 1924-ից մտցվել է համընդհանուր անվճար, պարտադիր, տարրական կրթություն, 1927-ից՝ համատեղ ուսուցում բոլոր աստիճաններում: 1973-ին օրենքով մտցվել է համընդհանուր պարտադիր 8-ամյա կրթություն: Ունի տարրական (5-ամյա, ընդունվում են 7 տարեկանից) և 5–7-ամյա միջնակարգ դպրոցներ: Տարրական և ոչ լրիվ միջնակարգ դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական ինստ–ը և լիցեյները: Ունի տեխնիկամանկավարժական և առևտրամանկավարժական բարձրագույն դպրոց– ներ: Բարձրագույն ուս. հաստատություններն են. Ստամբուլի, Անկարայի (1946), Եգեյան (Իզմիրում, 1955), Աթաթյուրքի անվան (էրզրում, 1957) համալսարանները, տնտեսագիտության և առևտրի ակադեմիաները Անկարայում, Ստամբուլում, Էսկիշեհիրում, կոնսերվատորիաները՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, ինժեներական–տեխնիկական և նրբագեղ արվեստի ակադեմիաները՝ Ստամբուլում: Խոշորագույն թանգարաններն են. Հնագիտության (հիմնադրվել է 1923-ին), Ազգագրության (1927) Անկարայում, Ս. Սոֆիայի տաճարի (1934), Ստամբուլի հնագիտության (1846):

X. Գիտական հիմնարկները

Միասնական համակարգ չունի: Որոշ կոորդինացնող դեր են կատարում Պետական պլանային կազմակերպությունը, գիտատեխնիկական հետազոտական ընկերությունը (հիմնվել է 1963-ին) և մի շարք մինիստրություններ: Գիտահետազոտական աշխատանքներ են տարվում համալսարաններում: Ունի մոտ 10 հզ. գիտաշխատող (1975): Գիտա տեխնիկական առաջընթացը բարձրորակ կադրերի մեծ պահանջ է առաջացրել, որը չեն կարող բավարարել երկրի բուհերը:

XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը

Լույս է տեսնում ավելի քան 900 թերթ և 600 հանդես (1976), մեծ մասը՝ Ստամբուլում և Անկարայում, հիմնականում՝ թուրքերեն: Առավել ազդեցիկ թերթերն են՝ «Ադալետ» («Adalet», 1962-ից), «Բարիշ» («Baris», 1972-ից), «Գյունայդին» («Günaydin», 1968-ից), «Զումհուրիեթ» («Cumhuriet», 1923-ից), «Դյունյա» («Dunya», 1951-ից), «Իսթանբուլ» («Istanbul», 1949-ից), «Միլլիեթ» («Milliyet», 1950-ից), «Ռեսմի գազետե» («T. C. Resmi Gazete», 1920-ից), «Սոն Հավադիս» («Son Havadis», 1952-ից), «Տերջյուման» («Tercximan», 1961-ից), «Հյուրրիեթ»(«Hürriyet», 1948-ից), հանդեսները՝ «Յանկի» («Yanki», 1972-ից), «Օզգյուր ինսան» («Ozgiir insan», 1972-ից): Անատոլիայի ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է 1920-ին: Ռադիոն գործում է 1927-ից, հեռուստատեսությունը՝ 1968-ից:

XII. Գրականությունը

Գրավոր գրականության առաջին գործերը ստեղծվել են XIII դ.՝ արաբերենով և պարսկերենով: Թուրքերենով առաջին բանաստեղծությունները վերաբերում են XIV դ.: Ժող. բանավոր գրականությանը զուգընթաց մինչև XIX դ. գոյություն Է ունեցել արաբա–պարսկական «արուզ» տաղաչափությամբ պալատական պոեզիա: Միջնադարի հայտնի բանաստեղծներից են Ցունուս Էմրեն [XIII դ. վերջ – 1320(21)], Աշիկ–փաշան (1271-1332), Համդի Չելեբին (1449–1503), Ահմեդ– փաշան (մահ. 1497), Նեջաթին (1460–1509), Մեհրի Հաթունը (1456–1514), Մահմուդ–Բաքին (1526–1600), Ցուսուֆ Նաբին (1642–1712): Գեղարվեստական արձակն առաջացել Է, այսպես կոչված, ռեֆորմների (թանզիմաթ, 1830–70) շրջանում: «Նոր գրականության հայրը» և թուրքական առաջին կատակերգության («Բանաստեղծի ամուսնությունը», 1860) հեղինակը Իբրահիմ Շինասին (1826–71) Է, նորավեպի ժանրի հիմնադիրը՝ Ահմեդ Միդհատը (1844–1913): Առաջին վեպը («Թալաթի և Ֆիթնաթի սերը», 1872) գրել է Շամսետտին Մամին (1850–1904), առաջին պատմ. դրաման («Հայրենիք կամ Սիլիստրիա», 1873)՝ Նամըք Քեմալը (1840–88): Չափածո դրաման սկզբնավորել է Աբդուլհակ Համիդ Թարխանը (1852–1937): Գրականության զարգացման գործում նշանակալի դեր է խաղացել «Սերվեթի ֆյունուն» (1891 –1944) ամսագիրը՝ բանաստեղծ Թևֆիկ Ֆիքրեթի (1867–1915) գլխավորությամբ:

XX դ. երևան է եկել տարբեր ուղղությունների պատկանող գրողների մի նոր խումբ՝ Մեհմեդ Էմին (1869–1944), Յախյա Քեմալ (1884–1959), Ահմեդ Հաշիմ (1884–1933), Օմեր Սեյֆեդդին (1884–1920): Գրականությունը վերելք է ապրել հանրապետության հռչակումից (1923) հետո: Նոր ուղենիշ է եղել հեղափոխական պոեզիայի հիմնադիր Նազիմ Հիքմեթի ստեղծագործությունը: Գրականության զարգացման վրա զգալի ազդեցություն Է գործել Սաբահատտին Ալին (1907–48): Ետպատերազմյան տարիներին դեմոկրատական պոեզիայի զարգացման գործում մեծ դեր են խաղացել «Եռոտանի» խմբակի բանաստեղծները՝ Օրհան Վելիի (1914–1950) գլխավորությամբ: 1960–70-ական թթ. զարգացել է սոցիալիստական նպատակաուղղվածությամբ ռեալիստական գրականությունը (Օրհան Քեմալ, 1914– 1970, Ազիզ Նեսին, Ցաշար Քեմալ, ծն. 1922, Խալդուն Թաներ, ծն. 1915/16, Խյուսնյու Դաղլարջա, ծն. 1914):

XIII. ճարտարապետությունը և կերպարվեստը

Թ–ի արվեստը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Միջին Ասիայի և արաբական երկրների ժողովուրդների, ինչպես և սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա: XII–XIII դդ. և վաղ օսմանյան շրջանում (XIV–XV դդ.) ազդեցությունները նկատելի են շին. տեխնիկայում, ճարտ. ձևերում և դեկորում, ընդհանուր հատակագծման մեջ: Այնուհետև կազմավորվել Է թուրք, ազգային ոճը, որի զարգացումը և գագաթնակետը նշանավորվեց հայազգի ճարտ. Խոջա Մինանի (1489–1588) գործունեությամբ: XV–XVI դդ. քաղաքներում կառուցվել են մզկիթներ, մեդրեսեներ, հիվանդանոցներ, դամբարաններ, ամրոցներ, քարվանսարաներ, թաղածածկ մեծ շուկաներ, գմբեթածածկ բաղնիքներ, շքեղորեն ձևավորված շատրվաններ: Կառույցների հորինվածքներին և արտաքին կերպարներին բնորոշ են մեծաչափ ու բարձր գմբեթավոր դահլիճների և սրահներով կամ հուջրաներով (խուցեր) կազմված բակերի զուգակցումը, մարմարով երեսպատված ճակատները, բազմաստիճան ծավալային հորինվածքի դահլիճների ինտերիերին՝ սյուներին դրված գմբեթը, գունազարդ ապակեպատ լուսամուտների հարկաշարքերը, մուգ և բաց երանգի քարի, մայոլիկայի զուգորդումը: Այդ շրջանի կառույցներից նշանակալից են Ինջե Մինարը (Կոնիա), Ուլու Զամին (Բուրսա), Սոււեյմանիե մզկիթը. Բայազիղի մեդրեսեն, Սուլեյմանի դամբարանը, Չինիլի– քյոշքի տաղավարները, Բաղդադ–քյոշքը, Թոփ–գաբու պալատը (Ստամբուլ): Բնակելի տները կառուցվածքով ֆախվերկային են (հիմնակմախքային), առաջ դուրս ելնող վերին հարկերով և փակ պատշգամբներով: XVII դարից Թ–ի ճարտ. կրում է Եվրոպայում իշխող ոճերի մեծ ազդեցությունը:

XVI դ. կազմավորվել է Թ–ի մանրանկարչությունը (Լենի, Նիգյարի, Օսման), հաստոցային նկարչությունը (Սինան Բեյ, Մանասեներ), բուռն զարգացել է կիրառական արվեստը, խեցեգործությունը (Քյոթահիա, Իզնիկ), դաջագործությունն ու կերպասագործությունը (Մալաթիա, Բուրսա), պղնձագործությունը (Թոքատ), գորգագործությունը (Ուշաք), ոսկերչությունը (Կոնիա, Ստամբուլ), որին հաղորդակից են եղել բազմաթիվ հայ արհեստավորներ: Հատկապես մեծ համարում ուներ Տյուզյան ոսկերիչների ընտանիքը: Կիրառական արվեստը, կորցնելով իր կենտրոնները, շարունակում է ստեղծված ավանդները նաև այսօր: XIX դ. կեսերից մասնագետներ են պատրաստվել Ֆրանսիայում կամ Գերմանիայում: 1882-ին հիմնադրվել է Գեղարվեստի վարժարանը