60° U 32° հյուսիսային լայնությունների միշև: Երկարությունը մոա 3200 կմ է, լայնությունը՝ մինչև 700 կմ, առավելա– գույն բարձրությունը՝ 4399 մ (էլբերտ լեռ): Ջրբաժան են Խաղաղ և Ատլանտ յան օվկիանոսների միշև: Կազմված են ար– խեյան և պալեոզոյան ապարներից: Տեկ– տոնական պրոցեսները շարունակվում են հրաբխային երևույթների (գեյզերներ Ել– լոուսթոնյան ազգային պուրակների շըր– շանում) և երկրաշարժերի ձևով: Ծածկված են փշատերև անտառներով, ենթալպյան և ալպյան մարգագետիններով, հարուստ են պղնձի (Pjութ), մոլիբդենի (Քլայմաքս), ոսկու, արծաթի հանքավայրերով: ժ. լ–ից են սկիզբ առնում Միսսուրի, Կոլորաղո, Ռիո Դրանղե, Անեյկ, Արկանզաս և այլ գետեր: ժ. լ–ում են գտնվում Զասպեր, Գլեզեր, Բանֆ (Կանադա), Ելլոուսթոն (ԱՄՆ) ազգային պուրակները: ԺԱՆ ՊՈԼ (Jean Paul, իսկական անունը՝ Ցոհան Պաուլ Ֆրիդրիխ Ռիխտեր, Rich– ter, 1763–1825), գերմանացի գրող: Դրա– կան ասպարեզ է մտել սուր երգիծական ստեղծագործություններով («Գրենլանդա– կան պրոցեսներ», 1783): «Զիբենկեգ» (1796–97) վեպում պատկերել է XVIII դ. վերշերի ավատական Գերմանիայի կյան– քը: Երգիծական միտումներն ավելի են ուժեղանում «Գիսաստղ կամ Նիկոլայ Մարգգրաֆ» (1820) վեպում:
ԺԱՆԳՈՏՈՒՄ, տես Կոռոզիա: ԺԱՆեՔԵՆ, ժաննեքեն (Janequin, Jannequin) Կլեման (մոտ 1475, Շատելրո– մոտ 1560, Փարիզ), ֆրանսիացի կոմպո– զիտոր: ժ. Վերածննդի շրջանի ֆրանսիա– կան բազմաձայն երգի խոշոր վարպետնե– րից է: Գրել է ժանրային («ճակատամարտ Մարինյանոյի մոտ», «Փարիզի ճիչերը», «Թռչունների երգը», «Որս»), քնարական (Պ. դը Ռոնսարի բանաստեղծությունների տեքստերով) երգեր, մեսսաներ, մոտետ– ներ:
ԺԱՆԻՔՆԵՐ (Dentes canini), կոնաձև, միարմատ ատամներ, որոնք մեկական տեղադրված են վերին և ստորին ծնոտի աչ ու ձախ կողմերում, կտրիչներից ան– միջապես հետո: ժ. բնորոշ են կենդանի– ների մեծ մասին և մարդկանց, սակայն շաա լավ զարգացած են գիշատիչների մոտ: Որոշ կենդանիների համար ժ. ծա– ռայում են հարձակման և պաշտպանու– թյան միջոց:
ԺԱՆՅԱԿ, առանց կտորի հիմքի մետաքս– յա, բամբակյա, բրդյա, մետաղյա և այլ թելերով ստեղծվող ցանցկեն մանածա– գործվածք. դեկորաաիվ–կիրառական ար– վեստի ճյուղերից մեկը: ժ. պատրաստ– վում է տարբեր լայնության՝ երկու եզրը ուղիղ կամ մի եզրը ուղիղ, մյուսը ատամ– նավոր շերտերով, նան հատով՝ ձվաձե, կլոր, քառանկյուն և այլ ձևերով, օգտա– գործվում է սպիտակեղենը, հագուստը զարդարելու համար, մեծ չափերինը՝ որ– պես ծածկոց, վարագույր, սփռոց ևն: ժ. լինում է ձեռագործ և մեքենայական: Ձեռագործ ժ. հյուսվում է մատնե– րով (առանց գործիքի), հելունով (կեռ ասեղ, կարթասեղ, «ղասնաղ»), գուլպայի ճաղերով (միլ, շյուղ), մեծ ու փոքր մա– կույկներով, ինչպես և կարվում ասեղով, գործվում գոբենակի վրա: Փոքր մակույ– կով («նավետ») և մատներով հյուսվում են կլոր ձևեր–աչքեր ու նրանցից կազմված ժ–ի բազմազան հորինվածքներ (Վանում այդօրինակ ժ. կոչվել է «մըքուքի գործ»՝ մակույկի գործ): Դոբենակը կամ ինչպես հայկական անունն է՝ ճանպարկը (Վա– նում կոչվել է «ճանպարկ») կազմված է ավազով կամ թեվւով լցրած պարկից և փայտյա կոճիներից՝ ճաներից (kokjhoui- kh), որոնց վրա փաթաթվում է գործող թելը: ճանպարկի վրա հյուսում են մի քա– նի տեսակ ժ.: Մի բարդ տեսակը գործե– լիս ճանպարկին ամրացնում են ապագա ժ–ի ծակծկված նկարը: Ծակերի մեջ քորոց– ներ են խրվում: Գործող թելերի ծայրերը ամրացնում են պարկին և կոճիները թելով տանել–բերելով՝ քորոցների շուրջը, շար– քը շարքի ետևից հյուսում են ժ.: Ժանյակագործությունը հայտնի է եղել հնագույն ժամանակներից, տարբեր եր– կըրներում (Ասորեստան, Բաբելոն, ուրարտու ևն): XV դ. վերջին ասեղով կա– րած ժ. հայտնի էր Իտալիայում, ուր XVI դ. արդեն հրատարակվում էին ալբոմներ ժ–ի վերաբերյալ: Աշխարհահռչակ էին Վենե– տիկի ժ–ները: XVIII դ. Իտալիան ժ. պատրաստելու իր առաջատար դերը զի– ջել է Ֆլանդրիային (XVI–XVIII դդ.) և Ֆրանսիային (XVII–XIX դ. սկիզբ): Կրել է այն քաղաքների անունները, որտեղ պատ– րաստվել է. Ֆլանդրիայում՝ <Բրյուսել», «Բենշ», «Մալին», Ֆրանսիայում՝ «Արժան– տան», «Սեղան», «Ալանսոն»: Գոբենակի ժ. հայտնի էր Գերմանիայում XVI դարից, իսկ XVII դ. կեսից՝ Ռուսաստանում: Ռուս ժանյակագործները ստեղծել են ժ–ի բազ– մաթիվ տարատեսակներ: Հայտնի են Վոլոգդայի, Ելեցկի գեղեցիկ բարձրորակ ժ–ները: Գոբենակի ժ. տարածված է եղել նաև Հայաստանում՝ Վանում, Կաբինում, Ալեքսանդրապոլում (Լենինական), Ախալց– խայում: XVIII դ. սկզբից սկսել են պատ– րաստել շղարշե ժ. (տես Շղարշ): XIX դ. արտադրվել է նաև մեքենայական ժ.: Հայուհիները, տիրապետելով ժ. հյու–