համաստեղությունների միջև: Հս. միջին լայնություններից մասամբ երևում է աշնանն ու ձմռանը:
ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սարքաշինության ճյուղ, արտադրում է զարթուցիչ, ձեռքի, գրպանի, սեղանի,պատի, աշտարակային ժամացույցներ և մեխանիզմներ: ժամացույցի արդ. թողարկումն սկսվել է XV դ. կեսին, նախ Ֆրանսիայում, ապա՝ Գերմանիայում և Անգլիայում: ՍՍՀՄ–ում Ժ. ա. զարգացել է հատկապես ետպատերազմյան շրջանում: Խոշոր ձեռնարկություններ են կառուցվել Մոսկվայում, Պենզայում, Լենինգրադում, Չելյաբինսկում, Երեանում, Մինսկում և այլուր: 1975-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 55,1 մլն կենցաղային ժամացույց (1928-ին՝ 0,9 մլն), որից 31,3 մլն՝ ձեռքի: ժ. ա. զարգացած է նաև ԳԴՀ–ում, Հունգարիայում, կապիտալիստական երկրներից՝ Շվեյցարիայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, ԳՖՀ–ում, Անգլիայում: ՀՍՍՀ Ժ. ա–յան սկիզբը դրվել է 1943-ին, երբ շահագործման հանձնվեց Երևանի ժամացույցի գործարանը: Հետագայում շարք մտան գեղարվեստական ժամացույցների գործարանը (1957), մասնաճյուղեր՝ Թալինի շրջանի Մաստարա (1968) և Անիի շրջանի Սառնաղբյուր (1971) գյուղերում: 1976-ից ժ. ա–յան ձեռնարկություններն ընդգրկված են Երևանի «Սևանի» արտադրական միավորման մեջ: 1977-ին արտադրվել է 4,4 հզ. զարթուցիչ, 285 հզ. երաժշտական, 55 հզ. ոսկե ժամացույց: Երևանյան զարթուցիչներն առաքվում են արտասահման: Ա. Կարապետյան
ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ, հանապազօրյա պաշտոներգություն, ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Վերջիններս հայ իրականության մեջ տարբեր դարերում և միջավայրերում տարբեր թվաքանակ են ունեցել՝ վեց, յոթ, ութ և նույնիսկ՝ ինը: Դրանց հատուկ երգեցողությունները, բացի շարականներից, ամփոփված են ժամագրքում:
ԺԱՄԿՈՉ, ժ ա մ հ ա ր, քրիստոնեական եկեղեցու պաշտոնյա, որը օրվա որոշակի ժամերին հնչեցնում է եկեղեցու զանգերը կամ կոչնակները՝ հավատացյալներին հրավիրելով աղոթքի: Ունի նաև այլ պարտականություններ (փակում և բացում է եկեղեցու դուռը, վառում և մարում ջահերը ևն), երբեմն, իբրև տիրացու, մասնակցում է ժամերգություններին:
ԺԱՄԿՈՉՅԱՆ Բենիամին Կարապետի [ծն. 8.7.1895, գ. Հայնի (Տիգրանակերտի վիլայեթում)], սփյուռքահայ մանկավարժ, հասարակական գործիչ: Տարրական և միջնակարգ մասնագիտական կրթությունն ստացել է Մամյուրեթ էլ Ազիզի (Թուրքիա) գերմանական որբանոցում: 1918–30-ին ուսուցչություն է արել Ադանայի և Բեյրութի վարժարաններում և որբանոցներում, մասնակցել հնչակյան ուսանողական միության գործունեությանը: Եղել է Բեյրութի Սահակյան վարժարանի (1930–1938, 1940–73), Ջիբեյլի (Լիբանան) Դանիական որբանոցի (1938–40) տնօրենը: 1949-ին Լոս Անջելեսի Դոլտըն Կեյթ համալսարանը նրան շնորհել է գրականության դոկտորի պատվո վկայական: Ժ. պատրաստել է հայերենի քերականության, հայ ժողովրդի պատմության, աշխարհագրության և այլ դասագրքեր (Սահակյան վարժարանում դասավանդելու): Հրատարակել է «Տպավորություններ միամյա պտույտես» (1959) գիրքը, գրել «Մանուկը բնության մեջ» լիբրետոն (մանկական օպերայի է վերածել Հ. Պերպերյանը), անգլերենից թարգմանել բարոյա–դաստիրակչական գրքեր:
ԺԱՄԿՈՉՏԱՆ Պերճ (ծն. 20.4.1930, Բոստոն), հայ երգեհոնահար: Արվեստի դ–ր (1955): 1951-ին ավարտել է Նյու Ինգլանդի կոնսերվատորիան: Դեբյուտը՝ 1954-ին, «Բոստոն սիմֆոնիկ հոլլում»: Հոգևոր երաժշտության 1-ին կոնգրեսում (1957, Փարիզ) շահել է 1-ին մրցանակ: Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահարն է (1957-ից): Ելույթներ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, ՍՍՀՄ քաղաքներում: Ժ. պոլիֆոնիայի վարպետ է, ֆրանս. կատարողական դպրոցի հետևորդ: Համերգացանկը ընդգրկում է՝ Բախ, Հենդել, Ֆրեսկոբալդի, Մեսիան, Դյուպրե, Պուլենկ, Կոմիտաս, Եկմալյան, հայկ. միջնադարյան հոգևոր երաժշտություն, հայ սովետական կոմպոզիտորներ: Կոմիտասի, Եկմալյանի երկերի երգեհոնային փոխադրումների հեղինակ է: 1965-ից պարբերաբար ելույթներ է ունենում Հայաստանում: Ց. Բրուտյան
ԺԱՄՀԱՅՐ (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի հայ ճարտարապետ: 1181-ին կառուցել է Սանահնի վանքի Ամենափրկիչ եկեղեցու գավիթը, նորոգել եկեղեցու գմբեթը, ծածկը և պատերը: Ժ–ի անունը հիշատակված է գավթի հս–արլ. որմնասյան կամարի արձանագրությունում: Գրկ. Ղաֆադարյան Կ., Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Ե., 1957: Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: Մ. Հասրաթյան
ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍՆԵՐ (Lacerta saxicola Eversmann), Lacertidae ընտանիքի մողեսների խումբ: Տարածված են Կովկասյան լեռներում, Ղրիմի հվ. ափերին, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում և Հարավ–Արեմտյան Թուրքմենիայում (Կոպետդաղ): Գլուխը տափակացած է, մարմնի վերին մասի գունավորումը լինում է շագանակագույն, կանաչադեղնավուն, սրճագույն կամ մոխրագույն: ՀՍՍՀ–ի լեռներում տարածված Լ. s. valentini տեսակի և՛ էգը, և՛ արուն միայն կանաչ գույնի են: Մարմնի կողքերին ունեն երկնագույն, կապույտ կամ մանուշակագույն կետիկներ, որոնք գեղեցիկ տեսք են տալիս մողեսներին: Հայտնի է 25 տեսակ ու ենթատեսակ, որոնցից 21-ը տարածված է Կովկասում՝ քարքարոտ, ժայռոտ վայրերում: Սնվում են մանր միջատներով, բազմանում ձվադրությամբ: ՀՍՍՀ–ում տարածված է Ժ. մ–ի 8 տեսակ, որից 4-ը արուներ չունեն և բազմանում են կուսածնությամբ:
ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐ, իծագիր, պետրոգլիֆ (հուն. rt6tpog – քար և t–փորագրել, քանդակել), քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ: Ժ–ները հայտնի են երկրագնդի բոլոր մասերում: Հնագույն Ժ–ները վերաբերում են հին քարի դարին, վերջինները՝ միջնադարին: Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ: Ֆրանսիայի (Կոմբարել, Մոնտեսպան, Լասկո, Նիո, Ռուֆինյակ), Իսպանիայի (Ալտամիրա, Կաստիլյո), Իտալիայի, Աֆրիկայի, Սկանդինավյան թերակղզու, Ուրալի, Միբիրի, Կարելիայի, Հայաստանի, Վրաստանի (Մգվեմվի, Ադցա), Ադրբեջանի, Միջին Ասիայի Ժ–ներին բնորոշ են տվյալ վայրում ապրած կենդանիների (բիզոն, արջ, ռնգեղջյուր, մամոնտ, ձի ևն), երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ բնույթի դինամիկ տեսարաններ: Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված են մ. թ. ա. VII–II հազարամյակների բազմաթիվ Ժ–ներ (Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուղտասարի լանջերին): Սև և սրճագույն ժայռերի ու քարերի վրա բնիկ ցեղերի թողած առատ ու բազմազան պատկերներով (մարդկանց, կենդանիների, երկանիվ, քառանիվ կառքերի ևն), աշխատանքային (արորով վարի են), ծիսական, ռազմի, որսի (մեծ մասամբ՝ նետ ու աղեղով) և այլ տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ Ժ–ները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքը: Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն իբրև պատմական սկզբնաղբյուրներ: Գիտնականների մեծ մասի կարծիքով Ժ–ներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Ժ–ների հիման վրա ենթադրվում է, որ նախամարդը յուրօրինակ պատկերացումներ է ունեցել երկնային մարմինների վերաբերյալ: Նկարը տես 278-րդ էջում: Գրկ. Սարդարյան Ս., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967: Կարախանյան Դ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները, Ե., 1970: Մարտիրոսյան Հ. Սև, Իսրայնլյան Հ., Գեղամա լեռների ժայռապատկերները, Ե., 1971: Գ. Կարախանյան
ԺԱՅՌՈՏ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Մեծ Կովկասի արևմտյան և կենտրոնական մասի հյուսիսային լանջի առաջնային լեռնաշղթա: Երկարությունը 375 կմ է, բարձրությունը արմ–ում՝ 1200–1700 մ, արլ–ում՝ մինչև 3000 մ, առավելագույնը՝ 3629 մ (Կարակայա լեռ): Զառիվայր հվ. լանջերով և քիչ թեք հս. լանջերով կուեստներ են՝ բաժանված առանձին զանգվածների: Հս. լանջերը ծածկված են անտառներով, հարավայինները՝ լեռնային մարգագետիններով և տափաստաններով: Զարգացած է կարստը:
ԺԱՅՌՈՏ ԼԵՌՆԵՐ (Rocky Mountains), լեռնային համակարգ Հյուսիսային Ամերիկայում, Կորդիլիերայի արևելյան մասը