մանադրություն, հոդված 152): Վերադաս դատարանների ժ. ա–ները ընտրվում են համապատասխան սովետներում՝ 5 տա– րի ժամկետով:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ, ֆոլկլոր (անգլ. folk-lore – ժողո– վըրդական իմաստություն, գիտելիք), ժո– ղովրդի կերտած բանավոր ստեղծագոր– ծությունների ամբողջությունը: Սկզբնա– վորվել է մարդկային լեզվի ու մտածողու– թյան ծագմանը գրեթե զուգընթաց: ժ. բ–յան տեսակները բաժանվում են 3 հիմ– նական խմբի, արձակ պատմողա– կան (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց–հուշապատում), չափած ո–ե ր– գային (ժող. վեպ, վիպական, ծիսա– կան, քնարական երգեր, ժող. խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհ– նանք–բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չա– փածո–երգային հատվածներ ունեցող ար– ձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ– պատմողական հատվածներ ունեցող ժող. վեպ, վիպական երգեր): ժ. բ–յան ժանրերն արտահայտվում են կենդանի խոսքով և, ի տարբերություն գրականության, ավանդ– վում բանավոր: Բանահյուսական յուրա– քանչյուր երկ ծագումով անհատական, բնույթով կոլեկտիվ ստեղծագործություն է: Ծագելով մեկ անհատից՝ տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժա– մանակաշրջան, փոխանցվում սոցիալա– կան տարբեր խմբերի, փոփոխվում թե՝ ձևով (լեզու–բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՝ բովանդակու– թյամբ (կոնկրետ իրականություն, գա– ղափարախոսություն): Առաջանում են միև– նույն երկի տարբերակներ: ժ. բ. կապված է կյանքի ու կենցաղի բազմաթիվ բնագա– վառների հետ և, իր գեղարվեստական նշանակությունից բացի, տարբեր կիրա– ռական ֆունկցիա է կատարում: ժող. երգեր, աղոթքներ, հմայական ու սովո– րական այլևայլ բանաձևեր կիրառվել և կիրառվում են արտադրական կենցաղի ու տոհմա–ընտանեկան տարբեր ծիսական արարողությունների մեջ՝ արտացոլելով այդ արարողությունների իմաստը, մարդ– կանց ցանկությունները, հավատալիքներն ու գաղափարախոսությունը: ժ. բ. ունի սինկրետիկ (չտարբերակված) բնույթ: Կապված լինելով ծիսա–կենցա– ղային տարբեր իրադրությունների հետ՝ բանահյուսական տարբեր ժանրեր դրսե– վորվում են արվեստի այլևայլ ձևերով (մեղեդի, պար, դիմախաղ, շարժուձև): Բանահյուսական երկերն արտացոլում են տարբեր դարաշրջանների պատմա–կեն– ցաղային ու կրոնա–հավատալիքային իրո– ղություններ, դասակարգերի և սոցիալա– կան խմբերի գաղափարներ ու միտում– ներ, ազգային շրջանների ու միջավայրի առանձնահատկություններ, սովորույթ– ներ: Այդ պատճառով էլ բանագիտությունը ժ. բ. հետազոտում է կուլտուր–պատմա– կան, աշխարհագրական, սոցիոլոգիական, գեղագիտական, ֆունկցիոնալ–կիրառա– կան, հոգեբանական և այլ մոտեցումնե– րով ու չափանիշներով: Հայկ. ժ. բ–յան ամենավաղ նմուշները արձանագրել են Մովսես Խորենացին, Փավստոս Բուզան– դը և այլ մատենագիրներ: Հայ բանահյու– սության գրառված ժառանգությունը ազ– գային մշակույթի հարուստ և մեծարժեք բնագավառներից է: Գրկ. XX բ հ ւ ] աԿ Մ., Երկեր, հ. 1, Ե., 1966: Ղանալանյան Ա., ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր, Ե., 1954: Գրիգորյան Գ. Ա., Հայ ժողովրդական բանահյուսություն, Ե., 1967: JJaBJieHOB K. C., Oojibicjiop KaK bh# ncKyccTBa, M«, 1966. Ս. Հարությունյան
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, բուժիչ միջոցների, դեղաբույսերի, հիգիենային հմտությունների և մարդու առողջության պահպանման, հիվանդությունների բուժ– ման ու կանխարգելման նպատակով դրանց գործնական կիրառության վերաբերյալ ժողովրդի կուտակած փորձնական տեղե– կությունների ամբողջություն: Սերնդից սե– րունդ բանավոր հաղորդված այդ տեղե– կություններն արտացոլվել են ժող. սո– վորույթներում, առակներում, ասույթնե– րում, հեքիաթներում, գրավոր աղբյուր– ներում (բժշկարաններ): Նախնադարյան հասարակարգում ժ. բ. եղել է բժշկության միակ ձևը: Նախամարդը կարողացել է բուժել կոտրվածքները, ուղղել հոդախախ– տերը, պատկերացում է ունեցել ցավա– զրկող բույսերի, արևի ճառագայթների ու ջրի բուժիչ նշանակության մասին: ժ. բ–յան վրա էական ազդեցություն են գործել սնոտիապաշտական և խորհըր– դապաշտական պատկերացումները՝ ճա– նապարհ հարթելով հեքիմության համար: Ստրկատիրական հասարակարգում տա– ճարային հոգևորականությունը իրակա– նում բուժելով ժ. բ–յան դեղամիջոցներով, հավատացնում էր, որ դա կատարվում է սրբերի, աստվածների ու ոգիների օգնու– թյամբ: Հին աշխարհում բժշկությունը լայնորեն օգտագործել է ժ. բ–յան փորձը: Բուժամի– ջոցների (հեղուկ դեղանյութեր, քսուքներ) հարուստ զինանոց են ունեցել Միջագետ– քի բժիշկները, դեռևս մ. թ. 6 հզ. տարի առաջ բնական միջոցներով բուժումը հայտնի էր շումերներին: Եգիպտացիները բուժման նպատակով օգտագործել են ափիոն, մատուտակ, խաշխաշ, լոտոս: Տիբեթական բուդդայական բժշկությունը թերապիայի հիմքը համարել է բնական բուժիչ միջոցների օգտագործումը: ժ. բ–յան վերաբերյալ տեղեկություններ կան Հին աշխարհի նշանավոր բժիշկներ Հիպո– կրատեսի (մ. թ. ա. 460–377), Գալենոսի (130–200), հետագայում՝ Իբն Սինայի (Ավիցեննա) և այլոց աշխատություննե– րում: Գիտական բժշկության մեջ օգտա– գործվել և օգտագործվում են ժ. բ–յան բազմաթիվ մեթոդներ (օրինակ, ասեղնա– բուժություն): Կենտրոնական Աֆրիկայի բնակիչները հաջողությամբ կատարել են կեսարյան հատում: ժ. բ–յան փորձի հի– ման վրա Հայաստանում պատրաստված մի շարք դեղանյութեր (հայկական կավ, կապույտ քար, անուշադր) արտահան– վել են: Ավանդաբար հաղորդված փորձի հիման վրա, տնային պայմաններում, ինչպես նաև թերապիայի, վիրաբուժու– թյան և գիտական բժշկության այլ բնա– գավառներում այսօր կիրառում են բնա– կան միջոցներից (բույսեր, արմատներ, պտուղներ, հանքային ջրեր, հանքանյու– թեր) պատրաստված դեղեր: Բույսերի շատ տեսակներ (եղինջ, դաղձ, ուրց, սինձ, սիբեխ, ավելուկ, շուշան, թելուկ ևն), օգ– տագործվելով իբրև սնունդ, նպաստում են ներքին օրգանների հիվանդությունների ու բորբոքումների ապաքինմանը: Բազ– մաթիվ արմատներ, պտուղներ, խոտեր, ծաղիկներ (մատուտակ, եզան լեզու, գազ, մատիտեղ, վարդ ևն) օգտագործվում են ստամոքս՜աղիքային, սիրտ–անոթային և այլ հիվանդությունների ու վերքերի բուժ– ման համար: ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են ժ. բ–ից փոխանցված բուժման մեթոդներ (արևաբուժություն, օդաբուժություն, ջրաբուժություն, բուսա– բուժություն ևն): Գրկ. Մխիթար Հերացի, Ջերմանց մխիթարութիւն, Վնտ., 1832: Գրիգորիս, Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց, (աշխատասիրություն Ա. Կծոյանի), Ե., 1962: Ամիրդովլաթ Ամասիացհ, Ան– գիաաց անպէա, Վնն., 1926: Կ ծ ո յ ա ն Ա., Բժշկագիտությունը Հայաստանում XI–XIV դարերում, Ե., 1968: Հակոբյան Ս. Գ., Հայկական բնաշխարհի դեղաբույսերը, Ե., 1975: OraHecHH JI. A., Hctophh MeflH- n,HHbi b ApMeHHH, t. 1–5, E., 1946–47.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆՎԱ–
ԳԱԽՈՒՄԲ, նվագարանների համեմատա– բար մեծաթիվ անսամբլ, որ պահպանում է հնչման ազգային երանգ, կատարում ժող. երաժշտության մշակումներ և այդ ոճով գրված ստեղծագործություններ: Լի– նում է միատարր (օրինակ, միայն լարա– յին կամ փողային գործիքներից) և խառը: ՍՍՀՄ–ում հռչակված են Վ. Անդրեևի անվ., Ն. Օսիպովի անվ., Կուրմանգազիի անվ. ղազախական, Ա. Պետրոսյանցի՝ ուզբե– կական վերակառուցված գործիքների նվա– գախմբերը, ուկրաինական բանդուրիստ– ների կապելլան ևն: Հայկ. ժող. երաժըշ– տական անսամբլային կատարման հնա– գույն հիշատակությունը Փավստոս Բու– զանդինն է՝ «Իբրեւ ընդ գինիս մըտին, որպէս զառաջին ուրախութեանցն նուագն մատուցին արքային Պապայ, եւ առհա– սարակ թմբկահարք եւ սրնգահարք, քնա– րահարք եւ փողահարք իւրաքանչիւր արուեստօք պէսպէս ձայնիւք բարբառե– ցան»: Սովետական տարիներին աչքի են ընկել Վ. Բունիի կատարելագործած գոր– ծիքների «Արևելյան սիմֆոնիկ նվագա– խումբը», Հայֆիլհարմոնիայի ժողգործիք– ների նվագախումբը (1937–41), հայկ. ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մե– րանգուլյանի անվ. անսամբլը: Ռ. Աթայան
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, շրջանա– յին (քաղաքային) ժողովըր– դական դատարան, ՍՍՀՄ–ում առա– ջին ատյանի դատարան շրջանի (շրջանա– յին բաժանում չունեցող քաղաքի) տա– րածքում: Քննում է քրեական ու քաղաքա– ցիական բոլոր գործերը, բացառությամբ օրենքով մյուս դատարանների իրավա– սությանը հանձնած և վարչական խախ– տումների վերաբերյալ որոշ գործերի: ժ. դ–ների կազմակերպման սկզբունքնե– րը որոշվել են դեռևս սովետական իշխա– նության առաջին տարիներին: 1917-ի նոյեմբ. 28-ի դատարանի մասին դեկրե– տով ստեղծվեցին ժ. ղ–ներ: ՀՍՍՀ–ում