Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ժ. դ–ներ ստեղծվեցին 1920-ի դեկտեմբե– րին: 1936-ի ՍՍՀՄ Սահմանադրությունը և նրա հիման վրա ընդունված օրենքները ամրապնդեցին ժ. դ–ների ընտրովիու– թյան, ընտրողների առաջ հաշվետու լի– նելու, կոլեգիալության (ժող. դատավոր և 2 ժող. ատենակալ), դատարանի ան– կախության դեմոկրատական հիմունք– ները: Այդ սկզբունքներն ամրապնդվել են նաև ՍՍՀՄ գործող Սահմանադրու– թյամբ: Գույքային բռնագանձումների գծով ժ. դ–ների դատավճիռները, քաղա– քացիական գործերով վճիռներն ու որո– շումներն իրականացնում են դատական կատարածուները: ժ. դ–ներն զգալի դեր ունեն սոցիալիստական և անձնական սե– փականության, քաղաքացիների քաղ., աշխատանքային, գույքային և այլ շահե– րի, կոլտնտեսությունների և հասարակա– կան այլ կազմակերպությունների գույ– քային իրավունքների պաշտպանության գործում: Տես նաև Դատարան:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, հասա– րակության քաղաքական կազմակերպու– թյան ձե, որ ժողովրդա–դեւէոկրատական հեղափոխությունների շնորհիվ XX դ. 40-ական թթ. հաստատվել է Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում: Նրա առա– ջացումը կապված է կապիտալիզմի ընդ– հանուր ճգնաժամի նոր փուլի, երկրորդ համաշխարհային պատերազմի բնույթի, Եվրոպայի և Ասիայի ժողովուրդներին ֆաշիզմից ազատագրելու գործում ՄՍՀՄ վճռական դերի հետ: Ֆաշիզմից ազատա– գրված մի շարք երկրներում ժ. դ. երեան եկավ որպես հեղափոխական–դեմոկրա– տական իշխանություն՝ բանվոր դասա– կարգի ղեկավարությամբ: ժողովրդա–դե– մոկրատական հեղափոխությունը սոցիա– լիստականի վերաճելու ընթացքում ժ. դ. ընդունեց ւցրոչետարիատի դիկտատուրա– յի ձե: Զարգացման դեմոկրատական փու– լում այն պրոլետարիատի, գյուղացիու– թյան, մանր բուրժուազիայի դեմոկրատա– կան դիկտատուրա էր և հենվում էր բան– վոր դասակարգի ու գյուղացիության դա– շինքի վրա՝ պրոլետարիատի հեգեմոն դերով: Հետագայում, պետության կառա– վարման բնագավառում բանվոր դասա– կարգի դերի բարձրացմանը զուգընթաց, բուրժուազիայի ներկայացուցիչները պառ– լամենտի միջոցով իշխանությունից աս– տիճանաբար դուրս մղվեցին: Կենտրո– նական և Հարավ–Արեելյան Եվրոպայի երկրներում աշխատավորների դասակար– գային պայքարը 1947–48-ին հանգեցրեց պրոլետարիատի դիկտատուրայի հաս– տատմանը՝ ժ. դ–ի ձևով: ժ. դ. «…արտա– ցոլեց սոցիալիստական հեղափոխության զարգացման յուրօրինակությունը իմպե– րիալիզմի թուլացման և սոցիալիզմի օգ– տին ուժերի հարաբերակցության փոփոխ– ման պայմաններում: Նրանում իրենց ար– տացոլումը գտան առանձին երկրների պատմական և ազգային առանձնահատ– կությունները» (ՍՄԿԿ ծրագիրը, Ե., 1974, էջ 28): Ազգային–ազատագրական, հեղա– փոխական–դեմոկրատական շարժումները ներառել էին սոցիալական տարասեռ խըմ– բեր, այդ պատճառով էլ քաղ. կազմակեր– պության նոր ձևերի (Ազգային ճակատ, ժողովրդական կոմիտեներ ևն) կողքին պահպանվեցին նաև հին ձևեր (պառլա– մենտ, տեղական ինքնավարություն, համ– ընդհանուր ընտրական իրավունք, բագ– մակուսակցականություն): ժ. դ–ի պետա– կան ապարատը ստեղծվել է ֆաշիզմից ազատագրվելու ընթացքում: Ֆաշիստա– կան և հետադիմական ուժերի դեմ մղվող պայքարում այն մաքրվել է հակահեղա– փոխական տարրերից, դեմոկրատացել: ժ. դ–ին բնորոշ է նաև Ազգային (հայրենա– կան) ճակատը, որն առաջանալով հեղա– փոխության սկզբնական փուլում՝ սոցիա– լիզմի ժամանակ համախմբում է քաղ. կու– սակցությունները, արհմիությունները, երիտասարդական, սպորտային և այլ կազմակերպություններ: Նրա ծրագիրը ընդգծում էր մարքս–լենինյան կուսակցու– թյունների առաջատար դերը, մյուս կու– սակցությունների գործունեությունը նը– պատակամղում դեպի սոցիալիստական շինարարություն: Պատմական փորձը ցույց է տալիս, որ սոցիալիստական շինարարության ընթաց– քում սովետական և ժողովրդա–դեմոկրա– տական կարգերի էությունը նույնն է: ժ. դ., որպես պրոլետարիատի դիկտատուրա– յի ձև, հաստատվել է Բուլղարիայում, Հունգարիայում, ԿԺԴՀ–ում, Լեհաստա– նում, Ռումինիայում, Չեխոսլովակիա– յում, Հարավսլավիայում և այլ երկրնե– րում: Բուլղարիայում, ԳԴՀ–ում, Չեխոսլո– վակիայում, Ռումինիայում սոցիալիզմին անցման շրջանի խնդիրները իրականաց– ված են, և պրոլետարիատի դիկտատու– րան աստիճանաբար վերածվում է հա– մաժողովրդական պետության: Վ. Մոաախանյան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈ–

ՎԵՏՆԵՐ, ՄՍՀՍ–ում պետական իշխանու– թյան ընտրովի ներկայացուցչական մար– միններ: ժ. դ. ս. կազմում են ՍՍՀՄ քաղ. հիմքը: ՍՍՀՄ Սահմանադրությամբ (1977) Աշխատավորների դեպուտատների սո– վետները վերանվանվեցին ժ. դ. ս., որոնք արտահայտում են սովետական պետու– թյան համաժողովրդական բնույթը, բան– վոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության, բոլոր ազգերի ու ազգությունների կամքն ու շահերը: ժ. դ. ս. ՍՍՀՄ Գերագույն սովետը, միութե– նական և ինքնավար հանրապետություն– ների գերագույն սովետները, երկրամա– սային, մարզային, ինքնավար մարզերի, ինքնավար օկրուգների, քպղաքային, շրջանային, ավանային և գյուղական սո– վետները կազմում են պետ. իշխանության մարմինների միասնական համակարգը: ՍՍՀՄ Գերագույն սովետի, միութենական և ինքնավար հանրապետությունների գե– րագույն սովետների լիազորությունների ժամկետը հինգ, մյուսներինը՝ երկուսու– կես տարի է: ՄՄՀՄ Գերագույն սովետը իրավազոր է լուծելու ՍՍՀ Միության իրա– վասությանը վերապահված բոլոր հար– ցերը: Տեղական սովետները իրենց իրա– վասությունների շրջանակներում վերա– հսկում ու կոորդինացնում են տվյալ տարածքի բոլոր կազմակերպությունների աշխատանքը: ժ. դ. ս. ստեղծում են գոր– ծադիր և օրենսդիր մարմիններ, ընտրում մշտական հանձնաժողովներ, որոնց մի– ջոցով ղեկավարում են պետ., տնտ. և սոցիալ–մշակութային շինարարության բոլոր ճյուղերը: ՄՍՀՄ Մահմանադրու– թյամբ բարձրացել է ժող. դեպուտատնե– րի դերը, ընդարձակվել է նրանց լիա– զորությունների շրջանակը: Կ. Սաիւյան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, տես Ստեղծագործություն ժողովրդական:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ, բանահյուսական– երաժշտական ստեղծագործություն: ժո– ղովրդական ստեղծագործության առավել տարածված տեսակն է: Մտեղծման ու կենցաղավարման միջավայրի և կյանքի հետ ունեցած կապերի բազմազանությու– նը որոշում է ժ. ե–ի բազմաճյուղ և բազ– մաժանր բնույթը: Քաղաքային ժ. ե–ի առավել տարածված բանաստեղծական– թեմային ժանրերն են՝ բանվորական– հեղափոխական, ազգային–ազատագրա– կան, կենցաղային, քնարական, գյուղա– կանինը՝ աշխատանքային, ծիսական, վի– պա–պատմական, կենցաղային, սիրային– քնարական: ժող. երգերում անդրադարձ– վել են նաև ժողովրդի սոցիալական կյան– քի թեմաներ՝ առաջ բերելով սոցիալական ժանրը: ժ. ե–ի կիրառական ֆունկցիայի հետ մեծ չափով կապված են նրա երաժըշ– տական տեսակները (եղանակային երգ, պարերգ, ասերգ ևն): Երաժշտա–արտա– հայտչամիջոցների այս կամ այն ընտրու– թյունը (լադա–ելևէջային, ռիթմական նա– խասիրություններ, կատարողական կեր– պեր) լեզվա–բանաստեղծական հատկա– նիշների հետ որոշում են ժ. ե–ի ազգային պատկանելությունը: Հայ ժ. ե. բազմաճյուղ է: Հնագույն և միջնադարյան գուսանական երգերի տեքստերը գրավոր պահպանվել են պատ– միչների երկերում և տաղարաններում: Բանավոր ավանդով մեզ հասած և ան– ցյալ դարի վերջերից գրառված գուսանա– կան երգերից են «Սասունցի Դավիթ» էպոսի երգային հատվածները, «Մոկաց Միրզա»-ն: Զարգացած ֆեոդալիզմի դա– րաշրջանից եևոո գյուղական աշխատան– քային երգերից նշանավոր են Լոռու և այլ վայրերի հորովելները, կալերգերն ու սայլերգերը, ծիսական երգերից՝ հարսա– նեկանները, սոցիալական երգերից՝ «Ծի– րանի ծառ», «Սիրտս նման էր», «Կռունկ», սիրային–քնարականներից՝ «Գարուն ա», «Քելեր ցոլեր», «Ալագյազ սարն ամպել ա», կենցաղայիններից՝ «Ակնա օրոր»-ը: Այս բոլորը քաղաքային ժող. և ժող. պրոֆե– սիոնալ աշուղական լավագույն երգերի հետ մեղեդիական արվեստի կատարյալ նմուշներ են, գոյատևում են և՝ ժող., և՝ պրոֆեսիոնալ վարպետների կատարու– մով: Ռ. Աթայան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ՍՍՀՄ ում, թատերական գեղարվեստական ինքնա– գործունեության բարձրագույն ձևը, նրա զարգացման նոր և առավել բարձր աս– տիճանը: ժ. թ–ները ստեղծվում են ստեղ– ծագործաբար հասուն, ճանաչված, մըշ– տապես գործող դրամատիկական և երա– ժըշտական (օպերա, բալետ, երաժշտա– կան կոմեդիա) ինքնագործ կոլեկտիվնե– րի հիման վրա, որոնք ունեն կայուն թա– տերախումբ, գաղափարական և գեղար– վեստական առումով լիարժեք խաղա– ցանկ. ներկայացումների պատրաստման, ելույթների և ուսումնա–մանկավարժական