Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

B3.HHK« CTaTbH h pera, M., 1957; O coctohhhh h Mepax no aajibHefimeMy coBepine HCTBOBaHHK) HapoflHoro 06pa30BaHHa b CCCP. MaTepKajiM mecTOH ceccHH BepxoBHoro CoBeTa CCCP bocb- Moro co3brea, M., 1973; Սիմոն յան Շ., Սովետական Հայ ասա անի ժողովրդական կըր– թության նվաճումները 40 տարում, Ե., 1961: Լալա յան Ա.Ս., ժողովրդական կրթու– թյան կառավարումը ՍՍՀՄ–ում, Ե., 1968:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ, ՍՍՀՄ–ում աշխատավորների ինքնակըր– թությանը, ընդհանուր զարգացմանը և պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմա– նը նպաստող հասարակական ուսումնա– կան հիմնարկություններ: Մտեղծվել են սովետական օրոք: 50-ական թթ. վերջե– րին, գիտատեխնիկական հեղափոխու– թյան և կուլտուրական առաջընթացի պայ– մաններում երեան եկան նոր հիմունք– ներով գործող ժ. հ.՝ կուլտուրայի հա– մալսարաններ: Հետագայում ժ. հ–ի հա– մակարգում առաջացավ ուսուցման տար– բերակում՝ ըստ գիտելիքների (հասարա– կական–քաղաքական, բնագիտական, տըն– տեսագիտական, գյուղատնտեսական, գի– տատեխնիկական, իրավական են) և կուլ– տուրայի հիմնական բնագավառների (կի– նո, երաժշտություն, կիրառական արվեստ են): 1974/75 ուս. տարում գործել են մոտ 34 հզ. ժ. հ. (8 մլն ունկնդիր, 508 հզ. դա– սախոս): Ուսուցումը ձրի է՝ առանց ար– տադրությունից կտրվելու: Դասախոսու– թյուններից բացի անցկացվում են սեմի– նարներ, ռեֆերատների ընթերցումներ, էքսկուրսիաներ, հանդիպումներ: ժ. հ–ի կազմակերպիչներն են համամիութենա– կան «Գիտելիք» ընկերությունը, ՀԱՄԿԽ–ն, կոմերիտմիությունը, մինիստրություննե– րը, ստեղծագործական միությունները: Միութենական հանրապետությունների ժ. հ–ի հասարակական խորհուրդների աշ– խատանքը ղեկավարում և կոորդինացնում է ժ. հ–ի Կենտրոնական խորհուրդը (Մոսկ– վա, 1968-ից): ՀՍՍՀ–ում ժ. հ–ի նախա– տիպն են 20-ական թթ. ստեղծված՝ «Կորչի անգրագիտությունը» ընկերության կազ– մակերպությունները: 30-ական թթ. ստեղծ– վել են կուլտուրայի համալսարաններ, իսկ հետագայում նաե՝ տնտեսագիտա– կան, առողջապահական և այլ բնույթի ժ. հ.: 1974/75 ուս. տարում գործել են 735 ժ. հ. (874 ֆակուլտետ, մոտ 150 հզ. ունկնդիր): Արեմտյան Եվրոպայում, ԱՄՆ–ում (XIX դ. կեսից) և մինչհեղափո– խական Ռուսաստանում (XIX դ. վերջից) ժ. հ–ի անվան տակ եղել են զանազան հիմնարկություններ, որոնք արտադրու– թյան շահերից ելնելով, նպատակ ունեին տարրական հանրակրթական և մասնա– գիտական գիտելիքներ տալ աշխատա– վորներին: Գրկ. Սիմոնյան Հ. Ռ., Հայաստանի ժողովրդական համալսարանները, Ե., 1971: Ր. Միրաքյան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, տես ժողովրդական դեմոկրատիա՛.

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱԿԱՏ, ժողովրդական լայն զանգվածների (բանվոր դասակարգ, գյուղացիություն, քաղաքային միջին խա– վեր, առաջադեմ մտավորականություն) կազմակերպման ձե՝ ընդդեմ ֆաշիզմի ու պատերազմի, հանուն դեմոկրատիայի, սոցիալական առաջադիմության, ազգային անկախության: ժ. ճ–ի հիմքը բանվորա– կան միասնական ճակատն է, որի ստեղծ– ման սկզբունքները մշակել է Վ. Ի. Լենինը: Առաջին ժ. ճ. կազմակերպվել է (1935) Ֆրանսիայում կոմունիստների նախաձեռ– նությամբ, 1934-ի փետրվարյան ֆաշիս– տական հեղաշրջման փորձից հետո: Նույն թվականին ժ. ճ–ի կոմիտեներ են առաջ եկել Իսպանիայում և Չիլիում: 1935-ին Կոմինտերնի VII կոնգրեսը առաջ քա– շեց հակաֆաշիստական ժ. ճ. ստեղծե– լու խնդիր: Ֆրանսիայում 1936–ի պառ– լամենտական ընտրություններում ժ. ճ–ի կուսակցությունները հաղթանակ տարան: ժ. ճ–ի կառավարությունները (կոմունիստ– ները պաշտպանել, բայց չեն մտել նրանց կազմի մեջ) ընդունեցին մի շարք օրենք– ներ (աշխատավարձի բարձրացում, 40- ժամյա բանվորական շաբաթվա սահմա– նում, ֆաշիստական կազմակերպություն– ների արգելում, գյուղացիների դրության բարելավում): 1936-ին ժ. ճ. հաղթեց նաե Իսպանիայում, իսկ 1938-ին՝ Չիլիում: ժ. ճ–ի քաղաքականությունը հետագա զարգա– ցում ստացավ երկրորդ համաշխարհա– յին պատերազմի տարիներին (1939–45): ֆաշիստական Գերմանիայի օկուպացրած, ինչպես և նրա բլոկի երկրներում ծավալ– վեց Դիմադրության շարժումը, կոմկուս– ների ղեկավարությամբ ստեղծվեցին Ազ– գային ճակատի կազմակերպություններ, որոնք ընդգրկում էին ժող. զանգվածները և ուղղված էին հիտլերականների ու տե– ղական ֆաշիստների դեմ: Եվրոպայում և Ասիայում Ազգային ճակատը մեծ դեր կատարեց՝ ապահովելով ժողովրդա–դե– մոկրատական և սոցիալիստական հե– ղափոխությունների հաղթանակը: Պա– տերազմից հետո պետ. մոնոպոլիստական կապիտալիզմի հետագա զարգացումը կոմկուսների առաջ նոր խնդիր դրեց՝ ստեղծել միասնական հակամոնոպոլիս– տական ճակատ: Իրենց ամենօրյա պայ– քարում հակամոնոպոլիստական ճակա– տի տակտիկա են կիրառում Ֆրանսիայի, ԳՖՀ–ի, Ավստրիայի, ԱՄՆ–ի և մի շարք այլ երկրների կոմկուսները: ժ. ճ–ի ըս– տեղծման և ամրապնդման Փորձն իր ար– տացոլումն է գտել Կոմունիստական և բանվորական կուսակցությունների մի– ջազգային խորհրդակցությունների (Մոսկ– վա 1957, 1960 և 1969) փաստաթղթերում: Գրկ. Լենին Վ. Ի., Մենք չափազանց թանկ վճարեցինք, Երկ., հ. 33: Կոմունիս– տական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություն* Մոսկվա. 1969, Ե., 1969: Pe30JIK)l]lHH VII BceMHpHoro KOHrpecca KoMMyHHCTHHecieoro HHTepHanjHo- Hajia, M., 1935; IIporpaMMHbie flOKyMeHTM 6opb6bI 3a MHp, fleMOKpaTHIO H C0n;HaJM3M, M., 1961; MejKflyHapoflHoe KOMMyimcTHHecKoe ABHJKeroie* Oqepic cTpaTernn h TaKTHKH, M., 1972s

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐ, տես Ստեղծա– գործություն ժողովրդական:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ, մշակույթի պետական հիմնարկու– թյուն, գեղարվեստական ինքնագործու– նեության, պետական ակումբային հիմ– նարկների (մշակույթի պալատների և տների, ակումբների, հանգստի և մշա– կույթի զբոսայգիների են) կազմակերպա– կան, մեթոդական և ստեղծագործական կենտրոն: ժ. ս. տ–ները գտնվում են կուլ– տուրայի հանրապետական մինիստրու– թյունների, երկրամասի, մարզի կուլտու– րայի վարչությունների տնօրինության տակ: Ւաշորագույնը Ն. Կրուպսկայայի անվ. ժ. ս. տ. է, որ ստեղծվել է 1936-ին, Մոսկվայում: 1937-ին ժ. ս. տ–ներ ստեղծ– վեցին միութենական հանրապետություն– ներում, այդ թվում և ՀՄՄՀ–ում: Հայաս– տանում այդ ուղղությամբ մեծ գործ կա– տարեց կրթությամբ կենսաբան, ինքնուս արվեստագետ, հետագայում վաստ. նկա– րիչ Աբեթնակ Րաբայանը, որը դեռես մինչ այդ սկսել էր հավաքել ժող. ստեղ– ծագործության՝ կերպարվեստի և կիրառա– կան արվեստի նմուշներ, դրանցից 260-ը 1937-ին ցուցադրվեց Մոսկվայում՝ ՌՍՖՍՀ ժ. ս. տ. առաջին ցուցահանդեսում: Հան– րապետության ժ. ս. տ. ինքնագործ կո– լեկտիվներին ցույց էր տալիս մեթոդական օգնություն, կազմակերպում էր կոնսուլ– տացիաներ, ձայնագրում բանահյուսության նմուշներ, նպաստում ժող. ստեղծագոր– ծության լավագույն ավանդույթների պահ– պանմանը, նրա բոլոր տեսակների և ժան– րերի զարգացմանը, կապ ստեղծում պրոֆե– սիոնալ և ինքնագործ արվեստների միջե: Կուլտուր–լուսավորական աշխատանքնե– րի առաջավոր ձեերի տարածման ու կեն– սագործման, հարցերի լուծման, ինչպես և այդ բնագավառում գիտահետազոտական, մեթոդական և գործնական աշխատանք– ները միավորելու նպատակով՝ ժ. ս. տան, կուլտուր–լուսավորական աշխա– տանքների հանրապետական գիտա՜մե– թոդական կաբինետի և կուլտուրայի աշ– խատողների վարպետացման մշտական գործող դասընթացների բազայի վրա 1976-ին ստեղծվել է ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության՝ կուլտուր–լուսավորական աշխատանքի և ժող. ստեղծագործության հանրապետական գիտա՜մեթոդական կենտրոն: Մ. Գաւոյան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, տես Ստեղծագործություն ժողովրդական:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՊ, տես էպոս:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

ԿՈՄԻՏԵ ՀՍՍՀ, հանրապետության Մի– նիստրների խորհրդի միութենական–հան– րապետական հսկողական մարմին: Ըս– տեղծվել է ՍՄԿԿ Կենտկոմի 1965-ի դեկ– տեմբերյան պլենումի՝ կուսակցական–պե– տական վերահսկողության մարմինները ժող. վերահսկողության մարմիններով վե– րակազմելու որոշմամբ: Ղեկավարում է ժող. վերահսկողության քաղաքային և շրջանային կոմիտեների, ինչպես և ժող. տնտեսության, գիտական ու մշակութա– յին հիմնարկ–ձեռնարկություններում գոր– ծող հսկողության հասարակական խըմ– բերի և ժամանակավոր ու մշտական հանձնաժողովների աշխատանքը: ժ. վ. կ. առաջնորդվում է ՄՍՀՄ Մինիստրների խորհրդի հաստատած (1968-ի դեկտեմ– բեր)՝ ժող. վերահսկողության մարմինների կպնոնադրության դրույթներով: 1965-76- ին ՀՍՍՀ ժ. վ. կ–ի նախագահն է եղել Ե. Թ. Ասծատրյանը (տես ժողովրդական վե– րահսկողություն): 1976-ից նախագահ է Գ» Ա. Մարտիրոսյանը: Ե. ԱսծաարյաԱ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, հսկողության համակարգ ՄՍՀՄ–ում. իրա–