կանացվում է սովետական պետական կա– ռավարման ապարատի, նրա պաշտոնյա– ների, կոլտնտեսությունների Ա հասարա– կական այլ կազմակերպությունների աշ– խատանքի նկատմամբ՝ պետական պլան– ների կատարման ընթացքը, աշխատան– քային, նյութական ռեսուրսների U դրա– մական միջոցների խելացի օգտագործու– մը, կառավարման ապարատի կատարե– լագործումն ու էժանացումը, պետական կարգապահության և օրինականության ապահովումը ստուգելով: ժ. վ–յան մար– մինները գործում են պետ. վերահսկողու– թյունը զուգակցելով հասարակականին, հաստիքային ապարատին առընթեր գոր– ծում են ժողտնտեսության, գիտության, մշակույթի ճյուղային բաժիններ, մշտա– կան և ժամանակավոր հանձնաժողովներ, պետ. հարկադրանքի միջոցներից բացի կիրառվում են ներգործության հասարա– կական ձեեր (զգուշացում, զանցանքների քննարկում կազմակերպությունների ընդ– հանուր ժողովներում): ՍՍՀՄ Գերագույն սովետը կազմում է ՍՍՀՄ ժ. վ–յան կոմի– տե, որը գլխավորում է ժ. վ–յան ողջ հա– մակարգը, իսկ ժ. վ. միութենական և ինք– նավար հանրապետություններում, մար– զերում, երկրամասերում, շրջաններում և քաղաքներում՝ համապատասխան կո– միտեները, ձեռնարկություններում, կոլ– տնտեսություններում, հիմնարկներում և զորամասերում՝ հասարակական խմբերն ու կետերը: Նրա համակարգում ընդգըրկ– ված են բնակչության տարբեր խավերի կուսակցական և անկուսակցական ներ– կայացուցիչներ, բանվորներ, կոլտնտե– սականներ, ծառայողներ, թոշակառու– ներ, տնային տնտեսուհիներ: ժ. վ–յան մարմինների կազմակերպումն ու նրանց գործունեության կարգը որոշվում է ժ. վ– յան մասին օրենքով: Ե. Ասծատրյան
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐՁ–
ՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ԺՏԲՒ*), սովետա– կան պետության առաջին համատնտեսա– կան մաոմհն, աոեւլծվել է cHiiu-titi աո.Հւ– թեր՝ ԿԳԿ–ի և ԺԿԽ–ի 1917-ի դեկտեմբերի 2(15)-ի դեկրետով: ԺՏԲ1ս–ի վրա դրված էր ժողտնտեսության և պետ. ֆինանսների կազմակերպման խնդիրը: Այն իրավասու էր բռնագրավման, բռնատարման, արգե– լակալանքի, արդյունաբերության տարբեր ճյուղերի և առևտրի հարկադրական սին– դիկատացման: Արդյունաբերության կա– ռավարման համար նրա , համակարգում ստեղծվեցին համապատասխան գլխավոր վարչություններ և կենտրոններ: Տեղե– րում կազմակերպվեցին նահանգային, շրջանային և գավառային ԺՏԻ^-ներ: Իա– շոր ձեռնարկությունների ազգայնացմամբ, 1918-ից, ԺՏԲԽ Փաստորեն վերածվեց ար– դյունաբերության ժողկոմատի: Քաղաքա– ցիական պատերազմի տարիներին նրա հիմնական խնդիրը կարմիր բանակի կա– րիքների բավարարումն էր: 1922-ին, ՍՍՀՄ կազմավորմամբ, նրան տրվեցին միացյալ ժողկոմատի իրավունքներ, ստեղծվեցին միութենական հանրապետությունների ԺՏԲԻ>-ներ: ՍՍՀՄ ԺՏԲԽ–ի տնօրինությա– նը հանձնվեցին միութենական նշանակու– թյան ձեռնարկությունները: Արդյունաբե– րության ճյուղերի և համասեռ ձեռնարկու– թյունների խմբերի կառավարման համար կազմակերպվեցին տնտհաշվարկային տրեստներ: 1932-ին ԺՏԲԻ* ապախոշորաց– վեց, նրա բազայի վրա կազմակերպվեցին ծանր, թեթև և անտառային արդյունաբե– րության ժողկոմատներ: 1963–65-ին գոր– ծել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ժող. տնտեսության բարձրագույն խորհուրդը:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՈՐ–
ՀՈՒՐԴՆԵՐ, Ժո դտնտխորհներ (ԺՏԽ), արդյունաբերության U շինարա– րության տերիտորիալ կառավարման մար– միններ ՍՍՀՄ–ում (գործել են 1917– 1932-ին, 1957–65-ին): ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ) կազմավորումից հետո, 1917– 1918-ից ստեղծվեցին տեղական՝ նահան– գային, շրջանային (մարզային), գավառա– յին ԺՏՒյ, որոնք կատարում էին ամբողջ տնտ. շրջանի համար սկզբունքային և ընդհանուր հարցերի լուծման, վառելիքի, հումքի, կիսաֆաբրիկատների, աշխատու– ժի, պարենի նկատմամբ շրջանի պահանջ– մունքների պարզաբանման և այլ ֆունկ– ցիաներ: Գործելով քայքայված տնտեսու– թյան պայմաններում՝ տեղական ԺՏԻ* համախմբեցին և վերականգնեցին ազ– գայնացված արդյունաբերությունը: Ար– տադրության վերելքի ու կարճ ժամանա– կում նոր ճյուղեր ստեղծելու անհրաժեշ– տության պատճառով պահանջվեց փո– խել տնտ. կառավարման ձևը, և 1932-ին ժողտնտեսության բարձրագույն խորհուր– դը վերածվեց արդյունաբերության ճյու– ղային ժողկոմատների (1946-ից կոչվեցին մինիստրություններ): Սակայն հետագա– յում արդ. ձեռնարկությունների և կառույց– ների թվի աճը բարդացրեց կենտրոնից ղեկավարումը, մինիստրությունների աշ– խատանքում առաջացան թերություններ: ՍՄԿԿ ԿԿ Փետրվարյան պլենումը (1957) որոշեց անցնել կառավարման տերիտո– րիալ սկզբունքի՝ ըստ վարչատնտ. շրջան– ների և կազմակերպել ժողտնտխորհներ: 1957-ին ստեղծվեց վարչա–տնտ. 105 շըր– Մեկ), ընդհանուր Միու– թենական և միութենական–հանրապեաա– կան 25 մինիստրություն վերացվեց: ԺՏԽ–ի կառուցվածքը որոշվում էր տնտ. շրջանի առանձնահատկությամբ, յուրաքանչյուրն ուներ ճյուղային, ֆունկցիոնալ վարչու– թյուն ու բաժին: Դրանց կազմակերպումը նպաստեց տնտեսության ղեկավարման համար կուսակցական և սովետական տե– ղական մարմինների պատասխանատվու– թյան բարձրացմանը, որոշ միջճյուղային ձեռնարկությունների ստեղծմանը ևն: Բայց, ժամանակի ընթացքում, տերիտո– րիալ կառավարման համակարգում ի հայտ եկան թերություններ: Մինիստրություննե– րի վերացմամբ խանգարվեց արդ. ճյուղի կենտրոնացված ղեկավարումը, իսկ ԺՏԻ* ի վիճակի չէին ապահովելու տեխ. քաղա– քականության միասնությունը, կոմպ– լեքս ձևով լուծելու ճյուղերի զարգաց– ման պրոբլեմները: Նկատված թերություն– ները վերացնելու համար հանրապետա– կան ԺՏԽ կազմակերպվեցին ՌՍՖՍՀ–ում, Ուկր. ՍՍՀ–ում և Ղազախ. ՍՍՀ–ում (1960), ԺՏԽ խոշորացվեցին (1962), ստեղծվեցին ՍՍՀՄ &ՏՀ> (1962) ն ԺՏԲԽ (1963–65), արդյունաբերության որոշ ճյուղերի Պետ. կոմիտեներ: Մակայն նշված միջոցառում– ները չվերացնցին արդյունաբերության ճյուղային զարգացման հիմնական մի– տումների և նրա տերիտորիալ կառա– վարման համակարգի միջև եղած հակա– սությունները. նվազում էին արդյունաբե– րության U աշխատանքի արտադրողակա– նության աճի տեմպերը, արտադրական ֆոնդերի օգտագործման ու կապիտալ ներ– դրումների արդյունավետությունը: ՍՄԿԿ ԿԿ Սեպտեմբերյան պլենումը (1965) ան– հրաժեշտ համարեց կազմակերպել միու– թենտկան–հանրապետական և ընդհանուր միութենական մինիստրություններ, իսկ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1965-ի հոկտ. 2-ին ընդունած օրենքով ՍՍՀՄ ԺՏԲԽ, ՍՍՀՄ ԺՏԽ, հանրապետությունների և տնտ. շրջանների ԺՏԽ վերացվեցին, ըս– աեղծվեցին արդ. մինիստրություններ:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՎԱ–
ՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ (ԺՏՆՏ) ՀՍՍՀ, Հայկական ՍՍՀ արդյունաբերու– թյան, գյուղատնտեսության, շինարարու– թյան, գիտության և մշակույթի նվաճում– ների՝ մշտապես գործող հանրապետա– կան ցուցահանդես Երևանում: Պրոպա– գանդում է գիտության, տեխնիկայի, մշա– կույթի, առաջավոր Փորձի նվաճումները: Ստեղծվել է 1959-ին՝ գյուղատնտեսու– թյան ցուցահանդեսի (գործել է 1953-ից) բազայի վրա: 1976-ին ուներ 4 տաղավար, 32 հա տարածություն: Խոշորագույն տա– ղավարներն են՝ կենտրոնականը (1,8 հզ. ւ/2), արդյունաբերությանը (2,025 հզ. t/2), լայն սպառման ապրանքներինը (2,0 հզ. t/2): Ցուցահանդեսին մասնակցում են առաջավոր ձեռնարկություններ, գիտու– թյան, մշակույթի, արվեստի հիմնարկու– թյուններ, գյուտարարներ, ռացիոնալիզա– տորներ, նորարարներ: Լավագույնները, սոցիալիստական մրցության հաղթողներն արժանանում են 1, 11, III աստիճանի U պատվո դիպլոմների, պարգևների, իսկ ցուցանմուշների անմիջական ստեղծող– ները՝ պարգևների և կրծքանշանների: Պարբնրաբար կազմակերպվում են ՆաԱ միջազգային ցւսցահանղեսներ: ԺՏՆՑ տարեկան այցելում է մոտ 100 եզ. մարդ, այդ թվում 2 հզ–ից ավելի օտարերկրացի: Միջազգային հատուկ ցուցահանդեսները բարձր մակարդակով կազմակերպելու հա– մար 1975-ին պարգևատրվել է ՍՍՀՄ առևտրա–արդ. պալատի դիպլոմով; Արդյունաբերության տաղավարը (1960, ճարտ. Լ. Գևորգյան, Ջ. Թորոսյան, ին– ժեներ՝ Ռ. Մանուկյան) հատակագծում քառակուսի է (48 /X481/), ծածկված կենտ– րոնում 15 վ բարձրություն ունեցող, ՀՍՍՀ ԺՏՆՑ արդյունաբերության տաղավարը