Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ցիոնալիզմը: ժ. բ–յան հուժկու ուժը երե– վաց պատերազմի ավարտից հետո՝ ժո– ղովրդական տնտեսության վերականգ– նըման և հետագա զարգացման ընթացքում: ժ. բ–յան շնորհիվ ՍՍՀՄ–ում պատմական կարճ ժամանակաշրջանում հաղթահար– վել է երկրի նախկինում իրավազուրկ ժո– ղովուրդների տնտ. և կուլտուրական դա– րավոր հետամնացությունը: Եթե 1913– 1970-ին ՍՍՀՄ–ի արդյունաբերական ար– տադրանքը ամբողջությամբ ավելացել է 91 անգամ, ապա այդ նույն ժամանակա– շրջանում արդյունաբերական արտադրան– քի արտադրությունը ավելացել է Ղազա– խական ՍՍՀ–ում 145, Հայկական ՍՍՀ–ում 184, Կիրգիզական ՍՍՀ–ում 187 անգամ: Հայրենական մեծ պատերազմի հետևան– քով ՌՍՖՍՀ, ՈւՍՍՀ, ԲՍՍՀ, Մոլդովական ՍՍՀ և Մերձբալթյան հանրապետություն– ների ավերված ժող. տնտեսության վե– րականգնմանը անմիջականորեն մասնակ– ցել են նաև Միջին Ասիայի և Անդրկովկա– սի ժողովուրդները: ժ. բ–յան վառ արտա– հայտություն էր նաև ՍՍՀՄ բոլոր հանրա– պետությունների ուժերով երկրաշարժից տուժած Աշխաբադի (1948), Տաշքենդի (1966) և Դաղսաանի ԻՍՍՀ–ի շրջանների (1970) արագ վերականգնումը: Սովետական բոլոր ժողովուրդների էու– թյան, նրանց տնտեսության և մշակույթի դինամիկ աճի մեջ նույնպես արտահայտ– ված է ժ. բ–յան հզոր ուժը: ՍՍՀՄ ժողո– վուրդների պատմական նվաճումները նը– րանց համագործակցված աշխատանքի, ՍՄԿԿ հետևողականորեն կենսագործվող լենինյան ազգային քաղաքականության արդյունք են: Սոցիալիստական շինարա– րության ընթացքում ստեղծվել է մարդ– կանց նոր պատմական ընդհանրություն՝ սովետական ժողովուրդ: Միացյալ աշխա– տանքով կոմունիզմի կառուցումը, տնտ., քաղ. և մշակութային կապերի ուժեղա– ցումը սովետական ազգերին և ազգու– թյուններին է՝լ ավելի է համախմբում: ngynju]}iqj)i ոամաշիւայւՈայի՚ս սիստեմի առաջացմամբ ժողովուրդների մերձեցման ընթացքը ծավալվում և խորանում է: ժ. բ. համապատասխանում է սոցիալիզմի բո– լոր երկրների կենսական շահերին, օր– գանապես զուգակցում է սոցիալիստական հայրենասիրությունն ու ինտերնացիոնա– լիզմը: Սոցիալիզմի դեմ գաղափարական պայ– քարում իմպերիալիստները հույսը դնում են մեր երկրում ժ. բ. քայքայելու, ժողո– վուրդների միջև նացիոնալիզմ հրահրելու վրա: Սոցիալիստական երկրների արմա– տական շահերը պահանջում են հետևո– ղականորեն ամրապնդել բոլոր ժողովուրդ– ների համագործակցությունը: ժ. բ–յան ձևավորման և զարգացման ընթացքը անկանոն չէ: Եթե հետևողական պայքար չմղվի տեղայնության, էգոիզմի դեմ, ժա– մանակին չլուծվեն ազգերի և ազգություն– ների ոչ անտագոնիստական հակասու– թյունները, նացիոնալիզմի մնացուկները կարող են վերաճել: Մարքս–լենինյան կուսակցությունները աշխատավորներին դաստիարակում են ժ. բ–յան ոգով, ձըգ– տում են այն դարձնել սոցիալիստական համակեցության համընդհանուր կանոն: ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս եր– կըրներում ժողովուրդների բարեկամու– թյան և եղբայրության սկզբունքները, տե– ղայնության, նացիոնալիզմի և շովինիզմի դեմ պայքարը կոմունիստական աշխար– հայացքի և բարոյականության հիմնական գծերից են: Գրկ. Լենին Վ* Ի., Եզրափակման խոսք համագումարի փակումից աոաշ 18(31) հուն– վարի [Բանվորների, զինվորների և գյուղացի– ների դեպուտատների սովետների Համառու– ս սատան յան երրորդ համագումարը 10–18 (23–31) հունվարի 1918 թ.], Երկ., հ. 26: Ն ու յ ն ի, Թուրքեստանի կոմունիստ ընկեր– ներին, Երկ., հ. 30: Ն ու յ ն ի, Նամակ Ուկրաի– նայի բանվորներին և գյուղացիներին Դենիկի– նի դեմ տարած հաղթանակների առթիվ [28 դեկտեմբերի, 1919 թ.], նույն տեղում: Ն ու յ– ն ի, Թեզիսներ Կոմունիստական Ինտերնա– ցիոնալի երկրորդ կոնգրեսի հիմնական խըն– դիրների մասին, Երկ., հ. 31: ՍՄԿԿ ծրագիրը (ընդունված ՍՄԿԿ XXII համագումարի կող– մից), Ե., 1974: ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971: ՍՄԿԿ XXV համագու– մարի նյութերը, Ե., 1976: Տես նաև Ինտերնա– ցիոնաչիզմ, Ազգային հարց հոդվածների գրականությունը:

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԵԾ ԴԱՂԹ, IV- VII դարերում Եվրոպայում, հիմնականում Հռոմեական կայսրության սահմանամերձ շրջաններից դեպի կայսրության տարած– քը կատարված էթնիկական տեղաշարժերի պայմանական անվանումը: Բարբարոսա– կան ցեղերի (գերմ., սարմատական ևն) ներխուժումները կայսրություն, որոնք զգալի էին II–III դդ., IV դ. վերջին քա– ռորդին աղետալի դարձան Հռոմի համար: Պատճառը բարբարոսական ցեղերի ներ– սում տոհմացեղային հարաբերություն– ների քայքայումն ու դասակարգային հա– սարակության ձևավորումը, ինչպես նաև Հռոմեական կայսրության ճգնաժամն էր: ժ. մ. գ–ի անմիջական խթանը հոների տե– ղաշարժն էր արմ.: Շարժվելով Մերձուրա– լից, մոտ 370-ին նրանք անցան Վոլգան և իրենց ենթարկած ալանների հետ հարձակ– վեցին (375) Հյուսիսային մեոձսևծովյան տափաստանները զբաղեցրած գոթերի վրա: 376-ին հոներից նեղված վեաոգոթե– րի մի մասը հռոմ. իշխանությունների թույլտվությամբ բնակվեց կայսրության տարածքում՝ Դանուբից հվ.: Հռոմ. կա– մայականությունների հետևանքով 377-ին վեստգոթերն ապստամբեցին, նրանց միա– ցան Փախստական ստրուկներ և գյուղացի– ներ: 378-ի օգոստ. 9-ին ապստամբներն Ադրիանուպոլսի տակ ջախջախեցին հռոմ. բանակը: Թեև գոթերի, ալանների և հո– ների ճնշումը կասեցվեց, այնուամենայ– նիվ, գոթերը հաստատվեցին Դանուբի և Բալկանյան լեռնաշղթայի միջև: 394– 95-ի ձմռանը հոները արշավեցին Ասորիք և Կապադովկիա: Վեստգոթերը, Ալարիք I-ի գլխավորությամբ, կողոպտելով Հու– նաստանը, հաստատվեցին Իլլիրիկայում: 410-ի օգոստ. 24-ին նրանք գրավեցին և կողոպտեցին Հռոմը: V դ. ընթացքում գերմ. ցեղերը տարաբնակվեցին Արևմըտ– յան Հռոմեական կայսրության ամբողջ տարածքում, և ստեղծվեցին մի շարք բար– բարոսական թագավորություններ. վեստ– գոթերը՝ Հվ–Արմ. Գալիայում, Թուլուզ կենտրոնով (418, հետագայում ընդգրկեց նաև Իսպանիան), վանդալները՝ Հյուսի– սային Աֆրիկայում (429–439), օստգո– թերը՝ Իտալիայում (493), ֆրանկները՝ Հյուսիսային Գալիայում (476), այնու– հետև կլանեցին բարբարոսական պետու– թյունների մեծ մասը (տես Ֆրանկական պետություն), բուրգունդները՝ Հվ–Արլ. Գալիայում, Լիոն կենտրոնով (մոտ 457), անգլերը, սաքսերը, յուտերը՝ Բրիտանիա– յում (VI դ. վերջին –VII դ.): Հոները, որոնք V դ. սկզբին հաստատվել էին Մի– ջին Դանուբում (Պաննոնիայում), Աթիլա– յի (434–453) գլխավորությամբ փորձեցին զավթել Գալիան և Իտալիան, սակայն ջախջախվեցին Կատալաունյան դաշտերում (451), և նրանց միությունը քայքայվեց: Հուստինիանոս I-ի ժամանակ (527–565) Բյուզանդիան բարբարոսներից ետ գրա– վեց Հյուսիսային Աֆրիկան, Իտալիան, Իսպանիայի մի մասը: 568-ին լանգոբարդ– ները հաստատվեցին Հյուսիսային և Մի– ջին Իտալիայում: VII դ. սլավոնները գրե– թե ամբողջությամբ բնակեցրին Բալկան– յան թերակղզին և հիմնեցին իշխանու– թյուններ (Սլավինիաներ): Սլավոնների մի մասը բնակություն հաստատեց Բյու– զանդիայի սահմաններում՝ Փոքր Ասիա– յում: Սլավոնները տարածվեցին նաև արմ.՝ մինչև ալեմանների և սաքսերի զբաղեցրած տարածքները: ժ. մ. գ. ունեցել է սոցիալ–տնտեսական և քաղ. մեծ նշանակություն: Այն նպաստել է ստրկատիրական կարգի և Արմ. Հռոմեա– կան կայսրության անկմանը: Հս. Միջերկ– րականի զգալի մասում տարածվեց գյու– ղացիական ազատ հողատիրությունը, ստրկատիրական լատիֆունդիան իր տեղը զիջեց մանր արտադրությանը, նախա– պայմաններ ստեղծվեցին ֆեոդալական հասարակարգի ձևավորման համար (որը մասամբ նախապատրաստվել էր Հռոմեա– կան կայսրության ներքին զարգացմամբ): ժ. մ. գ. տարբեր կերպ է գնահատվել պատմական գրականության մեջ: Գեր– մանագիտությունը բացառիկ ստեղծարար դեր է վեյաւցյւում «յեյւմ. քեւյեյւին: Ռոմա– նա գիտությունը նրանց համարում է ան– տիկ քաղաքակրթությունը կործանողներ: Սովետական պատմագիտությունը ռոմա– նա–գերմ. և համապատասխանաբար բյու– զանդա–սլավոնական սինթեզը դիտում է որպես հասարակական նոր հարաբերու– թյունների ձևավորման աղբյուր: Գրկ. YaajibixoBa 3.B., Hia-msi h BH3anTHH b VI b ., M., 1959; KopcyhckhS A. P., BecTroTW h Phmckeh HMnepHH b Komje IV– Haqajie V BeKa, «BecnmK Mry, cepna IX. Hctophs», 1965, JvJb 3. <,. Նաշարյան

ԺՈՂՏՆՏՒՈՐՀ, տես ժողովրդական տըն– տեսության խորհուրդ:

ԺՈՆԳԼՅՈՐ (ֆրանս. jongleur, <լատ. joculator – կատակաբան), 1. վաղ միջ– նադարյան թափառաշրջիկ դերասան և երաժիշտ Ֆրանսիայում: XI դարից դար– ձել են պրոֆեսիոնալ կատարողներ: Եր– կար ժամանակ եղել են աշխարհիկ երա– ժըշտության միակ կրողներն ու մասնա– գետ նվագածուները: ժ–ները կոչվել են նաև Հիստրիոններ: Արվեստի բնույթով նրանց մոտ են շպիլմանները Գերմանիա– յում, սկոմորոխները Ռուսաստանում, գու– սանները Հայաստանում: 2. Կ ր կ և ս ու մ մի քանի առարկաներ միաժամանակ նետելու և որսալու ընդունակ արտիստ: