Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԺՈՍ«ԵՆ ԴԵՊՐէ, Ժ Ո ս կ ի ն դե Պ ր ե (Josquin Despres, Josquin des Pres, մոտ 1440, Պիկարդիա–27.8.1521, Կոնդե– սյուր–Էսկո), ֆրանկո–ֆլամանդական կոմ– պոզիտոր: Վերած նեղի դարաշրջանի պո– լիֆոնիկ արվեստի խոշոր ներկայացու– ցիչ: Սինթեզելովն/ւ^6^չան^ա^ան դպրոցի նվաճումները՝ ստեղծել է ժող. երգի ին– տոնացիային մոտ աշխարհիկ (բազմաձայն երգեր) և հոգեոր (մեսսաներ, մոտետներ) ստեղծագործություններ: ժ. Դ–ի հումա– նիստական առաջադեմ արվեստը XVI դ. եվրոպական երաժշտության նոր ուղղու– թյունների զարգացման հիմքերից է:

ԺՈՐԴԱՆ (Jordan) Մարի էնըմոն Քամիլ (1838–1922), ֆրանսիացի մաթեմատի– կոս, 1881-ից Փարիզի ԴԱ անդամ: Աշխա– տանքները վերաբերում են հանրահաշ– վին, ֆունկցիաների տեսությանը, տո– պոլոգիային, բյուրեղագիտությանը: ժ–ի անվան հետ է կապված խմբերի կոմպո– զիցիոն շարքերի վերաբերյալ ժորդան– Հյոլդերի թեորեմը, մատրիցների նորմալ՝ ժորղանյան ձև, ժորդանյան կոր և այլ հասկացություններ:

ԺՈՐԴԱՆԻԱ Նոյ Նիկոլայի (1870-1953), վրացական մենշևիկների պարագլուխ, լրագրող: Ծագումով ազնվական: Ավար– տել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը, սո– վորել վարշավայի անասնաբուժական ինստ–ում: Եղել է I Պետական դումայի դեպուտատ Թիֆլիսից և ս–դ. ֆրակցիայի ղեկավարը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–1918) սոցիալ–շովինիստ էր: Փետրվարյան հե– ղափոխությունից հետո՝ 1917-ին, Թիֆլիսի սովետի նախագահն էր, 1918–21-ին՝ Վրաստանի մենշևիկյան կառավարության նախագահը: 1921-ից քաղ. վտարանդի: Գ. Ջանգվերսձե

ԺՈՐԴԱՆՅԱՆ ԿՈՐ, հարթության կետերի բազմություն, որոնց կոորդինատները որոշվում են x=cp(t), y=^(t) հավասա– րումներով, ուր փ ն վ)-ն որևէ [a,b] հատվա– ծում փոփոխվող է արգումենտի անընդհատ ֆունկցիաներ են: Այլ կերպ՝ ժ. կ. [a, b] հատվածի անընդհատ պատկերն Է: Սա «անընդհատ կոր» հասկացության մաթե– մատիկորեն խիստ սահմանումներից Է: Սակայն կորի սովորական պատկերաց– ման հետ ժ. կ. կարող է ոչ մի ընդհանրու– թյուն չունենալ, օրինակ, այն կարող Է անցնել որևէ քառակուսու բոլոր կետերով: Եթե ժ. կ–ի է պարամետրի տարբեր ար– ժեքներին համապատասխանող կետերը տարբեր են, այսինքն՝ այն չունի բազմա– պատիկ կետեր, ապա ժ. կ. կոչվում Է պարզ աղեղ: Վերջինս հատվածի հոմեոմորֆ պատկերն Է: Եթե ժ. կ–ի t=a և t=b արժեքներին համապատասխանող կետերը համընկնում են, իսկ մյուսները տարբեր են իրարից և (<p(a), ^(a)) կե– տից, ապա ժ. կ. կոչվում է պ ա ր զ փակ կ ո ն տ ու ր: Այս տիպի ժ. կ. շրջագծի հոմեոմորֆ պատկերն է: Ֆրանսիացի մա– թեմատիկոս Մ. է. Ք. ժորդանը, որի անու– նով էլ կոչվում է ժ. կ., 1882-ին ապացու– ցել է, որ յուրաքանչյուր պարզ փակ կոն– տուր հարթությունը բաժանում է երկու տիրույթի, որոնցից մեկը այդ կորի նկատ– մամբ համարվում է ներքին, իսկ մյուսը՝ արտաքին (ժ ո ր դ ա ն ի թեորեմ):

ԺՈՐԵՍ (Jaures) ժան (1859–1914), ֆրան– սիական և միջազգային սոցիալիստական շարժման գործիչ: 1880-ական թթ. հարել է բուրժ. հանրապետականներին, 1893-ից՝ սոցիալիստական խմբին: Աշխարհայաց– քով էկլեկտիկ էր, ֆրանս. բանվորական շարժման մեջ և II Ինտերնացիոնալում նրա դիրքորոշումը ռեֆորմիստական էր: ժ. ժորես 1902-ին ժ. գլխավորեց ֆրանս. սոցիալիս– տական աջ կուսակցությունը, իսկ 1905-ին, ժ. Գեդի ղեկավարած Ֆրանսիայի սոցիա– լիստական կուսակցության հետ միավոր վելուց հետո՝ միացյալ սոցիալիստական կուսակցության աջ թևը: Սոցիալիստական շարժման տեսությւսն և պրակտիկայի հարցերում իր սխալներով հանդերձ, ժ. դեմոկրատիայի համոզված պաշտպան էր, հետադիմության և պատերազմի հակա– ռակորդ: Ակտիվորեն մասնակցել է Դրեյ– ֆուսի գործին: 1904-ին հիմնադրել է <6ումանիւոե> թերթը, որը դարձավ հեղա– փոխական դեմոկրատիայի օրգանը: Լի– նելով մեծ հռետոր՝ ժ. մերկացրել է պա– տերազմի գլխավոր հրձիգին՝ իմպերիա– լիստական բուրժուազիային: 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին ժ. սպանվեց ֆրանս. շովի– նիստ Ռ. Վիլլենի ձեռքով: Երկ. Hctophh BejIHKOH (|>PaHHy3CKoij pe- Bojnoniira, t. 1–3, M., 1920–23; flpoTHB bo0- HM H KOJIOHHaJIbHOH ITOJIHTHKH, M., 1961. Գրկ. M o ji դ a h o b H.H., 3Kopec, M., 1969; Blum L.J., Jaures, P., 1937. ԺՈՐԺ ՍԱՆԴ (George Sand), տես Սանդ ժորժ:

ԺՈՐԺՈԼԻԱՆԻ Ալեքսանդր Մաքսիմովիչ [27.1(8.2).1888, Օգուրգետի (այժմ՝ ք. Մա– խարաձե)–24.6.1969, Թբիլիսի], վրացի սովետական դերասան: ՎՄՄՀ ժող. ար– տիստ (1942): 1911-ին ավարտել է Օդեսա– յի համալսարանը: 1921-ից Վրացական դրամայի թատրոնի դերասան: Հիմնա– դըրման օրից (1928) աշխատել է Մարջա– նիշվիլու անվ. թատրոնում: Եղել է կատա– կերգական դերակատարումների վար– պետ: Լավագույն անձնավորումներից են՝ Արգան (Մոլիերի «Երևակայական հի– վանդ»), Բեն–Ակիբա (Դուցկովի «Ուրիել Ակոստա»), Մոսե («Դուրիա Նինոշվիլի» Նինոշվիլու մոտիվներով), Իլիկո (Դում– բաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարի– ոնը»): Նկարահանվել է կինոյում:

ԺՈՖՐՈհԱ ՍԵՆՏ–ԻԼԵՐ (Geoffroy Saint- Hilaire) էթիեն (1772–1844), ֆրանսիացի կենդանաբան, էվոլյուցիոնիստ: Չ. Դար– վինի նախորդներից, Ֆրանսիայի ինստի– տուտի անդամ (1807): 1798–1801-ին մաս– նակցել է Եգիպտոս կազմակերպվող գի– տարշավին, որտեղ հավաքել է գիտական մեծ արժեք ունեցող կոլեկցիա (կաթնա– սունների 17, երկկենցաղների ու սողուն– ների 25, ձկների 57 նոր սեռ ու տեսակ): ժ. կիրառեց սաղմերի ուսումնասիրու– թյան համեմատական մեթոդը, որը հե– տագայում կազմեց էվոլյուցիայի սաղմնա– բանական ապացույցների և բիոգենեւռի– կական օրենքի հիմքը: 1830-ին Փարիզի ԴԱ–ում ծավալվեց մեծ բանավեճ ժ–ի և ժ. Կյուվեի միջև, որտեղ տեսականորեն հաղթեց ժ. Կյուվեն, սակայն կենդանա– կան աշխարհի միասնության մասին ժ–ի առաջադիմական գաղափարները օրգ. բնության էվոլյուցիոն ուսմունքի հիմքը հանդիսացան և պաշտպանվեցին առաջա– վոր գիտնականների ու մտածողների կող– մից: ժ–ի ուսմունքը կենդանական աշ– խարհառաջացման միասնական պլանի մասին մետաֆիզիկական էր, սակայն նպաստեց գիտության մեջ ծագման միաս– նական գաղափար հաստատելուն, որի համար ենթարկվեց դաժան հալածանք– ների: ժ. Ս–Ի. հիմնադրեց նաև կենդա– նիների կլիմայավարժեցման մասին գի– տությունը:

ԺՎԱՆԵՑ, գյուղ Ուկրաինական ՍՍՀ Ւո/ել– նիցկու մարզի Կամենեց–Պոդոլսկի շրջա– նում, Մոլդովայից Ուկրաինա տանող նախ– կին առևտրական ճանապարհի վրա: Առա– ջին անգամ հիշատակվում է 1431-ին: XVII դ. 70-ական թթ. ժ–ում հիմնադըր– վում է հայկ. գաղութ (100 ընտանիք): Դաղթելով Մոլդովայից, վալաքիայից, մասամբ նաև Հայաստանից և հաստատ– վելով ժ–ում՝ հայերն զբաղվել են ար– հեստներով ու առևտրով: 1672–99-ին, թուրք, տիրապետության ժամանակ, թո– ղել են ժ. և վերադարձել թուրքերի հեռա– նալուց հետո: Ավերվածի փոխարեն կա– ռուցել են պարսպապատ նոր եկեղեցի: 1768-ին, թուրքերի հարձակման ժամա– նակ, հայերն ստիպված նորից են լքել իրենց բնակավայրը և հաստատվել Կա– մենեց–Պոդոլսկում: Հետագայում նրանց մի մասը վերադարձել է ժ.: Դաղութը քայքայվել է XIX դ. սկզբներին: Գրկ. Դրիգորյան Վ. Ռ., ժվանեցի հայ գաղութը, «£ՀԱ», Ե., 1974, JMa 3: Վ. Գրիգորյան ԺՈՒԿ Սերգեյ Յակովլևիչ [23.3(4.4).1892, Կիև –1.3.1957, Մոսկվա], սովետական հիդրոտեխնիկ: ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1953), ինժեներա–տեխնիկական ծառա– յության գեներալ–մայոր, սոցիալիստա– կան աշխատանքի հերոս (1952): 1942-ից գլխավորել է «Հիդրոնախագիծ» ինստ–ը, որը 1957-ից կոչվում է նրա անունով: Ղե– կավարել է հետախուզական և գիտատեխ– նիկական աշխատանքներ, մի շարք հի– դրոտեխնիկական խոշորագույն կառույց– ների (Մոսկվայի անվ. ջրանցք, Վոլգա– Դոնի համալիր ևն) նախագծումը և շինա– րարությունը: Եղել է ՄՄՀՄ I և IV գումա– րումների Դերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՄՄՀՄ պետական մրցանակ– ների (1950, 1951): Պարգևատրվել է Լենի– նի 3 շքանշանով:

ԺՈՒԿՈՎ Դեորգի Կոնստանտինովիչ [19.11 (1.12). 1896, գ. Մտրելկովկա (այժմ՝ Կա– լուգայի մարզի Ուգոդսկո–Զավոդսկոյ շրջանում)–18.6.1974, Մոսկվա, թաղված է Կրեմլի պատի տակ], սովետական զորա–