Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Դ. Գ. Իբարրուրի են: Բնորոշ արւոահայլռություն ունեն (աբ– խազ–ադըղեական և հատկապես նախյան– դաղսաանյան լեզվախմբերում) անվանա– կան դասերը, բազմահոլով համակարգը: Կան (աբխազ–ադըղեականում) բազմա– համադրական խոնարհման ւոարրեր. առատ է նախամասնիկավորումը: Բայն ունի նաև սուբյեկաա–օբյեկաային մասնի– կավորում: Լեզվական հորինվածքով քարթվելականը միջին դիրք է գրավում մյուս լեզվախմբերի հանդեպ: Միջխմբային ցեղակցության հարցերը վերջնականապես չեն լուծված: Արտաքին կապերի հարցը ես ենթակա է լուսաբանման: Հնագույնը և ինքնատիպը վրացական այբուբենն է (V դարից): Մյուսները հիմնականում նո– րագիր լեզուներ են և գործածում են ռու– սագիր այբուբենը: Գրկ. Kjihmob T. A., KaBKa3CKne h3mkh, M., 1965; H6epHHCKo-KaBKa3CKHe h3mkh, Jfebi- kh HapoAOB CCCP, t. 4, M., 1967. Հ. Պետրոսյան

ԻԲԵՐԻԱ (հուն. ’I^pta, լատ. Hiberia), Պիրենեյան թերակղզու անվանումը հու– նա–հռոմեական աղբյուրներում: Առաշին անգամ հիշատակում է հույն աշխարհա– գրագետ և պատմիչ Հեկատեոս Միլետա– ցին (մ. թ. ա. մոտ 546–480)՝ թերակղզու հվ. և արլ. ափերի վերաբերյալ, այնտեղ բնակվող իբերների անունով: Ամբողշ թե– րակղզու Ի. անվանումը առաշին անգամ հանդիպում է հույն աշխարհագրագետ Երաաոսթենեսի մոտ (մ. թ. ա. ifnrn 276– 194) և վերաբերում է մ. թ. ա. 230-ին:

ԻԲԵՐԻԱ Կովկասյան (հուն. ՝10ղ– pta, լատ. Hiberia), Արեելյան Վրաստանի (վրաց. (^ձ<ծօւ£[օօ) անվանումը ըստ հունա– հռոմեական հեղինակների: Ի. անվան առաջացումը վարկածվել է (Դ. Մելիքիշվի– լի) հայկ. «Վիրք» [«*Իվիրք» (կամ«Վերք»), «‘Իվերք»] ձեից, որն առնչվում է քարթ– վելական «սվեր» կամ «սվիր» ցեղանվան հետ («ս» նախածանցով և «վեր» կամ «վիր» արմատով): Ցեղանվան «Մրեր» տարբե– րակից բխեցվել է (Ի. Զավախիշվիլի) «*Հբեր»-ը (այստեղից էլ՝ «Ի.»), որի կող– քին պետք է լինի «*Հվեր» (այստեղից էլ՝ հայկ. «Վեր»-ը և «Վիր»-ը): Մինչե մ. թ. ա. Ill–II դդ. Իսպանիան ես կոչվել է Ի. և անունների նմանությունից հույն ու լա– տին. հեղինակները ենթադրել են, որ Կով– կասի իբերները, այսինքն՝ վրացիները, առաջացել են Պիրենեյան թերակղզու իբերներից: XIX դարից սկսած առանց գի– տական որեէ լուրջ կռվանի, որոշ հետա– զոտողներ շանում են հիմնավորել այդ ենթադրությունը՝ առնչություններ որոնե– 1ով բասկերենի և վրացերենի միջե: Կուր գետի (Մուրամի լեռներից մինչե Արագվի) հովտում՝ ցեղային միության հիմքի վրա, մ. թ. ա. IV–III դդ. սահմանագծում առա– ջացավ վաղ ստրկատիրական պետու– թյուն, որի հիմնադիրը, ըստ վրաց. ավան– դական պատմության, Քարթլիի տանու– տեր Փառնավազն էր (Փառնավազյան հարստության հիմնադիրը): Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործւԱ– թյունն ու անասնապահությունն էր: Մայ– րաքաղաք Մցխեթայում, ինչպես նաև Ար– մազի, Ուրբնիսի, Ուփլիսցիխե և մյուս քաղաքներում զարգացած էին արհեստ– ներն ու առետուրը: Մ. թ. ա. III դ. Ի. ենթարկվեց Մելեկյան– ներին, ապա՝ Պարթեներին, իսկ մ. թ. ա. 93–65-ին՝ Տիգրան Բ–ին: Հետագայում Հռոմին ենթարկված Ի. պահպանեց իր կիսանկախությունը և մ. թ. սկզբին, հատ– կապես Փարսման I-ի օրոք (35–74) վե– րելք ապրեց: Փառնավազյան դինաստիան, իրեն համարելով Հայաստանում վերա– ցած Արտաշեսյան հարստության շառա– վիղ, հավակնություն ուներ տիրելու հայկ. գահին ես (Մեծ Հայքում՝ 35–37 և 47– 51-ին թագավորել է Փարսման I-ի եղբայր Միհրդատը, իսկ 51–54-ին՝ որդին՝ Հռա– դամիզդը): Ի. հզորության գագաթնակե– տին հասավ հատկապես Փարսման 11-ի օրոք (II դ.): III դ. Ի. ընկավ Մասանյան– ների ազդեցության ոլորտը, վերացավ Փառնավազյան դինաստիան, գահն ան– ցավ պարսկ. ծագում ունեցող խոսրովյան– ներին: IV դ. Ի–ում սկսեցին զարգանալ ֆեոդ, հարաբերությունները: 337-ին քրիս– տոնեությունը հայտարարվեց պետ. կրոն: Ծիսակատարության լեզուն հունարենն ու ասորերենն էին, օգտագործվող այբու– բենը՝ հունականն ու ասորականը: Պար– սիկների հարկային և ագգային–կրոնա– կան ճնշման քաղաքականության դեմ Ի–ում բռնկվեցին զինված ապստամբու– թյուններ: 481–84-ի շարժումը ճնշելուց հետո Մասանյանները վերացրին (527) թագավորական իշխանությունը և երկիրը վերածեցին մարզպանության: Հետագա ազատագրական պայքարի շնորհիվ VI դ. վերշին վերստին կիսանկախություն ձեռք բերած և բնիկ «էրիսմթավարիի» (ժողո–

ՎՕՐԴԻ իշխանի) կողմից կառավարվող Ի. VII դ. կեսերին նվաճեցին արաբները: Գրկ. BoJiTyHOBa A. H., OiracaHHe H6epHH b «reorpa(JmH!> OrpatfoHa, BecTHHK ApeBHeii hctophh, 1947, JT° 4; Նույն ի, Bo3- HHKHOBeHHe KJiaccoBoro odmecTBa h rocyflap- CTBeHHOH BJiacTfc b H6epHH, նույն տեղում, 1956, No 2; M e ji h k h ա b h.ji h T. A, K hctophh flpeBHeS rpy3HH, T6., 1959. Ս. Երեւէյան

ԻԲԵՐՆԵՐ (հուն. "Ifhipec;, լատ. Hiberes, Hiberi), հնագույն ցեղեր, բնակվել են Արեելյան և Հարավային Իսպանիայում: Մ. թ. ա. VII–III դդ. տարածվել են ամ– Մարդու գլխով ցուլի մարմին Բա– լասոաեից (մ. թ. ա. մոա IV դ., Հնագիտական ազ– գային թանգա– րան, Մադրիդ) բողշ Պիրենեյան թերակղզում և Հվ–Արմ. Գալիայում: Հունա–հռոմեական հեղինակ– ները Ի–ի բազմաթիվ ցեղերից առանձնաց– նում են տուրդետաններին, կելտիբերնե– րին, լուգիտաններին, սատուրներին: Ի–ի մշակույթի կարեոր կենտրոնը թերակղզու հվ. մասն էր (այժմյան Անդալուզիա և Մուրսիա), որտեղ, ըստ ավանդության, եղել է Տարտեսսոս հնագույն պետությու– նը: Իբերական ցեղերը միավորվում էին քաղաքատիպ ամրությունների շուրշը (Նումանսիա, Մեգովիա, Կոնտրեբիա են): Ցեղերի գլուխ կանգնած էին ռազմառաջ– նորդները, որոնք ընտրվում էին ժող. ժողովում: Կարեոր դեր է խաղացել ավագ– ների խորհուրդը: Մ. թ. ա. V–III դդ. Ի–ին նվաճեց Կարթագենը, մ. թ. ա. Ill–II դդ.՝ Հռոմը (մ. թ. ա. 19 կամ 18-ին հռոմեացի– ները գրավեցին Իսպանիայի ամբողջ տա– րածքը): Մ. թ. ա. II–I դդ. Ի. աստիճա– նաբար ռոմանականացել են և խառնվել գաղութաբնակներին (բացի բասկերից): Ի–ի արվեստը ձեավորվել է մ. թ. ա. VIII դ. և ծաղկման հասել մ. թ. ա. Y– IV դդ.: ճարտ. հուշարձաններից պահ– պանվել են բլուրների վրա կառուցված քաղաքների (պարիսպներով և աշտարակ– ներով), սրբարանների, դամբարանների մնացորդներ: Քանդակագործության նմուշ– ներից են (գլխավորապես մ. թ. ա. V– IV դդ.) մարդկային և կենդանակերպ ֆի– գուրները (հիմնականում կրաքարից), բրոնզե արձանիկները: Ի. զբաղվել են մետաղի գեղարվեստական մշակմամբ, զարդապատել խեցեղենը:

ԻԲԵՐՆԵՐ, անտիկ սկզբնաղբյուրներում Իբերիայի (Վիրք՝ Վրաց աշխարհի) տե– րիտորիայում ապրող արեելա–վրացա– կան ցեղերի էթնիկական անվանումը: Ի. վճռական դեր են խաղացել միասնա– կան վրաց ժողովրդի համախմբման ու կազմավորման ընթացքում (տես Իրերիա Կովկասյան): ԻԲԻՇ, գյուղ Հայկական ՄԱՀ Ամասիայի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս– արեմուտք: Միավորված է Ղոնջալիի անասնապահական սովետական տնտե– սության հետ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:

ԻԲԻԱՆԵՐ, տես Քաշահավեր՝. ԻԲՆ (արաբ, որդի), դրվում է հոր անվան առջե՝ նշելու հայրանունը այն ժողովուրղ– ների մոտ, որոնք գտնվում են արաբա– կան լեզվի և մշակույթի ազդեցության տակ: Օրինակ՝ Ահմեդ–իբն–Աբդալահ նշա– նակում է Ահ մեղը՝ որդին Աբդալահի: ԻԲՆ ԱԼ–ԱՍԻՐ [1160, Ջազիրատ իբն–Օմար (Մեծ Հայքի Կորճայք նահանգում)–1233, Մոսուլ], արաբ պատմիչ: «Լիակատար պատմություն» («Ալ–քամիլ ֆի–տ–տա– րիխ») 14-հատորանոց հիմնական աշխա– տությունն ընդգրկում է Արեելքի պատմու– թյունը հնագույն շրջանից մինչե 1231-ը: Դրել է նաև կենսագրական բառարան Մուհամմեդի զինակիցների մասին (5 հա– տոր) և Մոսուլի աթաբեկների հակիրճ պատմությունը: Հարուստ տեղեկություններ է հաղոր– դում VII–XIII դդ. Հայաստանի, մասնա– վորապես՝ արաբ, նվաճումների, Հայաս– տանում արաբ, տիրապետության, Բագ–