Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բաաունինեբի թագավորության, Կիլի– կիայի հայկ. պետության վերաբերյալ: Երկ. Chronicon quod perfectissimum in- scribitur …, ed C. H. Tornberg, v. 1–14, Leiden, 1851–76. Ա. Տեր–Ղհոնդյան ԻԲՆ ԱԼ–ՖԱՔԻՀ (ծն. և մահ. թթ. անհտ.), IX դարի վերջի և X դարի սկզբի արաբ աշխարհագրագետ: Դրել է «Դիրք երկըր– ների» («Քիթաբ ալ–բուլդան») աշխատու– թյունը, որի միայն համառոտ խմբագրու– թյունն է մնացել: 1923-ին Իրանում հայտ– նաբերվել է գրքի ընդարձակ խմբագրու– թյան մի հատված (Մեշհեդյան ձեռագիր), որը վերաբերում է Իրաքին, Իրանին և Միջին Ասիային: Համառոտ խմբագրության տարբերա– կում կարեոր տեղեկություններ կան VIII– IX դդ. Հայաստանի աշխարհագրության և տնտ. կյանքի վերաբերյալ: Գրկ. Bibliotheca Geographorum Arabicorum, ed. M. J. de Goeje, pars v, Lugduni Batavo- rum, 1885. ԻԲՆ ԲԱԹՈՒԹԱ (1304–1377), արաբ ճա– նապարհորդ, վաճառական: Ծագումով՝ բերբեր: Ավելի քան 25 տարի ճանապար– հորդել է Արաբիայում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Ռուսաստանի հվ. մար– զերում, Իրանում, Հնդկաստանում, Չի– նաստանում, Իսպանիայում և այլուր: Այդ ճանապարհորդությունների նկարա– գրությունը արժեքավոր սկզբնաղբյուր է այցելած երկրների տնտեսության, ազ– գագրության և մշակույթի վերաբերյալ: Ի. P. տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի, Կիլիկիայի հայկ. պե– տության քաղաքների և տնտ. վիճակի մասին: Երկ. The travels of Ibn Battuta A.D. 1325– 1354, v. 1–2, Camb., 1958–62; Իբն–ի Բաւոու– տա, քաղեց և թրգմ. ՝՝Հ. Աճաոյան, Ե., 1940: ԻԲՆ ԳԵԲԻՐՈԼ Սոլոմոն բեն Իեհուդա (արաբ.՝ Աբու Այյուբ Սուլեյման իբն Ցախ– յա իբն Զեբիրոլ, լատինացված՝ Ա վ ի ց ե– բ ր ո ն, մոտ 1021, Մալագա – 1055 կամ 1070, Վալենսիա), հրեա բանաստեղծ և փիլիսոփա: Հին հրեերենով նրա չափածո ստեղծագործությունը կարևոր դեր է խա– ղացել X–XI դդ. արաբ. Իսպանիայի հրեական պոեզիայի նորացման գործում: Ամենակարևոր գործը «Թագավորության պսակը» միստիկական պոեմն է: «Կյանքի աղբյուրը» փիլ. տրակտատը գրել է արա– բերեն: ԻԲՆ Է&ՐԱ Աբրահամ բեն Մեյր, ռաբբի (1092, Տոլեդո–1167, Հռոմ), հրեա բա– նաստեղծ, գիտնական, փիլիսոփա: Մինչև 1140-ը ապրել է Իսպանիայում, այնուհետև շրջել Եվրոպայում: Թողել է 100-ից ավելի ստեղծագործություն: Աստվածաշնչի առա– ջին քննադատներից: Որպես փիլիսոփա մոտ է եղել նեոպլատոնականներին («Եր– կյուղածության հիմքը»), միևնույն ժամա– նակ՝ առնչվել արիստոտելիզմին («Ողջ է Արթնության որդին»): Դրել է իվրիտերենի քերականության, մաթեմատիկայի և աստ– ղագիտության վերաբերյալ աշխատու– թյուններ: ԻԲՆ ԻԱԼԴՈՒՆ (1322–1406), արաբ պատ– միչ և փիլիսոփա: Հիմնական աշխատու– թյունն է «Դիրք ուսանելի օրինակների…» («Քիթաբ ալ–Իբար…»), որի առածաբանում (Մուկադդիմա) շարադրել է իր ուսմունքը հասարակության զարգացման օրինաչա– փությունների վերաբերյալ: Ուսումնասի– րել է պետությունների զարգացման և կոր– ծանման պատճառները: Ի. Խ. կարևոր տեղեկություններ է հաղորդում XIII դ. Հայաստանի մասին: Երկ. Kitab al-Ibar ,,*v. 1–7, Qahira, 1867. Գրկ. JI e b h h H., H^H-XajiflyH-apa6. co- ijnojior XIV b., «HoBoe BpeMfl», 1926, JMs 12. ԻԲՆ Ի»ՈՐԴԱԴԲԵ (մոտ 820 –մոտ 912 կամ 913), արաբ աշխարհագրագետ: Ծա– գումով՝ պարսիկ: Ծանոթ է եղել խալիֆա– յության դիվանատների նյութերին, գրել «Դիրք ճանապարհների և երկրների» («Քիթաբ ալ–մասալիք ու ալ–մամալիք») աշխատությունը (մոտ 846/47), որը Մերձա– վոր և Միջին Արևելքի աշխարհագրության և պատմության կարևոր աղբյուր է: Տեղեկություններ է հաղորդում միջնա– դարի, հատկապես IX դ. Հայաստանի քաղաքների, ճանապարհների և տնտե– սության մասին: Երկ. Kitab al-masalik wa ’1 mamalik, Lugd, Bat., 1889 (Bibliotheca Geographorum Arabi– corum, ed. M. J. de Goeje, pars 6). ԻԲՆ ՀԱՈՒԿԱԼ (ծն. և մահ. թթ. անհտ.), X դարի արաբ աշխարհագրագետ: ճա– նապարհորդել է Աֆրիկայում, Իրանում, Հնդկաստանում: Իսթախրիի խնդրանքով սկսել է վերամշակել նրա գիրքը, սակայն գրել է մի նոր աշխատություն՝ «Դիրք ճանապարհների և երկրների» («Քիթաբ ալ–մասալիք ու ալ–մամալիք»): Կարևոր տեղեկություններ է հաղորդում Բագրա– տունյաց Հայաստանի աշխարհագրու– թյան, տնտեսության, քաղաքների, ար– հեստների, առևտրական ճանապարհների վերաբերյալ: Երկ. Opus geographicum auctor Ibn Haukal, ed. G. H. Kramers, Lugduni Batavorum, 1938, ԻԲՆ ՄԻՍՔԱՎԱՏՀ, Իբն Միշքույե (ծն. թ. անհտ.–1030), արաբ պատմիչ: Ծագումով՝ պարսիկ: Եղել է բուվայհիների պետության վեզիր: Դրել է «Ազգերի փոր– ձի մատյան» («Տաջարիբ ալ–ումամ») բազ– մահատոր աշխատությունը, որի սկզբի մասը Թարարիի և այլոց տեղեկություն– ների վերաշարադրանքն է: 912 կամ 913– 982 կամ 983-ի դեպքերի նկարագրու– թյունն ինքնուրույն է և արժեքավոր (օգ– տագործել է պետ. դիվանատների վավե– րագրերը): Արժեքավոր են նրա տեղեկությունները Հայաստանի Բագրատունյաց ժամանակա– շրջանի, առավելապես՝ Հայոց թագավո– րության և դրացի մահմեդական երկրների հարաբերությունների վերաբերյալ: Երկ. The Tajarib al-umam or history of Ibn Miskawayh…, 1–6, Leiden, 1909–19. ԻԲՆ ՌՈՒՇԴ, Իբն Ռ ո շ դ, Աբուլ–Վալիդ Մուհամմադ իբն Ահմադ իբն Մուհամմադ, լատինացված՝ Ավեռոես Կորդու– բացի (Averroes Cordubenis, 1126-– 1198), արաբ փիլիսոփա, բժիշկ, արլ. պերիպատետիզմի ներկայացուցիչ, ավե– ոոիզմի հիմնադիր: Եղել է պալատական բժիշկ ու խորհրդական, Սևիլիայի և Կոր–? դովայի կադի (դատավոր): Ուղղափառ մահմեդականները համարել են հերետի– կոս, հալածել, իսկ ուսմունքը՝ դատապար– տել: Աշխատությունների մեծագույն մասը Արիստոտելի երկերի մեկնություններն են: Հեղինակ է հանրագիտական բնույթի բժշկական աշխատություն, որը բովանդա– կում է իր ու ուրիշ բժիշկների կլինիկական դիտարկումները: Ի. Ռ. հռչակել է բանականության գե– րազանցությունը հավատի նկատմամբ, առաջադրել է երկակի ճշմարտության գաղափարը: Ըստ Ի. Ռ–ի նյութական աշ– խարհը և շարժումը հավերժ են և արար– չագործության ու աստծու միջամտության արդյունք չեն: Աշխարհն ու աստված «հա– վերժակից են»: Աստված իրականության է վերածում նախանյութի պոտենցիալ ձևերը: Ի. Ռ. ձևակերպել է «համընդհա– նուր բանականության» ուսմունքը, բա– նականությունը որպես հավերժական սուբստանց հատուկ է ողջ մարդկային սեռին: Անմահ են այդ բանականությունը և մարդկային սեռը որպես այդպիսին, բայց ոչ անհատի հոգին, որը անբաժան է մարմնից և մահկանացու է: Միջնադարի կրոնական պատկերացումներին հակա– դրվող այդ ուսմունքի դեմ պայքարել են Թովմա Աքվինացին և նրա հետևորդները: Ի բ ն Ռ ու շ դ. աշ– խատության ձեռա– գրից Ի. Ռ–ի իմացաբանությունը մսաւերիա– լիստական է և բխում է Արիստոտելի ուս– մունքից: Նա կարևորություն է տալիս ճա– նաչողության զգայական աստիճանին, որից կախված է բանական ճանաչողության ճշմարտությունը: Ընդհանուր գաղափար– ների բնույթի հարցը Ի.Ռ. լուծել է չա– փավոր նոմինալիզմի դիրքերից: XIII դ. 30–40-ական թթ. ի. Ռ–ի երկերի լատ. թարգմանությունները տարածվել են Եվրոպայում: Ավեռոյականությունը (ավե– ռոիզմ) նպաստել է գիտական մտքի վե– րելքին և աթեիստական գաղափարների ձևավորմանը: Այդ առումով նշանակալի է փարիզյան ավեռո ի սաների՝ հատկապես Սիգեր Բրաբանտցու դերը: Ի. Ռ–ի ուսմունքին հայ մտածողները ծանոթացել են XIV դ.: Նրա երկերը, հա– վանաբար լատ. թարգմանությունները, Տաթևի համալսարանում գտնվել են շըր– ջանառության մեջ: Դրիգոր Տաթևացին տարբեր առիթներով երկաբանել է Ի. Ռ–ի հայացքները՝ համաձայնելով կամ քըն– նադատելով: «Մեկնութիւն վեցօրէից» աշ– խատության մեջ Բարդուղիմեոս Բոլոնիա– ցին աստծու կամքի բնույթի հարցում վի– ճում է Ի. Ռ–ի հետ և հակադրվում նրան: XVIII դ. Ղուկաս իյարբերդցին լատ–ից հայերեն թարգմանել է Ի. Ռ–ի մեկնու– թյունները («Արիստոտէլի զմասանցն կեն– դանեաց», ենթադրվում է նաև «Արիստո– տէլի Զհոգւոյ գիրք երեք: Ընդ մեկնու– թեանցն Աւերիոսի» ևն): Երկ. Opera, Venetia, 1550–52, H36paHHwe npoH3Be;i;eHHJi MwcjiHTejieii CTpaH BjiHMCHero h CpeflHero BocToica 9–14 bb., M., 1961, c. 397–554; AHTOJiorna MHpOBoft <J)HJioco4>hh, t. 1, դ. 2, M., 1969, c. 751-764. Գրկ. Անասյան Հ., "Հայկական մատե– նագիտություն, հ. 2, Ե., 1976, էշ 837–41: