JI e h T., Oqepn hctophh cpe^HeBeKOBoro Ma- TepHa;iH3Ma, nep. c HeM., M., 1962, c. 143–206; Gauthier L., Ibn Rochd (Averroes), P., 1948. Ս. Արևշատյան ԻԲՆ ՌՈՒՍՏԱ, Ռ n ս ա ա (ծն. և մահ. թթ. անհա.), IX դարի երկրորդ կեսի և X դարի սկզբի արաբ աշխարհագրագետ: Ծագու– մով՝ պարսիկ: Դրել է «Թանկարժեք ման– յակների մաւոյան»-ը («Ալ–Ալաք ալ–Նա– ֆիսա») աշխատությունը, որտեղ կարե– վոր տեղեկություններ կան Միջին և Մեր– ձավոր Արևելքի երկրների վերաբերյալ: Որոշ տեղեկություններ է հաղորդում նաև IX դ. Հայաստանի աշխարհագրու– թյան և տնտ. կյանքի մասին: Գրկ. Bibliotheca Geographorum Arabico- rum, ed. M. J. de Coeje, pars VII, Lugd. Bat., 1892. ԻԲՆ ՍԱՈՒԴ Աբդ ալ–Ագիգ իբն Աբդ–ար– Ռահման ալ–Ֆեյսալ ալ–Սաուդ (1880– 1953), Աաուդյան Արաբիայի թագավոր 1932-ից և վահաբիտների հոգևոր առաջ– նորդ: Սաուդյանների դինաստիայից: 1902–27-ին եղել է Նեջդի ամիրան: Ձգտե– լով Արաբական թերակղգում ստեղծել կենտրոնացված ֆեոդալական պետու– թյուն՝ Ի. Ս. պատերագմել է Շամմարի իշ– խանության, Հիջագի թագավորության և Թուրքիայի դեմ: 1924–25-ին նվաճել է Հիջազը և հռչակվել Հիջազի, Նեջդի և մյուս միացված մարզերի (1932-ից՝ Սաու– դյան Արաբիա) թագավոր:
ԻԲՍԵՆ (Ibsen) Հենրիկ (20.3.1828, Աքիեն –23.5.1906, Քրիստիանիա, այժմ՝ Օսլո), նորվեգացի դրամատուրգ և բա– նաստեղծ: Ռեալիստական դրամայի հիմ– նադիրը: 1850-ին գրել է «Քատիլինա» դրաման, որը կրում է Եվրոպայի 1848-ի հեղափոխական իրադարձությունների ազ– դեցությունը: 1850-ին մեկնել է Քրիստիա– Հ. Ւբսեն նիա, մասնակցել նրա քաղ. կյանքին, թղթակցել թերթերին, ամսագրերին: 1852–57-ին ղեկավարել է նորվ. առաշին ազգային թատրոնը Բերգենում, 1857– 1862-ին՝ նորվ. թատրոնը Քրիստիանիա– յում: Այս շրջանում գրված գործերից են «էստրոտցի տիկին Ինգերը» (բեմ. 1855, հրտ. 1857) պատմական և «Խնջույք Սուլ– հուջում» (1856) քնարական դրամաները: 1864–91-ին ապրել է Հռոմում, Դրեզդե– նում, Մյունխենում, 40–50-ական թթ. դիմել է երգիծանքին ու գրոտեսկին՝ ժա– մանակի բուրժ. իրականությանը հակա– դրելով հերոսական ազգային անցյալը, նահապետական գյուղի կյանքը և մարդ– կային զգացմունքների վեհությունը: «Սի– րո կատակերգություն»-ում (1862) տրված է քաղքենիական–չինովնիկական Նորվե– գիայի երգիծական պատկերը: «Պայքար գահի համար» (1864) ժողովրդա–պատմա– կան դրամայում Ի. ներկայացրել է առա– ջադիմական, պատմական առաքելություն կատարող հերոսի հաղթանակը: «Րրանդ» (1866, հայերեն բեմ. 1913) դրամատիկա– կան պոեմի հերոսը իր գաղափարի իրա– կանացման համար զոհաբերության առջև կանգ չառնող մարդն է: Փիլիսոփայական, սիմվոլիկ դրամայի մասշտաբայնությունը պահպանվում է «Պեր Դյունտ»-ում (1867): Դրել է քաղ. և պատմա–փիլիսոփայական ոնույթի բանաստեղծություններ: «Կեսարն ու գալիլեացին» (1873) դրամայում հաս– տատել է հոգեկանի ու մարմնականի գալիք համադրությունը մարդու մեջ: «Հա– սարակության նեցուկները» (1877, հայե– րեն հրտ. 1892), «Տիկնիկների տունը» (1879, հայերեն հրտ. «Նորա», 1892, բեմ. 1903), «Ուրվականներ» (1881, հայերեն բեմ. 1891), «ժողովրդի թշնամին» (1882, հայերեն հրտ. «Դոկտոր Շտոկման կամ ժողովրդի թշնամին», 1891, բեմ. 1892) դրամաներին բնորոշ է բնավորություն– ների հոգեբանական նուրբ վերլուծու– թյունը: Հայտնի են նաև Ի–ի «Վայրի բադը» (1884), «Ռոսմերսհոլմ» (1886), «Հեդդա Դաբլեր» (1890, հայերեն բեմ. 1907), «Կառուցող Սոլնես» (1892, հայերեն բեմ. 1914) դրամաները: 1880-ական թթ. սկսած Ի–ի անունը ամբողջ աշխարհում եղել է ռեալիստական արվեստի, մարդու ներքին ազատության և ամբողջականու– թյան համար պայքարի դրոշ: Երկ. Հասարակության նեցուկները, Թ., 1904: Երբ մենք մեռածներս սթափվենք, «Լու– մա», 1906: Ծովուն տիկինը, Բոստոն, 1920: Պիեսներ, Ե., 1968: Պեր Գյունտ, Ե., 1969:
ԻԲՐԱՀԻՄ–ՓԱՇԱ [1786 (այլ տվյալներով՝ 1789)–1848], եգիպտական զորավար և պետական գործիչ: Մուհամեղ Աւիի որ– դին: Մասնակցել է եգիպտական բանակի ու նավատորմի ստեղծմանը և հոր կա– տարած տնտ. բարեփոխումներին: Նրա ղեկավարությամբ եգիպտական բանակը ճնշել է Արաբիայր վահաբիտննրիււ (1816– 1818), 1824–27-ին մասնակցել հուն, ազգային–ազատագրական ապստամբու– թյան (1821–29) դեմ պայքարին և հաղ– թել թուրք, բանակներին՝ եգիպտա–թուր– քական պատերազմում (1831–33): 1847-ից Ի–Փ. Եգիպտոսի փ սուտական կառավա– րիչն էր, իսկ 1848-ի հունիսից՝ նրա ժա– ռանգական փաշան:
ԻԲՐԱՀԻՄՈՎ Ալի Իզմայլովիչ [ծն. 18.9 (1.10). 1913, գ. Ուստ–Կարա (այժմ՝ Չիտա– յի մարզում)], սովետական պետական և կուսակցական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1937-ին ավարտել է Ադրբեջանի Մ. Ազիզբեկովի անվ. ինդուստրիալ ինստ–ը: 1965–70-ին՝ Ադրբեջանական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ապա՝ նախագահ, ՍՄԿԿ XXIV և XXV համագումարներում ընտրվել է ԿԿ ի անդամության թեկնածու: ՍՍՀՄ VII–IX գումարումների Դերագույն սովետի դեպուտատ է:
ԻԲՐԱՀԻՄՈՎ Միրզա Աժդար օղլի [ծն. 15(28).10.1911], ադրբեջանցի սովետա– կան գրող, հասարակական գործիչ: Ադըր– բեջանական ՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1945): Ադրբեջանի ժող. գրող (1961): ՍՄԿԿ ան– դամ 1930-ից: ժողովրդականություն են վայելում «Հայաթ», «Մադրիդ», «Մահաբ– բեթ» դրամաները, «Դեղջկուհին», «Լավ մարդը» կատակերգությունները: «Հարա– վային պատմվածքներ»-ում, «Կգա օրը» վեպում (1948, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951) արտացոլված են Իրանում ազգային– ազատագրական շարժման դրվագներ: Դրել է նաև «Մեծ նեցուկ» (1957), «Փեր– վանե» (1969–70) վեպերը: 1954–58-ին՝ Ադրբեջանական ՍՍՀ Դերագույն սովետի Նախագահության նախագահ: ՍՍՀՄ I– V և VII գումարումների Դերագույն սովե– տի դեպուտատ: Ադրբեջանի սովետական գրողների միության առաջին քարտուղար (1965–1975): Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Երկ. Կգա օրը, Ե., 1953: Ի»ոսրով Ռուզբեհ, Ե., 1971:
ԻԲՐԸԻԼԵԱՆՈՒ (Ibraileanu) Կարապետ Թեոդորի (23.5.1871, Տըրգու–ֆրումոս – 12.3.1936, Բուխարեսա), ռումինական գրող, գրականագետ, ազգությամբ՝ հայ: Կ. Իբրըիլեանու Ռումինիայի ակադեմիայի անդամ (ետ– մահու, 1948), Ցասիի համալսարանի պրոֆեււոր: «Շկոալա նոուր» («Նոր ղըպ– րոց») պարբերականի (1889) հիմնադիրը և «Վիացա ռոմընեասկը» («Ռումինական կյանք») հանդեսի գաղափարական ղե– կավարը (1906–33, ընդմիջված 1914– 1918-ին): Այս հանդեսի էջերում Ի. տպա– գրել է նաև Հայկական հարցը արծարծող, երիաթուրքերի քաղաքականությունը մեր– կացնող, հայկ. ճարտարապետության ինքնուրույնությունն ու Եվրոպայում նրա ազդեցությունը հավաստող հոդվածներ: Ուշագրավ են «Քննադատական ոգին ռու– մինական մշակույթում» (1909), «Դրողներ և հոսանքներ» (1909), «Վլահուցայի գրա– կան ստեղծագործությունները» (1912) աշ– խատությունները (վերջինիս համար ստա– ցել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան): Ի. սատարել է ռու– մինական գրականության մեջ ռեալիզմի զարգացմանը («Նոթեր ու տպավորու– թյուններ», 1920, «Ռումինական և արտա– սահմանյան գրողներ», 1926, «Դրական ուսումնասիրություններ», 1930, «Մշակույ– թըն ու գրականությունը», 1933 ևն): Փիլ. խորհրդածությունների արգասիք է նրա «Դիտելով կյանքը» (1930) գիրքը: Կյանքի վերջին տարիներին հրատարակել է «Ադե– լա» (1933) ինքնակենսագրական վեպը, որի համար արժանացել է ազգային Մեծ մրցանակի՜ Ի–ի ծննդյան 100-ամյակը նշել է ՑՈԻՆԵՍԿՕ–ն: Ս. Քուանշյան
ԻԳԱՐԿԱ, քաղաք ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասում, բևեռային շրջագծից 163 կմ հյուսիս: 16 հզ. բն. (1970): Նավահան– գիստ Ենիսեյի ափին, գետաբերանից