Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կանացման համար համակարգը սովորա– բար տեղավորում են լավ ջերմահաղորդա– կանությամբ թերմոստատում, որպեսզի ջերմափոխանակությունն արագ կատար– վի և թերմոստատի ու համակարգի ջեր– մաստիճանները գործնականում չտարբեր– վեն: Ի. պ–ներ են, օրինակ, հաստատուն ճնշման պայմաններում հեղուկի եռումը կամ պինդ մարմնի հալումը: Ի. պ–ի դեպ– քում իդեալական գազի ճնշման և ծավալի արտադրյաւը հաստատուն է (տես Բոյւ՜ Մարիուռի օրենք): ի. պ–ի դեպքում համա– կարգին, ընդհանուր առմամբ, ջերմու– թյան որոշակի քանակություն է հաղորդ– վում (կամ ինքն է ջերմություն անջատում), և արտաքին աշխատանք է կատարվում: Ի. պ–ում իդեալական գազի կատարած աշխատանքը հավասար է NkTln– (N-ը Vi մասնիկների թիվն է, T-ն՝ ջերմաստիճա– նը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը, իսկ Vt-ը և քշ–ը գազի ծավալներն են պրոցեսի սկզբում և վերջում): Պինդ մարմիններում և հեղուկների մեծ մասում Ի. պ–ի հետե– վանքով ծավալը շատ աննշան է փոփոխ– վում (եթե, իհարկե, ֆազային անցում տեղի չի ունենում): Ի. պ. կարող է լինել շրջելի և ոչ շրջելի: Գրկ. JIaHAayJI.A>tJlHct>niHii E.M., OraTHCTHqecKaH 4>H3HKa, 2 H3A., M., 1964 (TeoperanecKaa <J)H3HKa, t. 5). Ա. Դարբինյան Ի&ՈԼԵՏՑԻՆ, a-ամինա – P-մեթիլ–վա– լերիանաթթու, C2H5CH(CH3)CH(NH2) COOH – ամինաթթու է: Հայտնաբերել է Ֆ. էրլիխը (1904): Աննշան քանակությամբ պարունակվում է սպիտակուցներում: Մարդկանց, կենդանիների և որոշ միկրո– օրգանիզմների համար անփոխարինելի է և անհրաժեշտ է ստանալ սննդանյութերի հետ: Մարդու օրական պահանջը Ի–ի նկատմամբ 1,5–2 գ է: ԻձՈՒՈՐ ՊՐՈՑԵՍ {<իզո… և հուն. %c5- pa– գրաված տեղ, տարածություն), թեր– մոդինամիկական սլօոցես. որն ընթանում է առանց համակարգի ծավալի փոփոխու– թյան: Ի. պ. հեշտ է իրականացնել հեր– մետիկ գոդված անոթում, որի ծավալը չի փոխվում: Ի. պ–ի դեպքում մարմնի ծա– վալի փոփոխության հետ կապված մեխա– նիկական աշխատանք չի կատարվում, համակարգի ներքին էներգիան փոփոխ– վում է միայն ջերմության կլանման կամ անջատման հաշվին: Ի. պ–ում իդեալական գազի ճնշումը համեմատական է ջերմաս– տիճանին (Շառլի օրեն ք): Ի. պ–ի օրինակ է վառելանյութի այրումը կար– բյուրատորային շարժիչներում:

ԻՏԼՈԿԼԻՆԱԼ ԾԱԼՔ, իզոկլինալ, ծալք, որի թեերը և առանցքի մակերեույթը զուգահեռ կամ գրեթե զուգահեռ են միմ– յանց և անկում են նույն ուղղությամբ՝ համարյա նույն անկյան տակ:

ԻՋՈՄԵՐԱՑՈՒՍ՛, ներմոլեկուլային ռեակ– ցիա, որի ընթացքում փոխվում է մոլեկուլի կառուցվածքը, անփոփոխ է մնում բա– ղադրությունը: Ի. դարձելի ռեակցիա է, հավասարակշռությունը կախված է ջեր– մաստիճանից, ճնշումից, լուծիչից են: Եթե իզոմեր ձեերից մեկը անկայուն է, ապա այն գործնականում չի ստացվում: Իսկ եթե Ի. դարձելի չէ, ապա տեղի են ունե– նում ներմոլեկուլային վերախմբավորում– ներ: Ի. ներմոլեկուլային վերախմբավոր– ման մասնավոր դեպք է: Տարածված քիմ. ռեակցիաներից է: Բնորոշ է օրգ. միա– ցությունների, հատկապես էթիլենային և ացետիլենային ածխաջրածինների համար, օրինակ, CH3–CH2 – CH= CHj ^ch3– –CH = CH–CH3 ch3– ch2–c=ch c CH3–C==C– -CH.: ի–ով բարելավվում է բենզինի բարձր օկ– տանային թիվը, ոչ արոմատիկ հումքից ստացվում են քիմ. արդյունաբերության համար կարևոր արոմատիկ ածխաջրա– ծիններ (բենզոլ, տոլուոլ ևն), էթիլենօք– սիդից՝ քացախալդեհիդ, ցիկլոհեքսանո– նօքսիմից՝ կապրոլակտամ ևն: Ի. կարևոր դեր է կատարում կենսաքիմիական պրո– ցեսներում: Գ. Շահնազարյան.

ԻԶՈՄԵՐԻԱ (<իզո… և հուն, ^spog– բաժին, մաս) քիմիական միացու– թյունների, զուգամասնու– թ յ ու ն, երևույթ քիմիայում, ըստ որի գոյություն ունեն միևնույն բաղադրու– թյամբ, տարբեր կառուցվածքային բանա– ձևերով միացություններ, որոնք իրարից տարբերվում են ֆիզիկական և քիմ. հատ– կություններով կամ էներգիայի պաշարով: Այդպիսի միացությունները կոչվում են իզոմերներ: Հայտնի է Ի–ի երեք հիմնա– կան տեսակ՝ կառուցվածքային, տարա– ծական (տես Տարածական իզոմերիա) և պտտական: Կառուցվածքային Ի. ստորա– բաժանվում է մի քանի տարատեսակների, կմախքի, դիրքի, տաուտոմերիայի և մե– տամերիայի: Կմախքի Ի. կապված է մոլեկուլի ածխածնի ատոմների իրար միացման հաջորդականության փոփոխ– ման հետ: Հագեցած ածխաջրածինների հոմոլոգիական շարքում սկսած բուտանից հանդես է գալիս կմախքի Ի. CH3 I ch3–ch2–ch2–ch3 CH3–CH–CH3: բուտան իզոբուտան Շարքի երկարացման հետ իզոմերների թիվը խիստ աճում է, օրինակ, Ci3H28 ածխաջրածնի համար հնարավոր է 802, Շշ0ա2-ի համար՝ 366319 իզոմեր ևն: CnH2n ընդհանուր բանաձևով ցիկլավոր միացու– թյունների կմախքի ի. արտահայտվում է ցիկլ կազմող ածխածնի ատոմների թվով: Օրինակ, մեթիլցիկլոպենտանը (5C ատոմ ցիկլում) իզոմեր է ցիկլոհեքսանին (6C ատոմ ցիկլում). Դիրքի Ի. պայմանավորված է ֆունկ– ցիոնալ խմբերի տարբեր դիրքով, միև– նույն ածխածնային կմախքով մոլեկուլում: Օրինակ, դիրքային իզոմերներ են պրո– պիլ– և իզոպրոպիլսպիրտները՝ ch3–CH2–CH2–OH և CH3–CH–ch3, I OH երկատոմ ֆենոլները՝ պիրոկատեխինը, ռեզորցինը և հիդրոքինոնը. Կառուցվածքային Ի–ի ամենատարածված դեպքը տաուտոմերիան է, երբ տարբեր ֆունկցիոնալ խումբ ունեցող իզոմեր միա– ցությունները հեշտությամբ անցնում են մեկը մյուսին, օրինակ, ացետաքացախա– թթվի էթիլէսթերի կետոենոլային ձևերը. CH3–C–CH2–COOC2H5 ^ CH3-C = II I O OH = CH–COOC2H 5: Կառուցվածքային Ի–ի մյուս տարատեսա– կը մետամերիան է, որի դեպքում իզոմեր միացությունները իրարից տար– բերվում են շղթայում հետերոատոմի (Օ, Տ, N, P, Si ևն) զբաղեցրած տեղով: Օրի– նակ, մեթիլպրոպիլեթերը (I), թիոեթերը (II) և ամինը (III) մետամեր են համա– պատասխանաբար դիէթիլեթերին (IV), թիոեթերին (V) և ամինին (VI). CH3OCH2CH2CH3 CH3SCH2CH2CH3 I II ch3nhch2ch2ch3 ch3ch2och2ch3 III IV CH3CH2SCH2CH3 CH3CH2NHCH2CH3: V VI Պտտական Ի. ծագում է պարզ կապի շուրջը ատոմների կամ ատոմական խմբե– րի ազատ պտտման արգելակման պատ– ճառով: Այդ դեպքում մոլեկուլի ընդունած երկրաչափական ձևը կոչվում է կոնֆոր– մացիա, իսկ համապատասխան կառուց– վածքը՝ կոնֆորմեր կամ պտտա– կան իզոմեր: Տեսականորեն մոլեկուլը կարող է ընդունել անսահման թվով կոն– ֆորմացիաներ: Սակայն իրականւէւմ հնա– րավոր է լինում հաստատել միայն էներ– գետիկորեն ձեռնտու կոնֆորմացիաների գոյությունը: Օրինակ, էթանի բոլոր հնա– րավոր կոնֆորմացիաներից գերադասելի է արգելակված կոնֆորմացիան (ա), էներ– գետիկորեն պակաս ձեռնտու է ստվեր– ված կոնֆորմացիան (բ).