արևմտահայերենով: 1955-ին Ի. աոաջին անգամ աշխարհաբար լույս տեսավ ամ– բողջական՝ Հ. Համբարձումյանի չափա– ծո թարգմանությամբ: Տես նաև «Ոդիսա– կան»: Ս. Կրկյաշարյան ԻԼԻԿ, 1. թել մտնելու ձեռքի պարզունակ գործիք: Բաղկացած է 25–35 սմ երկարու– թյամբ ձողիկից (որի վրա փաթաթվում է »մանվող թելը)՝ դրա վրա ամրացվող կո– նաձև կամ գլանաձև գլխից (ծառայում է պտույտներին արագություն հաղորդելու համար) և թելն ամրացնելու մետաղյա կեռիկից: Օգտագործում են բացառապես կանայք: Հայաստանում հայտնի է դեռևս մ. թ. ա. III հազարամյակից: Ի–ի ոսկրե, քարե կամ կավե գլխիկներ են հայտնա– բերվել Հայաստանի էնեոլիթյան և բրոն– զեդարյան համարյա բոլոր բնակատեղի– ներում (Շենգավիթ, Մոխրաբլուր, Ար– թիկ, Լճաշեն, Գառնի ևն): Հետագայում պատրաստվել են առավելապես փայտե Ի–ներ: Այժմ հազվադեպ է գործածվում: Իլիկներ 2. Նախաթելի, մանող, մանող–ոլորող, ոլորող և փաթաթող մեքենաների հիմնա– կան աշխատանքային օրգանը: Նախա– տեսված է նախաթելը, մանվածքը, թելը ոլորելու և որոշակի ձևով ու չափով փա– թաթելու համար: Առավել տարածված են՝ օղակաձև և կենտրոնախույս (մանող մե– քենաների համար), սնամեջ (մանող–ոլո– րող մեքենաների համար), օղակաձև և կրկնակի ոլորող (ոլորող մեքենաների համար), եղանաձև (նախաթելի մեքենա– ների համար) Ի–ները:
ԻԼԻԿԱՕՁ (Anguis fragilis), իլիկաօձերի ընտանիքի մողես: Մարմնի երկարությու– նը մինչև 60 աէ է, իլիկաձև է, վերջավորու– թյուններից զուրկ: Թեփուկները հարթ են, առանց կողիկների: Հասուն անհատների մեջքային մասը մուգ դարչնագույն է կամ դեղնավուն, կողքերը և փորային մասը մուգ սրճագույն են: Տարածված է Կենտ– րոնական և Հարավային Եվրոպայում, Կիպրոսում, Փոքր Ասիայում, Իրանում, Հվ–արմ. Թուրքիայում, ՄՄՀՄ–ում (Կով– կասում): ՀՍՍՀ–ում Ի. ապրում է հս. շըր– ջանների խոնավ անտառային վայրերում: Զվակենդանածին է, սնվում է փափկա– մարմիններով, անձրևորդերով, միջատ– ներով:
ԻԼԻՃԷ, Ի լիճա, Ըլտճա, գյուղ Արև– մըտյան Հայաստանում, էրզրումի վիլա– յեթի համանուն գավառում, էրզրումից 12 կւէ հյուսիս–արևմուտք: 1909-ին ուներ 80 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևարով: Կար եկեղե– ցի և վարժարան: Ի–ի հանքային ջրերով բաղնիքներում բուժվելու էին գալիս շըր– ջակա գյուղերի բնակիչները: Լինելով Տրապիզոնից Պարսկաստան տանող առև– տըրական ճանապարհի վրա՝ Ի. ուներ իջևանատուն և սրճարաններ: Ըստ ավան– դության, այս գյուղում, 114-ին հռոմ. կայսր Տրայանոսին (98–117) է ներկա– յացել հայոց թագավոր Պարթամասիրը և իր թագը դրել նրա ոտքերի տակ՝ հույս ունենալով, որ այն կրկին ետ կստանա: Տրայանոսը, սակայն, գահը չի վերադարձ– րել Պարթամասիրին: Ետդարձի ճանա– պարհին Պարթամասիրին ուղեկցող հռոմ. պահակախումբը և հայոց թագավորի թիկ– նապահ զինվորները ընդհարվել են, և Պարթամասիրը սպանվել է: Ի–ի բնակիչ– ները 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ տե– ոահանվել են: Նրանց մեծ մասը զոհվել է Կամախի կիրճում:
ԻԼԻՆԴԵՆՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1903, Մակեդոնիայի ժողովուրդների ազգային– ազատագրական ապստամբությունն օս– մանյան լծի դեմ: Սկսվել է 1903-ի հուլիսի 20 (օգոստ. 2)-ին, Իլյայի օրը (Hjii>hh ^eHb, այստեղից էլ՝ անվանումը): Նախապատ– րաստել և գլխավորել է Ներքին մակեդո– նա–օդրինյան (Ադրիանուպոլսի) հեղա– փոխական կազմակերպությունը: Ապըս– տամբները, հիմնականում գյուղացիներ, տիրեցին մի շարք գյուղերի և ավանների, օգոստ. 4-ին գրավեցին Կրուշևո քաղաքը, հռչակեցին հանրապետություն և ստեղծե– ցին ժամանակավոր հեղափոխական կա– ռավարություն՝ բուլղ. սոցիալ–դեմոկրատ Ն. Կարևի գլխավորությամբ: Մակեդոնիա– յի մյուս շրջաններում ապստամբությունը զանգվածային բնույթ չկրեց և սեպտեմ– բերի կեսերին թուրք, կանոնավոր բա– նակի ուժերը այն ճնշեցին:
ԻԼԻՆՈՅՍ (Illinois), նահանգ ԱՄՆ–ի հյու– սիսում, Միչիգան լճի, Օհայո և Միսսի– սիպի գետերի միջև: Տարածությունը 146 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 11,1 մլն (1970): Վարչական կենտրոնը Մփրինգֆիլդն է, խոշոր քաղաքը և տնտ. կենտրոնը՝ Չի– կագոն: Բլրավոր հարթավայր է՝ ծածկված արգավանդ սևահողերով: Կլիման չափա– վոր ցամաքային է: Հարուստ է քարածխի, նավթի, ֆլուորական սպաթի հանածոնե– րով: Զարգացած ինդուստրիալ–ագրարա– յին նահանգ է: Առաջատար ճյուղերն են ռադիոէլեկտրոնիկան, էլեկտրատեխնի– կան, արդ. և շինարարական սարքավո– րումների, գյուղատնտ. գործիքների ար– տադրությունը, լոկոմոտիվաշինությունը, վագոնաշինությունը (Չիկագո, Ռոքֆորդ, Ռոք Այլենդ, Փեորիա), սև մետալուրգիան (գլխավորապես Չիկագոյում), նավթա– վերամշակման, քիմ., մսի պահածոների արդյունաբերությունը (Չիկագո, Իստ Սենտ Լուիս) ևն*. Ի. մտնում է ԱՄՆ–ի գյուղատնտ. կարևորագույն շրջանի՝ «եգիպտացորենի գոտու» մեջ: Մշակում են եգիպտացորեն, սոյա, ցորեն, վարսակ: Ապրանքային արտադրության 50% –ից ավելին տալիս է անասնապահությունը: Ի–ում են Մեծ լճերի համակարգը Միսսիսի– պի գետի ավազանին միացնող ջրանցք– ները:
ԻԼԼԵՇ (Illes) Բելա (ծն. 22.3.1895, Կաշշա, այժմ՝ Կոշիցե), հունգար գրող: Կոմկուսի անդամ 1919-ից: Կրթությամբ իրավաբան: Հունգարական պրոլետարական հեղա– փոխության (1919) մասնակից: 1920-ին անլեգալ աշխատանք է կատարել Անդր– կարպատյան Ուկրսփնայում: 1921-ից ապրել է Ավսարիայոէմ, 1923–45-ին՝ ՍՍՀՄ–ում: 1925–33-ին եղել է Հեղափո– խական գրողների միջազգային միավոր– ման քարտուղարը: Պատերազմական տա– րիների տպավորություններն են արտա– ցոլված «Դոկտոր Պալ Ուտրիուշի նոթերը» (1917) վեպում: Լավագույն գործերից են՝ «Տիսսան բոցերի մեջ» (ռուս. թրգմ. 1929– 1933, հունգ. հրտ. 1957) վեպը, «Կար– պաայան ռապսոդիա» (ռուս. թրգմ. 1941, հունգ. հրտ. 1945) եռերգությունը, «Հայ– րենիք գտնելը» (հ. 1–3, 1952–54) վեպը: Կոշուտի անվ. մրցանակի դափնեկիր (1950, 55): Երկ. Տիսսան բոցերի մեշ, [h. 1]–3, Ե., 1931-34:
ԻԼԼԻՐԵՐԵՆ, իլլիրների լեզուն (մեռած): Պատկանում է հնդեվրոպական լեզվա– ընտանիքի ալբանական կամ իլլիրական ճյուղին: Խոսվել է Հս–Արմ. Բալկաններից մինչև Ադրիատիկ ծովն ընկած շրջանում, Ապենինյան թերակղզում և հարակից վայ– րերում: Ի–ով պահպանվել են առանձին աշխարհագրական անուններ, անձնա– նուններ, սակավաթիվ բառացանկեր:
ԻԼԼԻՐԻԱՑԻՆԵՐ (հուն. ’IMvpu5i), Բալ– կանյան թերակղզու հյուսիս–արևմուտքում (Իլլիրիայում, Դանուբի միջին հոսանքից մինչև Ադրիատիկ ծովը) և մասամբ Ապե– նինյան թերակղզու հարավ–արևելքում բնակված հնդեվրոպական բազմաթիվ ցե– ղերի ընդհանուր անվանումը: Հս–արմ–ում սահմանակից էին կելտերին, արլ–ում՝ թրակացիներին: Մ. թ. ա. VII–III դդ. Ի–ի բնակության տարածքում հույները հիմնել են առևտրա–երկրագործական գա– ղութներ: Մ. թ. ա. III դ. սկզբին կելտերը մասամբ նեղել, մասամբ իրենց մեջ են ներառել Ի–ին (իլլիրա–կելտական ցեղա– խումբ): Մ. թ. ա. II–I դդ. հռոմեացիները նվաճել են Ի–ին: Մ. թ. ա. 27-ին Ի–ի զբա– ղեցրած տարածքի մի մասում առաջացել է հռոմեական Իլլիրիկ պրովինցիան: Մ. թ. ա. I դ. և մ. թ. I ղ. սկզբին Ի. մի քանի անգամ ապստամբել են Հռոմի դեմ, սա– կայն պարտվել են: Ի. աստիճանաբար ռոմանականացել են: ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ Ի. վերջնականապես ձուլվել են, իսկ հին իլլիրերենը աստի– ճանաբար վերացել Է: Մի շարք ուսումնա– սիրողներ Ի–ի հետնորդներ են համարում ժամանակակից ալբանացիներին: Ի–ի մշակույթի հուշարձաններ պահպանվել են Ավստրիայում, Իտալիայում, Ալբանիա– յում, Հարավսլավիայում:
ԻԼԻԱՆՈՒԹՏՈՒՆ, Հ ու լ ա վ յ ա ն ի լ– խ ա ն ու թ յ ու ն (իլ–խան, Էլ–խան–ից՝ ցեղերի խան), մոնղոլական տերության ուլուսներից մեկը: Հիմնել է Հոււավուն՝ 1256-ին: Ընդգրկել է Միջին Ասիայի արմ. մասը, Աֆղանստանը, Իրանը, Հայաս– տանը, Վրաստանը, Աղվանքը, Միջագետ– քը, Փոքր Ասիայի արլ. շրջանները: XIII դ. 60-ական թթ. մոնղ. պետության մասնատ– ման հետևանքով Ի. փաստորեն դարձել է ինքնուրույն պետություն: Հուլավուի հա– ջորդները՝ Աբաղան (1265–82), Արղունը