տառային ցուցիչ, որ դրվում է մաթ. ար– տահայտությունների կողքին՝ միմյանցից տարբերելու համար: Տես նաև Ինդեքսներ վիճակագրության մեշ: ԻՆ ԴԵՔՍՆԵՐ վիճակագրության մեշ, տարակազմ համակցությունների ամփոփ դինամիկան քանակ սայես բնու– թագրող հարաբերական մեծություններ: Ի–ի տարրերն են՝ա. ինդեքսավորվող մե– ծությունը (գնի, արտադրանքի ֆիզ. ծա– վալի, աշխատանքի արտադրողականու– թյան Ի. են), բ. տիպը (ձևը) (ագրեգատա– յին U միշին Ի.՝ միջին թվաբանական, միշին հարմոնիկ, միշին երկրաչափա– կան են), գ. կշիռները (պարզ և կշռված՝ հաստատուն և փոփոխական կշիռներով Ի.) և դ. հաշվարկման ժամկետները (բա– զիսային և շղթայական Ի.): Ըստ ուսում– նասիրվող համակցության միավորների ընդգրկման լինում են անհատական և ա մ փ ո փ Ի.: Անհատական Ի. բնու– թագրում են տնտ . բարդ երեույթի ւքիասեռ տարրի երկու ժամանակահատվածների մակարդակների հարաբերակցությունը (օրինակ, մի տեսակ արտադրանքի ար– տադրության ծավալի կամ տվյալ տեսակ արտադրանքի միավորի ինքնարժեքի մա– կարդակների հարաբերակցությունը), ամ– փոփ Ի.՝ մի շարք տարատեսակ միավոր– ներից բաղկացած բարդ երևույթի մակաո– դակների հարաբերակցությունը (օրինակ, մի քանի տեսակ արտադրանքի արտա– դրության ծավալների): Ի. հաշվարկում են ոչ միայն ամբողշ տարակազմ համակ– ցության (ընղհանուր, տոտալ), այլև նրա յուրաքանչյուր մասի, միավորների էական խմբերի համար (խմբային Ի. կամ սուբին– դեքսներ): Կիրառում են պլանի կատա– րումը որոշելու, երևույթի դինամիկան բնութագրելու, տնտ. երևույթի մակար– դակները ըստ տերիտորիաների համե– մատելու, ինչպես նաև տվյալ երևույթի փոփոխության վրա առանձին գործոն– ների ազդեցության դերը բացահայտելու UiuUuij); U. Կոստանղյան. ԻՆ ԴԻԱՆԱ (Indiana), նահանգ ԱՄՆ–ի հյուսիսում, Միչիգան լճի և Օհայո գետի միշև: Տարածությունը 94 հզ. կմ2 է, բն.՝ 5,2 մլն (1970): Վարչական կենտրոնը և խո– շոր քաղաքը Ինդիանապոլիսն է: Մակերե– վույթը թույլ ալիքավոր է, հվ–արլ. թեքու– թյամբ: Կլիման չափավոր ցամաքային է, շոգ ամառով: Տարեկան տեղումները մոտ 1000 մմ են: Ի. ինդուստրիալ–ագրարային նահանգ է: Տնտեսության առաշատար ճյուղերն են բազմատեսակ մեքենաշինու– թյունը (ավիաշարժիչներ, ինքնաթիռի, հրթիռների, ավտոմեքենաների, գյու– ղատնտ. գործիքների, սառնարանների մասերի արտադրություն) և սև մետալուր– գիան (գլխավոր կենտրոնը՝ Դերի): Զար– գացած է նաև քիմ., սննդի, ռետինի ար– դյունաբերությունը: Գյուղատնտեսական ապրանքների 55%-ն ստացվում է անաս– նապահությունից:
ԻՆԴԻԱՆԱՊՈԼԻՍ (Indianapolis), քաղաք ԱՄՆ–ի հյուսիսում, Ինդիանա նահանգի վարչական կենտրոնը: Բն.՝ 1,1 մլն (1970, արվարձաններով): Երկաթուղային և խը– ճուղային ճանապարհների հանգույց է, արդ. և առևտրական խոշոր կենտրոն: Արդյունաբերության մեջ գերակշռում է մեքենաշինությունը: Արտադրվում են ավիաշարժիչներ, ավտոմեքենաների, էլեկտրասարքերի, գյուղատնտ. գործիք– ների մասեր: Զարգացած է քիմ. և սննդի արդյունաբերությունը: Ունի համալսա– րան: հիմնադրվել է 1820-ին:
ԻՆԴԻԳԻՐԿԱ, գետ Յակուտական ԻԱԱ^տ–ում: Ակիզբ է առնում 1սալկանսկի լեռնաշղթայի հս. լանշերից, թափվում է Արևելա–Աիբիրական ծով: Երկարությու– նը 1726 կմ է, ավազանը՝ 360 հզ. կմ2: Ի–ի ավազանում արդյունահանում են ոսկի:
ԻՆԴԻԳՈ (իսպ. indigo, < լատ. indicum, < հուն, xvaixog – հնդկական), մուգ, կապույտ բյուրեղային նյութ: ^ալ. ջեր– մաստիճանը՝ 390–392°C (քայքայվելով): Անլուծելի է շրում, սպիրտում, քիչ լուծե– լի՝ օրգ. լուծիչներում: Ի. հնագույն ժամանակներից հայտնի ներկանյութը անշատել են ինդիկատու բույսերից (օրինակ, Indifors tinctoria), որոնք տարածված են Հնդկաստանում, հարավային և Կենտրոնական Ամերիկա– յում, Արաբիայում, հյուսիսային Աֆրի– կայում: Այդ բույսերի որոշ տեսակներ աճում են նաև Հայաստանում: Ի. հայ մատենագրության մեջ կոչվել է լեղակ: Կիրառվում է՝բրդյա և բամբակյա թելեր և գործվածքներ ներկելու, նկարչական ներկեր պատրաստելու համար և բժշկու– թյան մեշ: Ըստ Ամիրդովլաթ Ամասիա– ցու, օգտագործման եղանակները եղել են արտաքին (պատրաստել են քսուքներ կամ լեղակատու տերևները կպցրել են վերքին, ուռուցքին) և ներքին (ընդունել են հյու– թի կամ փոշու ձևով): Ներկայումս Ի. ստացվում է անի– լինի և քլորքացախաթթվի փոխազդեցու– թյունից առաշացած ֆենիլգլիցինը հա– լում են ալկալիների հետ և ստանում ինդօքսիլ: Վերջինս օդի թթվածնով օք– սիդանալիս առաջացնում է Ի.: Ոչ բարձր կայունության պատճառով Ի–ի փոխարեն ներկայումս կիրւաւվում են կուբային այլ ներկանյութեր:
ԻՆԴԻԿԱՏՈՐ (ուշ լատ. indicatoi – ցու– ցիչ, < լատ. indico – ցույց եմ տալիս, որոշում եմ), սարք (հարմարանք, տարր), որն արտացոլում է պրոցեսների ընթացքը կամ դիտարկվող օբյեկտի վիճակը՝ ըն– կալման համար պատշաճ ձևով: Առավել Տ եսողական ինդիկատոր– ն և ր. ա. ազդա– նշանային լամպ, p. սլաքավոր ին– դիկատոր, գ. թվանշանային ին– ղիկաաոր տարածված են տեսողական (նկ.), ձայ– նային (զանգ, շչակ), չափիչ Ի–ները: Կի– րառվում են նաև հոտառության և շոշա– փելիքի օրգանների վրա ազդող Ի–ներ: Մեծ խումբ են կազմում պատկերման Ի–ները, որոնք էլեկտրոնաճառագայթային խողովակի էկրանի վրա արտացոլում են օբյեկտի դիրքը տարածության մեշ, բնու– թագրերի փոփոխությունները:
ԻՆԴԻԿԱՏՈՐ ԲՈՒՅՍԵՐ, ց ու ց ի չ բ ու յ– ս և ր, որոնց աճն ու զարգացումը խստո– րեն կապված է էկոլոգիական որոշակի պայմանների որակական ու քանակական փոխհարաբերությունից: Ի. բ. կարող են լինել առանձին տեսակներ, ներտեսակա– յին միավորներ, անոմալ ձևեր, որոնք օրինաչափորեն և մշտապես առաջանում են տվյալ պայմաններում: SUUS կիսա– անապատային գոտում գյուղատնտեսու– թյան աշխատողներին հայտնի է, որ հո– տավետ օշինդրի առկայությունը տվյալ վայրում հողի բավարար բերրիության վկայություն է: Մարգագետինների ճահ– ճացման ապացույց է բոշխի տարածումը, որը լավ է արտահայտված Ագրիջայում: Աղասեր բույսերից զեյդլիցիայի առկա– յությունը վկայում է տվյալ վայրի թույլ աղուտ լինելու մասին, որը համեմատա– բար հեշտությամբ է յուրացվում: Մինչդեռ աղահասկիկը, կարմրանը, սարսազանը և կալիախոտը ապացույց են հողի բարձր աղայնության: Ի. բ. օգտագործվում են նաև երկրաբանության մեջ: Մի շարք օգտակար հանածոներ իրենց դրոշմն են դնում բույսերի ծաղկի կամ տերևների արտաքին ձևափոխման վրա: Օրինակ, ցինկի առկայությունը ծաղկին տալիս է կիտրոնադեղնավուն երանգ, բորը տե– րևները դարձնում է մուգ կանաչ: խանքե– րում քիմ. որևէ տարրի մեծ քանակությու նը փոխում է բույսի արտաքին տեսքը, արտակարգ աճում են (գիգանտիզմ) կամ հակառակը՝ գաճաճ են դառնում: Նման ձևերի կարելի է հանդիպել Ղափանի պղնձի հանքերում: Պրոֆ. Դ.Պ. Մալյու– գայի սովորական կակաչի անոմալ ձևերի ուսումնասիրությամբ Քաջարանում (1958) հայտնաբերվեց պղինձ–մոլիբդենային նոր հանքավայր: Ինդիկատորային հատկանիշ է նաև որոշ տարածքևերի բուսականու– թյունից զուրկ ւինելը, որը հաճախ ռա– դիոակտիվ ուրանի կամ որևէ այլ նյութի առկայության արգասիք է: Վայրի բույսե– րի ցուցչային հատկությունները կիրառ– վում են գյուղատնտ. կուլտուրաների շըր– ջանացման, խամ ու խոպան հողերի յու– րացման, անտառապատման նպատակով: Ի. բ–ի կամ համակեցությունների հար– ցերով զբաղվում է ինդիկացիոն գեոբոտա– նիկան: Ա. Բարսեղյան
ԻՆԴԻԿԱՏՈՐ ՌԱԴԻՈ ԼՈԿ ԱՅԻՈՆ, ռադիո– լոկացիոն կայանի հարմարանք՝ ռադիո– (ոկացիոն ազդանշանների տեսողական դիտարկման համար: հիմնական գրան– ցող սարքը էւեկարոնւսճառագայթային Խողովակն է: Առավել տարածված է շրջանային տեսադաշտի ի ն– դ ի կ ա տ ո ր ը:
ԻՆԴԻԿԱՏՈՐՆԵՐ քիմիական, նյու– թեր, որոնք հնարավորություն են տալիս որոշելու քիմիական ռեակցիայի ավարտը կամ ջրածնի իոնների կոնցենտրացիան լուծույթում: Ի. կիրառվում են գլխավորա– պես տիտրաչափության մեջ համարժեքու– թյան կետը (տիտրման վերջնակետը) որո– շելու համար: Ի–ի ներկայությամբ հիշ– յալ կետում դիտվում է գույնի փոփոխու– թյուն, պղտորության առաջացում կամ