Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կորտիկոստերոիդ հորմոնների, հակա– լիմֆոցիտային շիճուկի օգնությամբ ճըն– շելու օրգանիզմի չափից ավելի և վտան– գավոր իմունոակտիվությունը: Վերշին տարիներին արագորեն զարգանում է նաե ոչ ինֆեկցիոն՝ տրանսպլանտա– ցիոն Ի. U ու ռ ու ց ք ա յ ի ն Ի., որոնց նպատակն է մշակել իմունոլոգիական տո– լերանաության այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան կատարեւու օր– գանների պատվաստում բոլոր հիվանդու– թյունների ժամանակ: Գործնական, ինչպես ևկլինիկական, Ի. հնարա– վորություն է ստեղծում իմունոլոգիական ռեակցիաներն օգտագործելու տարբեր հի– վանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նպատակներով: Գրկ. 3flp0fl0BCKHii Ո.Փ., npo6jie- mm HHcJjeKiuiH, HMMyHHTeTa h ajuieprnH, 3 nepepa6. h Aon., M., 1969. Լ. Սարգսյան

ԻՏՏԵԼԻ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Անկարայի վիւայեթի Յոզղատ գա– վառում: XX դ. սկզբին ուներ 55 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Փրկիչ) և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասը զոհզ ՚ է գաղթի ճանապարհին:

ԻՆԱԿԴԱՂ (1978-ից՝ Ենիքենդ), գյուղ Հայ– կական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շըրջ– կենտրոնից 12 կմ հյուսիս–արեելք: Կոլ– տնտեսությունն զբաղվում է հացահատի– կի, ծխախոտի մշակությամբ և անասնա– պահությամբ: Ունի ութամյա դպրոց, ա– կումբ, գրադարան, բուժկայան:

ԻՆԱՐԻ (Inari), լիճ Ֆինլանդիայի հյուսի– սում: Գտնվում է տեկտոնա–սառցադաշ– տային ծագման ընդարձակ իջվածքում, 114 մ բարձրության վրա: Մակերեսը (առանց կղզիների) 1050 կմ2 է, խորու– թյունը՝ մինչև 60 մ: Ի–ում կա մոտ 3000 կղզի:

ԻՆԲԵՐ Վերա Միխայլովնա [ծն. 28.6 (10.7).1890, Օդեսա], ռուս սովետական կին գրող: ՍՄԿԿ անդամ 1943-ից: «Նպա տակ և ճանապարհ» (1925) և «Որդուն, որը չկա» (1927) ժողովածուներն արտա– ցոլում են բանաստեղծուհու հետաքրքրու– թյունր նոր հասարակության ստեղծա– գործ ուժերի նկատմամբ: Հրատարակել է «Կիսաձայն» (1932) բանաստեղծություն– ների ժողովածուն և «ճամփորդական օրա– գիր» (1939) պոեմը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ապրելով պա– շարված Լենինգրադում, պատկերել է քա– ղաքի հերոսական պաշտպանությունը («Լենինգրադի հոգին», 1942, բանաստեղ– ծությունների ժողովածու, «Պուլկովյան միջօրեական», 1943, պոեմ, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946): Ետպատերազմյան տա– րիներին գրել է «Ապրիլ» (1960) բանաս– տեղծությունների ժողովածուն և «Ներշըն– չանք ու վարպետություն» (1957) գիրքը:

ԻՆԲՐԻԴԻՆԳ (անգլ. inbreeding, < in – ներս և breeding – բուծել), օրգանիզմնե– րի մեկ պոպուլյացիայի սահմաններում ազգակցական ձևերի տրամախաչում: Բու– սաբուծության մեջ հայտնի է ի ն ց ու խ տ (գերմ. Inzucht) անունով: Բնության մեջ Ի–ի առավեյ ակնառու ձևն ինքնափոշո– տումն է: ի. մեծացնում է հոմոզիգոտու– թյոէնը և նվազեցնում հետերոզիգոաու– թյտնը: Եթե միևնույն անհատը հանդես է գալիս որպես և" հայր, և՝ մայր (ինքնափո– շոտվող բույսեր, անողնաշարավորներ ևն), ապա Ի–ի առաջին սերնդում ըստ մեկ գենի (Aa) հետերոզիգոտն ունի գենո– տիպերի 1AA: 2Aa: laa կամ 1:1 հարաբե– րակցություն, երկրորդ սերնդում դրանց քանակը կազմում է 1 /4, երրորդում՝ 1/8, ռ–ում՝ (1/2)ո մասը: Ի վերջո, պոպուլյա– ցիա կազմող անհատները ունենում են AA կամ aa գենոտիպը, որով էլ պայմանա– վորված է Ի–ի օգտակարությունը և վնասա– կարությունը: Հոմոզիգոտության աստի– ճանը որոշելու համար օգտվում են Ի–ի գործակցից (F), որի մեծությունը կախված է ծնողների ազգակցական մոտիկության աստիճանից: Ըստ Ռայտի, X կենդանու Ի–ի գործակիցն է՝ + 1+ • •(1–Fa)], որտեղ ո–ը տոհմագրության մայրական, իսկ m-ը հայրական կողմում հանդիպող ընդհանուր նախնու զբաղեց» րած շարքն է, իսկ Fa-ն ընդհանուր նախ– նու Ի–ի գործակիցն է՝ արտահայտված միավորի տասնորդական մասերով: Ինք– նափոշոտվող բույսերի մոտ Ի. բնական երևույթ է: Տևական Ի–ի դեպքում բուսա– կան և կենդանական օրգանիզմները են– թարկվում են ռեցեսիվ զեների ազդեցու– թյան, նկատվում են այլասերումներ, կեն– սունակության և մթերատվության նվա– զում և անկում: Դրա հետ մեկտեղ, ռե– ցեսիվ զեների քանակը սերունդների մոտ կարող է պակասել և հասնել նվագա– գույնի, իսկ պոպուլյացիան ազատվում է ռեցեսիվ զեների վնասակար հետևանք– ներից: Տես Հեաերոզիս և Գենետիկա հոդվածները:

ԻՆԳՐԵՍԻԱ (< լատ. ingressie– ներխու– ժել), ծովի ներխուժումը պլատֆորմային տիպի ցամաք, որն ունի հարթավայրային ռելիեֆ և կազմված է հորիզոնական տե– ղադրված նստվածքներից: Ի. կապված է ցամաքի իջնելու կամ ծովի մակերևույթի բարձրանալու հետ: Ծովի ներխուժումը չի ուղեկցվում ափի աբրազիայով, ընդմի– ջումը պարզորոշ չի արտահայտված, ան– կյունային աններդաշնակություններ չկան:

ԻՆԳՈՒՇՆԵՐ (ինքնանվանումը՝ գ ա լ– գ ա յ), ժողովուրդ, ապրում են հիմնակա– նում Չեչենո–Ինգուշական ԻՍՍՀ–ի շրջան– ներում: Լեզվով և մշակույթով ազգակից են չեչեններին: Ի. 158 հզ. են (1970): խոսում են ինգուշերեն: Հավատացյալ Ի. սուննի մահմեդականներ են: Նախկի– նում ապրել են լեռնային բնակավայրե– րում (աուլներում)՝ տոհմացեղային խըմ– բերով (համայնքներով): XVI–XIX դդ. աստիճանաբար բնակություն են հաստա– տել հարթավայրերում: Հիմնականում զբաղվում են երկրագործությամբ և անաս– նապահությամբ: Սովետական իշխանու– թյան տարիներին արմատապես փոխվել է Ի–ի մշակութային կյանքը, վերացեւ է անգրագիտությունը, ստեղծվել է ազգա– յին մտավորականություն, թատրոն, գե– ղարվեստական գրականություն:

ԻՆԴԱՈՒՐ, Ի ն դ ու ր, քաղաք Կենտրո– նական Հնդկաստանում. Մադհյա–Պրա– դեշ նահանգոււք: 573 եզ. բն. (1971): Տրանսպորտային կարևոր հանգույց (օդա– նավակայան) է և առևտրաարդւունաբե՝ րական կենտրոն: Ունի բամբակազտիչ, սննդի, մետաղամշակման, մեքենաշինա– կան ու քիմ. արդյունաբերություն: ԻՆ ԴԵՊ ԵՆ ԴԵՆ ՏՆԵՐ (անգլ. independents, բառացի՝ անկախներ), ւցուրիտանության ուղղություններից մեկի ներկայացուցիչ– ներ: XVII դ. Անգլիական բուրժուական հեղափոխության շրջանում քաղ. խմբա– վորում, որն արտահայտում էր բուրժուա– զիայի և նոր բուրժուականացած ազնվա– կանության արմատական թևի շահերը: Ի. կողմ էին կրոնական յուրաքանչյուր համայնքի լրիվ ինքնավարությանն ու անկախությանը (այստեղից էլ՝ Ի. անվա– նումը), դեմ էին միապետությանը: Ի–ի ղեկավարն էր Օ. Կրոմվեւը, որի գլխա– վորությամբ և ժող. զանգվածների օգնու– թյամբ 1649-ին (Կարլոս I-ի մահապատժից հետո) գրավեցին իշխանությունը: 1660-ին գահի վրա Ստյուարտների վերականգնե– լուց հետո Ի. հեռացան քաղ. ասպարեզից: Հ. Նաջարյան

ԻՆԴԵՏԵՐՄԻՆԻԶՄ ( <(uiin. in–ժխտական մասնիկ և դետերմինիզմ), փիլիսոփայա– կան սկզբունք, որով ժխտվում է երևույթ– ների օբյեկտիվ պատճառական կապը կամ այդ կապի համընդհանրությունը: Ի–ի գա– ղափարի ծագումը կապված է մարդու կամքի օբյեկտիվ պայմանավորվածու– թյան բացահայտման դժվարությունների հետ: XIX– XX դդ. հասարակական կյան– քի երևույթների ինդետերմինիստական բացատրությունը պայմանավորված է մի կողմից՝ բուրժ. աշխարհայացքում ան– կումային տրամադրությունների ուժե– ղացմամբ, որը հանգեցնում է հասարակա– կան երևույթների օրինաչափ կապի ժըխտ– մանը (վույոննտարիզմ), մյուս կողմից՝ այն բանի գիտակցմամբ, որ մեխանիս– տական–դետերմինիստական սկզբունքի տարածումը հասարակական երևույթների վրա աղճատում է դրանց բուն էությունը: XX դ. սկզբին քվանտային մեխանիկայի հայտնագործությունների, մասնավորա– պես անորոշությունների առնչություննե– րի մեկնաբանման հետ կապված Ի. աշ– խուժանում է: Ի–ի հաղթահարման համար անհրաժեշտ է բացահայտել դասական դետերմինիզմի սահմանափակություննե– րը, պատճառականության և անհրաժեշ– տության ու պատահականության դիալեկ– տիկան՝ հիմք ընդունելով վիճակագրա– կան օրինաչափությունների օբյեկտիվ բնույթը: «Ի.» տերմինը երբեմն օգտագործ– վում է նաև «հավանականային» իմաս– տով, նշելու համար ոչ–միարժեք պատճա– ռական կապերը: Այս դեպքում միարժեք պատճառական կապի ժխտումը անվան– վում է ադետերմինիզմ: Վ. Բաղդասարյան

ԻՆԴԵՔՍ , ի ն դ և ք սավորում( <լատ. index – ցուցակ, ցուցիչ), 1. անուն– ների, անվանումների ցուցակ: Պայմանա– կան նշանների համակարգ (տառային, թվային կամ համակցված, օրինակ, գրա– դարանա–մաահնագիտական Ի., հրատա– րակչական Ի., գրավաճառային Ի., փոս– տային Ի., պարենային ապրանքների, դե– ղերի թողարկման թվականը և պահպան– ման ժամկետը ցույց տվող Ի–ներ): 2. Ի– մաթեմատիկայում՝ թվային նամ