Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջերմաստիճանի կարգավորման հեշտու– թյունը, հալապակսորդի փոքր քանակը: Ա. ճենւոերեճյաև

ԻՆԴՈՒԿՑԻՈՆ ՏԱՔԱՑՈՒՄ, էլեկտրամագ– նիսական դաշտում տեղավորված էլեկ– տրահաղորդիչ մարմինների (հիմնակա– նում մետաղների) տաքացում՝ նրանցում ինդուկտված մրրկային հոսանքների շնոր– հիվ: էլեկտրամագնիսական դաշտը ըս– տեղծվում է ցածր (հիմնականում 50 հց), Ինդուկցիոն տաքացման սխե– մ ա ն. /. ինդուկտոր, 2. տաքացվող շինվածք, 3. տրանսֆորմատոր, 4. կոնդենսատոր, 5. գեներատոր միջին (մինչև 10 կհց) կամ բարձր (10 կհց–ւց ավելի) հաճախականության փո– փոխական հոսանքի աղբյուրին միացված ինդուկտորով: Կիրառվում է սև և գունա– վոր մետաղների տաքացման (տես Ին– դուկցիոն վառարան), կռումից կամ ծա– վալային դրոշմումից առաջ նախապատ– րաստուկների տաքացման, դետալների մակերևութային մխման դեպքում: Ի. տ–ման առավելություններն են՝ մեծ արա– գությունը, հաստատուն ռեժիմը, կիզա– թեվւուկի փոքր քանակը, տաքացման պրո– ցեսի ավտոմատացման հնարավորությու– նը ևն: Թերություններն են՝ սարքի թան– կությունը, էլեկտրաէներգիայի մեծ ծախ– սը, յուրաքանչյուր նախապատրաստուկի համար համապատասխան ինդուկտորի օգտագործումը: Ա. ճենաերեճյան

ԻՆԴՈՒՍՏՐԱՑՈՒՄ (< լատ. industria – ջանք, գործունեություն), ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում, հատկա– պես արդյունաբերության մեջ, խոշոր մե– քենայական արտադրության ստեղծման պրոցես: Դյա շնորհիվ էյրկյՓ էկոնոմի– կայում գերակշռում է արդ. արտադրու– թյունը, ագրարային կամ ագրար ային– ինդուստրիալ երկիրը վերածվում է ին– դուստրիալ–ագրարայինի կամ ինդուս– տրիալի: Ի–ման բնույթը, տեմպերը, աղ– բյուրները, նպատակներն ու սոցիալա– կան հետևանքները պայմանավորված են տվյալ երկրում գերիշխող արտադրական հարաբերություններով: Կապիտալիստական Ի. իրա– կանացվում է արտադրամիջոցների մաս– նավոր սեփականության պայմաններում և ուղղված է կապիտալիստական երկրնե– րի նյութատեխնիկական բազայի ձևավոր– մանը: Կապիտալիստական Ի–ման նա– խադրյալները կապված են կաւցիտաչի նախասկզբնական կուտակման, անմիջա– կան արտադրողների բռնի սեփականա– զրկման, աշխատավորների շահագործ– ման ուժեղացման և ազատ բանվորական ուժի ռեզերվների առաջացման հետ: Կա– պիտալիստական Ի–ման համար իրական պայմաններ ստեղծվեցին արդյունաբե– րական հեղաշրջման ծավալմամբ, որը XVIII դ. վերջին–XIX դ. սկզբին տեղի ունեցավ Մեծ Րրիտանիայում, ապա՝ Եվրո– պայի մյուս երկրներում և ԱՄՆ–ում: Կա– պիտալիստական Ի. կրում է հակասական և սովորաբար երկարատև բնույթ, տեմպե– րը պայմանավորվում են կուտակված կա– պիտալի մեծությամբ, ավելորդ աշխատու– ժի առկայությամբ, ներքին շուկայի տա– րողությամբ, տեխ. առաջընթացի մակար– դակով: Ի–ման աղբյուրներն են. տվյալ երկրի և գաղութների աշխատավորության շահագործումը, ռազմ, զավթումների և ռազմատուգանքների գանձման միջոցով այլ երկրների կողոպուտը, ներքին և ար– տաքին փոխառությունները: Կապիտա– լիստական Ի. ուժեղացնում է վարձու աշխատանքի նկատմամբ կապիտալի տնտ. և քաղ. տիրապետությունը, աշխատավո– րության շահագործումը, բարձրացնում գործազրկության մակարդակը, սրում կա– պիտալիզմի բոլոր հակասությունները, որոնք հատկապես ցայտուն են դրսևոր– վում իմնվերիափզմի փուլում: Ի»ոշոր արդ. արտադրության զարգացմամբ արագո– րեն աճում է պրոլետարիաաը, նախադըր– յալներ են ստեղծվում նրա ինքնագիտակ– ցության և կազմակերպվածության աճի, պրոլետարիատի, որպես դասակարգի ձե– վավորման. նրա քաղ. կուսակցության ստեղծման համար: Մոցիալիստական Ի. հիմքում ունենալով արտադրամիջոցների հանրա– յին սեփականություն՝ իրականացվում է պլանաչափորեն, շահագործման բոլոր ձևերի բացակայության պայմաններում: Նպատակը ժողովրդի նյութական և հոգե– վոր հարաճուն պահանջմունքների բավա– րարումն է: Այն ապահովում է սոցիալիզ– մի նյութատեխնիկական բազայի ստեղ– ծումն ու զարգացումը, աշխատանքի արտա– դրողականության բարձր աճը, նյութական բարիքների ընդլայնված սոցիալիստական վերարտադրությունը և սոցիալիստական հասարակական հարաբերությունների վերարտադրությունը: Ի. սոցիալիզմ կա– ռուցող բոլոր երկրների համար պարտա– դիր չէ: Դա կախված է նրանց էկոնոմիկա– յի զարգացման ընդհանուր մակարդակից և ճյուղային կառուցվածքից: Սոցիալիզմի պայմաններում Ի–ման բովանդակությունն ու իրականացման միջոցները գիտակա– նորեն հիմնավորել է Վ.Ի. Լենինը: Ռու– սաստանում հեղափոխության հաղթանա– կից հետո սոցիալիզմի դիրքերի ամրա– պընդումը, ժողտնտեսության վերականգն– ման ավարտը Ի–ման խնդիրն առաջին պլան մղեցին: ՀամԿ(բ)Կ XIV համագու– մարում (1925-ի դեկտեմբեր) կոմունիս– տական կուսակցությունը Ի. հռչակեց որ– պես երկրի տնտ. շինարարության գլխա– վոր ուղի: ՍՍՀՄ–ում Ի. սկսվեց ծանր ար– դյունաբերության առաջնահերթ զարգա– ցումից, որովհետև տեխ–տնտ. տեսա– կետից հետամնաց երկիր էր և շրջապատ– ված էի կապիտալիստական պետություն– ներով: Ի. իրագործվեց նախապատե– րազմյան հնգամյակների տարիներին՝ բացառապես ներքին ռեսուրսների մոբի– լիզացման, սեփական կուտակումների հաշվին: Շարք մտավ շուրջ 9 հզ. արդ. ձեռնարկություն, վերակառուցվեցին հը– ները, ստեղծվեցին արդ. նոր ճյուղեր՝ տրակտորաշինություն, ավտոմոբիլային, հաստոցաշինական, ավիացիոն, աճեցին որակյալ կադրեր, ավելացավ արդ. ար– տադրանքի թողարկման ծավալը (1940-ին, 1928-ի համեմատ՝ 6,5 անգամ): Արդ. ար– տադրության ծավալով ՍՍՀՄ 1937-ին Եվրոպայում գրավեց առաջին, աշխար– հում՝ երկրորդ տեղը, ագրարայինից վե– րածվեց ինդուստրիալ երկրի: Ետպատե– րազմյան տարիներին ևս շարունակ– վեց ՍՍՀՄ ինդուստրիալ զարգացումը: 1975-ին, 1913-ի համեմատ, ՍՍՀՄ արդ. արտադրության ծավալն աճեց 131 անգամ, այդ թվում արտադրամիջոցների արտա– դրությունը՝ 311, սպառման առարկանե– րինը՝ 42 անգամ, 24,7 անգամ բարձրա– ցավ աշխատանքի արտադրողականու– թյունը: Սոցիալիստական Ի. նյութական նախադրյալներ ստեղծեց ՍՍՀՄ–ում գյու– ղատնտեսության սոցիալիստական վերա– կառուցման և կուլտուրական հեղափոխու– թյան իրականացման, ՍՍՀՄ–ի նախկին հետամնաց շրջանների տնտ. և կուլտուրա– կան վերելքի և ներդաշնակ զարգացման համար: «ՍՍՀՄ–ի ինդուստրացումը բան– վոր դասակարգի, ամբողջ ժողովրդի մեծ սխրագործությունն է,– նշված է ՍՄԿԿ ծրագրում,– ժողովուրդ, որը չէր խնայում ոչ ուժ, ոչ միջոցներ, գիտակցաբար դիմում էր զրկանքների՝ երկիրը հետամնացու– թյունից դուրս բերելու համար» (ՍՄԿԿ ծրագիրը, Ե., 1961, էջ 15): ՀՍՍՀ Ի–ման համար չկար ելակետային բազա, գրեթե բացակայում էր ֆաբրիկա– գործարանային արղյ ունաբ եր ությ ունը (չհաշվւսծ պղնձի և գինու–կոնյակի ար– տադրությունը): Այդ պատճառով, սկըզբ– նական շրջանում զարկ տրվեց սպառման առարկաների արտադրությանը, իսկ գու– նավոր մետալուրգիայի նախապատերազմ– յան (1913) մակարդակը վերականգնվեց երկրորդ հնգամյակի վերջին: Ի–ման հա– մար կարևոր նշանակություն ունեցան

ՌՍՖՍՀ–ի և մյուս հանրապետությունների բազմակողմանի օգնությունը ու երկրի բնական ռեսուրսների առկայությունը: Ի–ման շնորհիվ նախապատերազմյան հըն– գամյակների տարիներին ՀՍՍՀ–ում շարք մտավ շուրջ 200 արդ. ձեռնարկություն, ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր՝ տեքստիլ, քիմ., մեքենաշինական ևն: Արդեն 1939-ին ամբողջ արտադրանքի 80%-ը բաժին էր ընկնում արդյունաբերու– թյանը: 1928–40-ին ՀՍՍՀ արդյունաբե– րության արտադրանքի ծավալն աճեց 8,8 անգամ, այդ թվում արտադրամիջոց– ների արտադրությունը՝ 13,7, սպառման առարկաներինը՝ 6,3 անգամ: ՀՍՍՀ ժող– տնտեսության մեջ որակական տեղա– շարժեր կատարվեցին ետպատերազմյան շրջանում, մեծ ծավալ ստացավ արդ. շի– նարարությունը, ստեղծվեցին ինդուս– տրիալ նոր օջախներ, զգալի աշխատանք կատարվեց արտադրության մեջ գիտու– թյան ու տեխնիկայի նվաճումների ներ– դըրման ուղղությամբ: 1975-ին ՀՍՍՀ–ում 1,5 օրում արտադրվում էր ավելի շատ արդ. արտադրանք, քան ամբողջ 1913-ին: Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, գլուխ 13-24, Ե., 1955: Լենին Վ. Ի., Սովետա– կան իշխանության հերթական խնդիրները, Երկ., հ. 27: Ն ու յ ն ի, Գիտա–տեխնիկական աշխատանքների պլանի ուրվագիր, Երկ., հ. 27: ՍՄԿՊ–ն… բանաձևերում ու որոշումներում, մաս 2, Ե., 1955: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: և ն գ ո յ ա ն Փ. Ի., Հա–