Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԻՆՃ.ԵՍՈՒ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Կեսարիայի վիլայեթի էվերեկ գա– վառում: XX դ. սկզբին ուներ 150 աուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ: Գյուղում կային եկեղեցի (Ս. Թորոս) և Արամյան անունով վարժարան: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր եր– կըրներում:

ԻՆՀԻԿՅԱՆ Արամ Մկրտչի [29.12.1910, ք. Ախալցխա (այժմ՝ Վրաց. ՍՍՀ–ում)– 22. 3.1975, Երեան], հայ սովետական գրակա– նագետ: Բանասիրական գիտ. դ–ր, գիտ. վաստ. գործիչ: 1933-ին ավարտել է Երեանի պետ. համալսարանը, 1937-ին՝ նույն հա– մալսարանի ասպիրանտուրան: 1937– 1938-ին աշխատել է Արմֆանի պատմու– թյան և գրականության ինստ–ում: Մաս– նակցել է ֆիննական (1939–40), Հայրե– նական մեծ (1942–45) պատերազմներին: Ա. Մ. Ինճիկյան 1946-ից աշխատել է ՀՍՍՀ ԴԱ Մ. Աբեղ– յանի անվ. գրականության ինստ–ում՝ որպես ավագ գիտաշխատող, ապա՝ տեքս– տաբանության բաժնի վարիչ (1958–75): Հր ատ ար ակ ել է «Ծատուրյանի կյանքը» (1940), «Միքայել Նալբանդյան» (1954), «Միքայել Նալբանդյանի կյանքի և գոր– ծունեության տարեգրությունը» (1954), ^ստյտյւք Tnjuiuuiijjimi» (19DDJ, «Մտերիմ– ներ (ւ մտորումներ» (1967), «Հովհաննես Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869–1899» (1969), «Ավե– տիք Իսահակյան» (1977) աշխատություն– ները: Ի. մասնակցել է Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Պ. Պռոշյանի, Մ. Նսղ– բանդյանի, Մ. Պեշիկթաշլյանի երկերի գի– տական հրատարակությանը, կազմել է տեքստերը, ծանոթագրել է և խմբագրել: Հ. Թամրազյան

ԻՆՃԻԿՏԱՆ Հովհաննես Դրիգորի [25.9. 1913, ք. Ախալցխա (այժմ՝ Վրացական ՍՍՀ–ում)], հայ սովետական արեելագետ– պատմաբան: Պատմական գիտ. դ–ր (1974): ՄՄԿԿ անղամ 1940-ից: Ավարտել է Մոսկ– վայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստ–ը (1939): 1939– 1941-ին դասավանդել է Վ. Ի. Լենինի անվ. ռազմաքաղաքական ակադեմիայում: 1941–42-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել 89-րդ Թաման– յան դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդի ռազմ, կոմիսար: 1946–54-ին վարել է պատասխանատու պաշտոններ, 1952– 1954-ին՝ ՀԿԿ ԿԿ–ի պրոպագանդայի Ա ագիտացիայի բաժնի վարիչ, ԿԿ–ի ան– դամ և ԿԿ բյուրոյի անդամության թեկնա– ծու: 1958–71-ին ՀՍՍՀ ԳԱ արևելագիտու– թյան սեկտորի վարիչն էր, 1971-ից՝ արե– վե լա գիտության ինստ–ի դիրեկտորի տե– ղակալն է: 1967-ին ընտրվել է Ասիայի և Աֆրիկայի երկրների համերաշխության հայկական կոմիտեի նախագահ: Զբաղ– վում է Օսմանյան կայսրության սոցիալ– տնտեսական խնդիրների, կապիտալիզմի զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրությամբ: Հրատարակել է «Բոգդան Կնունյանց» (1957, ռուս.՝ 1961-ին), «BypHcya3HH OcMaHCKOH hm- nepHH» (1977) աշխատությունները, կազ– մել «B. M. Khyhhhi;, H36p. npoH3Be,n;e- աա» (1958, լրացված, հայ.՝ 1978-ին) ժո– ղովածուն:

ԻՆՃԻԿՅԱՆ Մայա Հրանտի (ծն. 1.5.1,930, Մոսկվա), հայ սովետական քիմիկոս–օր– գանիկ: Քիմ. գիտությունների դ–ր (1966), պրոֆեսոր (1973): 1953-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի քի– միայի ֆակուլտետը: 1953-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստի– տուտում: Գիտական աշխատանքները վե– րաբերում են շրահիմնային միջավայրում, չորրորդային ամոնիումային աղերի առ– կայությամբ ընթացող ալկալիացման ռեակցիաների ուսումնասիրությանը: Այդ բնագավառում Ի. 1961-ին հայտնաբերել է (Ա. Թ. Բաբայաևի հետ) a, |3 և |3, y–չհա– գեցած խմբեր պարունակող ամոնիումային աղերում ընթացող նոր փոխազդեցու– թյուն, որն անվանվեց «վերախմբավորման– ճեղքման» ռեակցիա: Փոխազդեցության արդյունքում ստացվում են անմատչելի չհագեցած կետոններ, թթուներ և դրանց էսթետներ՝, ենամիններ և այլ նյու– թեր:

ԻՆՃԻՃՅԱՆ (Միքայելյան) Ղուկաս (1758, Կ. Պոլիս–1833, Վենետիկ), աշխար– հագրագետ, պատմաբան, բանասեր: Կըր– թությունն ստացել է Ս. Ղազար վանքում (Վենետիկ): 1779-ից Մխիթարյան միաբա– նության անդամ էր: Աշխատությունների մեծ մասը վերաբերում է աշխարհագրու– թյանը: Մասնակցել է Գ. Ագոնցի «Աշ– խարհագրութիւն չորից մասանց աշխարհի» բազմահատորի ստեղծման աշխատանքնե– րին, որի՝ Ասիային նվիրված «Նոր Հայաս– տան» (1806) հատորի հեղինակն է: Այդ– տեղ աշխարհագրական տեղեկություններ են տրված Փոքր Հայքի, Միշագետքի, Կի– լիկիայի, քսաղտիքի, Ատրպատականի, Աղ– վանքի և այլ վայրերի մասին: «Ստորա– գրութիւն հին Հայաստանեայց» (1822) աշխատության մեջ հունա–հռոմեական և ասորական աղբյուրներից հավաքած փաս– տական հարուստ նյութերի հիման վրա տալիս է Մեծ Հայքի պատմա–աշխարհա– գրական պատկերը՝ նահանգների ու գա– վառների աշխարհագրական բնութագիրը, տեղանունների ստուգաբանությունը, տե– ղեկություններ ազգագրության վերաբեր– յալ, կատարում աշխարհագրական անուն– ների տեղագրական ճշտումներ: «Հնա– խոսութիւն աշխարհագրական Հայաստա– նեայց աշխարհի» (1835) եռահատորը Մ. Չամչյանի «Հայոց պատմութիւն»-ից հետո առաշին ծավալուն երկն է, որտեղ հեղի– նակը հանգամանորեն խոսում է հին Հա– յաստանի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության և ար– վեստի, ազգագրության և մի շարք այլ հարցերի մասին: «Ամարանոց Բիւզան– դեան» (1794) չափածո աշխատության մեշ (որոշ հատվածներ թարգմանվել են ֆրանս. և իտալ.) տրված է Բոսֆոր և Դարդանել նեղուցների աշխարհագրական բնութա– գիրը, նրանց «երկհարկանի» շրային հո– սանքների գիտական բացատրությունը, ինչպես նաև երկրբ. մոտիկ անցյալի պատ– մությունը: Պատմությանն ու քաղ. աշխար– հագրությանը վերաբերող Ի–ի ուսումնա– սիրություններն ամփոփված են «Դարա– պատում» ութ հատորանոց աշխատու– թյան մեջ (1824–27), որտեղ տրված է պետությունների համառոտ պատմությու– նը 1750–1800-ին: Վերշին 2 հատորները նվիրված են գիտության և արվեստի զար– գացման պատմությանը, մեծ մտածողնե– րի, արվեստագետների, եկեղեցական գոր– ծիչների կյանքին ու ստեղծագործությանը: 1800–1802-ին Ի. հրատարակել է կրոնա– կան, քաղ. և բանասիրական «Տարեգրու– թյուն» (աշխարհաբար լեզվով), 1803– 1820-ին՝ «Եղանակ Բյուզանդյան» տարե– գրքերը, որոնցում լուսաբանվել են աշ– խարհի քաղ. իրադարձությունները, կրո– նական, ուսումնական և գիտական հար– ցեր, եղանակի տեսություններ ու կանխա– գուշակումներ: Հիմնել է «Արշարունյաց ընկեր ությ ուն» գրական–հասարակական կազմակերպությունը (1812–19): 1815-ին հրատարակվեց Ի–ի «Ազգասեր» հրապա– րակախոսական աշխատությունը, որտեղ արծարծված հարցերը հարուցեցին թուրք, կառավարության կասկածը, փակվեց «Ար– շարունյաց ընկերություն» գրական–հասա– րակական կազմակերպությունը, ընդհատ– վեց «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը: Ըմբռնելով գիտության և մշակույթի նշա– նակությունը հասարակության հոգևոր– բարոյական և սոցիալական կյանքում՝ Ի. դրականորեն է <զ1ւահաէոհէ հ. բացահայտել այն առաջադիմականը, որ կատարել են անցյալի նշանավոր մտածողները՝ անտիկ աշխարհից մինչև Զ. Լոկը, Դ. Դիդրոն և ուրիշներ: Այսպիսի արժեքավորմամբ Ի. անուղղակիորեն նպաստել է հայ իրակա– նության մեջ առաշադիմական գաղափար– ների տարածմանը: Սակայն, չկարողա– նալով վերշնականապես հաղթահարել եկեղեցու պաշտոնական գաղափարախո– սությունը, .նա միաժամանակ քննադատել է այդ մտածողների հակակրոնական, մա– տերիալիստական հայացքները և կաշ– կանդված է մնացել իդեալիստական պատ– կերացումներով: Գբկ. Սարգիսյան Բ., Երկուհարյու– րամյա գրական գործունեություն… Վենե– տիկո Մխիթարյան միաբանության, Վնւո., 1905: Մխիթարյան հոբելյան, 1701 – 1901, Վնւո., 1901: Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 2, Ե., 1960: Ա. Ասչանյան, Ս. Շաիկյան

ԻՆՃԻՐԼԻ, գյուղ Թուրքիայում, Անկարայի վիլայեթի Ցոզղատի գավառում: XX դ. սկզբին ուներ 90 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ, անասնա– պահությամբ և արհեստներով: Ունեին