Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


եկեղեցի (Ս. Աստվածածին) և Արամյան անունով վարժարան: Բնակիչները տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ԻՆՏՈՆՅՈհ (inonti) Իսմեթ (1884–1973), Թուրքիայի քաղաքական և պետական գոր– ծիչ: Ավարտել է Կ. Պոլսի ռազմ, ակադե– միան: Հարել է երիտթուրքական շարժմա– նը: Մասնակցել է առաշին համաշխարհա– յին պատերազմին, իսկ Թուրքիայի պար– տությունից հետո ընդգրկվել քեմալական շար ժման մեշ՝ դառնալով նրա պարագլուխ– ներ ից (Արևմտյան ճակատի հրամանա– տար, Գլխավոր շտաբի պետ): 1922–23-ին գլխավորել է թուրք, պատվիրակությունը Լոզանի կոնֆերանսում և հանդես եկել Թուրքիայում «հայկական օջախ» ստեղծե– լու գաղափարի դեմ: 1923–37-ին (ընդհա– տումով) զբաղեցրել է պրեմիեր մինիստրի պաշտոնը, ճնշել 1925-ի և 1930-ի քրդական ապստամբությունները: 1938-–50-ին եղել է պրեզիդենտ՝ միաժամանակ գլխավորել կառավարող dողովրդա–հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ): Նրա պրեզիդեն– տության շրջանում ընդունվեց (1942) «Ունեցվածքի հարկի» («Վարլըք վերգիսի») օրենքը, որի նպատակն էր հատկապես հույների, հրեաների և հայերի նյութական հետագա ճնշումը: Երկրորդ համաշխարհա– յին պատերազմի ժամանակ Ի. Թուրքիա– յի հակասովետական, իսկ պատերազմից հետո պրոամերիկյան քաղաքականության ոգեշնչողն էր: 1961–65-ին գլխավորել է կոալիցիոն կառավարություններ: 1972-ին հրաժարվել է ԺՀԿ–ի նախագահի պաշտո– նից և դարս եկել նրա շարքերից: Ռ. Կոնղակչյան

ԻՆՅՈՒՐԿՈԼԵԴԻԱ» [ռուս. HH(ocTpaH- Haa) K)p(H^HHecKaH) KOJiJierHH – օտար– երկրյա իրավաբանական կոլեգիա], մի– շազգային մասնավոր իրավունքի հարցե– րով մասնագիտացված իրավաբանական կոնսուլտացիա ՍՍՀՄ–ում: Կազմակերպ– վել է 1937-ին՝ փաստաբանների Մոսկվա– յի քաղաքային կոլեգիային կից՝ արտա– սահմանում սովետական քաղաքացիների ու կազմակերպությունների քաղաքացիա– կան գործերը վարելու, ՍՍՀՄ–ում օտար– երկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց քաղաքացիական գործերով ներ– կայացուցչությունն իրականացնելու, գույ– քային շահերը պաշտպանելու համար: «Ի.» վարում է ժառանգության, կենասթո– շակային, ամուսնալուծության, ալիմենտ բռնագանձելու, ավանդների, ապահովա– գրական հատուցման, ինչպես նաև ծովա– յին, երկաթուղային, օդային փոխադրում– ներից, արտաքին առևտրական գործարք– ներից բխող վնասների հատուցման գոր– ծեր: «Ի.» սովետական քաղաքացիների ու կազմակերպությունների անձնական և գույքային շահերը արտասահմանում պաշտպանում է թղթակիցների՝ օտարեր– Կըրյա փաստաբանների միշոցով, որոնք իրենց երկրների օրենսդրությանը համա– պատասխան կարող են լինել արտասահ– մանցիների ներկայացուցիչներ: Նրանք գործերը վարում են կոմիսիոն հիմունք– ներով: «Ի.» զգալի գործունեություն է ծա– վալում ՍՍՀՄ քաղաքացիների օգտին ար– տասահմանում բացված ժառանգության կապակցությամբ: «Ի.» Երևան քաղաքում ունի բաժանմունք, որն զբաղվում է ՀՍՍՀ, Ադրբեշանական և Վրացական ՍՍՀ–ների քաղաքացիների ժառանգության հարցե– րով: Գ. ՂարախանյւմԱ ԻՆՈ&ԵՄՑԵՎ Ֆեոդոր Իվանովիչ (1802– 1869), ռուս բժիշկ–կլինիցիստ, մանկավարժ և հասարակական գործիչ: 1828-ին ավար– տել է |սարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1835–59-ին՝ Մոէւկվայի հա– մալսարանի պրակտիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր: Ի. Ռուսաստանում առաշինն է հիմնել ֆակուլտետային վի– րաբուժության կլինիկա (1846): Զարգաց– րել է անատոմիա–ֆիզիոլոգիական ուղղու– թյունը, բացահայտել վեգետատիվ նյար– դային համակարգի դերը ախտաբանական պրոցեսների առաշացման գործում: Ռու– սաստանում առաշին անգամ կիրառել Է եթերային նարկոզ, խոլերայի բուժման համար առաշարկել թուրմ՝ «Ինոզեմցևի կաթիլներ»: ԻՆՈ&ԻՆԱԹԹՈՒՆԵՐ, ինոզինֆոս– ֆորաթթուներ, նուկչեոաիդներ են, պարունակում են ինոզինի մնացորդ ն ինոզինամիա, երկ– և եռֆոսֆորաթթու– ներ (ԻՄՖ, ԻԿՖ, ԻԵՖ): Ի. մկանային և այլ հյուսվածքների բնականոն բաղադրու– թյան մեջ է մտնում: Ի–ի առաջացումը ան– հրաժեշտ փուլ է կենդանի օրգանիզմում պուրինային նուկլեոտիդների կենսասին– թեզում: Ի. օրգանիզմում կարող է գոյա– նալ ադենիլաթթվի դեզամինացման հե– տևանքով: ԻՆՈձԻՏ, ցիկլավոր վեցատոմանի սպիրտ: Ի–ի 9 հնարավոր ստերեոիզոմերներից վի– տամինի հատկություններով օժտված Է միայն մեզոինոզիտը: Ի. պինդ նյութ Է, քաղցրահամ, հեշտությամբ լուծվում Է շրում, չի լուծվում օրգ. լուծիչներում: Մոլ. զանգվածը՝ 180,2: Որոշ միկրոօրգանիզմ– ների աճման անհրաժեշտ գործոն Է: Մար– դու օրական պահանշը 1–1,5 ց Է:

ԻՆՈՍՏՐԱՆՆԱՏԱ ԼԻՏԵՐԱՏՈհՐԱ» («Hho CTpaHHaa JiHTepaTypa», «Արտասահման– յան գրականություն»), ՍՍՀՄ գրողների միության հրատարակություն, գրական– գեղարվեստական, հասարակական–քա– «Ինոաորաննայա լիտերաւոուրա» ամսագրի շապիկը ղաքական ամսագիր: Լույս է տեսնում 1955-ից Մոսկվայում: «Ի. լ.» հաջորդել Է «Վեստնիկ ինոստրաննոյ լիտերատուրի» («BecraHK HHOTpaHHOH jiHTepaTypbi», 1928–30), «Վեստնիկ միրովոյ ռևոլյու– ցիի» («BeCTHHK MHpOBOH peBOJHOIJHH», 1931–32), «Ինտերնացիոնալնայա լիտե– րատուրա» («HmepHaijHOHaJibHafl JitfTepa- Typa», 1933–43) հանդեսներին:

ԻՆՈՍՏՐԱՆՑԵՎ Ալեքսանդր Ալեքսանդրո– վդ [12(24).7.1843, Պետերրուրգ–31.12. 1919, Պետրոգրադ], ռուս երկրաբան: 1867-ին ավարտել է Պետերբուրգի հա– մալսարանը: Նույն համալսարանի պրո– ֆեսոր (1873-ից), Պետերբուրգի ԳԱ թըղ– թակից անդամ (1901): Հիմնական աշխա– տությունները նվիրված են եվրոպական Ռուսաստանի հս–ի երկրբ. ուսումնասի– րությանը: 1867-ին Ռուսաստանում առա– շին անգամ կիրառել է ապարների մանրա– դիտակային հետազոտման մեթոդը: Ի. զբաղվել է նաև մետամորֆիզմի, շերտա– գրության և հնէաբանության հարցերով: Տվել է նախամարդու՝ Լաւքոգա լճի ափին գտնվող հնավայրի նկարագիրը (1882): Ի–ի շանքերով է ստեղծվել Պետերբուրգի համալսարանի երկրբ. թանգարանը:

ԻՆՈՍՏՐԱՆՑԵՎ ԻԱ (Inostrancevia), մա– հացած գազանանման սողունների սեռ՝ գազանատամնավորների ենթակարգում: Անվանվել է ի պատիվ ռուս երկրաբան Ա. Ա. Ինոսարանցնի: Երկարությունը՝ մինչև 3 մ, ժանիքները՝ հզոր, թրաձև: Ի–ի մնացորդներ են գտնվել Հյուսիսային Դվինայի վերին պերմի նստվածքներում:

ԻՆՈՑԵՐԱՄՆԵՐ (Inoceramidae), մահացած երկփեղկանի փափկամորթների ընտա– նիք: Ապրել են յուրայի և կավճի ժամա– նակաշրջանների ծովերում: խեցին ան– հավասարափեղկ և անհավասարակողմ է, խիստ զարգացած արտաքին պրիզմա– ձև շերտով, որը հնարավորություն է ըն– ձեռում հեշտությամբ տարբերել Ի–ին մյուս խմբերից: Որոշ Ի–ի խեցիներ ունեցել են մինչև 1 մ երկարություն: «Ի՜ՆՁ ԱՆԵԼ: Մեր շարժման ցավոտ հար– ցերը», Վ. Ի. Լենինի աշխատությունը, որ– տեղ մշակվել են Ռուսաստանում մարքսիս– տական կուսակցության՝ նոր տիպի կու– սակցության ստեղծման ծրագիրն ու պլա– նը: Գրքում Վ. Ի. Լենինը գաղափարապես ջախջախեց «էկոնոմիզմը» և կործանիչ հար– ված հասցրեց միջազգային օպորտունիզ– մին: Գրվել է 1901-ի աշնանը–1902-ի փետրվարին, տպագրվել է արտասահմա– նում: Գրքում Վ. Ի. Լենինը իրար հակա– դրեց երկու ուղղություն, երկու տակտիկա, որոնք XIX դ. վերջին և XX դ. սկզբին դրսե– վորվեցին ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային պրոլետարիատի դասակար– գային պայքարում: Առաջին ուղղության պաշտպաններն էին հեղափոխական ս–դ–ները, որոնք կողմնակից էին հասարա– կական–քաղ. կյանքի վերափոխմանը և առաջնությունը տալիս էին քաղ. պայքա– րին: Երկրորդ աղղության պաշտպաններն էին օպորտունիստները, ռեֆորմիստները: Վ. Ի, Լենինը մարքսիստական անաչա– ռությամբ մերկացրեց օպորտունիզմի բո– լոր տարատեսակները՝ նրանց որակելով որպես բուրժ. գաղափարախոսության պաշտպաններ: Գրքում բազմակողմանի վերլուծության է ենթարկվել սոցիալիստա– կան գաղափարախոսություն մշակելու և այն բանվորական շարժմանը միացնելու բարդ պրոբլեմը: Վ. Ի. Լենինը ցույց տը– վեց, որ առանց սոցիալիստական գիտակ– ցության բանվորական շարժումը կընդու– նի տ րեդ–յ ունիոնի ստակ ան բնույթ և կեն–