Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մի երկրաչափություն զբաղվում է իրեն հաաուկ ձևափոխությունների խմբի Ի–ի ուսումնասիրությամբ: Կարևոր և հաճախ դժվար խնդիր է ձևափոխությունների խըմ– բի բոլոր Ի–ի (կամ Ի–ի լրիվ համակարգի) նկարագրումը: 2. Ինվարիանտներ (ֆիզիկայում), տես Ինվարիանտութ յան: Ս. Դւաաւյւսն

ԻՆՎԱՐԻԱՆՏ ՈՒԹՅ ՈՒՆ [< լատ. inva- rians (invariantis)– չփոփոխվող], որոշա– կի պայմանների փոփոխման և ձևափո– խությունների ժամանակ մաթեմատիկա– կան և ֆիզիկական մեծությունների ան– փոփոխ մնալու հատկությունը: Ի–յան հետ է կապված բնության այս կամ այն սիմե– տրիան, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է ինվարիանտների, այսինքն՝ պահպանման օրենքների գոյությանը (Ն յոթերի թեորեմ): Այսպես, զուգահեռ տեղափոխության (տրանսլյա– ցիայի) նկատմամբ ֆիզիկական օրենք– ների Ի., որը կապված է եռաչափ տարա– ծության համասեռության հետ, հանգեց– նում է մեկուսացված համակարգի շարժ– ման քանակի պահպանման օրենքին: ժա– մանակի հաշվարկման սկզբնապահի փո– փոխության նկատմամբ Ի., որը կապված է ժամանակի համասեռության հետ, հան– գեցնում է մեկուսացված համակարգի էներգիայի պահպանման օրենքին: ճիշտ նույն ձևով եռաչափ տարածության իզո– տրոպությունը (Ի. պտույտի նկատմամբ) կապված է շարժման քանակի մոմենտի պահպանման օրենքի հետ: Ֆիզիկական օրենքներն ինվարիանտ են Լորենցի ձևա– փոխոէթյունների նկատմամբ: Ի–յան հասկացության մեջ կարևոր դեր է կատարում ձևափոխությունների խումբը: Տարբերում են անընդհատ (տրանսլյա– ցիայի ձևափոխություններ) և ընդհատ (կոորդինատների համակարգի հայելա– յին անդրադարձում) խմբեր ու դրանց հա– մապատասխան սիմետրիաներ: Վերշին քսան տարիների ընթացքում տարրական ֆ]ւէւ]ւ^այոլս ււայւոսաբւտվսյ է սիմետրիայի ըեդհաւո ձևափոխություն– ների հետ կապված պահպանման օրենքնե– րի խախտում (տարածական և կոմբինաց– ված զույգության խախտումը թույլ փոխազ– դեցությունում): Ինվարիանտ շատ մեծու– թյունների պահպանումը և դրանց համա– պատասխանող սիմետրիաները մոտավոր բնույթ ունեն (օրինակ, իզոտոպ սպինը և համապատասխան իզոտոպ ինվարիան– տությունը, մի շարք այլ սիմետրիաներ, որոնք կապված են տարրական մասնիկնե– րի ներքին հատկությունների հետ): Այդ «խախտված» սիմետրիաների բնույթը հաս– կանալը տարրական մասնիկների ֆիզի– կայի համար կարևոր խնդիր է: Ս. Մաաինյան

ԻՆՎԵՆՏԻԱ (< լատ. inventio–գյուտ, հնարանք), ոչ մեծ երաժշտական պիեսի անվանում, որ նշում է նրանում հնարանքի դերը ինչպես մեղեդու, այնպես էլ Երաժըշ– տական զարգացման ձևի մեշ:

ԻՆՎԵՍՏԻ ՏՈՒՐՍ (ուշ լատ. investitura < լատ. investio – հանդերձավորում եմ, շնորհում եմ), միշնադարում (Արևմտյան Եվրոպայում) վա սալային կախվածու– թյունն ամրապնդող ֆեոդի, պաշտոնի, աստիճանի հանձնման իրավաբանական ակտ, որն ուղեկցվել է արարողությամբ, վասալին սենիորը հանձնել է իշխանու– թյուն խորհրդանշող մի ափ հող, ձեռնոց, սուսեր, գայիսոն, դրոշ ևն: Հատուկ էր եկեղեցական Ի. (շնորհվում էր եկեղեցական պաշտոն կամ աստիճան): Մինչև XI դ. Ի–ի իրավունքը փաստորեն պատկանել է աշխարհիկ իշխանություն– ներին: Հետագայում Ի–ի հոգևոր և աշ– խարհիկ իշխանությունների միշև ծավալ– վել է պայքար և, ի վերջո, ավարտվել փոխ– զիշմամբ:

ԻՆՎԵՍՏԻՑԻԱ (լատ. investio – հագցը– նում եմ), շահույթ ստանալու նպատակով կապ ի տա ւի երկարաժամկետ ներդրում արդյունաբերության, գյուղատնտեսու– թյան, տրանսպորտի և տնտեսության այլ ճյուղերում՝ երկրի ներսում և արտասահ– մանում: Բուրժ. տնտեսագիտության մեշ տարբերում են ֆինանսական և ռեալ Ի.: Ֆինանսական Ի. կապի՛տալի ներ– դրումն է բաժնետոմսերի և այլ արժեթղթե– րի գնման, ռեալ Ի արտադրական հիմնական կապիտալի, բնակարանային շինարարության, ապրանքա–նյութական պաշարների ուղղությամբ: Ի. իրականաց– նում են մասնավոր կորպորացիաները (տնտեսության շահութաբեր ճյուղերում) և պետությունը (սակավ շահութաբեր ճյու– ղերում): Ի–ի հեէոևանքով աճում է կապի– տալիստների հարստությունը, վատթա– րանում աշխատավորության տնտ. դրու– թյունը:

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԲԱՆԿԵՐ, կապիտալիս– տական բանկերի տեսակ: Մասնագիտա– ցած են տնտեսության տարբեր ճյուղերի, գլխավորապես արդյունաբերության, տրանսպորտի, առևտրի ֆինանսավորման և երկարաժամկետ վարկավորման ուղղու– թյամբ: Մեծ տարածում են գտել իմպերիա– լիզմի փուլում: Ի. բ–ի միջոցները ձևավոր– վում են հիմնականում դրամական շուկա– յում սեփական բաժնետոմսերի և փոխա– ռության տոմսերի տեղաբաշխման ուղիով: Պևտ. Մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացմամբ մի շարք երկրներում (ԳՖՀ, ճապոնիա, Իտալիա) ստեղծվում են պետ. Ի. բ., որոնց ֆոնդերը կամ կապիտալները հիմնականում ձևավորվում են բյուշետա– յին միշոցների հաշվին (տես նաև Բան– կեր):

ԻՆՎԵՐՍԻԱ ( < լատ. inversio – տեղա– փոխություն, շրշում), 1. երկրաչափական ձևափոխություն, որը P կետը արտապատ– R2 կերում է սևեռած Օ կետից Qp_nil հեռաց– ված և OP ճառագայթի (հիպերբոլիկ Ի.) կամ նրա շարունակության (էլիպտիկ Ի.) վրա գտնվող Q կետի. Օ–ն կոչվում է Ի–ի կենտրոն, RMT Ի–ի գործակից: Ի. Օ կե– տում որոշված չէ, մյուս կետերում իր հա– կադարձի հետ համընկնող փոխմիարժեք արտապատկերում է և ուղիղներն ու շրջա– նագծերը ձևափոխում է համապատասխա– նաբար ուղիղների և շրշանագծերի, իսկ Օ–ից |R| հեռավորության վրա գտնվող կետերը (և միայն դրանք) թողնում ան– շարժ: Ունի բազմաթիվ կիրառություններ Լոբաչևսկու երկրաչափությունում, երկ– րաչափական կառուցումներում ևն: 2. Հանրահաշվում և կոմբինատորիկայում Ի. կոչվում է տարրերի նշված կարգի խախ– տումը: Օրինակ, cdab տեղափոխությու– նում c և a, clib, d և a, d և b զույգերը կազմում են Ի., եթե տարրերի ընդունված կարգը համարվում է abed:

ԻՆՎԵՐՍԻԱ (< լատ. inversio – շրջում, տեղափոխություն) քիմիայում, 1. ցիկլավոր մոլեկուլի ձևի (կոնֆորմացիա– յի) փոփոխություն, որի պատճառով փոխ– վում է տեղակալիչի դիրքորոշումն օղակի նկատմամբ: Ի–ի հաճախականությունը կախված է տեղակալիչների բնույթից և ջերմաստիճանից: 2. Եռարժեք «բրգային* ատոմ (օրինակ, ազոտ կամ արսեն) պա– րունակող մոլեկուլի տեսքի անցում հա– յելային հակապատկերի: Օրինակ, եռար– ժեք ազոտով մոլեկուլի I և II ձևերը օպտի– կական անտիպոդներ են. որտեղ a, b, c-ն տարբեր ատոմներ կամ ատոմական խմբեր են: Շաքարների Ի. սախարոզի հիդրոլիզն է (օրինակ, ճակըն– դեղաշաքարի), որն ուղեկցվում է բևեռա– ցած լույսի հարթության պատման ուղղու– թյան Փոփոխումով՝ շաքարի լուծույթի ազ– դեցությամբ:

ԻՆՎԵՐՍԻԱ տեկտոնական, գեո– սինկլինալի զարգացման կարևոր Փուլը: Ի. կատարվում է, երբ իջեցումն անցնում է բարձրացման, և գեոսինկլինալային ճըկ– վածքները, շրջվելով, վերափոխվում են գեոսինկլինալային ծալքավոր լեռնաս– տանների: Գեոսինկլինալների Ի. ուղեկց– վում է դրանք կազմող ապարների ծալքա– վորությամբ, մետամորֆիզմով և ինտրու– զիաների ներդրմամբ: Տերմինն առաջար– կել են սովետական երկրաբաններ Տետ– յաևը և Րելոուսովը՝ 1935-ին:

ԻՆՎԵՐՍԻԱ (լեզվաբանության մեջ), տես Շրջադասություն:

ԻՆՎԵՐՏԱ&. տես Սաքսայւաս:

ԻՆՎԵՐՏՈՐ (< լատ. inverto – շ^ւււմ եմ, փոխում եմ), 1. ռադիոտեխնիկ ա– յ ու մ, էլեկտրական շղթա կամ էլեկտրո– նային սարք, որի ելքում էլեկտրական ազ– դանշանների ամպլիտուդի փովւոխություն– ները, բևեռայնությունը կամ փուլը հակա– ռակ են մուտքի համապատասխան մեծու– թյունների համեմատությամբ: Փուլային Ի. օգտագործվում է հավասար ամպլիտու– դի, բայց հակառակ փուլի երկու ազդա– նշան մտանալէււ համար: 2. Հ ա շ վ ո ղ ա– կան տեխնիկայում, թվանշանա– յին հաշվողական մեքենայի սարք, որն իրականացնում է բացասման տրամաբա– նական գործողությունը: Անալոգային հաշ– վողական մեքենայում՝ x*Z4?(է)= – (է) ձևափոխության համար օգտագործ– վող վճռող ուժեղացուցիչ: 3. է լ ե կ– տրատեխնիկայում, հաստատուն հոսանքը փոփոխականի վերածող և Էներ– գիան հաստատուն հոսանքի ցանցից փո– փոխական հոսանքի ցանց հաղորդող սարք:

ԻՆՏԵԳՐԱ–ԴԻՖԵՐԵՆ8ԻԱԼ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ– ՆԵՐ, հավասարումներ, որոնցում որոնելի ֆունկցիայի նկատմամբ կատարվում են ինտեգրման և դիֆերենցման գործողու– թյուններ: Գծային Ի–դ. հ–ի օրինակ Է