Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խմբերը հանդես են գալիս որպես այդ կենտրոններից որևէ մեկի «բաժանմունք»: Ի. I V-ի խմբավորումների տարաձայնու– թյունների հիմքը, ըստ էության, համաշ– խարհային սոցիալիստական սիստեմի և կոմունիստական շարժման դեմ պայքարի ձեերի ու մեթոդների հարցն է: Ի. IV-ի խմբավորումներն ամենուրեք աջակցում են պառակտիչ հակակոմունիստական ուժերին, հանդես գալիս հակամոնոպո– լիստական և հակաիմպերիալիստական միասնական շարժման դեմ: Մերկացնելու] տրոցկիստների քաղաքականության հա– կահեղափոխական էությունը՝ կոմունիս– տական կուսակցությունները բացահայ– տում են կոմունիստական շարժման դեմ նրանց քայքայիչ գործունեությունը:

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ (լատիներեն in– ter – մեջ և natio – ժողովուրդ), միջազ– գային համերաշխություն, որ դրսևորվում է տարբեր ազգերի և ռասաների բանվոր– ների, աշխատավորների հոգեբանության, գաղափարախոսության և քաղաքականու– թյան մեջ: Ի. ծագել է կապիտալիզմի պայ– մաններում մի շարք երկրների պրոլե– տարիատի ազատագրական պայքարի ըն– թացքում: Ի–ի բնութագրումն ու գաղափա– րական հիմնավորումը առաջին անգամ տվեցին Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը: «Կո– մունիստական կուսակցության մանի– ֆեստ»-ում կապիտալիզմի անխուսափելի կործանումը հիմնավորելիս նրանք ընդ– գծեցին, որ աշխարհի բոլոր պրոլետար– ները հանուն իրենց ազատության պետք է միավորվեն ու համախմբվեն մեկ ընդ– հանուր բանակի մեջ: Ի. առաջին անգամ դրսևորվել է I Ինտերնացիոնալի (1864– 1876) ստեղծմամբ: Վ. Ի. Լենինի արտա– հայտությամբ այն «… դրել է սոցիալիզմի համար մղվող պրոլետարական, միջազ– գային պայքարի հիմքը» (Երկ., հ. 29, էջ 370): Տարբեր երկրների բանվորների հա– մագործակցության ամրապնդման կոչը արտահայտվել է «Պրոլետարներ բոլոր եր– կըրների, միացե՝ք» լոզունգում, որը բազմ– ազգ պետություններում եղել է նաև տար– բեր ազգության աշխատավորների միու– թյան կոչ: Համաշխարհային պրոլետարիա– տի ինտերնացիոնալ համագործակցության գործը շարունակեց II Ինտերնացիո– նալը: Դրա հետ միասին II Ինտերնացիո– նալի կրախը ցույց տվեց, թե որքան դաժա– նորեն է պատժվում պրոլետարական Ի–ին դավաճանելը: ի. իր զարգացումն է ստա– ցել լենինյան կուսակցության գործու– նեության մեջ, որը հանդես եկավ III Կո– մունիստական ինտերնացիոնալի ստեղծ– ման նախաձեռնությամբ: Ի. իր ուժը ցու– ցադրեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, երբ մի շարք երկրներում բանվոր դասակարգը սատարեց առաջին պրոլետարական իշ– խանությանը: Սովետական Միության ստեղծումից հե– տո նրա մեջ մտնող ազգերի և Ժողովուրդ– ների հարաբերությունները կառուցվել են Ի–ի սկզբունքների հիման վրա, որը շա– հագործողական դասակարգերի վերաց– ման հետևանքով դարձավ սոցիալիստա– կան Ի., այն սոցիալիզմի ուղու վրա կանգ– նած ազգերի և ժողովուրդների միջազգա– յին հարաբերությունների նոր ձ!ւ է՝ հիմ– նըված բարեկամության, հավասարու– թյան, փոխադարձ հարգանքի, եղբայրա– կան բազմակողմանի համագործակցու– թյան վրա: Սոցիալիստական Ի. նույնա– նում է սոցիալիստական հայրենասիրու– թյան հետ, այն հակադիր է կոսմուզուի– տիզմին, ազգային նիհիլիզմին: Սոցիա– լիզմի համաշխարհային սիստեմը ընդար– ձակել է սոցիալիստական Ի–ի շրջանակ– ները: Սոցիալիստական երկրները զար– գանում են որպես սուվերեն պետություն– ներ և գտնվում են եղբայրական միասնու– թյան մեջ: Աշխատավորների ինտերնա– ցիոնալ դաստիարակությունը կոմունիս– տական դաստիարակ ութ յան կարևորա– գույն բաղկացուցիչ մասն է: Ի–ի գաղափա– րական հիմքը մարքսքւզմ–չենինիզմն է: Ի. հակադիր է նացիոնաչքւզմին. «Րուր– ժուական նացիոնալիզմ և պրոլետարա– կան ինտերնացիոնալիզմ՝ ահա երկու թշնամական անհաշտ լոզունգներ, որ համապատասխանում են ամբողջ կապի– տալիստական աշխարհի երկու մեծ դա– սակարգային լագերներին և արտահայ– տում են երկու քաղաքականություն (ավե– լին՝ երկու աշխարհայեցողություն) ազ– գային հարցում» (նույն տեղում, հ. 20, էշ 13): Արդի դարաշրջանում Ի. նշանակում է բանվոր դասակարգի ազգային ջոկատնե– րի համերաշխություն, բարեկամություն, համաշխարհային հեղափոխական շարժ– ման ազգային ջոկատների սերտ համա– գործակցություն և փոխգործողություն– ներ: Սովետական Միության միջազգային գործունեության, սոցիալիստական երկըր– ների, մարքսիստական կուսակցություն– ների միասնության մեջ պրոլետարական Ի. դրսևորվում է որպես համաշխարհային նշանակության ուժ՝ հանուն ընդհանուր նպատակների, ընդհանուր թշնամու դեմ պայքարում: Այն ձեռք է բերել զորեղ նշա– նակություն հակաիմպերիալիստական ուժերի համախմբման գործում: Տես նաև Պրոչետարական ինտերնացիոնաւիզմ: Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմու– նիստական կուսակցության մանիֆեստը. Ըն– տիր երկ., հ. 1, Ե., 1972: Լենին Վ. Ի., Ուրի– շի դրոշակի տակ, Երկ., հ. 21: ՍՄԿԿ XXV հա– մագումարի նյութերը, Ե., 1976: MapKCH3M- JieHHHH3M Օ npOJieTapCKOM HHTepHaiJHOHaJIH3Me, M., 1969.

ԻՆՏԵՐՊՈԼՅԱՑԻԱ (լատ. interpolate – թարմացում, փոփոխություն), տես Մի– ջարկում և արտարկում:

ԻՆՏԵՐՎԱԼ (< լատ. intervallum – միջոց, տարածություն), ձ ա յ ն ա գ ի– տ ու թ յ ա ն առումով՝ երկու հնչյունի բարձրությունների հարաբերակցությունը, որ բնութագրվում է նրանց տատանումնե– րի հաճախականությունների հարաբերու– թյամբ (ինտերվալային գործակից): և ր ա– ժըշտության մեջ՝ հնչյունաշարի որևէ երկու աստիճանի հարաբերակցու– թյունը. բնութագրվում է նրանց միջև ընկած աստիճանների թվով և տոների քա– նակով: Ի. երաժշտության կարևորագույն արտահայտչական տարրն է: Հաջորդա– բար հնչող աստիճանների Ի. մեղե– դիական է, միաժամանակ հնչող աս– տիճանների Ի.՝ հարմոնիկ: Մեղե– դիական Ի–ի արտահայտության համար որոշիչը հնչյունների (աստիճանների) հե– ռացվածությունն է և սրանց հաջորդման ուղղությունը (վերընթաց, վարընթաց, նույն հորիզոնի վրա): Հարմոնիկ Ի. հան– դես է գալիս որպես ինքնուրույն հնչյու– նային միասնություն (երկհնչյուն) կամ մտնում է ակորդի կազմության մեջ: Հար– մոնիկ Ի–ի արտահայտչության համար էական է հնչյունների զուգորդման բար– դության և նրանց միաձուլվածության մա– կարդակը (տես Կոնսոնանս և դիսոնանս): Ի–ների արտահայտչական էությունը լիո– վին բացահայտվում է երաժշտական կոն– տեքստում, երբ նրանք հանդես են գա– լիս լադի որոշակի աստիճանների միջև, մետրա–ռիթմական և այլ որոշակի պայ– մաններում: Ի–ներն անվանում են լատ. դասական թվականներով, ավելացնելով տոների քանակը նշող՝ մաքուր, մեծ, փոքր և այլ բացահայտիչներ: Օգտա– գործելով քրոմատիկ հնչյունաշարի աս– տիճանները՝ դիատոնիկ Ի–ից ստանում են քրոմատիկ (կամ՝ ձևավւոխված) Ի., որում պահպանվում է համապատասխան դիատոնիկ Ի–ի աստիճանային կազմը, բայց փոխվում է տոների քանակը և Ի–ի արտահայտչական բնույթը: Ամեն մի քրո– մատիկ Ի. էնհարմոնիկորեն հավասար Է որևէ դիատոնիկ Ի–ի (տես նաև էնհար– մոնիզմ): Անհավասարաչափ տեմպերացված հա– մակարգերում (տես Տեմւցերացիա) Ի–ներն ունենում են 12 աստիճանանոց հավասա– րաչափ տեմպերացված հնչյունաշարի նույ– նանուն Ի–ներից նրանց զանազանող երկ– րորդային հատկանիշներ, որոնք նրանց լրացուցիչ արտահայտչական երանգ են տալիս: Այդպես է հայ ժողովրդական երա– ժըշտության հնչյունաշարում, որտեղ, օրի– նակ, մեծ սեկունդաներն ունեն նաև իրենց նեղ (մեղեդիական առումով՝ փափուկ հնչող), իսկ փոքր սեկունդաները՝ իրենց լայն (մեղեդիական առումով՝ կոշտ հըն– չող) տարատեսակները: Տես նաև Լադ, Լարվածք երաժշտական: Ի–ների տեսությունը կազմում է ձայնագիտու– թյան հիմնական բաժիններից մեկը, իսկ երաժշտագիտության մեջ հիմք է ծառա– յում լադի, մելոդիկայի, հարմոնիայի և պոլիֆոնիայի ուսմունքների համար: Ռ. Աթայան

ԻՆՏԵՐՎԱԼ քառաչափ, քառաչափ տարածության երկու կետերի (պատա– հարների) հեռավորությունը: Պատահարը նկարագրվում է տարածական (x,y, z) և ժամանակային (է) կոորդինատներով: Եթե Xi, yi, zi, էւ–ը և x2, y2, z2, է2-ը համա– պատասխանաբար «1> և «2» պատահար– ների տարածաժամանակային կոորդի– նատներն են քառաչափ պսևդոէվկլիդես– յան տարածությունում, ապա այդ պատա– հարների միջև Ի. հավասար է՝ Տւ2= = Y c2 (t2–uy – (x2–Xi)2 – (y2–yi)2 – –(z2–zi)2 (c-ն լույսի արագությունն է): Ի. ինվարիանտ է Լորենցի ձևափոխու– թյունների նկատամբ: Երկու պատահար– ներ պատճառական որ են կարող են կապ– ված լինել միայն այն դեպքում, երբ դրանց միջև Ի. իրական է (ժամանականման). դա անմիջականորեն բխում է այն հանգա– մանքից, որ բնության մեջ ոչ մի փոխազ–