թյան, ուղիղ, ետադարձ, շրջանաձև թռիչ– քաձևեր կատարելու համար, ինչպես նաե երթուղիներում, բաց և փակ խցիկներում, գիշերը և ցերեկը, սովորական օդերևու– թաբանական պայմաններում ինքնաթի– ռավարման համար: Աշխարհի առաջնու– թյուններն անցկացվում են միայն ինքնա– թիռավարման բարձրագույն հմտության թռիչքաձևերից: Ի. ս. սկիզբ է առել XX դ. սկզբին: 1905-ին Փարիզում հիմնվել է Ավիացիայի միջազգային ֆեդերացիա: ՍՍՀՄ–ում Ի. ս–ով զբաղվել են 20– 30-ական թթ–ից: 1959-ին ստեղծվել է Ավիացիոն սպորտի ՍՍՀՄ ֆեդերացիա: Ի. ս–ի հետագա զարգացումը ՍՍՀՄ–ում կապված է սպորտային ավիացիայի կա– մավոր ընկերությունների և ՍՍՀՄ կենտ– րոնական աերոակումբի գործունեության հետ: Հայաստանում առաշին աերոակում– բը կազմակերպվել է 1933-ին, ինքնաթի– ռով առաջին թռիչքը կատարվել է 1935-ին: 1935-ին «Ու–2» ինքնաթիռով թռիչք է կա– տարել հայ առաշին կին օդաչու Ն. Մ. Ղարաջյանը: 1969-ին Հայաստանի ԴՕՍԱԱՖ–ի կենտ– րոնական կոմիտեում ստեղծվել է Ի. ս–ի հանրապետական ակումբ (ներկայումս՝ Ս. Ա. Բուռնազյանի անվ.): 1970-ից Հա– յաստանի Ի. ս–ի պատվիրակությունը մաս– նակցում է Համամիութենական սպարտա– կիադաներին, 1973-ից՝ ՍՍՀՄ առաջնու– թյան մրցումներին: 1972-ին Հայաստա– նում կազմակերպվել են Ի. ս–ի անդրկով– կասյան առաջնության մրցումներ: 1976-ին Ս. Համբարձումյանը «ՑԱԿ–18» ինքնա– թիռով նվաճել է ՍՍՀՄ չեմպիոնի կոչումը:
ԻՆՔՆԱԹԻՌԱՎԱՐՈՒՄ, ինքնաթիռ վարե– լու տեսություն և պրակտիկա: Ուսումնա– սիրում է օդանավարկության խնդիրների լուծման համար տեխ. միջոցների կիրա– ռությունները: Տեխ. միջոցները բաժան– վում են հետևյալ հիմնական դասերի, ընդհանուր, գիրոսկոպիկ, ռադիո և իներ– ցիալ օդանավարկության, աստղագիտա– կան և խառը: Բաժանվում են նաև ինքնա– վար և ոչ ինքնավար դասերի: Ինքնավար միջոցները կարիք չունեն վերգետնյա սար– քավորումների և դիտավորյալ խանգա– րումների ազդեցությանը չեն ենթարկվում: Ինքնավար սարքերի դերը առանձնապես մեծ է հեռավոր թռիչքի ժամանակ: Ի–ման տեխ. միջոցների կոմպլեքս կիրառման եղանակները, կախված թռիչքի պայման– ներից և նպատակից, ընտրում է ինքնա– թիռի անձնակազմը: Ի–ման հիմնական խնդիրը ինքնաթիռը որոշակի բարձրու– թյան վրա և սահմանված ժամանակամի– ջոցում տրված երթուղով նպատակակետին հասցնելն է, որի համար անձնակազմը ճշգրտում և կարգավորում է ինքնաթիռի տեղը, թռիչքի ուղղությունը, արագությու– նը, բարձրությունը:
ԻՆՔՆԱԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ, ա ու տ ո ի ն– տոքսիկացիա (հուն, autos – ին– քըն, լատ. in – ներս և tox’lxoc; – թույն), օրգանիզմի թունավորումը տոքսիններով, որոնք գոյանում են նրա կենսական պրո– ցեսների կամ տարբեր հիվանդությունների ընթացքում: Լինում են 3 ձևի, ռ և տ և ն– ց ի ո ն (կասեցման) Ի. առաջանում է արտաթորության պրոցեսների խանգա– րումից (օրինակ՝ երիկամների հիվանդու– թյուններ), որի դեպքում նյութափոխանա– կության թունավոր արգասիքները պահ– վում են օրգանիզմում (ուրեմիա, անու– րիա): Ռեզորբցիոն (ներծծման) Ի. առաջանում է թարախային բորբոքման, հյուսվածքների քայքայման, աղիքներում նեխման պրոցեսների (փորկապություն, աղիքների անանցանելիություն) օջախ– ներից թունավոր նյութերն արյան մեջ ներծծվելիս: Դիսկրազիոն կամ փո– խանակային Ի. զարգանում է նյութափո– խանակության խանգարումների (շաքա– րային հիվանդություն), որոշ ակտիվ նյու– թերի վերարտադրության (տարածուն թու– նավոր խպիպ), ինչպես նաև օրգանիզմում թունավոր նյութերի գոյացման (չարորակ ուռուցքներ) դեպքում: Ի. արտահայտվում է ընդհանուր նշաններով՝ թուլություն, գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ և վերոհիշյալ ձևերին յուրա– հատուկ երևույթներով: Բ ու ժ ու մ ը. պատճառների վերացում, օրգանիզմից թունավոր նյութերը հեռաց– նող միջոցներ՝ միզամուղներ, քրտնաբեր– ներ: ԻՆՔՆ Ա ԼԱՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ ավտո– մատ կառավարման, ինքնւսհար– մարվող համակարգ, որտեղ պատահական փոփոխությունների հարմարվելը ապահով– վում է լարքի պարամետրերի ավտոմատ փոփոխությամբ կամ էլ օպտիմալ լարքի ավտոմատ փնտրմամբ: Լինում են փ ընտ– րող և չփնտրող Ի. հ–եր: Փնտրող Ի. հ–ում կառավարման անհրաժեշտ որակը ձեռք է բերվում օպտիմալ լարքի ավտո– մատ փնտրմամբ: Լարքի որակը բնութա– գրվում է որոշակի ընդհանրացված ցու– ցանիշով, որը չափվում է անմիջականորեն կամ հաշվարկվում պարամետրերի դի– տարկելի արժեքներով: Այդ ցուցանիշի տատանումների վերլուծությունը հնարա– վորություն է ընձեռում որոշելու լարքի օպտիմալությունը, այսինքն՝ համապա– տասխանությունը որակի ցուցանիշի էքս– տրեմումին (մաքսիմումին կամ մինիմու– մին): Եթե էքստրեմումից շեղումներ կան, ապա լարքը փոփոխվում է այնքան ժա– մանակ, քանի դեռ չի մոտեցել օպտիմա– լին: Փնտրող Ի. հ–երը կարող են աշխատել արտաքին պայմանների մեծ փոփոխու– թյան դեպքում: Փնտրող Ի. հ–երը չփնտրող– ների համեմատ ունեն որոշակի թերու– թյուն՝ պայմանավորված նրանով, որ օպ– տիմալ վիճակի փնտրումը խլում է որոշա– կի ժամանակ, այսինքն՝ փնտրողների ինք– նալարման ժամանակը ներքևից սահմա– նափակ է: Չփնտրող համակարգում կիրառվում է կառավարման որակի որևէ վերահսկող ցուցանիշ, որը լարքի պարա– մետրերի ավտոմատ փոփոխությամբ պահ– վում է տրված սահմաններում: Այս սահ– մանները որոշող առաջնային պարամետ– րերի և կառավարման որակի ցուցանիշի միջև կապը տրվում է բացահայտ ալգորիթ– մական տեսքով: Ի. հ–երի ներդրումը հնա– րավորություն է տալիս հասնել օբյեկտնե– րի գործունեության մոտավորապես օպ– տիմալ ռեժիմների, հեշտացնում կառա– վարման համակարգերի միասնականաց– ման խնդիրը, կրճատում փորձարկման և կարգաբերման ժամանակը, նվազեցնում կառավարման սարքերի մի շարք հան– գույցների պատրաստման տեխնոլոգիա– կան պահանջները, սպասարկող անձնա– կազմին ազատում լարքի աշխատարար օպերացիաներից:
ԻՆՔՆԱԽՄՈՑ, կենդանիներին խմելու ջուր մատակարարող ավտոմատ սարք: Լինում են Ի–ի անհատական և խմբային տեսակներ: Անհատականը օգտագործվում է կապած խոշոր եղջերավորների և վանդակներում առանձնացված խոզերի համար, իսկ խըմ– բայինը՝ կենդանիներին ազատ կամ խմբով պահելիս և ընդարձակ թռչնանոցներում:
ԻՆՔՆԱԿԱ&ՄԱԿԷՐՊՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ, ինքնահարմարվող համակարգ, որը հար* Նկ. 2. Իլ–62 տուրբառեակտիվ ինքնաթիռ. /. շասսիի առջևի կանգնակ, 2. անձնակազմի խցիկ, 3. մուտքի դուռ, 4. ֆյուզելաժ, 5. ուղևորների սաչեի սրահ. 6. շասսիի հիմնական կանգնակ, 7. թև, 8. շարժիչներ, 9. տեխնիկա– կան հատված, 10. կայունարար, //.անտենա, 12. ողնուց, 13. ուղևորների ետին սրահ, 14. բուֆետ, /5. զգեստապահարան