Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մարվելու պրոցեսում ավաոմաա փոխում է իր կառուցվածքը: Ի. հ. ավաոմաա կառա– վարման աեխ. համակարգերում դեռես լայն կիրառություն չի ստացել և օգտա– գործվում է որպես մոդել առավել բարդ կենսաբանական և ոչ տեխ. համակարգե– րում:

ԻՆՔՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, տես Միապետու– թյուն, Բացարձակ միապետություն:

ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, ս պ ռ ե– տան ճառագայթ ու մ (< լատ. spontaneus – կամայական, ինքնակամ), էներգիայի գրգռված մակարդակներում գտնվող ատոմներից և քվանտային այլ համակարգերից էւեկարամագնիսական ափքների ինքնակամ առաքումը: Ի. ճ. կախված չէ քվանտային համակարգի վրա արտաքին էլեկտրամագնիսական ճառա– գայթման ազդեցությունից: Ինքնակամ փո– խակերպումների այլ տեսակների (օրի– նակ, ռադիոակտիվ տրոհում) նման, Ի. ճ–ման օրինաչափությունները ես պայմա– նավորված են միայն համակարգի հատ– կություններով: Ի. ճ. է առաջանում, երբ գրգռված համակարգը էներգետիկ բարձր մակարդակից (eO անցնում է ցածր մա– կարդակ (ejc). այդ պրոցեսն ուղեկցվում է hVik= £i–£k (հ–ը Պլանկի հաստատունն է) էներգիայի անջատումով: Ի. ճ. բնու– թագրվում է առաքված ֆոտոնի Vik հա– ճախականությամբ և Aik հավանականու– թյամբ, որը հավասար է միավոր ժամանա– կում քվանտային համակարգից առաքված ֆոտոնների միջին թվին: Aik հավանակա– նությունը կախված է էներգետիկ երկու մակարդակների (ei և Ek) հատկություն– ներից: Ի. ճ–ման դեպքում ալիքներն առաք– վում են համակարգի տարբեր մասնիկնե– րից, միմյանցից անկախ, ուստի այդ ալիք– ները կոհերենտ չեն և վերադրվելիս ինտերֆերենցիա չեն առաջացնում: Տես նաե ճառագայթում:

ԻՆՔՆԱԿԱՏԱԼԻձԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, ի ն ք– նակաաալիզ, քիմիական ռեակցիա– ih արազացու if ոեակցէւայիէւ մասնակցող նյութերից որևէ մեկի շնորհիվ, օրինակ, CH3COOC2Hs+ h2o->ch3cooh+ +C2H50H: Քացախաթթուն և նրա էլեկտրոլիտային դիսոցումից ստացվող H+ իոնը արագաց– նում են ռեակցիան: Ի. ռ–ի արագությունը սկզբում աճում է վերջնանյութի քանակի ավելացման, իսկ հետո ընկնում՝ ելանյու– թերի ծախսման պատճառով: Ռեակցիան սկսվում է սկզբնական պահին քիչ քանա– կով վերջնանյութի, այլ կատալիզատորի շնորհիվ կամ կատալիտիկ ռեակցիայի հետ զուգահեռ ընթացող դանդաղ ոչ կա– տալիտիկ ռեակցիայի հաշվին: Եթե կատա– լիզատորի սկզբնական կոնցենտրացիան շատ փոքր է, ապա Ի. ռ. այնքան դանդաղ է, որ գործնականում չի հայտնաբերվում: Իրենց բնույթով Ի. ռ–ին նման են շղթայա– կան ռեակցիաները: Տես նաև Կատաչիզ:

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ (ֆիզիոլոգիական ֆունկցիաների), օրգանիզմի կենսական կարեոր ֆունկցիաների հարաբերական կայունությունը ավտոմատորեն պահպա– նելու ունակություն: Օրգանիզմի հարմա– րումը արտաքին միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններին իրականանում է Ի–ման մեխանիզմներով: Շնորհիվ տար– բեր օրգան–համակարգերի միջև գոյություն ունեցող փոխադարձ կապերի, կենսական որևէ ցուցանիշի շեղումը բնականոն վիճա– կից գործի է դնում մի շարք մեխանիզմներ, որոնք ի վերջո նորմալացնում են տվյալ ցուցանիշը: Օրինակ՝ օրգանիզմի ներքին միջավայրի օսմոտիկական ճնշման հաս– տատունությունը (7,6 մթն) բջիջների բնա– կանոն գործունեության հիմնական պայ– մաններից մեկն է: Եթե որևէ պատճառով այդ ճնշումը բարձրանում է, ապա գրգըռ– վում են գլխուղեղի ենթատեսաթմբի բջիջ– ները, որոնք նյարդային ազդակներ են ուղարկում ջրա–աղային փոխանակությա– նը մասնակցող օրգաններին, ինչպես նաե ներզատիչ որոշ գեղձերին: Վերջիններիս աշխատանքը փոխվում է այնպես, որ օր– գանիզմից ավելի շատ աղեր և քիչ ջուր է հեռանում և կարգավորվում է օսմոտիկա– կան ճնշումը: Նման ձեով շաքարի քանա– կի ավելացումը արյան մեջ ուժեղացնում է ենթաստամոքսային գեղձի կղզյակների P բջիջների կողմից ինսուլին հորմոնի ար– տադրությունը, որը հանգեցնում է շաքա– րի տոկոսի նորմալացման: Ի–ման կոնկ– րետ ապարատը օրգանիզմում, ըստ ակադ. Պ. Անոխինի, ֆունկցիոնալ հա– մակարգն է, որը անատոմիական տարբեր համակարգերին պատկանող օրգանների և հյուսվածքների այնպիսի միասնություն և փոխաջակցություն է, որոնք ապահովում են վերջնական դրական (հարմարողա– կան) արդյունքի ստացումը: Օրգանիզմում գոյություն ունեն ֆունկցիաների Ի–ման բազմաթիվ համակարգեր: Միևնույն օր– գանը կարող է ներգրավվել մի քանի ֆունկ– ցիոնալ համակարգերում: Ի–ման սկզբուն– քը օրգանիզմի գոյության հիմքն է, որը նկատի ունենալով Ի. Պավլովը օրգանիզմը բնորոշել է որպես խիստ ինքնակարգավոր– վող, ինքն իրեն պահպանող, վերականգ– նող, շտկող և նույնիսկ կաւոարելագործող համակարգ:

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գրական ժանր, մուռ է հուշագրությանը, որից աար– բերվում է առավելապես անձնական կյան– քի նկարագրությամբ: Նոր ժամանակների գրականության մեջ ժ. ժ. Ռուսոն և Ա. Դերցենը համարվում են գեղարվեստա– կան Ի.- խոստովանության ստեղծողներ: Ինքնակենսագրական երկեր են գրել Լ. Տոլստոյը, Մ. Գորկին, Դ. Սահարին, Ս. Զորյանը, Վահ. Փափազյանը և ուրիշ– ներ: Ի. է կոչվում նաև անձնական կյանքի տեղեկատու հակիրճ շարադրանքը:

ԻՆՔՆԱԿԻձԱԿԵՏՈՒՄ լ ու յ ս ի, լուսային ալիքի դաշտի կոնցենտրացման երևույթը ոչ գծային միջավայրում, որկ բեկման ցուցիչը կախված է դաշտի ինտենսիվու– թյունից: Բեկման ցուցիչը կարող է մեծա– նալ նյութի էլեկտրոնային բևեռացման ոչ գծային փովւոխության հետևանքով դաշտի լարվածության աճին զուգընթաց (տես Ոչ գծային օպտիկա): Արդյունքը լինում է այն, որ միջավայրում ճառա– գայթները շեղվում են դաշտի մեծ ինտեն– սիվության կողմը (ոչ գծային բ ե– կ ու ն ա կ ու թ յ ու ն): Եթե ոչ գծային բեկունակությունը վերացնում է լուսային փնջի դիֆրակցիոն տարամիտումը, ապա միջավայրում առաջանում են «կիզակե– տեր»: հզորության մեծացման հետ կիզա– կետերի թիվն աճում է, և դրանք մոտենում են ոչ գծային միջավայրի մուտքին: Ի. կարող է հանգեցնել էլեկտրական ծակ– ման, կարող է նպաստել լույսի ստիպողա– կան ցրման և ոչ գծային այլ պրոցեսների զարգացմանը: Որոշակի պայմաններում կիզակետերի թիվը կարող է այնքան մեծա– նալ, որ լույսը կսկսի տարածվել ոչ գծա– յին միջավայրում լուսային փնջով գոյա– ցած դիէլեկտրական ալիքատարում (լու– սատար): Այդպիսի լուսատարներով լու– սային էներգիան կարելի է հաղորդել մեծ հեռավորությունների վրա: Ինտենսիվու– թյան աճի հետ նվազող բեկման ցուցիչով միջավայրում տեղի ունի հակադարձ երե– վույթը՝ լուսային փնջերի ա պ ա կ ի զ ա– կ և ա ու մ ը: Ի. և ապակիզակետումը դիտվում են կոնդենսացված և գազանման միջավայրերով (այդ թվում օդ և պլազմա) անցնող լազերային ճառագայթման փոր– ձերում: Ոչ գծային բեկունակության կարե– վոր դերի և Ի–ման երևույթի առաջացման հնարավորության մասին առաջինը նշել է Գ. Ասկարյանը (1962): Գրկ. ACKapbHH T. A., B03fleHCTBHe rpa^HeHTa nojia HHTeHCHBHoro ajieKTpoMarHHTHO- ro Jiyqa Ha sjicktpohm h aTOMw, <)KypHaji 3kc- nepHMeHTajibHOH h TeopeTHqecKofi վաՅաա», 1962, t* 42, b. 6; Ն ու յ ն ի, ՅՓՓ^ւօ1 caMocfco- KycHpOBKH, «YcnexH (t>H3H^ecKHX HayK», 1973, t. 3, b. 2; AxMaHOB C. A., Cyxo- pyKOB A.n.f Xox jiob P. B., CaMo<J>o- KycnpoBKa h cBeTa b HejiHHeHHOH cpefle, «YcnexH HayK», 1967, t. 93, b. 1.

ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ինքնուրույն կ ր թ ու թ յ ու ն, գիտության, տեխնիկա– յի, մշակույթի և այլ բնագավառում կանո– նավոր գիտելիքների ինքնուրույն ձեռք բերում: Նպաստում է ներքին կազմակերպ– վածության, նպատակասլացության, աշ– խատասիրության և բարոյական այլ հատ– կությունների մշակմանը: Ի–յան հիմնա– կան ձևերն են՝ գիտական, գիտա–հանրա– մատչելի, ուսումնական, գեղարվեստա– կան և այլ գրականության, մամուլի ուսում– նասիրում, օժանդակ միջոցներ են՝ դա– սախոսությունների, զեկուցումների, հա– մերգների, ձայնագրությունների ունկըն– դրում, ներկայացումների, կինոֆիլմերի, հեռուստատեսային հաղորդումների դի– տում, թանգարանների, ցուցահանդեսնե– րի, պատկերասրահների այցելում ևն:

ԻՆՔՆԱԿՏԻՉ, վագոններ, լոկոմոտիվներ միմյանց կցելու ավտոմատ հարմարանք, գործում է դրանց փոխհարվածի կամ սեղմման պահին, անջատվում ձեռքով: Ի. թուլացնում է գնացքի շարժվելու և կանգնելու ժամանակ ստեղծւխղ երկայ– նական ճիգերը, թեթևացնում և արագաց– նում մանևրային աշխատանքները: Կոշտ տիպի Ի. կիրառվում է մետրոպոլիտենում, փափուկը՝ երկաթուղային տրանսպոր– տում:

ԻՆՔՆԱՀԱՐՄԱՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ, ավտո– մատ կառավարման համակարգ, որը կա– ռավարվող օբյեկտի հատկությունների, շրջապատող միջավայրի պայմանների, կառավարման նպատակների չնախատես– ված փոփոխությունների պայմաններում աշխատունակությունը պահպանում է իր աշխատանքի ալգորիթմի փոփոխման կամ օպտիմալ վիճակների փնտրման միջոցով: