Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներ են, բայց նույնակարգ չեն, և դրանց շարժումը կարող է չհամընկնել: Տնա. գործունեության մեջ տարբերում են անհատական և հասարա– կական Ի.: Անհատական Ի. արտադը– րանքի արտադրության և իրացման վրա տվյալ ձեռնարկության կատարած ծախ– սերն են, հասարակական Ի.՝ նույնանման արտադրանք թողարկող ձեռնարկություն– ների անհատական ծախսերի կշռված մի– ջին մեծությունը: Արտադրության տար– բեր օղակներում կատարվող ծախսերին համապատասխան Ի. արտահայտվում է արտադրամասային, ֆաբրի– կա –գործարանային, ճ յ ու դա– յին և գոտային ձևերով: Արտա– դրամասային Ի. ընդգրկում է արտադրա– մասի բոլոր, ֆաբրիկա–գործարանայինը՝ ձեռնարկության բոլոր, ճյուղայինը՝ ճյու– ղի միջին, գոտայինը՝ որոշակի տարած– քում գտնվող ձեռնարկությունների խմբե– րի կշռված միջին ծախսերը: Ըստ ծախսե– րի տնտ. բովանդակության տարբերվում է արտադրական Ի., որն ընդգըր– կում է ձեռնարկության արտադրական ծախսերը, և լ ր ի վ Ի., որը բացի ար– տադրականից, ընդգրկում է իրացման, վե– րադաս կազմակերպությունների պահ– պանման և այլ ծախսեր: Ծախսերի օբ– յեկտին համապատասխան առանձնաց– վում է ամբողջ արտադրանքի և միավոր արտադրանքի Ի.: Այդ տեսանկյունից արտադրության ծախ– քերը խմբավորվում են ըստ տնտ. տարրե– րի (հումք և հիմնական նյութեր, օժանդակ նյութեր, վառելիք և էներգիա դրսից, հիմ– նական ֆոնդերի ամորտիզացիա, աշխա– տավարձ, մասհանումներ սոցիալական ա– պահովագրությանը, դրամական այլ ծախ– սեր) և ըստ կալկուլյացիոն (տես Կաչկու– Սացիա) հոդվածների: Կարևոր նշանակու– թյուն ունի նաև ծախսերի դասակարգումն ըստ ու ղ ղ ակ ի և անուղղակի, պայմանականորեն կայուն և համամասնական խմբերի: Ուղղակի ծախսերն իրենց բնույթով անմիջականո– րեն կապված են արդյունքի տվյալ տեսա– կի հետ և հատկացվում են դրան (հումքի և հիմնական նյութերի, տեխնոլոգիական վառելանյութի հիմնական արտադրական բանվորների աշխատավարձի ծախսեր ևն): Անուղղակի ծախսերը կապված են ամբողջ արտադրության պրոցեսի հետ և անմի– ջականորեն չեն կարող հատկացվել ար– տադրվող արդյունքի այս կամ այն տե– սակին (արտադրամասի պետի, տեխնոլո– գի, վարպետի, հավաքարարի աշխատա– վարձ, վարչա–կառավարչական, լուսավո– րության, ջեռուցման, շենքերի, կառույց– ների, սարքավորման ծախսեր ևն): Պայ– մանականորեն կայուն ծախսերը կախված են ժամանակի տևողությունից և անփո– փոխ են մնում արտադրության չափերը փոփոխելիս (ժամանակավարձով աշխա– տողների աշխատավարձ, շենքերի ամոր– տիզացիոն հատկացումներ, լուսավորու– թյան, ջեռուցման, շենքերի նորոգման և այլ ծախսեր): համամասնական ծախսերը, այլ հավասար պայմաններում, ուղիղ հա– մամասնությամբ մեծանում են արտա– դրության ծավալի ընդլայնմանը զուգ– ընթաց (հումքի, նյութերի, տեխնոլոգիա– կան վառելանյութի ծախսեր, հիմնական բանվորների աշխատավարձ ևն): Կան նաև ոչ լրիվ համամասնական ծախսեր, որոնք աճում են ոչ այն չափով, որքան արտադրու– թյան ծավալն է ընդլայնվում կամ աշխա– տանքի արտադրողականությունը բարձ– րանում (վառելանյութի, էլեկտրաէներ– գիայի, օժանդակ նյութերի ծախսեր ևն): Ի. ձեռնարկությունների տնտ. գործունեու– թյան արդյունավետությունը ընդհանրաց– նող որակական հիմնական ցուցանիշնե– րից է: Մինչև տնտեսավարման նոր կարգն այն պլանի հաստատվող, իսկ 1965-ից՝ հաշվարկային ցուցանիշ է: Օգտագործ– վում է Ի–ի երեք պլանային ցուցանիշ. 1 ռ. ապրանքային (իրացված) արտադրանքի վրա կատարվող ծախսեր, արտադրանքի առանձին տեսակների (խմբերի) Ի., հա– մեմատելի ապրանքային արտադրանքի Ի–ի իջեցում՝ տոկոսներով, նախորդ տար– վա համեմատ: Որոշ ճյուղերում շահութա– բերության փոխարեն պլանավորվում է Ի–ի իջեցումը: Ի. որոշ առանձնահատկություններով է ձևավորվում գյուղատնտեսության մեջ: Սկսած 1958-ից կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում կազմը– վում է արտադրության ծախսերի նախա– հաշիվ: Հիմնական պլանային ցուցանիշ– ներն են. 1 ռ. համախառն (ապրանքային) արտադրանքի ծախսերը, 1 հա ցանքի և 1 գլուխ անասունի հաշվով ծախսերի նոր– մատիվները, ինչպես նաև արտադրան– քի կարևորագույն տեսակների Ի.: Սովե– տական տնտեսություններում և կոլտնտե– սություններում Ի. պլանավորելիս և հաշ– վառելիս կիրառվում է ցուցանիշների միաս– նական համակարգ: Տարբերությունը միայն աշխատանքի վարձատրման ծախ– սերի մեջ է: Կոլտնտեսություններում Ի–ի մեջ աշխատանքի վարձատրության մա– կարդակը պլանավորվում է ինչպես փաս– տացի ծախսերով, այնպես էլ, որպես պայ– մանական մեծություն, սովետական տըն– տեսությունների աշխատողների աշխա– տավարձի նորմատիվներով: Ի–ի իջեցման ուղիներն են. կենդանի աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացում, հումքի, նյութերի, վառելանյութի, էներգիայի տնտեսում, հիմնական ար– տադրական ֆոնդերի արդյունավետ օգ– տագործում, կառավարման կատարելա– գործում, արտադրության մասնագիտա– ցում, համակենտրոնացում են: Ծախքերի կրճատման հիմնական ուղին որոշվում է Ի–ի կառուցվածքով: Ի–ի իջեցմամբ աճում են արդյունքների քանակը և հասարակու– թյան զուտ եկամուտը: Վ. Ներկարարյան

ԻՆՔՆԻՆ ԻՐ», փիլիսոփայական տերմին, որը նշանակում է իրը, ինչպես այն կա ինք– նին, անկախ ամեն ինչից, այդ թվում՝ մարդ– կային մտածողությունից, ի տարբերու– թյուն այն բանի, որ այն որպես «երևույթ» գոյություն ունի «մեզ համար»: Ի. Կանտի հիմնական հասկացություններից է, որում արտահայտվում է նրա ուսմունքի հակա– սական բնույթը: «Ի. ի.» նշում է գիտատե– սական գիտելիքի բովանդակության ար– տաքին աղբյուրը, բայց, որքանով այն գոյություն ունի ինքնին, սկզբունքորեն բացառվում է նրա ճանաչման հնարավո– րությունը: «Երբ Կանտը ենթադրում էր, որ մեր մտապատկերներին համապատաս– խանում է ինչ–որ բան մեզանից դուրս, ինչ–որ ինքնին իր,– Կանտն այստեղ մա– տերիալիստ է: Երբ նա այդ ինքնին իրը հայտարարում է անիմանալի, տրանսցեն– դենա, այնկողմային,– Կանտը հանդես է գալիս որպես իդեալիստ» (Լ և ն ի ն Վ. Ի., Երկ., հ. 14, էջ 257): Գիտական իմացու– թյանը անմատչելի «Ի. ի.» Կանտի ուս– մունքում նշանակում է նաև այն «էություն– ները», որ հավատի առարկա են, ուստի և «Ի. ի.»-ի գոյության գիտական («բանա– կան») ապացուցումը անհնար է: «էություն– ները» դուրս բերելով գիտական մտածո– ղության ոլորտից, Կանտը փորձում է դրանք դարձնել անխոցելի բնագիտական քննադատության համար, ենթադրելով, որ դրանց ճանաչման անհրաժեշտությունը թելադրվում է բարոյագիտության հիմնա– վորման խնդիրներով: Մարքսիստական փիլիսոփայությունը գտնում է, որ իրերի աշխարհը իրոք գոյություն ունի «ինքնին», սակայն մերժում է «Ի. ի.»-ի մասին ագ– նոստիկական և իդեալիստական եզրա– կացությունները: ճանաչողության ընթաց– քում և շնորհիվ պրակտիկայի «Ի. ի.» ճա– նաչվում և դառնում է «իր մեզ համար»: Լ. Աբրահամյան.

ԻՆՔՆԻՆԴՈՒԿՑԻԱ, մագնիսական ին– դուկցիայի հոսքի փոփոխության, հետևա– բար և ինդուկցիայի էլշուի առաջացման երևույթը հաղորդիչ կոնտուրում՝ նրանով անցնող հոսանքի ուժի փոփոխության դեպքում, էւեկարամագնիսական ինդուկ– ցիայի մասնավոր դեպքն է: Ի–ի էլշուի մեծությունը համեմատական է հոսանքի (I) փոփոխման արագությանը և L ինդուկտի– վությանը՝ E––Լ՜^՜> ԻԱԱ ուղղությունը որոշվում է Լենցի կանոնով: Հաստատուն հոսանքի շղթաներում Ի–ի էլշու է առաջա– նում աղբյուրի անջատման կամ միացման պահերին, ինչպես նաև շղթայի դիմադրու– թյունը փոփոխելիս: ԻՆՔՆ ՈՒՍՈՒՑՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ, ինքնա՜ հարմարվող համակարգ, որի գործարկ– ման ալգորիթմը մշակվում և կատարելա– գործվում է ինքնուսուցման պրոցեսում: Այդ պրոցեսը հանգեցնում է «փորձերի» և «սխալների»: Համակարգը կատարում է ալգորիթմների փորձնական փոփոխու– թյուններ և միաժամանակ հսկում այդ փո– փոխությունների արդյունքները: Եթե ար– դյունքները հարմար են կառավարման առումով, ապա փոփոխությունները շա– րունակվում են մինչև լավագույն արդյուն– քի հասնելը կամ էլ մինչև կառավարման պրոցեսի վատացումը:

ԻՆՖԱՆՏԻԼԻԶՄ (լատ. infantilis –ման– կական), օրգանիզմի զարգացման կա– սեցում, որի դեպքում հասուն տարիքում մարդու մոտ պահպանվում են ֆիզիկա– կան և հոգեկան զարգացման մանկական գծերը: Պատճառներն են՝ վարակիչ հի– վանդությունները (տուբերկուլոգ, սիֆի– լիս, մալարիա), օրգանիզմի ընդհանուր թունավորումները, գլխուղեղի, սիրտ–անո– թային, ստամոքս–աղիքային համակարգի, երիկամների հիվանդությունները, ոչ լիար– ժեք սնունդը, ավիտամինոզները, կյանքի անբարենպաստ պայմանները, ինչպես նաև ներզատիչ գեղձերի ախտահարում–