Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Իշախառանչ հարուստ, խոնավ հողերում: Սնվում է բույսերի սերմերով, արմատներով, ար– մատավզիկով, ցողունով, ինչպես նաե անձրևորդերով, միջատներով: Վնասում է բանջարաբոստանային և դաշտային բույսերը, հատկապես ջերմոցներում: Տա– րածված է ՀՍՍՀ բոլոր շրջաններում: Պայ– քարի միջոցներն են՝ թունավոր գրավչա– նյութերի օգտագործում, որոնք հող են մտցվում 3–5 սմ խորությամբ մինչե ցան– քը կամ տնկումից հետո: Արդյունավետ է հողի աշնանային ֆումիգացիան: Ֆումի– գանտները հող են մտցվում 15 սմ խորու– թյամբ:

ԻՇԱԿԱԹՆՈՒԿ (Euphorbia), իշակաթնու– կազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազ– վադեպ՝ ծառանման և միամյա: Տերեները հերթադիր են, ամբողջական: Ծաղիկները միասեռ են, պարզ ծաղկաբույլերը խմբվե– լով՝ կազմում են բարդ հովանոցանման ծաղկաբույլ: Պտուղը տուփիկ է՝ բաժան– ված 3 միասերմ մասերի: Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված ամենուրեք, առավելապես արեադարձային, մերձա– րևադարձային և բարեխառն գոտիներում: ՍՍՀՄ–ում աճում է Ի–ի մոտ 170 տեսակ, որից 29-ը՝ ՀՍՍՀ ցածրադիր կիսաանա– պատային գոտուց մինչե բարձր այպյան գոտին: Պարունակում է կաթնահյութ (որ– տեղից անվանումը), որը շատ տեսակների մոտ թունավոր է, առաջացնում է այրվածք– ներ, երկար ժամանակ չապաքինվող խո– ցեր, ազդում է նյարդային համակարգի և սրտի վրա: Հատկապես արեադարձային տեսակների կաթնահյութը պարունակում է արժեքավոր նյութեր (կաուչուկ, գուտա– պերչ, խեժ են): Ի–ի որոշ տեսակներ դեղա– բույսեր են, որոշներն ունեն դեկորատիվ նշանակություն:

ԻՇԱՅՐ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահան– գում, Վանա լճից հարավ: Սահմանակից էր հս–ից Ռշտունից, արմ–ից՝ Իշայր Մյուս, հվ–ից՝ Իշոց, արլ–ից՝ Առանձնակ գավառ– ներին: VII դ. «Աշխարհացոյցում» հիշա– տակվում է որպես Մոկք նահանգի առա– ջին գավառը: Հետագայում կոչվել է Շնի– ձոր (Մոկսի և Ւփզանի միջե): Արտաշես– յանների և Արշակունիների թագավորու– թյունների ժամանակ եղել է հայկ. պետու– թյան կազմում, այնուհետև անցել է պար– սիկներին (V դ.)ւ արաբներին (VII դ.), 885-ից եղել է Բագրատունիների, 908-ից հետո՝ Վասպուրականի թագավորության կազմում, XI դ. նվաճել են թուրք–սելջուկ– ները, XIII դ.՝ մոնղոլները, XIV–XV դդ.՝ Ակ–Կոյունլու և Կարա–Կոյունլու թուրք, ցեղերը, 1555-ից՝ օսմանյան թուրքերը: 1915-ի մայիսին ռուս, զորքերը հայ կամա– վորների օգնությամբ գրավեցին Ի., սա– կայն 1918-ի սկզբին նորից անցավ թուր– քերին: Միջին դարերում ի–ում, Կեցան գետի ձախ ափին, հայտնի էր Մ. Կանանց վանքը (հետագայի Ս. Ի»աչ վանքը): Ի. բոլոր ժամանակներում էլ ունեցել է հայ հոծ բնակչություն, որը բռնությամբ տե– ղահանվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին:

ԻՇԱՆԹՈՒՐԱԵՎԱ Սառա Աբդուռահմա– նովնա (ծն. 1911), ուզբեկ սովետական դե– րասանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1951): ՄՄԿԿ անդամ 1942-ից: 1927-ից աշ– խատում է Հ. Համզայի անվ. ուզբեկական դրամատիկական թատրոնում (Տաշքենդ): Լավագույն դերերից են՝ Դիլբար (Ցաշենի «Երկու կոմունիստ»), Ջամիլա (Համզայի «Բայը և բատրակը»), Օֆելյա, Դեզդեմոնա (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Կատե– րինա (Ա. Օստրովսկու «Ամպրոպ»), Իո– կաստա (Սոֆոկլեսի «էդիպ արքա»): Ար– ժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1949):

ԻՇԱՌՎՈՒՅՏ (Melilotus), ընդավորների ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա բույսերի ցեղ: Ունի մոտ 20 տեսակ, ՄՍՀՄ–ում (հիմնականում Կովկասում) 11 տեսակ: Ի–ի ցողունը կանգուն է, ճյու– ղավորված, մինչև 3 մ բարձրությամբ: Տերեները եռբլթակ են, ծաղկաբույլը՝ ող– կույզ, սպիտակ կամ դեղին ծաղիկներով, պտուղը՝ ունդ: Մշակության մեջ առավել տարածված են սպիտակ և դեղին Ի–ները: Ցրտադիմացկուն է, չորադիմացկուն, լավ է աճում կրով հարուստ հողերում: Հողը հարստացնում է ազոտով և օրգ. նյութե– րով: Արժեքավոր կերաբույս է՝ հարուստ սպիտակուցային նյութերով, վիտամիննե– րով, հանքային աղերով: Մեղրատու է: 1 կգ կանաչ զանգվածը պարունակում է 0,17, չոր խոտը՝ 0,44 կերային միավոր: Պատրաստում են սիլոս, խոտալյուր: ՍՍՀՄ–ում մշակվում է Ուրալում, Մերձ– բալթյան հանրապետություններում, Ղա– զախստանի հս. շրջաններում: Մշակովի բույսերի ցանքերում Ի. մոլախոտ է: ԻՇԻՄ. գետ Ղազախական ՍՍՀ–ում և

ՌՍՖՍՀ–ում, Իրաիշի ձախ վտակը: Երկա– րությունը 2450 կմ է, ավազանը՝ 177 հզ. կմ2: Սկիզբ է առնում Ղազախական մանրաբլուրների Նիյազ լեռներից: ԻՇԻՆ Վլադիմիր Սավելևիչ (ծն. 31.12. 1931, Լենինական), ասորի սովետական ինժեներ–էլեկտրիկ: ՍՄԿԿ անդամ 1962-ից: 1957-ին ավարտել է Երեանի պոլիտեխնի– կական ինստ–ը: 1973-ից Երեանի միկրո– էլեկտրոնիկայի ԳՀԻ–ի գործարանի գըլ– խավոր ինժեներն է: «Նաիրի» էլեկտրոնա– յին հաշվողական մեքենաների ընտանիքի՝ սերիական արտադրության մեջ ներդըր– ման աշխատանքների համար 1971-ին ար– ժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի:

ԻՇԼԻՆՍԿԻ Ալեքսանդր Ցուլևիչ [ծն. 24.7 (6.8).1913, Մոսկվա], սովետական մեխա– նիկ: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1960): Ին– ժեներական կազմակերպությունների մի– ջազգային ֆեդերացիայի փոխ–պրեզի– դենտ (1971): Սոցիալիստական աշխատան– քի հերոս (1961): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ավարտել է Մոսկվայի պետ. համալսա– րանը (1935), որի պրոֆեսորն է 1944-ից: 1948–55-ին ՈԻՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստ–ի, 1964-ից մեխանիկայի պրոբլեմ– ների ինստ–ի դիրեկտորն է: Մշակել է դինամիկական կայունության յուրօրինակ տեսությունը (1949): Կատարել է իներ– ցիալ նավագնացության և ավտոմատ կա– ռավարման ընդհանուր տեսության բնա– գավառի կարևոր ուսումնասիրություններ (1957–68): Աըժանացել է լենինյան մըր– ցանակի (1960): Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Երկ. MexaHHKa mpocKonnHecKHX chctcm, M., 1963; HHepiiHajibHoe ynpaBJieirae 6ajurac- TiraecKHMH paiceTaMH, M., 1968; Teopmi rnpocKonoB, M., 1974.

ԻՇՒԱՆ, Միքայելյան Նիկողա– յոս Պողոսի (1881–3.4.1915, գ. Հրիճ), հայ ազատագրական շարժման գոր– ծիչ: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը: Պատանի հասակից տարվելով ֆիդայա– կան պայքարի գաղափարով, 1904-ին մեկ– նել է Վանի վիլայեթի գյուղերը և մասնակ– ցել ինքնապաշտպանական մարտերին՝ թուրք, կառավարության և քուրդ ցեղա– պետների դեմ: Երիտթուրքերի պետ. հե– ղաշրջումից հետո (1908) տեղափոխվել է վան, աշխատակցել «Աշխատանք» թեր– թին, ընտրվել Քաղաքային ժողովի ան– դամ: Հակամարտության մեջ մտնելով թուրք իշխանավորների հետ՝ պաշտպա– նել է Վանի հայերի շահերը, զարկ տվել կրթական գործին: Սպանվել է Վանի ապ– րիլյան ինքնապաշտպանության նախօր– յակին, կուսակալ Ջևդեթի հրամանով: ԻՇՒ»ԱՆ (Salmo ischchan), սաղմոնների ընտանիքի ձուկ: Առաջացել է կարմրա– խայտից և հատուկ է միայն Աեանա լճին: Միջին մեծության ձուկ է, արծաթափայլ թեփուկներով, մարմնի ամբողջ երկարու– թյամբ տարածված խոշոր, սև պտերով, որոնց մեջ կարող են լինել նաև նարնջա– գույն կամ բաց վարդագույն: Ի. բաժան– վում է 4 սեռի, ձմեռային Ի. (S. i. isch– chan), ամառային Ի. (S. i. alskivalis), գեղարքունի Ի. (S. i. gegarkuni) և բոջակ (S. i. danilevskii): Նշված 4 սեռի ձկներն ունեն ընդհանուր բնորոշ հատկանիշ՝ ստերջ ժամանակ արծաթափայլ են, չա– փավոր յուղալի, վարդագույն, համեղ մսով: Սևանի իշխան Երբ պատրաստվում են բազմանալու կամ նոր են ավարտել ձվադրումը, գունափոխ– վում են (բաց դեղնավունից մուգ դարչնա– գույն, նույնիսկ՝ սև), մաշկը հաստանում է, լորձապատվում, միսը սպիտակում է, համը՝ փոխում: Այդ վիճակում Ի. կոչվում է բ ա խ տ ա կ: «Բախտակացումն» ավելի ցայտուն է արտահայտվղւմ արուների մոտ: Ձվադրումից 3–6 ամիս անց բախտակ Ի. նախկին տեսքն է ընդունում: Ի. սեռա– հասուն է դառնում 3–5 տարեկանում, երբեմն ավելի վաղ: Ձվադրման համար բույն է փորում և ձկնկիթը թաղում (բացի բոջակից): Ձկնկիթը զարգանում է 2–4 ամսում: Ձմեռային Ի. աչքի է ընկ– նում բութ դնչով, համարյա գլանաձև մարմնով, խռիկների գնդասեղանման առ–