Էջքներով, ստորին բերանով: Սնվում է հատակային մանր կենդանիներով, գա– մարուսներով, մասամբ՝ ջրային միջատ– ների թրթուրներով, տզրուկներով, փավւ– կամորթներով: Ձվադրում է լճում, հոկ– տեմբեր–մարտ ամիսներին, էգերը դնում են 4–22 հզ. ձկնկիթ: Ամառային Ի. արտաքին տեսքով և սնման ձեով խիստ նման է ձմեռայինին, ձվադրում է մայիս– հունիս ամիսներին թե՝ լճում, թե՝ նրա մեջ թափվող վտակներում: Գ ե ղ ա ր– ք ու ն ի ն բնորոշվում է սուր դնչով, իլիկաձև մարմնով: Ձվադրում է հոկտեմ– բեր–հունվար ամիսներին, միայն գետակ– ներում: Մատղաշը 8–12 ամիս գետակ– ներում ապրելուց հետո իջնում է լիճը, որտեղ մնում է մինչև սեռահասուն դառ– նալը, ապա ձվադրման համար անցնում է գետը: Երեք սեռի ձկներն էլ աճում են արագ, 3–5 տարեկանում ունենում են մոտ 40 սմ երկարություն, 400–600 գ քաշ, առանձին դեպքերում հանդիպել են մինչև 12 տարեկան Ի–ներ, որոնք ունեցել են մոտ 1 մ երկարություն, 24 կգ քաշ: Կլիմայավարժեցման անփոխարինելի օբ– յեկտ են, տարածվել են ՍՍՀՄ մի շարք վայրերի ջրավազաններում (Ղրիմ, Կիրգ. ՍՍՀ, Վրաց. ՍՍՀ, Լենինգրադի մարզ, Մերձբալթյան երկրներ ևն): Բոջակը Ի–ի գաճաճ սեռն է, 6–7 տարեկան հասա– կում ունենում է 200 գ քաշ, մինչև 35 սմ երկարություն: Ձվադրում է լճում, 1–4 մ խորության վրա, հոկտեմբեր–մարտ ամիս– ներին: Արժեքավոր արդյունագործական նշանակություն ունի, միսը բարձր է գնա– հատվում: Մ. Դաղիկյան
ԻՇՒԱՆ, տիրող ավագանու ներկայացու– ցիչը, նաև՝ առանձին քաղաքական միա– վորման գլուխը մինչկապիտալիստական դասակարգային հասարակություններում: Առաջացման՝ մինչդասակարգայինից դա– սակարգային հասարակության անցման շրջանում, Ի–ներ էին ռազմ, դեմոկրատիա– յի մարմինները գլխավորող ցեղային ընտրովի առաջնորդները: Հետագայում, ցեղերի միությամբ կամ ցեղային միու– թյունների դաշնակցությամբ կազմավոր– ված քաղ. միավորման գլուխ կանգնում է ցեղային առաջնորդ Ի–ներից մեկը, որի իշխանությունն սկզբում նույնպես ընտրո– վի էր, հետո՝ աստիճանաբար դառնում ժառանգական: Կենտրոնացված պետու– թյան առաջացմամբ մյուս Ի–ները հետզհե– տե ընդգրկվում են նրա մեջ՝ կազմելով արտոնյալ, ժառանգական ավագանին՝ ազ– նըվականությունը: Հայ իրականությունում անցման շըր– ջանում Ի. համապատասխանել է տոհմա– ցեղային դարաշրջանի հույների բազիլեո– սին, լատինների դուքսին, գերմանների հերցոգին, արաբների մալիքին: Դասա– կարգային հասարակությունում՝ մեծ, տեր, զորավոր, իշխող իմաստներով և տար– բեր անվանումներով Ի–ներ են կոչվել մանր ու խոշոր գավառատերերը՝ կրէոսեր Ի., Ի., ավագ Ի., տեր, տանուտեր, նա– խարար, ավագ նախարար, նահանգնե– րի տերերը՝ մեծ Ի., կուսակալները՝ գա– հակալ Ի., բդեշխ, ինչպես և երկրի տի– րակալը՝ արքա, թագավոր, Հայոց իշ– խան: Կային նաև գահերեց Ի. և Իշխա– նաց իշխան: Ի–ներին կոչելու ամենա– հնագույն, ամենաաարածված և ամե– նաերկարակյաց ձևը «Ի.» Էր: Մյուս կո– չելաձևերը գոյատևել են որոշակի ժամա– նակներում: Ուշ միջնադարում Ի. են կոչ– վել թե՝ հողատեր գավառատերերը, թե՝ հարուստ ազդեցիկ անձինք: Ամբողջ միջ– նադարում հայկ. Ի. համապատասխանել է արևմտաեվրոպական գրաֆին, կոմսին, մարկիզին և ռուս, կնյազին: XIX դ. և XX դ. սկզբին Ի. լոկ տիտղոս է եղել և վերացվել է 1917-ի դեկրետով: Դեռևս IX դարից օգտագործվում է նաե որպես անձնանուն (Իշխան, Իշխանակ, Իշխանիկ): Ա. Sbfi-Ղևոնդյան, Զ. Հարությունյան
ԻՇՒԱՆ, Իշխանաց գյուղ, Մեծ Հայքի Տայք նահանգի ճոկք գավառում, Ուխտյաց (Օլթի) գետի ափին: Գյուղը եղել է Մամիկոնյան տոհմի իշխանանիս– տը: Մինչև 1918-ը Ի. կոչվում էր նույն Իշխան գյուղի եկեղեցին անունով: Ի–ում է ծնվել Հայոց կաթողի– կոս Ներսես Գ Իշխանցին: X դ. վրաց եկեղեցական գործիչ, պատմաբան Գեորգի Մերչուլեն «Երանելի Գրիգոր Խանձթեցու վարքում» հիշատակում է Ներսես Գ Հայոց կաթողիկոսի Ի–ում եկեղեցիներ կառուցե– լու փաստը: Ներսեսաշեն եկեղեցիներից հայտնի է VII դ. 2-րդ կեսի սկզբի զվարթ– նոցատիպ համարվող կառույցը (տես Զվարթնոց), որը արաբ, արշավանքների ավերածություններից հետո IX դ. սկզբին վերականգնել է Գրիգոր խանձթեցու աշա– կերտ Աաբան Իշխանցին (Իշխնելի): Այնու– հետև, ըստ պահպանված վրացերեն ար– ձանագրության (վերծանումը Ն. Սար– գըսյանի), 1032-ին այն վերակառուցվել է ձեռամբ Իվանեի Մորաիսցեան (Մոր– չաիսձե): Ներսեսաշեն զվարթնոցատիպ կառույցից պահպանվել է սյունակամա– Ննրսեէւաշեն տաճարից (VII դ.) պահպանված Ավագ խորանի մի մասը րակազմ արլ. աբսիդը, որը ընդգրկվել Է վերակաասյցի մեշ: Ներկայիս կիսավեր կառույցը խաչաձև, երկարավուն արմ. թևով, քառամույթ գմբեթավոր հորինվածք Է: Թմբուկը արտաքուստ, նաև ներքուստ, մշակված է դեկորատիվ խորաններով: Որմնանկարներից արլ* աբսիդի մեդալիոն– ներում, ըստ Ե. Թաղաիշվիլու, պատկեր– ված են Տրդատ Գ–ի տիկինը՝ Աշխավնար (Աշխեն) քրիստոնեից առաջին հայոց թա– գուհին և Վրաստանի Միհրան թագավորի տիկինը՝ Նանան: Մեդալիոնները համա– պատասխանորեն ունեն հայերեն և վրա– ցերեն գրերի դրվագներ: Ըստ որոշ հետա– զոտողների՝ Ներսեսաշեն տաճարը ի սկըզ– բանե ունեցել է պահպանված տաճարի հորինվածքը, որը ժամանակի ընթացքում կրել է որոշ փոփոխություններ, նաև ար– տացոլվել Օշք, խախու և նույնատիպ մյուս կառույցներում, որմնանկարները նույն– պես վաղագույնն են: Պահպանվել է մի ավանդություն այն մասին, որ Իշխան կամ Իշխանաց գյուղը Օրջնհաղի վերանվանումն Է: Ղազար Փար– պեցին գրում Է, որ սպարապետ Վահան Մամիկոնյանը, 480–484 թվականներին, պարսիկների դեմ մղած կռիվների ժամա– նակ, իր զորագնդերով հաճախ քաշվում էր Տայքի անմատչելի վայրերը, և հատկա– պես՝ Որջնհաղ գյուղը: Վերջինս մի յու– րովի հավաքատեդի–զորանոց էր հայոց իշխանական գնդերի համար: Այստեղ Էին մեկտեղվում հայոց գնդերը և նախապատ– րաստվում նոր ճակատամարտերի: Շըր– ջակա վայրերի ժողովուրդը այստեղ տես– նում էր Հայաստանի բազմաթիվ գավառ– ների իշխաններին: Այդ պատճառով հենց այդ տարիներին Որջնհաղը կոչվում Էր նաե Իշխանաց: Հետագայում Որջնհաղը մոռացության է տրվում և գյուղն անվան– վում Իշխան կամ Իշխանաց: Գրկ. Մնացականյան Ս. Ւ*., Զվարթ– նոցը և նույնատիպ հուշարձանները, Ե., 1971: TaKanniBHJiH E., ApxeoJiorHnecKaa aicc- neflinjiM 1918 ro«a b loacHMe npoBHHipra Tpy- 3hh, T6., 1952; ToicapcKHfiH. M., Ap- XHTeKiypa ApMeHHH IV–XIYbb., E., 1961.
ԻՇՒԱՆԱ&ԱՆՅՈՒԹՅՈհՆ, պաշտոնեական հանցագործություն, երբ պաշտոնատար անձը դիտավորությամբ անցնում է օրեն– քով իրեն վերապահված իրավունքների և լիազորությունների սահմանը, Էական վնաս պատճառելով պետական կամ հասա– րակական շահերին կամ քաղաքացիների իրավունքներին ու շահերին: Արարքը առավել վտանգավոր է համարվում բռնու– թյան, զենքի գործադրման, տուժողի հա– մար տանջալից, արժանապատվությունը վիրավորող գործողությունների դեպքում (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 183): ԻՇխԱՆԱԿ (ծն. և մահ. թթ. անհտ.), Հերեթ–Կամբեճանի թագավոր 956-ից: Հա– մամ–Գրիգոր Բարեպաշտի թոռը և Հերեթ– Կամբեճանի հայկ. թագավորության հիմ– նադիր Ատրներսեհի որդին: Աջակցել Է Հայոց կաթողիկոս Մևանիա Ա Մոկա– ցուն՝ Գանձասարում գումարած եկեղեցա– կան ժողովում, որը վերացրեց Աղվանից կաթողիկոսության թեմերում սողոսկած անջատական տրամադրությունը՝ վերստին