Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


համար մյուս ժողովուրդների մղած պայ– քարի հարուստ կենսափորձը: Ի. անցյալի ու ներկայի ներքին միա– ձույլ համադրություններով պատկերում է ժողովրդի պատմական առաջընթացը: 1939-ին գրում է «Մեր պատմիչները և մեր գուսանները* բանաստեղծությունը, որ– տեղ էպիկական շնչով իմաստավորում է ժողովրդի անընկճելի էությունը: Հայրե– նական մեծ պատերազմի առաջին օրերին «Երգեր ու վերքեր* ժողովածուի առա– ջին հրատարակու– թյան տիտղոսա– թերթը Ի. ստեղծում է հանրահայտ «Ռազմակոչ» բանաստեղծությունը, որով վրեժի U հե– րոսացման է կոչում սովետական ժողո– վըրդին: Այդ տարիներին է գրում նաե «Սիրելի հերոս Ս. Գ. Զաքիյանի անմահ հիշատակին* (1942), «ժողովրդի երգը* (1943) բանաստեղծությունները, հրապա– րակախոսական կրքոտ հոդվածներ («Ֆա– շիզմը պիտի խորտակվի*, 1941, «Մահ գեր– մանական օկուպանտներին*, 1942, «Հայ ճարտարապետությունը*, 1942, «Անդըր– կովկասի ժողովուրդների եղբայրությու– նը անսասանելի է*, «Հաղթանակը պրոգ– րեսի կողմն է*, 1942): «Մեծ հաղթանակի օրը* (1945) բանաստեղծությամբ Ի. փա– ռաբանում է սովետական ժողովրդի հաղ– թանակը և արժանին հատուցում պատե– Ա. Իսահակյանի ձեռագրերից րազմի զոհերին: Ետպատերազմյան տա– րիներին շարունակվում է բանաստեղծի եռանդուն մասնակցությունը սովետական ժողովրդի հասարակական–մշակութային կյանքին: Նա հանդես է գալիս հրապա– րակախոսական նոր հոդվածներով, որոնց պաթոսը ժողովուրդների բարեկամությունն է, ստեղծագործ աշխատանքի և խաղաղու– թյան պաշտպանության գաղափարը: Ի–ի ժառանգության մեջ գրական–պատ– մական արժեք են ներկայացնում նրա հուշերը, գրականությանն ու արվեստին նվիրված հոդվածները: Իր բազմամյա գործունեության ընթացքում նա գրել Է հայ դասական գրողների և արվեստի գործիչ– ների հուշ–դիմանկարներ, թողել խորի– մաստ բնութագրություններ: Ի–ի մասին Ա. Բլոկը ժամանակին գրել Է «…Թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տա– ղանդ այժմ չկա ամբողշ Եվրոպայում» (Co6p. coq., t. 8, 1963, c! 455–456): Իսկ Լուի Արագոնը նրան համարել է դարի խոշորագույն բանաստեղծը: Ի–ի շատ բանաստեղծությունների տեքս– տերով գրվել են երգեր, որոնց մի զգալի մասը ժողովրդականացեւ Է: 1975-ին հան– դիսավորությամբ նշվեց բանաստեղծի ծննդյան 100-ամյակը: Ի–ի տուն–թանգար աններ կան Երևա– նում և Լենինականում, նրա անունն են կրում նախկին Ղազարապատ գյուղը, հե– ռավոր ուղերթներ կատարող սովետական մի ջերմանավ, փողոցներ՝ Երևանում, Լե– նինականում, Մոսկվայում և այլուր, դըպ– րոցներ, գրադարաններ՝ Հայաստանի տարբեր վայրերում: Հայտնի են Ի–ի մե– ծադիր արձանները Երևանում, Լենինա– կանում (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1977, քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտա– րապետ՝ Ջ. Թորոսյան), Իսահակյան գյու– ղում: Ի–ի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նրա ստեղծագործությունը արժանի տեղ է գրավում համաշխարհային գրականության գանձարանում: Պատկերազարդումը տես 392-րդ. Էջից հետո՝ ներդիրում: Երկ. Երգեր ու վերքեր, Ալեքսանդրապոլ, 1897 (կազմի վրա՝ 1898): Ընտիր երկեր, հ. 1–2, 1939-40: Երկ. ժող., հ. 1–4, Ե., 1950– 1951: Երկեր, հ. 1–4, Ե.է 1958–59: Երկ. Ժող. 6 հատորով, հ. 1–5…, Ե., 1973–77… Հիշա– տակարան, Ե., 1977: Գրկ. Ասատրյան Ա.» Ավետիք Իսա– հակյանի կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1940: Ղանալանյան Հ. Տ., Իսա– հակյաէւի լիրիկան, Ե., 19Հ0; X» ու յ Կ ի. Ավե– տիք Իսահակյան, Ե., 1975: Ղ ա ն ա լ ա ն– յան Ա., Ավ. Իսահակյանի ստեղծագործու– թյան ժողովրդական ակունքները, Ե., 1955: Առաքելյան Վ., Ավետիք Իսահակյանի պոեզիայի բառապաշարի ոճաբանական առանձնահատկությունները, Ե., 1954: Ի ն– ճիկյան Ա. Մ., Ավետիք Իսահակյան, Ե., 1977: Հովհաննիսյան Գ. Ն., Իսա– հակյանի ստեղծագործական աշխարհը, Ե., 1969: Հախվերդյան Լ. Հ., Իսահակյա– նի կյանքն ու գործը, Ե., 1974: Զ ա ր յ ա ն Ռ., Ավ. Իսահակյան, Ե., 1974: Մ կ ր յ ա ն Մ. Մ., Իսահակյանի հումանիզմը, Ե., 1975: Գ ա յ– ս ա ր յ ա ն Ս. Զ., Ավետիք Իսահակյան, Ե., 1975: Աբեղյան Հ. Ա., Իսահակյանը և ժողովրդական Էպոսը, Ե., 1975: Իսահակ– յան Ա. Վ., Ավետիք Իսահակյանի արձակը, Ե., 1975: Ավետիք Իսահակյան (1875–1957). Կենսամատենագիտական ցանկ, մաս 1–2, Ե., 1976–77: Hhajkhksh A.M., Ab. HcaaKHH b pyccKoft KpHTmce» CTaTbH, BMcica- 3bIBaHHH, IlHCbMa, E., 1961*, Mkpthkh JI., Ab* HcaaKHH h pyccKaa jiHTepaTypa, E., 1963; rpnropHHK., TBopqecKH0 nyTb Ab* Hcaa- KJiHa, M4, 1963. 9*. Հովհաննիսյան

ԻՍԱՀԱԿՅԱՆ Բագրատ Հովհաննեսի (ծն. 1904, Նոր Նախիջևան), զրահատանկային զորքերի գեներալ–մայոր (1954): ՍՄԿԿ անդամ 1931-ից: Սովետական բանակում ծառայել է 1920-ից (11-րդ կարմիր բանակ): Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվ. հայկ. միացյալ ռազմ, դպրոցը (Երևան, 1926), Ռազմաօդային ակադեմիան (1941), Զրա– հատանկային զորքերի ակադեմիան (1949): Ծառայել է Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում (1923–29 թվականներին, Երևան), Կովկասյան հեծ– յալ գնդում (1929–33, գնդի շտաբի պետ), Պսկովում (1938, հեծյալ գնդի հրամանա– տար): Մասնակցել է սովետա–ֆիննական պատերազմին (1939–40): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա գլխա– վորած զորամասերը մարտեր են մղել Իսահակյան Վելիկիե Լուկիի շրջանում, մասնակցել Ստալինգրադի ճակատամարտին, Կով– կասի պաշտպանությանը: Որպես տանկա– յին բրիգադի հրամանատար մասնակցել է Կորսուն–Շևչենկովսկիի օպերացիային (1944), ապա Գերմանիայում մղված մար– տերին: Ետպատերազմյան տարիներին ծառայել է տարբեր ռազմ, օկրուգներում: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի I աստիճա– նի, Կարմիր աստղի և լեհական շքանշան– ներով: Գրկ. Մ ալխաս յան Ա., Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965:

ԻՍԱՀԱԿՅԱՆ Իսահակ Գևորգի [16.7.1893, գ. Ղազարապատ (այժմ՝ Իսահակյան, ՀՍՍՀ Անիի շրջանում)–31.1.1916, Էրզ– րում], հայ գրող: Սովորել է Ալեքսանդրա– պոլի (Լենինական) ռուս, առևտրական ուսումնարանում, Թիֆլիսի սպայական զինվորական դպրոցում (1913–14): 1914-ին կռվել է Կովկասյան ռազմաճա– կատում, արժանացել Գեորգիևյան խաչ շքանշանի, զոհվել էրգրումի վրա գրոհե– լիս: 1912-ին լույս է տեսել Ի–ի «Հեքիաթ արևի տակ» քնարական արձակ պոեմը: 1974-ին նույն խորագրով հրատարակվել է Ի–ի երկերի ժողովածուն (բանաստեղծու– թյուններ, արձակ էջեր, նամակներ՝ ուդղը– ված հորեղբորը՝ բանաստեղծ Ավ. Իսա– հակյանին): Մ. Նարյան

ԻՍԱՀԱԿՅԱՆ Լևոն Գևորգի [ծն. 2(15).4. 1908, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինա– կան)], հայ սովետական կինոռեժիսոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1966): ՍՄԿԿ անդամ՝ 1946-ից: 1952-ին ավարտել է Երևանի թատերական ինստ–ը: 1930-ից աշխատում է կինոյում: Նկարահանել է «Հայաստանի պղինձը» (1937), «Վիկտոր Համբարձումյան» (1944), «Երկիր հայրե– նի» (1945, Գ. Բալասանյանի և Հ. Զար– գարյանի հետ), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970) վավերագրական, «Ում է ժպտում կյանքը» (1958), «Թռիչք անդունդի վրայով» (1959), «ճանապարհ դեպի կըր–