Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Կադր «ճանապարհ դեպի կրկես» կինոնկարից (1963), ռեժ. Լ. Իսահակյան կես» (1963, Հ. Մալյանի հետ) գեղարվես– տական կինոնկարները:

ԻՍԱՀԱԿՅԱՆ (Սերեբրյակով) Ստե– փան Իսահակի (ծն. 31.10.1919, Լենինա– կան), կրկեսի հայ սովետական արտիստ: ՀՍՍՀ ժող. արտիստ (1971): ՍՄԿԿ ան– դամ 1947-ից: 1956-ին մասնակցել է հայկ. կրկեսի կազմակերպմանը: Վարժեցնում է կենդանիներ (գետաձի՝ աշխարհում առա– ջին անգամ, կոկորդիլոս, օձ) և թռչուններ (արագիլ, կռունկ, փասիան): Կազմակեր– պել է թեմատիկ ներկայացումներ՝ կեն– դանիների մասնակցությամբ («Քաշ Նա– զար», 1957, Երևան): Նկարահանել է «Գո– ղացել են զեբր» (1972) և «Դոննիի ու Միկիի նոր արկածները» (1973) կինոնկար– ները: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան երկրներում: Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Ս. Իսահակյանը ելույթի պահին

ԻՍԱՀԱԿՅԱՆ (մինչև 1945-ը՝ Ղազարա– պատ), գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շըր– ջանում, Ախուրյան գեաի ձախ ափին, շրջկենտրոնից 15 կւէ հյուսիս–արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, բուժկայան: Ի–ում գործում է Ա. Իսահակյանի տուն–թանգարանը: Գյուղում կանգնեցված է բանաստեղծի ար– ձանը: Ի–ի շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, գերեզմանոց: Գյուղատեղին Ախուրյանի ջրամբարի տակ մնալու պատ– ճառով, 1973-ից սկսվել է Իսահակյան անունով նոր ավանի կառուցումը:

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈհՆ–ԹԱՆԴԱՐԱՆ, գանը– վում է Երևանում, երկհարկանի այն տանը, որտեղ 1947–57-ին ապրել է բանաստեղ– ծը: Գործում Հ 1963-ից: Առաջին հարկում են աշխատասենյակը (գրադարանով հան– դերձ), ընդունարանը, ննջարանը: Մնա– ցած սրահներում ցուցադրված են բանաս– տեղծի երկերի բոլոր հրատարակություն– ները, բազմաթիվ լեզուներով թարգմա– Ա. Իսահակյանի տուն –թանգարանը Երևանում նությունները, ձեռագրերի նմուշներ, լու– սանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր և այլ նյութեր, որոնք ներկայացնում են Ի–ի կյանքն ու գործունեությունը: Տուն– թանգարանի ֆոնդում պահվում են գրողի երկերի տարբերակներ, նրա հետ առընչ– վող վավերագրեր, մամուլում և առանձին գրքերով բանաստեղծի մասին լույս տե– սած աշխատություններ: Թանգարանային արժեք ունի տանը կից պարտեզը: Ս. Վահանի

ԻՍԱՀԱԿՅԱՆՆԷՐ, հայ գերդաստան: Ի. Արևմտյան Հայաստանի Բայազետ քա– ղաքից 1828-ին եկել և հաստատվել են Գյումրի (այժմ՝ Լենինական) քաղաքում և մերձակա Ղազարապատ (այժմ՝ Իսահակ– յան) գյուղում: Գերդաստանի նահապետն է եղել Նիկողայոս Իսահակյանը (1800– 1878): Նրա թոռն է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը: Ի. տոհմից սերում են հայ մշակույթի մի շարք երախտավորներ, սյյդ թվում՝ բանահավաքներ Մկրտիչ Իսահակ– յանը (1870–1920) և Հայկ Իսահակյանը (1875–1947), թարգմանիչ Արամ Իսա– հակյանը (1867–1940), բանաստեղծ Իսահակ Իսահակյանը, բանասեր Աբաս Իսահակյանը, կինոօպերատոր Վիգեն Իսահակյանը (ծն. 1910), գրականագետ Ավետիք (Ավիկ) Իսահակյանը (ծն. 1944)՝ մեծ բանաստեղծի թոռը: Գրկ. Ն արյան Մ., Իսահակյանների գերդաստանի գրական դեմքերը, «Բանվոր», 1974, We 271: Մ. Նարյան

ԻՍԱՁԵՆԿՈ Բորիս Լավրենտևիչ [2(14).6. 1871, Պետերբուրգ –17.11.1948, Մոսկվա], սովետական մանրէաբան և բուսաբան, ՍՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946): Աշխա– տանքները վերաբերում են ծովերի (հիմ– նականում բևեռային) մանրէաբանությա– նը, ինչպես նաև սերմնաբանության, բու– սաբանության, ընդհանուր, գյուղատնտ. և տեխ. մանրէաբանության հարցերին:

ԻՍԱՎՐԻԱ, պատմական մարգ Փոքր Ասիա– յում: Ըստ Պտղոմեոսի «Աշխարհագրու– թյան», գտնվել է Տավրոսի հս. ստորո– տում. հս–ում սահմանակից էր Լիկաոնիա– յին, արմ–ում՝ Պիսիդիային, հվ–ում՝ Լեռ– նային Կիլիկիային: Գլխավոր քաղաքն էր Իսավրան (այժմ՝ Զենզիմբար կալե): Մկզբնաղբյուրների վկայությամբ իսավ– րացիները ռազմիկ ժողովուրդ էին, որոնք նաև, իբրև վարձկաններ, ծառայել են Հռոմի կայսրերին: Կայսր Պրոբոսը (276– 282) իսավրացիներին վերջնականապես ենթարկեց Հռոմին: Կոստանդին Մեծի ժամանակ ստեղծվեց Իսավրիա նահանգը, որի կենտրոնը Մելևկիա քաղաքն էր: Իսավրացի վարձկանները ծառայել են նաև բյուզ. բանակում: Թեոդոսիոս II-ի կայսե– րական գվարդիան կազմված էր իսավրա– ցիներից, որոնց առաջնորդներից մեկը (Զենոն անունով), դառնալով Լևոն 1-ի փեսան, տիրեց գահին: Կոստանդին Ծի– րանածինը Անատոլիկոն բանակաթեմի սահմանները նշելիս սահմանակից է հի– շատակում նաև Ի.:

ԻՍԱՎՐՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱ, կայսերական դինաստիա Բյուզանդիայում (717–802): Հիմնադիրն էր Լևոն III Իսավրացին: Ի. դ–ի ժամանակ վերջնականապես ձևավորվել է նահանգների կառավարման բանակաթե– մային համակարգը (տես Թեմեր), ազատ գյուղացիությունը դարձել է կայսրու– թյան ֆինանսական և ռազմ, հզորության հիմքը, սկզբնավորվել է պատկերամար– տությունը: Լայն չափեր է ընդունել Պավ– ւիկյան շարժումը: Ի. դ–ի կայսրերը կապեր են պահպանել արաբ, տիրապետության տակ գտնվող Հայաստանի առանձին նա– խարարների հետ: Գրիգոր Մամիկոնյանը գաղտնի համաձայնություն է կնքել Կոս– տանդին V-ի հետ խալիֆայության դեմ ապստամբության (748) նախօրեին: Նը– րանց օրոք ուժեղացել է հայերի արտա– գաղթը Բյուզանդիա, մեծացել հայերի դերը բյուգանդական ռազմ, ավագանու կազմում: Որոշ ուսումնասիրողներ (Լ. Բրե– յե, սկզբում նաև՝ Ն. Ադոնցը) Ի. դ. համա– րել են հայկ., թեև առայժմ այդ բանն հաս– տատող ուղղակի փաստեր չեն հայտնա– բերված: Ի. դ–ի ներկայացուցիչները՝ Լևոն III Իսավրացի (717–741), Կոստան– դին V (741–775), Լևոն IV (775-780), Կոստանդին VI (780–797), իրենե (797– 802): Հ. Րարթիկյան ԻՍ^ԱԻ* (իսկական ազգանունը՝ Ի ս բ ա խ– Բ ա խ ր ա խ) Ալեքսանդր Աբրամովիչ (1904–1977), ռուս սովետական գրող, գրականագետ: ՍՄԿԿ անդամ 1926-ից: Լույս են տեսել Ի–ի «Հրացանով ու գրքով» (1926), «Առաջավոր գծի մարդիկ» (I960), «Եվրոպայի ճանապարհներին» (1964), «Պատանություն իմ, կոմերիտմիություն իմ» (1966) և այլ պատմվածքների ժողո– վածուներ, ինչպես նաև «Արհեստավոր– ներ» վեպը (1966): Հեղինակ է «Լուի Արա–