խողովակներից, իսկ ավելի բարձր ճընշ– ման համար՝ պողպատե հարթ խողովակ– ներից: է. իջեցնում է հեռացող գազերի ջերմաստիճանը՝ բարձրացնելով կաթսա– յական ագրեգատի օ. գ. գ–ը: 2. Հարմա– րանք ներքին այրման շարժիչի կարբյու– րատորում: Ծառայում է այրվող խառնուր– դի հարստացման համար՝ դրոսելային փականը բացելու միջոցով:
ԷԿՈՆՈՄԵՏՐԻԿԱ (էկոնոմիկա և հուն. jLiexpixog – չափող), ժամանակակից բուրժուական տնտեսագիտության ուղղու– թյուն, բնութագրվում է տնտեսական երե– վույթների քանակական օրինաչափու– թյունների վերլուծման մաթեմատիկա– կան և վիճակագրական մեթոդների լայն կիրառմամբ՝ անտեսելով այդ երևույթնե– րի որակական, սոցիալական բնույթը: «է.» տերմինը մտցրել է նորվեգացի տնտե– սագետ Ռ. Ֆրիշը՝ 1926-ին, սակայն էկոնո– մետրիկ հետազոտությունների ակունք– ները վերաբերում են դեռ XIX դ. վերջե– րին (Ա. Կուռնո, Լ. Վալրաս և հարվարդ– յան դպրոցի էմպիրիկ մեթոդոլոգիայի ներկայացուցիչներ): է. հիմնականում ընդգրկում է երեք ուղղություն՝ տնտ. ցիկլերի նախատեսում, շուկայի և առաջին հերթին առաջարկի ու պահանջարկի ճկու– նության պրոբլեմների քանակական օրի– նաչափությունների բացահայտում, տըն– տեսության մեջ ծրագրավորման ոլորտի, հատկապես նրա առանձին ինքնուրույն համալիրների փոխկապված գործունեու– թյան կոորդինացման պրոբլեմների հե– տազոտում: Մարքս–լենինյան տնտեսագիտությանն անհարիր է տնտ. երևույթների քանակա– կան և որակական կողմերի անջրպետումը: Դրանց միասնության պարտադիր պահ– պանմամբ մաթ. մեթոդների կիրառումը, հատկապես էլեկտրոնային հաշվիչ տեխ– նիկայի ներդրմամբ, մեծ հեռանկարներ է բացում սոցիալիստական էկոնոմիկայի հետազոտման և ժողտնտեսության պլա– ՆսվորՏաՆ համար;
ԷԿՈՆՈՄԻԶՄ», օպորտունիստական հո– սանք ռուսական սոցիալ–դեմոկրատիա– յում: Առաջացել է XIX դ. վերջերին և XX^ սկզբին: «է.»-ի առաջացումը Ռուսաստա– նում պայմանավորված էր մի շարք գոր– ծոններով. բանվորական շարժման մեջ բուրժ. ազդեցության մեծացում, պրոլե– տարիատի տարասեռ կազմ ևն: «է.»-ի ուժեղացմանը նպաստում էր նաև մարք– սիստ գործիչների զգալի մասի՝ բանտե– րում և աքսորավայրերում գտնվելը: «էկո– նոմիստների» լիդերներն էին Ս. Ն. Պրո– կոպովիչը, Ե. Դ. Կուսկովան, P. Ն. Կրի– չևսկին, Ա. Ս. Մարտինովը և ուրիշներ, տպագիր օրգաններն էին «Ռաբոչայա միսլ» («Padoqan Mbicjib», 1897–1902) թերթը և «Ռաբոչեե դելո» («Pa6oqee aeno», 1899–1902) ամսագիրը: «էկոնո– միստները» ժխտում էին բանվորական շարժման մեջ մարքսիստական հեղափո– խական տեսության և բանվոր դասակար– գի հեգեմոնիայի դերը, ինքնուրույն քաղ. կուսակցության անհրաժեշտությու– նը, բանվորներին կոչ էին անում սահմա– նափակվել տնտ. պահանջներով, քաղ. պայքարը համարում էին լիբերալ բուր– ժուազիայի գործը: «է.» միջազգային օպոր– տունիզմի՝ ռևիզիոնիզմի ռուս, տարա– տեսակն էր: Նրա ջախջախման գործում վճռական դեր խաղացին Վ. Ի. Լենինի «Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատների բողոքը» (1899) և <ւիթնչ անեչ» (1902) աշ– խատությունները: Գրկ. Լենին Վ. Ի., Ռուսաստանի սո– ցիալ–դեմոկրատների բողոքը, Երկ., հ. 4: Ն ու յ ն ի, Հետընթաց ուղղություն ռուսա– կան սոցիալ–դեմոկրատիայի մեջ, նույն տե– ղում: Ն ու յ ն ի, Մեր շարժման կենսական խնդիրները, նույն տեղում: Ն ու յ ն ի, Ինչի՞ց սկսել, Երկ., հ. 5: Նույնի, Ի՝նչ անել, նույն տեղում:
ԷԿՈՆՈՄԻԿԱ (oLxovonix՝n – տնտեսու– թյուն վարելու եղանակ), հասարակու– թյան տնտեսակարգը՝ բազիսը բնութա– գրող հասարակական–արտադրական հա– րաբերությունների պատմականորեն որո– շակի ամբողջություն: Որոշվում է արտա– դրության միջոցների սեփականատիրա– կան հարաբերություններով: Կապիտա– լիզմի է–ի հիմքը մասնավոր սեփականու– թյունն է՝ կապիտալի ձևով, սոցիալիզմի– նը՝ հանրային սեփականությունը: է. լայն իմաստով ընդգրկում է մարդկանց հարաբերություններն արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման պրոցեսներում, նեղ իմաստով՝ ժողտըն– տեսությունն է, նրա առանձին ճյուղերի է.: է. լայն առումով քաղաքատնտեսու– թյան, իսկ նեղ առումով մյուս տնտ. գի– տությունների (արդյունաբերության է., գյուղատնտեսության է. ևն) ուսումնա– սիրության օբյեկտն է:
ԷԿՈՏԻՊ (էկոլոգիական տ ի պ), որևէ տեսակին պատկանող բույսերի խումբ, որն աճելով որոշակի հողակլիմա– յական և աշխարհագրական պայմաննե– րում, ձեռք է բերում ուրույն մորֆոլո– գիական, անատոմիական, ֆիզիոլոգիա– կան հատկանիշներ և տարբերվում նույն տեսակի մյուս անհատներից: է. տեսակի ամէնախոշոր էկոլոգիական բաժանումն է, իսկ տեսակը տարբեր է–երի միասնու– թյունն է: Տարբերում են է–ի 3 կատեգո– րիաներ. 1.կլիմայական է., առա– ջանում է ծովի մակերևույթի նկատմամբ տարբեր բարձրությունների ու կլիմայա– կան պայմաններում, օրինակ՝ երեքնուկի Trifolium ambiguum տեսակը հանդիպում է և՝ Արարատյան հարթավայրում (ծաղիկ– ները մանր են, ցողունը՝ երկար), և՝ Արա– գածի ալպյան գոտում (ծաղիկները խո– շոր են, ցողունը՝ կարճ): 2. Հողային է. (էդաֆոտիպ), սովորական եղեգը Սևա– նի ճահճոտ հողերում տալիս է բարձր, կանգուն ցողուն, մինչդեռ սննդանյութե– րով աղքատ ավազուտներում առաջաց– նում է կարճ միջհանգույցներով, սողա– ցող ցողուններ: 3. Կենսաէկոտիպ, հարմարված է աճելու բուսական տարբեր համակցություններում, օրինակ՝ Հայաս– տանի տափաստաններում հանդիպում են ոզնախոտի (Dactylis glomerata) տարբեր կենսաէկոտիպեր, որոնք արտաքինից խիստ տարբերվում են միմյանցից: է–ից պետք է տարբերել տեսակի այլա– ձևերը, որոնք որոշակի պայմանների ազդեցության արդյունք են, չեն ժա– ռանգվում և կոչվում են է կ ա դ ն և ր: ԷԿՎ.ԱԴՈՐ, էկվադորի Հանրա– պետություն (Repub lica del Ecua– dor), պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս–արևմուտքում: Սահմանակից է Կոլումբիային, Պերուին: Արմ–ից ողող– վում է Խաղաղ օվկիանոսով: Տարածու– թյունը 283,6 հզ. կմ2 է, բն.՝ 7 մլն (1975), մայրաքաղաքը՝ Կիտո: Բաժանվում է 20 նահանգի: Պետական կարգը: Պրեզիդենտական հանրապետություն է: Պրեզիդենտն ըն– տրվում է համընդհանուր ընտրական կար– գով, ուղղակի և գաղտնի քվեարկությամբ՝ 4 տարի ժամկետով: Օրենսդրական իշ– խանության բարձրագույն մարմինը՝ երկ– պալատ ազգային կոնգրեսը, 1970-ին ար– ձակվել է: Բնությունը: է–ի տերիտորիայում առանձնանում են Օրիենտե, Անդ–Սիեռա– յի և Կոստա բնական մարզերը: Օ ր ի և ն– տ և ն (երկրի հս–արլ. նախալեռնային մասը) ունի մասնատված ռելիեֆ: Ա ն դ– Ս ի և ռ ա յ ի բարձրավանդակը (երկրի կենտրոնական մասը) կազմված է Արև– մըտյան և Արևելյան Կորդի լիերներից, միջլեռնային սարավանդներից ու գոգա– վորություններից: Կորդիլիերների ստո– րոտներին, տեկտոնական բեկվածքնե– րի ուղղությամբ բարձրանում են ավելի քան 30 հրաբխային կոներ՝ Չիմբորասո, 6262 մ, Կայամբե, 5796 մ (հանգած), Քո– թոփաքսի, 5896 մ, Սանգայ, 5230 մ (գոր– ծող) ևն: Կլիման հասարակածային է, շոգ և խոնավ, հվ–արմ–ում՝ մերձհասարակա– ծային, սեզոնային խոնավ: Ամսական միջին ջերմաստիճանը 12,5°Շ–ից (Կիտո– յում) 28°C է (Կոստայում), տարեկան տե– ղումները՝ 1000 մմ–ւգ (հվ–ում) 3000 մմ (հասարակածում): Գետային ցանցը խիտ է, գետերը՝ ջրառատ: Խոշոր գետերն են Նապո, Պաստասա, Դաուլե, Վինսես, էս– մերալդաս: Հողաբուսական ծածկ ու յ– թ ը Օրիենտե հարթավայրում և Կոր– դիլիերներում (մինչև 3000 մ) ներկայաց– ված է կարմրահողերով և հասարակածա– յին անտառներով (քինաքինա, կաուչու– կատուներ, արմավենիներ), սարավանդ– ներում և միջլեռնային գոգավորություն– ներում տարածված են լեռնամարգագետ– նային հողաբուսական տիպերը, Կոստա– յում՝ խոնավ անտառները (հս–ում), սա– վաննաներն ու կիսաանապատները (հվ– արմ–ում), գետահովիտներում՝ սրահային անտառները: Կենդանական աշխարհին բնորոշ են կապիկները, գետակինճը,