Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մրջնակերը, հովազը են, հվ–ում՝ լամա– ները: Հարուստ է թռչնաշխարհը: Բնակչության մոա 47% –ը էկ– վադորցիներ են (իսպ. գաղութարարների հետնորդներ, խառնածիններ), մնացածը՝ հնդկացիներ (կեչուա և այլք): Պետ. լե– զուն իսպաներենն է, տիրապետող դա– վանանքը՝ կաթոլիկությունը: Բնական աճԱ 3% է: Բնակչության ավելի քան 98% –ն ապրում է երկրի արմ–ում: Խոշոր քաղաքներն են Գուայաքիլը, Կիտոն, Կուենկան, Ամրատոն, Ռիոբամբան: Պատմական ակնարկ: է–ի հնագույն բնակիչները հնդկացիներն էին: Նրանց միավորումից մ. թ. I հազարամյակի վեր– ջին ստեղծվել է «Կիտուի թագավորությու– նը», որը XV դ. նվաճեցին ինկերը: 1526-ին իսպանացիները, հայտնագործելով է–ի տերիտորիան, այն միացրին Պերուի, իսկ 1739-ին՝ Նոր Դրանադայի փոխարքա– յությանը: Ազատագրվել է 1810–26-ի ան– կախության պատերազմի (տես Իսպանա– կան գաղութների անկախության ւկաւոե– րազմ Ամերիկայում 1810–1826) ժամա– նակ: 1822–30-ին մտել է Մեծ Կոլումբիա– յի մեջ, որից անջատվելով՝ 1835-ին կոչ– վել է էկվադորի Հանրապետություն: XIX դ. կեսից սկսվեց օտարերկրյա (անգլ., ապա և հյուսիս–ամերիկյան) կա– պիտալի ներթափանցումը է.: Սկզբնա– վորվեց բանվորական շարժումը, հիմնա– դրվեց Էկվադորի կոմունիստական կու– սակցությունը (1925): Երկրորդ համաշ– խարհային պատերազմի տարիներին ուժեղացավ դեմոկրատական շարժումը: 1944-ի մայիսյան ապստամբության հե– տևանքով ստեղծվեց կոալիցիոն կառավա– րություն, որի մեջ մաավ կոմկուսի ներ– կայացուցիչը: 1945-ին հետադիմական ուժերի ճնշման տակ առաջադիմական կու– սակցությունների ներկայացուցիչները հարկադրված եղան դուրս գալ կառավա– րության կազմից: 1950-ական թթ. է ի կառավարությունները վարում էին պրոա– մերիկյան քաղաքականություն: 1960-ին 4-րդ անգամ պրեզիդենտ դարձած Վելաս– կո Իբառան փորձեց դիկտատուրայի մի– ջոցով կայունացնել երկրի քաղ. վիճակը, բայց ձախողվեց: 1963-ին իշխանության գլուխ անցավ զինվորական խունտան, որն արձակեց Ազգային կոնգրեսն ու սահմանադրական մյուս մարմինները, արգելեց առաջադիմական կազմակեր– պությունները: Երկրում ծայր առած բո– ղոքի զանգվածային շարժումը վերածվեց համընդհանուր գործադուլի և զինվորա– կան վարչակարգը տապալվեց (1966): 1972-ի փետրվարին իշխանությունն անցավ գեն. Գ. Ռոդրիգես Լարայի զինվորական կառավարությանը, որը գործողության մեջ դրեց 1945-ի սահմանադրությունը (ամենադեմոկրատականը, որ երբևէ եղել է է–ում) և ձեռնարկեց սոցիալ–տնտեսա– կան առաջադիմական միջոցառումներ (օտարերկրյա նավթային մոնոպոլիա– ների գործունեության սահմանափա– կում, պետ. նավթային ընկերության ստեղ– ծում ևն), որոնց նպատակն էր թուլացնել երկրի տնտ. կախումը իմպերիալիզմից: 1973-ի ագրարային ռեֆորմով հազարա– վոր գյուղացիներ հող ստացան և ստեղ– ծեցին կոոպերատիվներ: Սակայն մշակե– լի տարածությունների (7 մլն հա) 80% –ից ավելին դեռևս պատկանում է խոշոր կալ– վածատերերին: 1976-ի հունվարին պրե– զիդենտ Լարան հրաժարական տվեց և իշխանությունն անցավ Բարձրագույն կա– ռավարական խորհրդին, որը բաղկացած է երեք զորատեսակների հրամանատար– ներից: խորհուրդը հայտարարեց, որ հա– վատարիմ է մնալու է–ի միջազգային պար– տավոր ությ ուններին: ՍՍՀՄ և է–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1945-ին (դիվանագիտական ներկայա– ցուցիչների փոխանակումը կատարվել է 1970-ին): Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները: Կոմունիստա– կան կուսակցություն (հիմն. 1925-ին): Պահպանողական կու– ս ա կ ց ու թ յ ու ն (ստեղծվել է 1822-ին), միավորում է խոշոր հողատերերին և ար– դյունաբերողներին: ժողովրդա– կան ուժերի միավորում (հիմն. 1948-ին), միավորում է ազգաբնակչու– թյան տարբեր խավերի ներկայացուցիչ– ների: Լ ի բ և ր ա լ–ա րմատական– ների կուսակցություն (ստեղծ– վել է 1830-ին), պաշտպանում է առևտրա– ֆինանսական բուրժուազիայի շահերը: էկվադորի աշխատավոր ու– թյան կոնֆեդերացիա (ստեղծ– վել է 1944-ին), երկրի ամենաազդեցիկ արհմիութենական կազմակերպությունն է: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: է. ագրարային երկիր է: Տնտեսության հիմ– քը կազմում են բանանի, կակաոի, սուր– ճի, բրնձի արտահանումից ստացվող եկա– մուտները: էկոնոմիկան կախման մեջ. է արտաքին շուկայից և օտարերկրյա (հատ– կապես ԱՄՆ–ի) կապիտալից: Նավթի պա– շարներով և արտահանությամբ է. Լատի– նական Ամերիկայում երկրորդն է: