Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իսպանիայի պատմական մարզերի և կղզիների տարածքն ու բնակչությունը Պատմական մարզերը ե Տարածությու– Բնակչությունը հզ. մարդ (1970) Մարզերի մեջ մտնող նահանգ– կղզիները նը հզ. կւէ2 ները Անդալուզի ա (Andalucia) 87,3 5971,2 Ալմերիա (Almeria), Գրանադա (Granada), Իաեն (Jaen), Կադիս (Cadiz), Կորդովա (Cordoba), Ուելվա (Huelva), Մալագա (Malaga), Մեիլիա (Sevilla), Աստուրիա (Asturias) 10,9 1045,6 Օվիեդո (Oviedo). Արագոն (Aragon) 47,6 1152,7 Ուեսկա (Huesca), Մարագոսա (Zaragoza), Տերուել (Teruel), Բասկերի երկիր (Vasconga- das) 7,1 1878,6 Ալավա (Alava), Բիսկայա (Vi- zaya), Գիպոակոա (Gipuzcoa), Գալիցիա (Galicia) 29,1 2583,7 Լա Կորունյա (La Coruna), tnn գո (Lugo), Պոնտեվեդրա (Ponte- vedra), Օրենսե (Orense), էստրեմադուրա (Extremadu– ra) 41,6 1145,4 Բադախոս (Badajoz), Կասերես Caceres), Լեռն (Leon) 37,0 1172,2 Լեոն (Leon), Մալամանկա (Sala- manka), Մամորա (Zamora), Նոր Կաստիլիա (Castilla la nueva) 72,3 5164,0 Գվադալախարա (Guadalajara), Կուենկա (Cuenca), Մադրիդ (Madrid), Մյուդադ Ռեալ (Ciu– dad Real), Տոլեդո (Toledo), Հին Կաստիլիա (Castilla la vieja) 66,3 2153,8 Ավիլա (AVila), Բուրգոս (Bur-* gos), Լոգրոնյո (Logrono), Պա–« լենսիա (Palencia), Մանտանդեր (Santander), Մեգովիա (Segovia), Մորիա (Soria), Վալյադոլիդ (Valladolid), Կատալոնիա (Cataluna) 32,0 5122,6 Բարսելոն (Barcelona), ժերոնա (Gerona), Լերիդա (Lerida), Տա– ռագոնա (Tarragona) Մուրսիա (Murcia) 26,2 1167,3 Ալբասետե (Albacete), Մուրիա (Murcia), "եավաոա (Navarra) 10,95 464,9 Նավւաւա (Navarra), Վալենսիա (Valencia) 23,3 3073,2 Ալիկանտե (Alicante), Կաստել– յոն դե լա Պլանա (Castellon de la Plana), Բալեարյան կղզիներ (Balea- res) 5,0 558,3 Բալեարես (Baleares), Կանարյան կղզիներ (Cana- rias) 7,3 1170,2 Լա Պալմաս (Las Palmas), Սան– տա Կրուս դե Տեներիֆե (Santa Cruz de Tenerife) հռոմեացիների իշխանության աակ: Հռոմ. տիրապետության շրջանում Ի–ում արտա– դրական հարաբերությունների հիմքը ստրկությունն էր: 409-ին Ի. ներխուժեցին վանդալները, ալանները, սվեվները: Վեր– ջիններիս դեմ մղվող պայքարում հռոմ. իշխանություններին օգնում էր վեստգո– թերի թագավորությունը (հիմնվել է Դա– փայում՝ 418–1ւն): Y դ. 2-րդ կեսին վեստգո– թերը խզեցին Հռոմի հետ միությունը և նվաճեցին Պիրենեյան թերակղզու գրեթե ողջ տերիտորիան: VI դ. վեստգոթերը արիոսականությունից անցան կաթոլիկու– թյան, իսկ դարի վերջին կաթոլիկությունը դարձավ պետ. կրոն: 711–718-ին Պիրենե– յան թերակղզին գրավեցին արաբները, որոնք 756-ին հիմնեցին Կորդովայի էմի– րությունը, իսկ 929-ին՝ Կորդովայի խալ– ֆայությունը: Արաբ, պետությունն ամե– նաբարձր հզորությանը հասավ X՛^.: Սա– կայն ֆեոդալիզմի զարգացումը հանգեց– րեց կենտր. իշխանության թուլացմանը: 1031-ին պետությունը բաժանվեց բազմա– թիվ մանր էմիրությունների: Դեռես VIII դ. թերակղզում առաջացան դիմադրության կենտրոններ: 718-ին մավրերի (այդպես էին անվանում նվաճողներին) դեմ տա– րած հաղթանակից հետո կազմավորվեց Աստուրիայի թագավորությունը: Այդպես սկիզբ դրվեց Ռեկոնքիաոային (մավրերի գրաված տերիտորիայի ետգրավումը Պիրենեյան թերակղզու ժողովուրդների կողմից): IX դ. անկախության հասավ Նա– վարան: 1035-ին կազմավորվեցին Կաստի– լիայի և Արագոնի անկախ թագավորու– թյունները: Արաբ, մանր պետությունները Ռեկոնքիստայի հետագա հաջողություն– ներից վախեցած Հյուսիսային Աֆրիկա– յից օգնության կանչեցին Արէորավյաննե– րին, որոնք 1086-ին հաղթանակ տանելով՝ կանգնեցրին Ռեկոնքիստայի ընթացքը U իրենց ենթարկեցին մահմեդական Ի.: Սակայն 1212-ին Կաստիլիայի, Արագոնի և Նավարայի միացյալ ուժերը վճռական հաղթանակ տարան Աչմոհադների (XII դ. կեսին Ի–ից դուրս էին մղել Ալմորավյան– ներին) զորքերի նկատմամբ: Ռեկոնքիս– տայի ժամանակ մավրերից ազատագրված հողերում բնակվող գյուղացիները թագա– վորից և ֆեոդալներից ստացան մի շարք արտոնություններ, ստեղծվեցին ազատ գյուղացիական համայնքներ՝ բեհետրիա– ներ, գյուղացիների մեծ մասը ազատվեց անձնական կախվածությունից: Ուժեղացավ քաղաքների քաղ. ազդեցությունը, ստեղծ– վեցին քաղաքների միություններ՝ էրման– դադներ: Դասային–ներկայացուցչական հիմնարկներում՝ կորտեսներում (առա– ջացան XII դ.), քաղաքները պակաս դեր չէին խաղում, քան ֆեոդալները: Ֆերդի– նանդ Արագոնացու և Իզաբել Կաստիլիա– ցու ամուսնությամբ 1479-ին հաստատվեց Կաստիլիայի և Արագոնի դինաստիական միությունը, որը սկիզբ դրեց Ի–ի փաստա– ցի միավորմանը: 1480-ին հիմնադրվեց ինկվիզիցիան, որն սկսեց դաժանորեն հետապնդել հերետիկոսներին: Ռեկոնքիս– տան ավարտվեց 1492-ին: Ի–ում մնացած արաբա–բերբերական բնակչությունը բռնի կերպով քրիստոնեացվեց: 1492-ին Ի–ից վտարվեցին հրեաները, 1502-ին՝ քրիս– տոնեությունը չընդունած մավրերը: Ամե– րիկայի հայտնադործումից (1492) հետո XVI դ. 1-ին կեսին իսպանացիները գրա– վեցին և գաղութացրին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ: XVI դ. Ի. զգալիորեն ընդարձակեց իր տե– րիտորիաները Եվրոպայում: 1504-ին Ի–ին միացվեցին Նեապոլիտանական թագավո– րությունը ԱՍիցիլիան: 1494–1559-ի իտալ. պատերազմի հետևանքով Հյուսիսային և Միջին Իտալիայի շատ հողեր ընկան Ի–ի տիրապետության տակ: 1516-ին, Կարլոս I Հաբսբուրգի գահին նստելուց հետո, Ի–ին միացվեցին Նիդերլանդները: 1519-ին Կարլոս I դարձավ Հռոմեական սրբա– զան կայսրության կայսր: Ի. դարձավ համաշխարհային խոշորագույն տերու– թյուն: Ամերիկայի գաղութացումը ըս– կըզբում բարերար ազդեցություն թողեց Ի–ի տնտեսության վրա: Սակայն ոտք դնելով կապիտալի նախասկզբնական կու– տակման ուղին թույլ բուրժուազիայով և հզոր ազնվականությամբ՝ Ի. անվերապա– հորեն և արագ տնտ. կրախ ապրեց: Գա– ղութներից թանկարժեք մետաղի հոսքը իշխողների համար եկամտի մեծ աղբյուր էր: Տիրապետող դասակարգը քիչ էր շահա– գրգռված ազգային տնտեսության զարգաց– մամբ: Քաղաքներն աստիճանաբար կորց– նում էին իրենց ազատություններն ու ար– տոնությունները: Կաստիլիայի քաղաքնե– րի 1520–22-ի ապստամբությունը (կոմու– ներոս) դաժանորեն ճնշվեց: Ձևավորվեց բացարձակ միապետությունը, որը հեն– վում էր բացառապես ազնվականության վրա: Ի. ավելի ու ավելի էր ետ մնում տնտ. զարգացման տեսակետից: 1565– 1573-ին, Ֆիւիպ II-ի ժամանակ, Ի–ին միացվեցին Ֆիլիպինյան կղզիները, 1581-ին՝ Պորտուգալիան (նորից ինքնու– րույնություն ձեռք բերեց 1640-ին): Ի–ի տնտեսությունը խորապես քայքայվեց XYI դ. «գների հեղափոխության» հետե– վանքով: Ի. դարձավ հակառե ֆորմացիայի հենարան, քաղ. հետադիմության կենտրոն Եվրոպայում: 1566-ին Նիդերլանդներում սկսված բուրժ. հեղափոխության հետե– վանքով Հյուսիսային Նիդերլանդները դուրս եկան Ի–ի կազմից: XVI – XVII դդ. Անգլիայի դեմ պատերազմների հետևան– քով Ի. կորցրեց ծովային գերակշռությունը (սկսվել էր 1588-ին «Անհաղթ արմադայի» կործանումով): 1618–48-ի Երեսնամյա պատերազմի և Ֆրանսիայի ու Անգլիայի դեմ հետագա պատերազմների հետևան– քով Ի. ստիպված ընդունեց Հոլանդիայի անկախությունը և կորցրեց զգալի տերի–