15,6%-ը), Սաուդյան Արաբիան (10,5), ԳՖՀ–ն (10,0): Ընդլայնվում է առևտուրը ՏՓԽ–ի անդամ երկրների հեա (1975-ին ընդհանուր շրջանառության 3%-ը): Առև– աըրի հաշվեկշռի պակասորդը ծածկելու կարևոր աղբյուր է տուրիզմը: 1975-ին Ի. է այցելել մոա 30,4 մլն տուրիստ, որոնցից ստացվել է 3,2 մլրդ դոլլար եկամուտ: Դրա– մական միավորը պեսետան է, ՍՍՀՄ Պետբանկի 1977-ի կուրսով 100 պեսե– տան= 1,5 ամերիկյան դոլլարի: VIII. Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը 1970-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 19,6, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 27,9: Կյանքի միջին տևողու– թյունը 70 տարի է: Տարածված են սիրտ– անոթային համակարգի հիվանդություն– ները, չարորակ նորազոյացությունները և էխինոկոկոզը: Ի–ում առողջապահության կենտրոնական օրգանը Առողջապահու– թյան գլխավոր դիրեկցիան է, որը ենթարկ– վում է ներքին գործերի մինիստրությանը: Ոչ լրիվ տվյալներով 1969-ին Ի–ում գործել է 1648 հիվանդանոցային հիմնարկ՝ 156,8 հզ. մահճակալով (5 մահճակալ 1000 բնակչին), այդ թվում 354 պետ. հիվանդա– նոց՝ 69,4 հզ. մահճակալով: 1970-ին աշ– խատել են 41,4 հզ. բժիշկ (1 բժիշկ 819 բնակչին), 3,4 հզ. ատամնաբույժ, 16 հզ. դեղագործ, 22,6 հզ. բուժքույր և 4,1 հզ. մանկաբարձ: Բժիշկներ են պատրաստում 11 համալսարաններում: IX. Լուսավորությունը Պարտադիր ուսուցման մասին առաջին օրենքն ընդունվել է 1857-ին, որը չի իրա– կանացվել: Հանրապետություն հռչակվե– լուց հետո (1931) բացվել են մոտ 7 հզ. տարրական դպրոց և նախադպրոցական հիմնարկ: Ազգային–հեղափոխական պա– տերազմի տարիներին (1936–39) կառա– վարությունը ձեռնամուխ է եղել անգրա– գիտության վերացմանը: Ի–ում ֆրւսնկո– յական դիկտատուրայի հաստատումից (1939) հետո կրթությունն ստացել է ֆա– շիստա–կղերական բնույթ: 1953-ից ուսուց– ման հիմքը կաթոլիկական դավանանքն է, որը դասավանդվում է ուսուցման բոլոր աստիճաններում: 1964-ի օրենքի համա– ձայն 6–14 տարեկան երեխաները ստա– նում են ձրի, պարտադիր ուսուցում, 2–3 տարեկան երեխաների համար գործում են մայրական դպրոցներ, 4–5 տարեկան– ների համար՝ մանկապարտեզներ (հիմ– նականում մասնավոր): Ի. ունի պետ. և մասնավոր ուս. հաստատություններ: Տարրական դպրոցը 4-ամյա է, միջնա– կարգը՝ 7-ամյա: 8-ամյա պարտադիր կըր– թության հիմքի վրա գործում են 3-ամյա պրոֆտեխնիկական և առևտրական դըպ– րոցները: Առաջինն ավարտողը իրավունք է ստանում ընդունվելու համալսարանի ինժեներական ֆակուլտետը և տեխ. ինստ–ը, երկրորդն ավարտողը՝ համալսա– րանի առևտրատնտեսազիտական ֆա– կուլտետը և առևտրական բարձրագույն դպրոցները: Սանկապարտեզի դաստիա– րակներ և տարրական դպրոցի ուսուցիչ– ներ են պատրաստում 2-ամյա նորմալ դպրոցները: Ի. ունի 17 համալսարան, որից 12-ը՝ պետ., 4-ը՝ կաթոլիկ և 1-ը՝ մասնավոր: Պետական են Սադրիդի (հիմնվել է 1508-ին), Բարսելոնի (հիմնվել է 1450-ին), Վալենսիայի (հիմնվել է 1500-ին), վալյադոլիդի (հիմնվել է 1346-ին), Սևիլիայի (հիմնվել է 1502-ին) համալսարանները: Հնագույն բարձրա– գույն ուս. հաստատությունը Սաաման– կայի համաւսարանն է, կաթոլիկական (հիմնվել է XIII դ.): Հայտնի են Ազգային (հիմնվել է 1712-ին, ավելի քան 2 մլն կտոր գիրք) և համալսարանի (ավելի քան 631 հզ. կտոր գիրք) գրադարանները (Սադրիդ), Կատալոնիայի գրադարանը (Բարսելոն, հիմնվել է 1914-ին, 600 հզ. կտոր գիրք): Բազմաթիվ հնագիտականն գեղարվեստական թանգարաններից խո– շորագույններն են Պրադոյի (հիմնվել է 1819-ին) և Ազգային հնագիտական (հիմ– նըվել է 1867-ին) թանգարանները Սադրի– դում, գեղարվեստական թանգարանները Բարսելոնում, Կորդովայում, Վալենսիա– յում, Սևիլիայում: X. Գիտությունը և գիտական հիմ– նարկները Բնական U տեխնիկական գիտություն– ները: Ի–ի տարածքում բնագիտական միտքը սաղմնավորվել է դեռևս անտիկ շրջանում, սակայն գիտության ձևավո– րումն ու զարգացումն սկսվել է հիմնակա– նում VIII դ., երբ արաբները գրավել են Ի.: IX–XII դդ. գիտական խոշոր կենտրոններ են դառնում Կորդովան, Սևի լիան և հատ– կապես Տոլեդոն: Այդ շրջանի գիտության մեջ կարևոր ավանդ են ներդրել արաբ մտածողներ Իբն Բաջան, Իբն Թուֆայլը, Իբն Ռուշդը (Ավեռոես): XIII դ. գիտության զարգացմանը զգալիորեն նպաստել է Կաս– տիլիայի թագավոր Ալֆոնս X Իմաստունը: Հայտնի են մոլորակների շարժման վերա– բերյալ նրա ղեկավարությամբ կազմված աղյուսակները, որոնք երեք դար շարու– նակ լավագույնն են համարվել: XIII դ. է վերաբերում նաև նշանավոր գիտնական Ռայմոնդ Լուլիոսի և ժամանակի հայտնի ալքիմիկոս Առնալդո դե Վիլանովայի գոր– ծունեությունը: XIV–XV դդ. ստեղծվում են Լեբիդայի (1300), Ուեսկայի (1334), Վալյադոլիդի (1346), վալենսիայի (1500), Բարսելոնի (1450) համալսարանները: XV դ. 70-ական թթ. սկիզբ է դրվում գրքի տպագրությանը: XV դ. վերջը համարվում է Ի–ի մշակույթի և գիտական մտքի ծաղկ– ման ժամանակաշրջան: 1492-ին Կոլում– բոսը հայտնագործում է Ամերիկան: 1503-ին Սևիլիայում կազմակերպվում է Առևտրի պալատը (Casa de Contratacion), որին կից ստեղծվում են մա՛թեմատիկայի, աստղագիտության, քարտեզագրության, հրետանու ամբիոնները: Այդ ժամանակ արդեն Ի–ում լավ հայտնի էր Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգը: Ֆիզիկայի և քիմիայի բնագավառի հետազոտություն– ները պայմանավորված են եղել ծովագնա– ցության, լեռնային և մետալուրգիական գործի պահանջներով: Սանտա–Կրուսը և Ս. Կորտեսը ուսումնասիրել են երկրի մագնիսականության երևույթը: Ք. Կո– լումբոսն առաջիններից մեկն էր, որ հայտ– նաբերեց մագնիսական հակումը: Պ. դե Բարգասը ապակու ստացման համար կի– րառել է մանգանը, Բուստիմենտեն, Սա– ավեդրան և Կոնտրերասը կաւոարելա– գործել են սնդիկի մաքրման վառարանը: Ամերիկայի հայտնադործումից հետո վերելք ապրեցին նաև բուսաբանությու– նը, կենդանաբանությունը, անատոմիան, բժշկությունը: Եվրոպական ճանաչում ձեռք բերեցին բժիշկ–գիտնականներ Ֆ. Վալ– յեսը, Ա. Պերեյրան և ուրիշներ: XVIII դ. կեսերին Ի–ի տնտեսության և մշակույթի ասպարեզում սկսված աշխուժացումը նը– պաստեց գիտության հետագա զարգաց– մանը, կազմակերպվեցին գիտական նոր հիմնարկներ և ուս. հաստատություններ: Այդ տարիներին նշանակալի հաջողու– թյունների հասան հանքաբաններ ու քի– միկոսներ՝ դ’ էլյուար եղբայրները (վոլ– ֆրամիտ միներալից նրանք անջատեցին վոլֆրամ տարրը), Ա. Ս. դել Ռիոն, Ֆ. վյո– լերը և ուրիշներ: Որոշ առաջընթաց է նկատվում մեխանիկայի, մաթեմատիկա– յի, աստղագիտության և երկրաբանու– թյան բնագավառում: Աստղագիտական համակարգված դիտումներ են կատարվում Կադիսում, Խ. Խուանի հիմնադրած աստ– ղադիտարանում: Գիտական արշավա– խումբ է կազմակերպվում տարբեր տեղե– րում ծանրության ուժը չափելու և երկրա– գնդի ձևը որոշելու նպատակով: XIX–XX դդ. արդյունաբերության զար– գացումը խթանում է գիտական հետազո– տությունների ընդլայնումը: 1850-ին Բար– սելոնում բացվում է ինդուստրիալ դպրոցը: Նույն թվականին ստեղծվում է երկրաբա– նական քարտեզի մշակման հանձնաժո– ղով՝ Ֆ. դե Կաստրոյի գլխավորությամբ: Այդ աշխատանքն ավարտվել է XIX դ. 70-ական թթ. և կարևոր նշանակություն ունեցել երկրի համար: XX դ. սկզբին հիմնվում են մի շարք ինստ–ներ և լաբորա– տորիաներ, որտեղ զբաղվում են ֆիզի– կայի, կենսաբանության, մաթեմատիկա– յի տարբեր պրոբլեմներով: Ֆիզիկայի հետազոտությունների լաբորատորիան, որտեղ ստեղծվել է ռենտգենակառուցված– քային վերլուծության իսպանական դըպ– րոցը (Ի». Պալասիոս), հայտնագործվել է ատոմային սպեկտրների մուլտիպլետու– թյան երևույթը (Ս. Կատալան, 1922), 1932-ին վերանվանվել է ֆիզիկայի և քիմիայի ազգային ինսա.: Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո, մե– քենաշինության , էլեկտրաէներգետիկայի, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերության բուռն վերելքի հետ Ի–ում աճում է նաև գիտական հիմնարկնե– րի թիվը, լայն թափ են ստանում բնական և տեխ. գիտությունների ժամանակակից պրոբլեմների հետազոտությունները: Կեն– սաբանության բնագավառում հատկապես մեծ հաջողության է հասել իսպանա–ամե– րիկյան բիոքիմիկոս Ս. Օչոան, որը Կոռն– բերգի հետ առաջինն է արհեստական ճա– նապարհով ստացել ԴՆԹ–ի և ՌՆԹ–ի ֆերմենտատիվ սինթեզը: Այդ աշխատանքի համար նրանք 1959-ին արժանացել են նոբելյան մրցանակի: Փիլիսոփայությունը: Փիլիսոփայու– թյան զարգացումն սկսվել է ստրկատիրա– կան հասարակարգում (I–V դդ.) և սեր– տորեն առնչվել է հռոմեական փիլիսո– փայությանը: Հին Իսպանիայի փիլիսո– փայության նշանավոր ներկայացուցիչ էր Սենեկան՝ հռոմեական ստոիցիզմի առաջ– նորդը: VIII–XII դդ. Ի–ում տարածվել է
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/407
Արտաքին տեսք