Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արաբական փիլիսոփայությունը: Իսպա– նա–արաբական (կորդովական) փիլիսո– փաներ Իբն Բաջան, Իբն Տուֆայլը և հատկապես Իբն Ռուշդը արաբական արիս– տոտելականության նշանավոր ներկայա– ցուցիչներից էին: Միջնադարյան իսպա– նական վփլիսոփայության հակակրոնա– կան, մատերիալիստական ձգտումների արտահայտություն է ավեռոիզմը: Կրոնա– դավանիս բանական սկզբունքների համար պայքարում կատարվել է սխոլաստիկա– յի համակարգումը և բանականացումը: XIII դ. նշանավոր սխոլաստ մտածող է Ռ. Լաչին: XV դ. ծնվել է նոր հումանիստա– կան աշխարհայացք: XVI դ. իսպանական հումանիզմի աչքի ընկնող ներկայացու– ցիչ է Լ. Վիվեսը: Բնության օբյեկտիվ ճա– նաչման ձգտումը հանգեցրել է բնական փիլիսոփայության (Մ. Սերվետ, Հոմես Պերեյրա, Ֆերնան Պերես դե Օլիվա, Ալոնոս Ֆուենտես), իսկ հետագայում նաե՝ մատերիալիզմի (K Ուարտե): XVI դ. ուժեղացել է ուղղափառ եկեղեցա– կան միտքը: Ի. դարձել է հակառեֆորմա– ցիայի գաղԱւփարախոսական հենարանը: XVIII – XIX դդ. զարգացել է լուսավորչա– կանությունը (Բ. Խ. Ֆեյքոո, Դ. Խովել– յանոս, Դ. Մայանս–ի–Սիսկար), որը կրել է XVII – XVIII դդ. ֆրանս. փիլիսոփայու– թյան ազդեցությունը: XIX դ. 2-րդ կեսից տարածվել է նեոկանտականությունը, նեո– հեգելականությունը, պոզիտիվիզմը: Դարի վերջում ուժեղացել են կրոնա–միստիկա– կան տրամադրությունները՝ սպիրիտիզմը և թեոսոֆիան: 1876-ին, իսպանական գիտության U փի– լիսոփայության ինքնատիպության, զար– գացման օրինաչափությունների մասին ծագած վեճը ի վերջո հանգել է «Ի–ի պրոբ– լեմի» քննարկմանն ընդհանրապես ե, ըստ էության, արտահայտել է ժամանակի գաղափարախոսական պայքարը: Այս պրոբլեմի քննարկմամբ է պայմանավոր– վել Մ. դե Ունամունոյի գոյության փիլի– ե քրիս– տոնեական վախճանաբանությունը, Օր– տեգա–ի–Դասետի՝ էկզիստենցիալիզմը: Մարքսիստական փիլիսոփայությունը Ի–ում սկսել է տարածվել XIX դ. վերջին, երբ երկրում երեան են եկել սոցիալիստա– կան կազմակերպությունները: Ի–ում մարք– սիզմի առաջին պրոպագանդիստներից է Խոսե Մեսան, որն իսպաներենի է թարգ– մանել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», «Փիլիսոփայության աղքա– տությունը, «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» և 1891-ին հրատարակել է Կ. Մարքսի կենսագրությունը: Ֆրւսնկոյական կարգերի հաստատումից հետո երկրում ուժեղացել է կաթոլիկ եկե– ղեցու գաղափարական ազդեցությունը: Բուրժ. փիլ. ուսումնասիրությունների կենտրոնները Հումանիտար գիտություն– ների ինստ–ը և «Revista de occidente» (1923-ից) ամսագիրն ու հրատարակչու– թյունն են: Աճում է մարքս–լենինյան փիլիսոփա– յության ազդեցությունը, որի կրողը Իս– պանիայի կոմունիստական կուսակցու– թյունն է: Պատմական գիտությունը: Մ. թ. ա. II դ. մինչև մ. թ. V դ. Ի–ի պատմագիտու– թյունը հին հռոմ. պատմագրության բաղ– կացուցիչ մասն է կազմել: XII–XIII դդ. գրված ժամանակագրությունները (նաև «Երգ իմ Աիդի մասին» էպոսը) վերաբերում են Ռեկոնքիստայի վաղ շրջանի ու արաբ. Ի–ի պատմությանը: XV–XVI դդ. հանդես են եկել բացարձակ միապետական միտում– ներ արտահայտող պատմագիրներ: XVI դ. իրադարձությունները, կապված Նոր աշ– խարհի (Ամերիկայի) հայտնագործման ու գաղութացման հետ, իրենց արտահայտու– թյունն են գտել մի շարք իսպ. պատ– մագիրների ժամանակագրություններում (օրինակ, Բարտոլոմե Լաս–Կասաս): Հու– մանիստական պատմագրության ակնառու ներկայացուցիչն էր փիլիսոփա և պատ– մաբան Ւաւան Լուիս Վիվեսը: XVIII դ. 2-րդ կեսին լուսավորյալ բացարձակապե– տության ոգով կատարված մի շարք բա– րեփոխումները մատչելի դարձրին մինչ այդ փակ արխիվները, որը հնարավորու– թյուն ընձեռեց հին աղբյուրների քննական հրատարակության: XIX դ. Ի–ում ծավալ– ված լարված քաղ. պայքարը իր կնիքն է դրել ամբողջ իսպ. պատմագրության վրա: Լիբերալ–բուրժ. ուղղության ակնա– ռու ներկայացուցիչն էր «Իսպանիայի ընդ– հանուր պատմություն» բազմահատոր երկի հեղինակ Մոդեստո Լաֆուենտեն: 1868– 1874-ին իսպ. հեղափոխությունից հետո պատմագրության մեջ երևելի տեղ է զբա– ղեցրել բուրժուա–հանրապետական ուղ– ղությունը: XIX–XX դդ. սահմանագծին պատմական մտքի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել «1898-ի սերուն– դը», որը հանդես էր գալիս հանուն «Իս– պանիայի վերածնության»՝ հանձինս Մ. Ունամունոյի, Ի*. Օրտեգա–ի–Դասետի և ուրիշների, որոնց իսպ. իրականության անխնա քննադատությունը նպաստել է պատմական շատ տեսակետների վերա– նայմանը: 1931–39-ի իսպ. հեղափոխու– թյունից հետո երևան են եկել բազմաթիվ պատմական ուսումնասիրություններ Նվիրված հեղափոխությանը ս. r-ր այդ տա– րիների հասարակական կյանքի խնդիր– ներին: 1931–39-ի հեղափոխության և 1936–39-ի Ազգային–հեղափոխական պա– տերազմի, բանվորական ու կոմունիստա– կան շարժման պատմագրության մեջ հա– տուկ տեղ են գրավում «Պատերազմը և հեղափոխությունը Իսպանիայում 1936– 1939 թթ.», «Իսպանիայի կոմունիստական կուսակցության պատմություն: Համառոտ դասընթաց» աշխատությունները, որոնք հրատարակության է պատրաստել ԻԿԿ, ինչպես նաև Դ. Իբարրուրիի հիշողություն– ների գիրքը՝ «Միակ ուղին»: Ի–ում պատմության ուսումնասիրության կարևոր կենտրոններն են Իսպանական թագավորական ակադեմիան (հիմնվել է 1713), Իսպանա–ամերիկյան թագավո– րական ակադեմիան (հիմնվել է 1910), Արվեստների ու պատմական գիտություն– ների թագավորական ակադեմիան Տո– լեդոյում: Տնտեսագիտությունը: Ի–ի տնտեսա– գիտության ձևավորումը սկսվել է XVI դ.: Աշխատությունները հիմնականում նվիր– ված էին դրամի, դրամաշրջանառության և գնի տեսություններին, Աերկանտիւիզմի գաղափարների զարգացմանը: Մինչև XVIII դ. վերջը տնտեսագիտության մեջ գերիշխում էր մերկանտիլիզմը: XVIII դ. իսպանական լուսավորիչներ Բ. Ուորդը, Պ. Կամպոմանեսը, Դ. Խովելիանոսը և այլք զարգացնում էին ֆիզիոկրատների և բուրժ. քաղաքատնտեսության դասական– ների՝ Ի–ի պայմաններին հատուկ գաղա– փարները: XIX դ. տնտեսագիտական գրա– կանության մեջ մեծ տեղ էր գրավում առևտրի ազատության և պրոտեկցիոնիզ– մի կողմնակիցների բանավեճը: Այդ շըր– ջանում կապիտալիզմի մանրբուրժ. քննա– դատությամբ հանդես եկան սոցիալիստ– ուտոպիստներ Ֆ. Դառիդոն, Ֆ. Պի–ի–Մար– գալը և ուրիշներ: Դիտական սոցիալիզմի գաղափարներն Ի–ում տարածվել են XIX դ. 2-րդ կեսին: Տնտեսագիտության կոնկրետ պրոբլեմների՝ դրամաշրջանառության, ազգային եկամտի հաշվարկի ևն մշակումը կապված է Ա. Ֆլորես դե Լեմուսի, Ֆ. Բեր– նիսի, Լ. Օլարիագայի անունների հետ: Ի–ի էկոնոմիկայում մոնոպոլիաների և ֆինանսական կապիտալի ձևավորմամբ պայմանավորված նոր երևույթներն ուսում– նասիրել են Խ. Դ. Աեբալիոս Տերեսին և Ա. Լոպես դել Արկոն, իսկ Պ. Կառիոնը հիմնավորել է ֆեոդալիզմի մնացուկների վերացմանն ուղղված ագրարային ռեֆորմ– ների անհրաժեշտությունը: Ֆրւսնկոյական դիկտատուրայի հաստատմամբ (1939) տնտեսագիտական պաշտոնական ուսմունք է դառնում նացիոնալ–սինդիկալիզմը, որի հիմքում ընկած էին էկոնոմիկայում պե– տության ակտիվ միջամտության տեսու– թյունները: 50-ական թթ. դրանք իրենց տեղը զիջեցին նեոլիբերալիզմին: Վերջի– նիս ներկայացուցիչները (Խ. Պրադոս Աոարտե, է. Ֆուենտես Կինտանա, Ա. Ուլ– յաստրես), չժխտելով էկոնոմիկայում պետ. միջամտությունը, կողմ էին շուկայի և մրցակցության մեխանիզմի օգտագործ– մանը, արտասահմանյան կապիտալի ներ– հոսքին: 50–60-ական թթ. տեղի է ունենում Ի–ի սոցիալ–տնտ. իրականության վեր– լուծության առաջադեմ արմատական– քննադաաական ուղղությունների վերա– ծնունդ: Արդի փուլում Ի–ի էկոնոմիկայի զարգացման միտումների, ագրարային հարցի, պետ. մոնոպոլիստական կարգա– վորման պրոբլեմների ուսումնասիրման մեջ ակնառու է մարքսիստ տնտեսագետ– ների (Տ. Դարսիա, Ւ*. Դոմես և ուրիշներ) ներդրումը: էկոնոմիկայի բնագավառում գիտահետազոտական գործունեությամբ զբաղվում են պետ. և մասնավոր հիմնար– կությունները: Իրավագիտությունը: Ի–ում իրավագի– տության պատմությունն սկզբնավորվել է հռոմ. նվաճումների շրջանում: Միջնա– դարում իրավաբանների տրակտատները տարածվել են նաև երկրի սահմաններից դուրս: XII–XIII դդ. ստեղծվել է թագա– վորական և սովորութային նորմերի բա– նաքաղություն [առավել նշանավորը՝ «Siete Partides» («6ոթ պարտիդ»), հաս– տատված 1348-ին]: Արաբ, տիրապետու– թյան և ետգրավման շրջանում իսպանա– կան իրավաբանների գործունեությունը սերտորեն առնչվել է իրավունքի Բոլոն– յան դպրոցի հետ: Նրանք խթանել են գլոսատորների (իրավունքի դպրոց Իտա– լիայում) և պոստգլոսատորների գործու–